16/05/2026
Դիլիջանում ընթացող «Առաջընթաց արդյունավետ գիտությամբ ԱԱԳ-2026» գիտաժողովի շրջանակներում նախ կարճատեւ զեկույցով այնուհետեւ պաստային ներկայացմամբ հանդես եկավ ՆՏՆԿ լաբորատորիայի աշխատակից Հայկ Հովհաննիսյանը։ Նա ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍՆ ԲՀԿ ֆինանսավորմամբ «Լաբորատորիաների ամրապնդում 2024» ծրագրի շրջանակներում Իմպուլսային լազերային փոշենստեցմամբ բազմաշերտ մետաղօքսիդսյին թաղանթների ստացման եւ օպտիկական ֆիլտրերում կիռաման առանձնահատկությունները թեմայով։
13/05/2026
Դիլիջանում ընթացող «Առաջընթաց արդյունավետ գիտությամբ ԱԱԳ-2026» գիտաժողովի շրջանակներում հաշվետու զեկույցով հանդես եկավ ՆՏՆԿ լաբորատորիայի վարիչ Մկրտիչ Երանոսյանը։ Նա ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍՆ ԲՀԿ ֆինանսավորմամբ Լաբորատորիաների ամրապնդում 2024 ծրագրի շրջանակներում հաշվետու տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումներն ու ստացած գիտական արդյունքները։
19/02/2026
Նոր համագործակցության հուշագիր՝ զարգացման բազմավեկտոր և խոստումնալից հեռանկարներ Ա․ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի և Չեխիայի ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտի միջև։
Պրահայի Ֆիզիկայի ինստիտուտի օպտիկայի բաժանմունքի ղեկավար Ալեքսանդր Դեյնեկան այցելեց մեր ինստիտուտ։ Նա հանդիսանում է ՆՏՆ կենտրոնում իրականացվող «Գիտական ստորաբաժանումների ամրապնդման ծրագիր – 2024, ծածկագիր 24LCG-2J031» դրամաշնորհային ծրագրի արտասահմանյան գործընկերը։
Հանդիպման օրակարգը հագեցած էր․
🔹 ՆՏՆ կենտրոնում կազմակերպվեց սեմինար-քննարկում, որի ընթացքում ներկայացվեցին 24LCG-2J031 ծրագրի շրջանակներում համատեղ իրականացվող աշխատանքներն ու առաջընթացը։
🔹 շրջայց ծանոթություն ինստիտուտի ենթակառուցվածքին, առանձին հանդիպում քննարկումներ ունեցավ տարբեր լաբորատորիաների և գիտական խմբերի անձնակազմերի հետ։
🔹 դոկտոր Ա․ Դեյնեկան անցկացրեց սեմինար, որի ընթացքում ներկայացրեց Օպտիկայի դիվիզիոնում իրականացվող գիտական ուղղությունները և հետազոտությունները։
🔹 Ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Միքայել Պրոուզայի կողմից արդեն ստորագրված համագործակցության հուշագիրը ստորագրվեց նաև Քիմիական Ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանի կողմից։
🔹 ծանոթություն-քննարկումները շարունակվեցին ոչ ֆորմալ միջավայրում հյուրասիրության սեղանի շուրջ։
Դոկտոր Ա․ Դեյնեկայի այցը և ստորագրված հուշագիրը կարևոր իրադարձություն են մեր ինստիտուտի միջազգային համագործակցության ընդլայնման և խորացման, համատեղ գիտական ծրագրերի իրականացման, ինչպես նաև ուսանողների և երիտասարդ հետազոտողների շարժունակության բարձրացման համար։
A New Memorandum of Cooperation: Multi-Vector Development and Promising Prospects between the A. Nalbandyan Institute of Chemical Physics and the Institute of Physics of the Czech Academy of Sciences.
The Head of the Optics Division of the Institute of Physics of the Czech Academy of Sciences, Dr. Alexandr Dejneka, visited our institute. He is the foreign partner in the grant project “Program for the Strengthening of Scientific Units – 2024, Code 24LCG-2J031,” implemented at the ICNT Center.
The meeting agenda was intensive and productive:
🔹 a seminar-discussion was organized at the ICNT, during which the work and progress being carried out jointly within the framework of the 24LCG-2J031 program were presented.
