18/08/2026
«Տաթև» գիտակրթական համալիրում ավարտվեց ուսուցիչների վերապատրաստման ամառային շրջանը և մեկնարկում են աշնանային շրջանի դասընթացները։
👩🏻🏫 Վերապատրաստումների ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն ձեռք բերելու նոր գիտելիքներ, այլև զարգացնելու դրանք կիրառելու գործնական հմտություններ, իրականացրեցին փորձի փոխանակում և շփվեցին տարբեր ոլորտների մասնագետների հետ։
Մեր աշխատանքի ամենակարևոր գնահատականը հենց մասնակիցների արձագանքներն են։ Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին իրենց մասնագիտական զարգացման այս կարևոր բաղադրիչը մեզ վստահելու համար։
Կադրերում ներկայացված են որոշ գրաֆիկներ մասնակիցների հարցման արդյունքներից և մեզ ոգևորած արձագանքներից մի փունջ:
01/08/2026
Սիրելի՛ ուսուցիչներ, «Տաթև» գիտակրթական համալիրում պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումների 2026 թ. աշնանային շրջանին մասնակցության հայտերի ընդունման ավարտին մնացել է ընդամենը 10 օր։
Գրանցման հղում՝
https://forms.gle/Awi75EksKmSVDBmM8
🗓️ Դասընթացների ժամանակացույց՝
• Տարրական և ձեռնահասության մակարդակ՝ օգոստոսի 17–28 և սեպտեմբերի 7–25
• Տիրապետման մակարդակ՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 14
📞 Լրացուցիչ տեղեկությունների համար՝ 033 22 33 82
👩🏻🏫 Վերապատրաստումները համադրում են գործնական աշխատանքն ու հեռավար ուսուցումը՝ ապահովելով հարմար և արդյունավետ ուսումնական գործընթաց։
📚 Մասնակիցները հնարավորություն կունենան սովորելու փորձառու մասնագետներից, ստանալու խորհրդատվություն մինչև քննությունները, իսկ ավարտից հետո ևս օգտվելու կրթական հարթակի նյութերից՝ դասերի տեսագրություններից և սահիկաշարերից։
29/07/2026
«Տաթև» գիտակրթական համալիրում ուսուցիչների պարտադիր վերապատրաստումների շրջանակում շարունակվում են հանդիպումները ոլորտի առաջատար մասնագետների հետ։
Բաժին 11-ի (Հանրակրթության ոլորտի օրենսդրություն և պրակտիկայի իմացություն) շրջանակում հուլիսի 30-ին` ժամը 12:30-ին հյուրընկալելու ենք իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Թրասթ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Սահակ Մանուկյանին։
📌 Թեմա՝ «Աշխատողների իրավունքների հիմնախնդիրները հանրակրթական ուսումնական հաստատություններում»:
👩🏻🏫 Հանդիպմանը կարող են միանալ վերապատրաստումների ամառային շրջանի տարրական/ձեռնահասության և տիրապետման մակարդակի բոլոր մասնակիցները։
Հիշեցնենք, որ վերապատրաստումների աշնանային շրջանի հայտերը դեռ բաց են։ Կարող եք դիմել մինչև օգոստոսի 10-ը:
Գրանցման հղում՝ https://forms.gle/Awi75EksKmSVDBmM8
Աշնանային շրջանի դասընթացների ժամանակացույց՝
• Տարրական և ձեռնահասության մակարդակ՝ օգոստոսի 17–28 և սեպտեմբերի 7–25
• Տիրապետման մակարդակ՝ սեպտեմբերի 28–հոկտեմբերի 14
📞 033 22 33 82
27/07/2026
«Տաթև» գիտակրթական համալիրում պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումները շարունակվում են։ Մեզ համար կարևոր է, որ դասընթացները լինեն ոչ միայն գիտելիքի փոխանցման, այլև նոր գաղափարներին, միջազգային լավագույն փորձին ծանոթանալու և փոխանակման հարթակ։
