24/11/2023
🅐🅡🅜💊Դեղագիտական ֆակուլտետի ֆակուլտետային խորհուրդը կազմակերպեց հանդիպում «ՖարմաՏեք» ՓԲԸ-ի որակի վերահսկման տնօրեն Գոռ Սարգսյանի հետ, ով բացահայտեց մասնագիտական մի շարք գաղտնիքներ, խոսեց ոլորտի մոտակա 5 տարվա զարգացումներից, ինչպես նաև պատասխանեց ապագա դեղագետներին հուզող բոլոր հարցերին։ Հանդիպումն ուղղված էր ուսանողների մասնագիտական խորը կողմնորոշմանը և ոլորտի մասին ունեցած գիտելիքների ընդհանրացմանը։🅡🅤🅢💊Факультетский совет фармацевтического факультета организовал встречу с директором по контролю качества ЗАО «Фарматек» Гором Саркисяном, который раскрыл ряд профессиональных секретов, рассказал о развитии сферы в ближайшие 5 лет, а также ответил на все волнующие вопросы будущих фармацевтов. Встреча была направлена на углубленную профессиональную ориентацию студентов и обобщение их знаний в данной области.🅔🅝🅖💊The Faculty Council of the Faculty of Pharmacy organized a meeting with Gor Sargsyan, Director of Quality Control of "PharmaTech" CJSC, who revealed a number of professional secrets, talked about the upcoming developments of the field in the next 5 years, and also answered all the questions of future pharmacists. The meeting was aimed at deep professional orientation of students and generalization of knowledge about the field.
20/11/2023
🅐🅡🅜
💊Տեղի ունեցավ Դեղագիտական Ֆակուլտետի Ֆակուլտետային խորհրդի կողմից կազմակերպված հանդիպումը անձնային աճի մասնագետ Գոռ Կարապետյանի հետ՝ «Ինչպես կառավարել անկառավարելին» խորագրով։ Խոսվեց՝ ինչպես ճիշտ կառավարել և բաշխել առաջնայնություններն ու ժամանակը։ Ուսանողներն ակտիվ մասնակցություն ունեցան բոլոր քննարկումներին և կատարեցին ինտերակտիվ թեստային առաջադրանքներ՝ հետագա առօրյա կարևոր ծրագրերն ավելի տեսանելի դարձնելու համար։
🅡🅤🅢
💊Состоялась встреча организованная Фармацевтическим факультетским советом со специалистом по личностному росту Гором Карапетяном под заголовком «Как контролировать неконтролируемое?». Обсудили как правильно контролировать и расставить приоритеты и время. Студенты активно участвовали во всех обсуждениях, а также ответили интерактивные тестовые вопросы которые помогут в дальнейшем эффективно спланировать важные проекты.
🅔🅝🅖
💊There was a meeting under the title “How to manage the unmanageable?” with a personal growth specialist Gor Karapetyan organized by the Faculty Council of the Faculty of Pharmacy. During the meeting various questions about time management and priorities were discussed. The students had an active participation in the discussion and also answered to interactive test questions for better time and project management.
20/11/2023
🅐🅡🅜
💊Դեղագիտական Ֆակուլտետի Ֆակուլտետային խորհուրդը շարունակում է իր ակտիվ գործունեությունը՝ նպատակաուղղված ապագա դեղագետների խորը մասնագիտական կողմնորոշմանը։
Այդ առիթով ուսանողները թվով երկրորդ այցը կատարեցին «ՖարմաՏեք» Դեղագործական Ընկերություն և հիմնվելով առաջին այցի ընթացքում ստացած տեսական գիտելիքների, արտադրատարածքի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության վրա, "Որակի վերահսկման տնօրեն" Գոռ Սարգսյանի ուղեկցությամբ՝ շրջայց կատարեցին արտադրական տարածքում, լաբորատորիայում և պահեստում։ Ուսանողները արդեն իսկ քաջ ծանոթ լինելով ընթացիկ պրոցեսներին՝ ամրապնդեցին իրենց ստացած տեսական գիտելիքները։
🅡🅤🅢
💊Совет фармацевтического факультета продолжает свою активную деятельность, направленную на глубокую профессиональную ориентацию будущих фармацевтов.
По этому случаю студенты уже во второй раз посетили фармацевтическую компанию «ФармаТек» и на основе теоретических знаний и общей информации о производстве, полученной во время первого визита, в сопровождении «Директора по контролю качества» Гора Саргсяна совершили экскурсию по производственному участку, лаборатории и складу. Студенты, уже хорошо знакомые с происходящими процессами, подкрепили свои теоретические знания.