🔹 the visit of the Institute’s infrastructure, followed by separate meetings and discussions with the staff of various laboratories and research groups.
🔹 Dr. A. Dejneka delivered a seminar presenting the main research directions and ongoing studies of the Optics Division.
🔹 the Memorandum of Cooperation, already signed by the Director of the Institute of Physics of the Czech Academy of Sciences, Dr. Michael Prouza, was also signed by the Director of the A. Nalbandyan Institute of Chemical Physics, Dr. Seyran Minasyan.
🔹 the discussions continued in an informal setting over a reception.
Dr. Deյneka’s visit and the signing of the Memorandum are an important event for expanding and deepening the international cooperation of our Institute, implementing joint scientific projects, and enhancing the mobility of students and young researchers.
27/01/2026
Շնորհավորում ենք բոլոր շահառուներին
🎉 Ամփոփվել են «Գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման հայտերի ընտրության» մրցույթի արդյունքները:
📝 Ֆինանսավորման է երաշխավորվել 41 հայտ 14 բուհերից և գիտական կազմակերպություններից՝ ընդհանուր 3, 991 մլդ ծավալով։
✅ Հիշեցնենք, որ յուրաքանչյուր հայտ պարունակում է սարքի/սարքավորման համատեղ օգտագործման առնվազն մեկ առաջարկություն՝ առնվազն 20 միլիոն դրամ ընդհանուր արժեքով, իսկ հայտում ներառված յուրաքանչյուր սարքի/սարքավորման արժեքը՝ առնվազն 5 միլիոն դրամ։
Շահառուների ցանկը՝👇
https://www.hesc.am/hy/2026/01/26/14517/
19/12/2025
Աշխարհում Առաջինը․ Ֆրանսիան Միջուկային Թափոններով կսնուցի AI-ը
Ֆրանսիան կատարում է հեղափոխական քայլ էներգետիկայի ոլորտում։
Ֆրանսիական Stellaria ստարտափը (որը ծագել է Ֆրանսիայի Ատոմային էներգիայի հանձնաժողովից՝ CEA) ներկայացրել է աշխարհում առաջին կոմերցիոն նախագիծը, որն օգտագործելու է նոր սերնդի միջուկային ռեակտոր՝ Արհեստական Բանականության (AI) հսկայական էներգետիկ պահանջները բավարարելու համար։
Խոսքը «Stellarium» ռեակտորի մասին է, որն աշխատում է արագ նեյտրոններով և հալված աղերով (MSR technology): Այս տեխնոլոգիան ունի երկու ցնցող առավելություն.
֊ Թափոնների Ոչնչացում. Ռեակտորը որպես վառելիք կարող է օգտագործել գոյություն ունեցող միջուկային թափոնները (ակտինիդները)՝ դրանք «այրելով» և էներգիա ստանալով։ Այն ավելի շատ թափոն է ոչնչացնում, քան արտադրում է։
֊ Անսպառ Էներգիա AI-ի համար. Նախատեսվում է 500 ՄՎտ հզորությամբ կայան, որը կաշխատի առանց վերալիցքավորման մոտ 20 տարի՝ ապահովելով տվյալների կենտրոնների անխափան աշխատանքը։
Ռեակտորը չափազանց կոմպակտ է (ակտիվ գոտին՝ ընդամենը 4 խորանարդ մետր) և համարվում է էկոլոգիապես ամենամաքուր միջուկային լուծումներից մեկը։ Սա առաջին դեպքն է, երբ նմանատիպ ռեակտորը պաշտոնապես ամրագրվում է կոմերցիոն օգտագործման համար։
Գիտական Հղում/Աղբյուր
Stellaria and the development of Molten Salt Fast Reactors (MSR),
Source: Stellaria News / CEA Spin-off Reports, December 2025.
Technology Base: Fast Spectrum Molten Chloride Salt Reactor (MCSFR).
Միացեք մեր էջին 👍
19/12/2025
Օվկիանոսը՝ որպես Վառելիքի Հանք.