🗓️ Այսօր՝ ժամը 13։30-ին, վերապատրաստումների 9-րդ բաժնի շրջանակներում (Ուսումնական գործընթացի համընդհանուր ներառականությունն ու մասնակցայնությունն ապահովող կարողություններ) հատուկ հյուր կունենանք։ Մեզ կմիանա գրող, միջազգային արվեստի ցուցահանդեսների համադրող, Մալմյոյի «Ժամանակակից արվեստի թանգարանի» նախկին տնօրեն Իրիս Մյուլլեր-Վեստերմանը։
📌 Թեմա՝ «Ինչպես ներկայացնել արվեստի ցուցահանդեսները դպրոցականներին»
Հանդիպման ընթացքում կքննարկենք, թե ինչպես արվեստը դարձնել ավելի հասանելի, հետաքրքիր և ներգրավող դպրոցականների համար, ինչպես նաև կծանոթանանք միջազգային փորձին և գործնական մոտեցումներին, որոնք կարող են կիրառվել կրթական միջավայրում։
22/07/2026
«Տաթև» գիտակրթական համալիրում հաջողությամբ ավարտվեցին պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ամառային փուլի ձեռնահասության մակարդակի դասընթացները և մեկնարկեցին վերապատրաստումների տիրապետման մակարդակի դասընթացները։
Այս շաբաթների ընթացքում մասնակից ուսուցիչները ներգրավված էին տեսական և գործնական ինտենսիվ պարապմունքներում։ Դասերի ընթացքում մասնակիցներն հանդիպումներ ունեցան նաև հրավիրյալ մասնագետների և արտերկրից միացած հատուկ հյուրերի հետ, ծանոթացան նրանց մասնագիտական փորձին, ժամանակակից մանկավարժական մոտեցումներին և մասնակցեցին բովանդակալից ու հետաքրքիր քննարկումների։
Վերապատրաստման վերջին ուսումնական օրը «Ուսումնառության գնահատում» բաժնի շրջանակում մասնակիցները հանդիպում ունեցան «Զանգակ» հրատարակչության և «Տաթև» գիտակրթական համալիրի հիմնադիր տնօրեն Սոկրատ Մկրտչյանի հետ, ով ներկայացրեց գնահատման իր նորարարական մոտեցումները։ Հանդիպումը ևս մեկ անգամ ընդգծեց շարունակական մասնագիտական զարգացման և կրթության որակի բարձրացման կարևորությունը։
📝 Հիշեցնենք, որ վերապատրաստումների աշնանային փուլի հայտերի ընդունումը շարունակվում է։
👨🏫 Գրանցման հղում՝
https://forms.gle/Awi75EksKmSVDBmM8
🗓️ Աշնանային շրջանի դասընթացների ժամանակացույցը՝
• Տարրական և ձեռնահասության մակարդակ՝ օգոստոսի 17–28 և սեպտեմբերի 7–25
• Տիրապետման մակարդակ՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 14
📞 Լրացուցիչ տեղեկությունների համար՝ 033 22 33 82
14/07/2026
English below 👇
«Տաթև» գիտակրթական համալիրում ուսուցիչների պարտադիր վերապատրաստումների շրջանակում շարունակում ենք ներկայացնել կրթության ոլորտի միջազգային փորձն ու լավագույն մասնագետներին։
📢Հուլիսի 18-ին, ժամը 13։30-ին մեզ է միանալու հատուկ հյուր՝ Ֆայնանա Ահմադը, ով ԲՏՃՄ ոլորտի մասնագետ է, ռոբոտատեխնիկայի ինժեներ և կրթական տեխնոլոգիաների գծով վերապատրաստող։ Նա ղեկավարել է մի շարք նորարարական կրթական նախաձեռնություններ, եղել է աշակերտների խորհրդատու ազգային և միջազգային մրցույթներում՝ աջակցելով նրանց գաղափարների զարգացմանն ու հաջողություններին։ Նրա սաները գրանցել են բազմաթիվ ձեռքբերումներ՝ մասնակցելով միջազգային տարբեր մրցույթների և նախագծերի։
