14/08/2023
Կան մի քանի եղանակներ, որոնք կօգնեն ձեզ դադարել վախենալ խոսել անգլերեն 🫶🏻
✨Սկսեք քչից: Սկսեք անգլերեն սովորել պարզ արտահայտություններով, որոնք հեշտությամբ կարող եք հիշել և օգտագործել ձեր առօրյայում:
✨ Օգտագործեք տարբեր ռեսուրսներ: Ինչպիսիք են հավելվածները, կայքերը և ինտերակտիվ ծրագրերը՝ բարելավելու ձեր լեզվական հմտությունները:
✨ Մի վախեցեք հարցեր տալ: Եթե ինչ-որ բան չեք հասկանում կամ ցանկանում եք պարզաբանել, պարզապես հարցրեք: Ստանալով պատասխաններ ձեր հարցերին,դուք հեշտությամբ կբարելավեք ձեր լեզվի մակարդակը:
✨ Կենտրոնացեք գործընթացի վրա, ոչ թե արդյունքների: Մի մտածեք, թե ինչպես տպավորեք ձեր գիտելիքներով լեզվակիրներին: Ոչ ոք չի սպասում, որ դուք կատարյալ անգլերեն կխոսեք, կամ չեկ սխալվի, համենայն դեպս խոսելու փորձն արդեն մեծ առաջընթաց է։
✨ Մի վախեցեք սխալներից: Ընդունեք, որ սխալները լեզվի ուսուցման գործընթացի անխուսափելի մասն են:
✨ Պարբերաբար պարապեք: Փորձեք հնարավորինս հաճախ օգտագործել անգլերեն, օրինակ՝ գրանցվեք խոսակցական խմբերի կամ անհատական դասընթացների մեզ մոտ:
✨ Նախապատրաստեք մի քանի թեմաներ զրույցի համար: Նախքան լեզվակիրների հետ զրույց սկսելը, մտածեք թեմաների մասին, որոնք կարող են հետաքրքրել ձեզ կամ լավ գիտեք: �
Կարևոր է հիշել, որ չկա ոչ մի կախարդական բանաձև, որը թույլ կտա ձեզ անմիջապես դառնալ Native Speaker: Բայց եթե դուք աշխատեք, նոր ռեսուրսներ և հնարավորություններ գտնեք, ապա ձեր վստահությունը անգլերեն խոսելու հարցում ամեն օր կաճի: 🥳