🅔🅝🅖
💊The Faculty council of the Faculty of Pharmacy continues its active scope aimed to deep proffesional orientation of future pharmacists.
On that occasion the students made their second visit to "PharmaTech" company and
based on the theoretical knowledge they received during the first visit, general information about the production area, accompanied by "Director of Quality Control" Gor Sargsyan, made a tour of the production area, laboratory and warehouse.
The students, being already well acquainted with the current processes, strengthened their theoretical knowledge.
20/11/2023
Սիրով սպասում ենք🙂
🅐🅡🅜
💊Դեղագիտական Ֆակուլտետի Ֆակուլտետային խորհուրդը կազմակերպել է հանդիպում «ֆարմատեկ» դեղագործական ընկերության որակի հսկման կառավարիչ, ինչպես նաև ԵՊԲՀ Դեղագիտական Ֆակուլտետի շրջանավարտ Գոռ Սարգսյանի հետ, ով իր ոլորտի արդեն իսկ հարուստ փորձով կկիսվի ապագա կոլեգաների հետ և կպատասխանի բոլոր հուզող հարցերին։
🅡🅤🅢
💊Факультетский совет фармацевтического факультета организует встречу с менеджером по контролю качества фармацевтической компании "Фарматек", а также выпускником фармацевтического факультета ЕГМУ Гором Саркисяном, который поделится своим богатым опытом с будущими коллегами и ответит на все волнующие вопросы.
🅔🅝🅖
💊The Faculty Council of the Faculty of Pharmacy organized a meeting with Gor Sargsyan, the quality control manager of the pharmaceutical company "Pharmatek", as well as the graduate of the Faculty of Pharmacy of YSMU, who will share his already rich experience in his field with future colleagues and answer all the exciting questions.
19/11/2023
Ուսանողական խորհրդարանի պաշտոնական հայտարարությունը
⁃ ԵՊԲՀ հարգելի ուսանողներ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ուսանողական խորհրդարանը սկսել է Կանոնադրական բարեփոխումներին վերաբերող քննարկումները: Կանոնադրական բարեփոխումներին միտված գործընթացների համատեքստում, արդեն հանդիպումներ են տեղի ունեցել տարբեր ուսանողների հետ, որոնց ժամանակ քննարկվել են Կանոնադրական բարեփոխումների անհրաժեշտության, ներկայիս պայմաններին համապատասխանեցման և գործընթացին բուհի յուրաքանչյուր ուսանողի ներգրավվածության անհրաժեշտության մասին:
⁃ Ուսանողական խորհրդարանը հանձնառու է կատարել իր լիազորությունների սահմաններում ամեն ինչ՝ կանոնադրական նպատակների իրականացման համար:
Յուրաքանչյուր բողոք, քննադատություն, առաջարկ առանձին-առանձին կդառնա քննարկման առարկա:
Ուսանողական խորհրդարանը հստակ և անշեղ փորձում է կատարել ուսանողների առջև ստանձնած պարտականությունները և փորձում է խուսափել տարատեսակ շահարկումներից և ուսանողական կյանքը խաթարող հայտարարություններից:
Յուրաքանչյուր ուսանող, ով ցանկանում է մասնակցություն ունենալ Կանոնադրության բարեփոխումների գործընթացին, կարող է դիմել Ուսանողական խորհրդարան:
Ամբողջ գործընթացի թափանցիկության, ուսանողների մասնակցության և հաշվետվողականության համար նախատեսվող գործիքակազմի մասին կտեղեկացվի շատ շուտով:
Ավելի մանրամասն՝ առաջիկա շաբաթվա ընթացքում:
Հարգանքներով՝ ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարան:
19/06/2023
Ջերմորեն շնորհավորում ենք սիրելի դեկանին 60-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Դեղագիտական ֆակուլտետի համար անցած տարին հոբելյանական էր: Բժշկական տանիքի ներքո տարբեր սերունդների շրջանավարտները հնարավորություն ունեցան մասնակցելու ֆակուլտետի հոբելյանին նվիրված համաժողովի, թարմացնելու և ամրացնելու կապը հարազատ կրթօջախի հետ: Աշխատանքների կազմակերպման գործում կարևոր ներդրում ուներ ֆակուլտետի ղեկավարը` Բագրատ Ենոքյանը:
Այսօր նրա 60-ամյա հոբելյանն է, որի առթիվ ջերմորեն շնորհավորում ենք` մաղթելով կարևոր այս բնագավառի զարգացմանն ուղղված շարունակական աշխատանք, հավակնոտ նախաձեռնությունների իրագործում:
ԵՊԲՀ դեղագործական ֆակուլտետի շրջանավարտը հարազատ համալսարանում մասնագիտական կայացման բեղուն ճանապարհ է անցել` կրթելով սերունդներ, նպաստելով որակյալ մասնագետների պատրաստման գործին, որոնցից շատերը ոչ միայն մեր հանրապետության, այլև արտերկրի առաջատար դեղագործական ընկերություններում պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում:
05/05/2023
💊 Այսօր Դեղագիտական Ֆակուլտետի Ֆակուլտետային խորհրդի ուսանողները մասնակցեցին “Բրոնխիալ ասթմայի բուժման արդի մոտեցումները” խորագրով կոնֆերանսին, քննարկեցին և խոսեցին բրոնխիալ ասթմայի բուժման նորագույն դեղամիջոցների, դրանց առանձնահատկությունների մասին։
29/04/2023
📆Ապրիլի 29-ը աշխարհում նշվում է որպես իմունիտետի համաշխարհային օր: Օրը պատահական չի ընտրվել. չէ՞ որ իմունիտետի հետ կապված խնդիրները սրվում են հենց գարնան սկզբին:😪
❗️Այս օրվա նպատակն է աշխարհի բնակչությանը տեղեկացնել իմունային համակարգի նշանակության, գործունեության և այն բարելավելու միջոցների մասին:
💊Իսկ այսօր ապագա դեղագետները կխոսեն, թե որքան կարևոր է վիտամիններով հարուստ առօրյա սնունդը, որը նույնպես բնական ճանապարհով բարձրացնում է իմունիտետը։
Առօրյա օգտագործվող մրգերը նույնպես կարող են բարձրացնել Ձեր իմունիտետը…🥝🥬
Ժողովրդական դեղատոմսերը ցածր իմունային համակարգը բարձրացնող հիանալի միջոցներ են, քանի որ դրանք բնական են և կողմնակի ազդեցություն չեն թողնում մեր օրգանիզմի վրա:
Կանաչ տերևով բանջարեղենը վիտամինների և հանքանյութերի մեծ աղբյուր է հանդիսանում: Դրանք մեծ մասամբ պարունակում են վիտամիններ A, E, B1, B2, B9, որոնք շատ կարևոր են լավ իմունային համակարգի համար:
Գազարը🥕, բրոկոլին🥦, դդումը, կաղամբը🥬, բազուկը, ծաղկակաղամբը, դդմիկը, կանաչ պղպեղը🫑, սոխը🧅, լոլիկը🍅պետք է մեր սննդակարգի անբաժանելի մասը կազմեն, քանի որ դրանք բարելավում են իմունային համակարգը:
Մրգերը պարունակում են վիտամինների և հանքանյութերի մեծ պաշարներ: Մրգերի ամենօրյա ընդունումը հեռու կպահի մեզ ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչներից:
Առողջ եղեք։💊🫶🏻
29/04/2023
Ապագա բժիշկների հերթական հաջողությունները սպորտում
Հայաստանի ուսանողական մարզական 24-րդ խաղերին հերացիականները մասնակցել են շախմատի և ֆուտբոլի մրցումներին՝ լավագույն արդյունքներ ապահովելով:
13/04/2023
💊Դեղագիտական ֆակուլտետի ֆակուլտետային խորհուրդը հյուրընկալեց Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական ուսումնական հաստատության բժշկական հոսքի, 10-րդ դասարանի աշակերտներին: Աշակերտները շրջեցին համալսարանի թանգարանում, որտեղ ԵՊԲՀ 3րդ կուրսի ուսանող՝ Վիրապ Գալստյանը ծանոթացրեց ԵՊԲՀ-ի պատմությանը: Այնուհետև աշակերտները այցելեցին Անատոմիկ մասնաշենք, որտեղ անատոմիայի ամբիոնի դասախոս Անահիտ Զարգարյանի գլխավորությամբ ծանոթացան անատոմիական պրեպարատներին: Եվ վերջում, այցելեցին նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոն, որտեղ ամբիոնի դասախոս Հերմինե Աբրահամյանը ներկայացրեց ամբիոնը և շատ հետաքրքիր փորձ իրականացրեց աշակերտների հետ, որտեղ աշակերտները պարզեցին իրենց արյան խմբերը:🩸