Հանդիպումն անցկացվելու է ինտերակտիվ ձևաչափով։ Առաջին հատվածում նախատեսվում է աշխատարան՝ «Նորարարական ԲՏՃՄ կրթություն. ապագային պատրաստ դասարանների կերտումը» թեմայով։ Աշխատարանին հեռավար կմիանան նաև Ֆայնանա Ահմադի աշակերտները, ովքեր կկիսվեն իրենց փորձով և կներկայացնեն իրականացրած նախագծերի օրինակներ։ Հանդիպման ավարտին նախատեսվում է հարցուպատասխանի հատված, որի ընթացքում ուսուցիչները հնարավորություն կունենան հղելու իրենց հարցերը։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն՝
🔹 Նախագծային ուսուցումը կրթության մեջ
🔹ԲՏՃՄ ուսումնական պլանների մշակման առանձնահատկությունները
🔹Ռոբոտաշինության և ծրագրավորման ինտեգրումը դասապրոցեսում
🔹Ստեղծագործականության, քննադատական մտածողության և խնդիրների լուծման հմտությունների զարգացումը ուսումնական գործընթացում։
Սիրով հրավիրում ենք վերապատրաստման բոլոր մասնակիցներին միանալ հանդիպմանը և օգտվել միջազգային փորձի փոխանակման այս բացառիկ հնարավորությունից։
‼️Հանդիպման ընթացքում կապահովվի համաժամանակյա թարգմանություն անգլերենից հայերեն և հակառակը։
________________
As part of the mandatory professional development program for teachers at the "Tatev" Educational Complex, we continue to introduce international best practices in education and bring together leading experts from around the world.
📢On July 18 at 1:30 PM we are delighted to welcome our special guest, Fainanah Ahmad —a STEM specialist, robotics engineer, and educational technology trainer. She has led numerous innovative educational initiatives and has served as a mentor to students participating in national and international competitions, helping them develop their ideas and achieve outstanding results. Her students have earned numerous awards and distinctions through their participation in a wide range of international competitions and projects.
The event will be held in an interactive format. The first part will feature a workshop entitled
“Innovative STEM Education: Inspiring Future-Ready Classrooms”Fainanah's students will also join the workshop online to share their experiences and present examples of the projects they have developed. The session will conclude with a Q&A, giving participants the opportunity to ask questions and engage directly with the speaker.
The workshop will explore the following topics:
🔹 Project-based learning in education
🔹 Key principles of STEM curriculum design
🔹 Integrating robotics and programming into classroom instruction
🔹 Developing creativity, critical thinking, and problem-solving skills through the learning process
We warmly invite all participants in the professional development program to join this inspiring session and take advantage of this unique opportunity to exchange ideas and learn from international experience.
‼️Simultaneous interpretation from English into Armenian and vice versa will be provided throughout the event.
