Evinco Center of Knowledge

Call Directions Contact the school

Evinco Center of Knowledge Երեխաների զարգացում, լոգոպեդական և հոգեբանական ծառայություն, մասնագիտական դասեր։

Պոզիտիվ հոգեթերապիան՝ որպես ռեսուրս խոսքի խանգարումներ ունեցող երեխաների հետ լոգոպեդական աշխատանքում Սեպտեմբերի 7-ին հնա...
10/09/2026

Պոզիտիվ հոգեթերապիան՝ որպես ռեսուրս խոսքի խանգարումներ ունեցող երեխաների հետ լոգոպեդական աշխատանքում

Սեպտեմբերի 7-ին հնարավորություն ունեցա ներկայացնելու իմ աշխատանքը՝ նվիրված պոզիտիվ հոգեթերապիայի կիրառման հնարավորություններին լոգոպեդական աշխատանքում։

Ներկայացման հիմքում մի պարզ, բայց կարևոր հարց էր․ ի՞նչ է տեղի ունենում, երբ երեխան ունի խոսքային որոշակի հնարավորություններ, բայց որոշ իրավիճակներում չի օգտագործում խոսքը, իսկ երբեմն՝ ընդհանրապես չի խոսում:

Իհարկե, մենք շարունակում ենք աշխատել խոսքի զարգացման վրա։ Սակայն երբեմն կարևոր է դիտարկել նաև այն պայմանները, որոնցում երեխան պետք է դրսևորի իր խոսքային ակտիվությունը։

Ներկայացման ընթացքում անդրադարձա մի դեպքի, որի միջոցով ցույց տվեցի, թե ինչպես Բալանսի մոդելի կիրառումը կարող է օգնել այլ տեսանկյունից դիտարկել երեխայի հետ լոգոպեդական աշխատանքի պայմանները։

Դեպքի ընթացքում նկատվեց դրական դինամիկա․ ժամանակի ընթացքում երեխան սկսեց ավելի ակտիվորեն դրսևորել ինքնուրույն խոսքային նախաձեռնություն՝ ոչ միայն լոգոպեդական աշխատանքի ընթացքում, այլև առօրյա իրավիճակներում։

Միևնույն ժամանակ, մեկ կլինիկական դեպքը չի կարող հիմք հանդիսանալ պատճառահետևանքային եզրակացությունների համար։ Այս ուղղությամբ աշխատանքը և հետազոտությունները շարունակվում են։

Շնորհակալ եմ բոլոր ներկաներին, գործընկերներին՝ ուշադրության, հարցերի և հետաքրքիր քննարկման համար։

Շարունակում ենք ուսումնասիրել, փորձարկել և փնտրել նոր ռեսուրսներ երեխաներին աջակցելու համար։

Հրաշալի նորություն ունենք: Եթե վաղուց ցանկացել եք ստանալ և՛ լոգոպեդի, և՛ հոգեբանի խորհրդատվություն, տեղեկանալ երեխայի վա...
14/11/2023

Հրաշալի նորություն ունենք:

Եթե վաղուց ցանկացել եք ստանալ և՛ լոգոպեդի, և՛ հոգեբանի խորհրդատվություն, տեղեկանալ երեխայի վարքային և խոսքային զարգացման մասին, ապա այս հնարավորությունը հենց ձեզ համար է:

25.11.2023թ. (օրը` շաբաթ)
Էվինկո գիտելիքի և զարգացման կենտրոնում տեղի է ունենալու լոգոպեդի և հոգեբանի միաժամանակյա խորհրդատվություն, անվճար:

Անհրաժեշտ է նախապես գրանցվել և չուշանալ նշված ժամից:

Գրանցվելու համար գրել էջին կամ զանգահարել 044 46 04 04

Autumn party 🍁🍂Ողջու՜յն բոլորին :)Աշնանային սպասված միջոցառման մասին: Երեխաները կարող են գալ կերպարային հագուստներով, դի...
13/10/2023

Autumn party 🍁🍂

Ողջու՜յն բոլորին :)
Աշնանային սպասված միջոցառման մասին:

Երեխաները կարող են գալ կերպարային հագուստներով, դիմակներով և իրենց հետ բերել շատ փոքրիկ զամբյուղիկներ կամ թղթյա տոպրակներ։
Բերքահավաքի տոնին ընդառաջ մեզ մոտ կհավաքեն իրենց սիրելի մրգերն ու բանջարեղենները։
Այս ամենը կուղեկցվի երգ-երաժշտությամբ, լավ տրամադրությամբ, ինչպես նաև ակվագրիմով։

Ավագ խմբի երեխաները խոհանոցում կպատրաստեն կեքսիկներ և փոքրիկ դդումիկներ ղափամայի տեսքով, կեփեն ջեռոցի մեջ։
Կունենանք նաև գեղեցիկ նկարներ աշնանային թեմատիկայով։

👶 Կարող են մասնակցել 1,5-6 տարեկան երեխաները։
🕛 Աշնանային միջոցառումը տեղի կունենա շաբաթ օրը, ժամը 15:00-ին։
📞 Գրանցվելու և գրանցումը հաստատելու համար զանգահարել 044 46 04 04 հեռախոսահամարին:
Մուտքավճարը՝ 1000 դրամ )

Սիրով կսպասենք :)

28/09/2023
28/09/2023

15.09.2023
Party and after party at Evinco Center of Knowledge 💥💥💥

💜💛💜💛💜💛💜
28/09/2023

💜💛💜💛💜💛💜

Address

Aram Khachatryan 25
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 21:00
Tuesday 10:00 - 21:00
Wednesday 10:00 - 21:00
Thursday 10:00 - 21:00
Friday 10:00 - 21:00
Saturday 10:00 - 21:00
Sunday 13:00 - 17:00

Telephone

+37444460404

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Evinco Center of Knowledge posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Evinco Center of Knowledge:

Shortcuts

Share

Category