Ի գիտություն !
Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան հ. 62 ավագ դպրոցի 10- րդ դասարան հայտագրված սովորողների ծնողները էլեկտրոնային ստորագրություն չունենալու դեպքում դիմումը պետք է գրեն դպրոցում, իսկ ծնողի կողմից էլեկտրոնային ստորագրությունով հաստատված աշակերտների պարտադիր փաստաթղթերը մինչև սեպտեմբերի 5֊ը ներառյալ հաստատություն չներկայացնելու դեպքում ընդունման վերաբերյալ հայտագրումը չեղարկվում է։
Պարտադիր փաստաթղթերն են՝
Ծննդյան վկայականը
Աշակերտի ՀԾՀ- ն(սոցքարտը)
Ծնողի անձնագիրը
9- րդ դասարանի ավարտական վկայականը( տպված)
3*4 չափի մեկ լուսանկար
Բժշկական գործ
Խնդրում ենք բոլոր փաստաթղթերը ներկայացնել պատճենների հետ միասին։
Թաթուլ Կրպեյանի անվան հ. 62 ավագ դպրոց
Կրթական նոր չափորոշիչներով ուսումնական գործընթաց իրա?
22/08/2026
Ի գիտություն մեր դպրոցի 10- րդ դասարան հայտագրված սովորողների և նրանց ծնողների
20/07/2026
Այսօրվանից մեկնարկել է ՀՀ պետական ավագ դպրոցներում 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման առաջին փուլը՝ նախատեսված առաջնահերթություն ունեցող սովորողների համար։
Այս փուլում կարող են հայտագրվել՝
🔸տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաները,
🔸 տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները,
🔸տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող ներքոնշյալ խմբերի երեխաները.
☑ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաները կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաները,
☑խնամակալության տակ գտնվող երեխաները,
☑հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները։
Համակարգը արտոնություն ունեցողների համար բաց կլինի մինչև օգոստոսի 2-ը՝ ժամը 24։00–ն ներառյալ։
Նշված ժամկետի ավարտից հետո՝ օգոստոսի 4–ին՝ ժամը 09:00-ից ավագ դպրոցի ընդունելության հայտագրումը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ 2-րդ փուլով:
my.emis.am հարթակում գրանցվելու տեսաուղեցույց՝ https://tinyurl.com/32szmaja
Ավագ դպրոցի հայտագրման տեսաուղեցույց՝ https://tinyurl.com/yfapdm4t
Հայտագրման գործընթացի մանրամասները⤵
https://escs.gov.am/articles/announcements/93
04/06/2026
Այսօր 12- րդ ռուսական դասարանի աշակերտները պետական ավարտական քննություն հանձնեցին ռուս գրականությունից։
29/05/2026
Օրերս ԵՊՀ- ում տեղի ունեցած խորագրով ուսուցչական համաժողովին մասնակցեց նաև մեր դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Մանասյանը։
21/05/2026
Նորմատիվների հանձնում ֆիզկուլտուրայից
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Նանսեն
Yerevan
6
Opening Hours
| Monday | 08:30 - 15:30 |
| Tuesday | 08:30 - 15:30 |
| Wednesday | 08:30 - 15:30 |
| Thursday | 08:30 - 15:30 |
| Friday | 08:30 - 15:30 |