Ձեզ ենք ներկայացնում մեր սաների կողմից մոդելավորված և 3D տպիչով տպված թվային փազլը:Մոդելավորումը իրականցրել ենք FreeCAD-ի աշխատանքային միջավայրում։😊
Արմաթ I Երևանի N123 դպրոցի ճարտարագիտական աշխատանոց
Արմաթ I Երևանի N123 դպրոցի ճարտարագիտական աշխատանոց
ԱՏՁՄ-ի կողմից իրականացվող Արմաթ ծրագրով 10-18 տարեկան երեխաներն ԱՆՎՃԱՐ
սովորում են՝
● Ծրագրավորման հիմունքներ
● Ռոբոտաշինություն
● Եռաչափ մոդելավորում և տպագրություն
● Աշխատանքներ CNC հաստոցով
Խմբավար(ներ)՝ Գոհար Մալխասյան, Գոռ Հակոբյան
Ձեզ ենք ներկյացնում Գալուստյան Դավիթի և Բաբայան Գոռի պատրաստ նախագիծը՝ Scratch -ի ա խատանքային միջավայրում։
«Green Ball»-ը Scratch ծրագրով ստեղծված արկածային խաղ է, որտեղ գլխավոր հերոսը կանաչ գնդակն է։ Նրա նպատակն է փրկել իր մոլորակը չար դինոզավրերից։ Խաղը ունի 3 լեզու՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, ինչպես նաև երաժշտություն, որը կարելի է միացնել կամ անջատել։
Խաղը բաղկացած է 4 փուլերից։ Առաջին փուլը լաբիրինթոս է, որտեղ պետք է հավաքել մրգեր և խուսափել դինոզավրերից։ Երկրորդ փուլը parkour է մութ անտառում, որտեղ հերոսը ստանում է Նարուտոյի մազեր։ Երրորդ փուլը տեղի է ունենում «Greenway» գալակտիկայում և հարցուպատասխան է։ Վերջին փուլը «Dinterra» մոլորակում է, որտեղ գրավիտացիան աշխատում է հակառակ ձևով։
«Green Ball»-ը միավորում է արկածը, արագությունը և մտածելու ունակությունը։
16/05/2026
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեր սաները մասնակցել են DigiCode օլիմպիադային՝ Կրիայ- ի և Python- ի անվանակարգերում։
Մասնակցությունը կարևոր փորձ էր մեր աշակերտների համար՝ հնարավորություն տալով կիրառել իրենց գիտելիքները գործնական առաջադրանքներում, զարգացնել տրամաբանական մտածողությունը և ծրագրավորման հմտությունները։
01/05/2026
Ձեզ ենք ներկայացնում մեր պատրաստած կախազարդերը, որոնք մոդելավորել ենք FreeCAD-ի ամխատանքային միջավայրում ու տպել 3D տպիչով։
01/05/2026
Ձեզ ենք ներկայացնում 5-րդ դասարանի աշակերտ Նազարյան Արամի կատարածաշխատանքը KTurtle -ի աշխատանքային միջավայրում։
28/02/2026
Շարունակում ենք ներկայացնել Python-ով կատարած հերթական նախագծերը։ Նշված կոդերից առաջինը հնարավորություն է տալիս մուտքագրել կեղտոտ աշխատավարձը և տեսնել մաքուր աշխատավարձը՝ առանց հարկերի և այլ պահումների, ինչպես նաև կարող եք տեսնել յուրաքանչյուր պահումի չափը։ Իսկ երկրորդը ստանում է rgb գույնի կոդ և այն փոխակերպում KSMY համակարգի կոդի։Նախագծերը կատարել է 5-րդ դասարանի աշակերտ Աբրահամյան Հրանտը։
Ձեզ ենք ներկայցնում Օհանջանյան Ալեքսանդրի (6-րդ դասարան) կողմից պատրաստած նախագիծը՝ Python ծրագրավորման լեզվով, որը իրենից ներկայացնում է ATM տերմինալի նմանակ, որը ունի հետևյալ ֆունկցիաները ․կարողանում ես մուտք գործել՝ օգտագործելով քարտի համարը և պինը (սխալի դեպքում ունեք ուղղելու երեք հանարավորություն), կարողնում եք տեսնել ձեր քարտի հաշվեկշիռը, կանխիկացնել գումար. վճարել որոշ կոմունալներ, գնել գիրք, տետր և այլ ֆունկցիաներ, որոնք կարող եք տեսնել արդեն վիդեոհոլովակում։Մաղթում ենք հաճելի դիտում☺️։
27/01/2026
Այսօր մեր սաների հետ այցելեցինք պատերազմում զոհված Հայկ Վարդանյանի և մեր մյուս հերոսների հիշատակին նվիրված վայր՝ հարգանքի տուրք մատուցելու և ծաղիկներ խոնարհելու: Լռությամբ ու խորհին երախտագիտությամբ հիշեցինք նրանց, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի։
Նրանց սխրանքը հավերժ է, հիշատակը՝ անմար։
Խոնարհում և հավերժ փառք մեր հերոսներին։
Շաուրնակում ենք Pixel Art-ի աշխատանքները Kturtle-ում😀
Մեր լաբորատորիայի նախագիծը KTurtle ծրագրավորման լեզվով ստեղծված «STAR WARS» pixel art է: Մենք օգտագործել ենք հատուկ գույներ և pixel գրաֆիկա, որպեսզի ստանանք հստակ և վառ պատկեր, որը ցույց է տալիս մեր սաների ստեղծագործական մոտեցումը ծրագրավորման և դիզայնի ոլորտներում:
Այս նախագիծը լավ օրինակ է այն մասին, թե ինչպես կարելի է կոմպակտ ու պարզ միջոցներով ստեղծել հետաքրքիր և պատկերային արդյունքներ՝ օգտագործելով սովորական ծրագրավորման հրամաններ:
Click here to claim your Sponsored Listing.
Location
Contact the school
Telephone
Website
Address
Նոր Արեշ 35
Yerevan
Opening Hours
| Monday | 15:30 - 20:30 |
| Wednesday | 15:30 - 20:30 |
| Saturday | 11:00 - 20:00 |
| Sunday | 11:00 - 15:30 |