Չինաստանը Լուծում է Բորի Խնդիրը
Չինացի գիտնականները մշակել են հեղափոխական մեթոդ՝ ծովի ջրից բոր (Boron) կորզելու համար։ Սա ռազմավարական նշանակություն ունի, քանի որ բորը հանդիսանում է հիմնական բաղադրիչ հիպերձայնային հրթիռների շարժիչների վառելիքի համար։
Մինչ այժմ բորը արդյունահանվում էր ցամաքային հանքերից, որոնք սակավ են և թանկ։ Նոր տեխնոլոգիան օգտագործում է արևային էներգիայով աշխատող հատուկ «սուպեր-հիդրոֆիլ» կոմպոզիտային գել (MMS):
Ինչպե՞ս է այն աշխատում.
Գելը տեղադրվում է ծովի ջրի մակերեսին։ Արևի ճառագայթների ազդեցությամբ այն կատարում է երկու գործողություն միաժամանակ.
֊ Աղազրկում. Գոլորշիացնում է ջուրը՝ ստանալով մաքուր խմելու ջուր։
֊ Կորզում. Գելի մեջ առկա նանոմասնիկները (MXene և MgO) «թակարդն են գցում» բորի իոնները։
Սա թույլ է տալիս ստանալ անսահմանափակ քանակությամբ բոր՝ նվազագույն ծախսերով։ Թեև մամուլը խոսում է զենքի մասին, այս տեխնոլոգիան նույնքան կարևոր է գյուղատնտեսության և էլեկտրոնիկայի (չիպերի արտադրություն) համար։
Գիտական Հոդվածի Հղում
Solar-driven multi-field synergistic strategy for integrated freshwater production and boron harvesting,
Science Bulletin, 2025 (Published online November/December).
DOI: 10.1016/j.scib.2025.11.0xx (Based on Science China Press release)
Միացեք մեր էջին 👍
12/12/2025
Դեկտեմբերի 10-ին Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը հյուրընկալեց Երևանի պետական համալսարանի և Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողներին։ Այցի ընթացքում տեղի ունեցավ զրույց-քննարկում նվիրված գիտության զարգացման արդի միտումներին, ժամանակակից աշխարհում գիտահետազոտական գործունեության նշանակությանը և երիտասարդների ներգրավմանը գիտության առաջընթացի գործընթացում։ Առանձնահատուկ կարևորվեց նորարարական տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև գիտության եւ արդյունաբերության կապի հարցերը։
Կազմակերպվեց շրջայց ինստիտուտի լաբորատորիաներով, որի ընթացքում ուսանողներին ներկայացվեցին լաբորատորիաների հիմնական գիտական ուղղությունները, իրականացվող հետազոտական աշխատանքները, կիրառվող սարքավորումները և ընթացիկ գիտական ծրագրերը։
Այցը նպատակ ուներ խթանել ուսանողների հետաքրքրությունը գիտության նկատմամբ, նպաստել նրանց մասնագիտական կողմնորոշմանը և ամրապնդել համալսարան–գիտահետազոտական հաստատություն համագործակցությունը։
12/12/2025
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ՆՏՆ կենտրոնի Նանո-բիոսենսորիկա գիտական խմբի կողմից ներկայացված
«26SUEq-ICHPH-0099 ․ Ֆոտոպատճենային վիմագրման համալիր» հայտը ընդգրկվել է հաղթող ծրագրերի ցանկում։
Այս կապակցությամբ շնորհավորում ենք գիտական խմբի աշխատակիցներին և ծրագրի բոլոր շահառուներին՝ մաղթելով արդյունավետ իրականացում և նոր գիտական ձեռքբերումներ։
Միաժամանակ շնորհակալություն ենք հայտնում ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին՝ ցուցաբերած աջակցության և վստահության համար։
📣 ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության երաշխավորված սարքերի/սարքավորումների ցանկը՝ tinyurl.com/list2408
‼️ Մրցույթի արդյունքների համաձայն՝ 18 գիտական պետական կազմակերպությունների և բուհերի համար կգնվի 56 նոր գիտական սարք՝ ընդհանուր ավելի քան 1,3 միլիարդ դրամ արժողությամբ:
Այլ մանրամասներ՝ https://www.hesc.am/hy/calls/ardiakanacum/