06/07/2026
«Տաթև» գիտակրթական համալիրում ուսուցիչների պարտադիր վերապատրաստումները շարունակվում են։ Մեզ համար կարևոր է վերապատրաստումների ընթացքում մասնակիցներին ներկայացնել նաև կրթության ոլորտի միջազգային մասնագետների փորձն ու նրանց կողմից կիրառվող գործիքակազմը և այսօր՝ հուլիսի 6-ին, հատուկ հյուր ունենք։ «21-րդ դարի հմտությունների խթանում» բաժնի շրջանակում հանդես կգա Սինգապուրի բրիտանական Ուեստբորն քոլեջի տնօրեն, քաղաքական աշխարհագրության դոկտոր Վահագն Վարդանյանը։
Թեմա՝ «Սովորողների քննադատական մտածողության հմտությունների զարգացման մեթոդները»
Հիշեցնենք, որ վերապատրաստումների աշնանային շրջանի հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 10-ը
👨🏫 Գրանցման հղում՝ https://forms.gle/Awi75EksKmSVDBmM8
🗓️ Աշնանային շրջանի դասընթացների ժամանակացույց՝
• Տարրական և ձեռնահասության մակարդակ՝ օգոստոսի 17–28 և սեպտեմբերի 7–25
• Տիրապետման մակարդակ՝ սեպտեմբերի 28–հոկտեմբերի 14
📞 033 22 33 82
01/07/2026
«Տաթև» գիտակրթական համալիրում այսօր մեկնարկեց պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումների ամառային շրջանը 👨🏫
Նախօրեին տեղի ունեցավ հանդիպում դասընթացներին գրանցված ուսուցիչների հետ, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ «Զանգակ» հրատարակչության և «Տաթև» գիտակրթական համալիրի հիմնադիր տնօրեն Սոկրատ Մկրտչյանը՝ մաղթելով արդյունավետ և հաջող ընթացք 📚
Վերապատրաստողների թիմը ներկայացրեց ծրագրի կազմակերպչական և բովանդակային մանրամասները 📖
📝 Հիշեցնենք, որ աշնանային շրջանի հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 10-ը
👨🏫 Գրանցում՝ https://forms.gle/Awi75EksKmSVDBmM8
📅 Աշնանային շրջանի դասընթացների ժամանակացույցը՝
• Տարրական և ձեռնահասության մակարդակ՝ օգոստոսի 17–28 և սեպտեմբերի 7–25
• Տիրապետման մակարդակ՝ սեպտեմբերի 28–հոկտեմբերի 14
📞 033 22 33 82
26/06/2026
Սիրելի՛ ուսուցիչներ, սիրով տեղեկացնում ենք, որ «Տաթև» գիտակրթական համալիրում պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումների ամառային շրջանի հայտերի ընդունումն ավարտված է։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր գրանցված մասնակիցներին և մաղթում արդյունավետ վերապատրաստում💛
📝 Եթե չեք հասցրել գրանցվել, կարող եք միանալ վերապատրաստումների աշնանային շրջանին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 10-ը
👨🏫Վերապատրաստմանը կարող եք գրանցվել հետևյալ հղումով․
https://forms.gle/Awi75EksKmSVDBmM8
📅Աշնանային շրջանի վերապատրաստումների ժամանակացույց՝
✅Տարրական և ձեռնահասության մակարդակ՝ օգոստոսի 17-28 և սեպտեմբերի 7-25
✅Տիրապետման մակարդակ՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 14
📞 Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ 033 22 33 82 հեռախոսահամարով։
10/06/2026
📚 «Տաթև» գիտակրթական համալիրի վերապատրաստման 6-րդ բաժնի՝ «21-րդ դարի հմտությունների խթանում» շրջանակում ունենալու ենք հատուկ հյուր, որին հնարավորություն կունենան լսելու նաև մյուս բաժիններով վերապատրաստվողները։
👨💻 Ցյուրիխի համալսարանի հետազոտող Էդգար Չրաղյանը կծանոթացնի AI ոլորտում իր հեղինակային գյուտին և կներկայացնի՝
🔸Արհեստական բանականության (AI) առավելությունները կրթության ոլորտում՝ ներառյալ հրահանգներ (prompts) գրելու արդյունավետ հմտություններ։
🔸Տեղեկատվական անվտանգությանը վերաբերող խնդիրներ՝ ուսուցիչների, սովորողների, ծնողների առօրյայում և թվային միջավայրում։
🔸Գերժամանակակից AI գործիքների կիրառությունը կրթության և ուսումնական նյութերի հետ աշխատելիս։
🗓Վերապատրաստումներին կարող եք գրանցվել հետևյալ հղումներով.
Ամառային շրջան. https://forms.gle/HyEm8PhTGngpHXyp7
Աշնանային շրջան. https://forms.gle/NfSxtpV2RdhBoPmp7
📞Մանրամասների համար զանգահարել 033 22 33 82 հեռախոսահամարով։