Բեգլարյան Հոգեբանական Ծառայությունների Կենտրոն

Բեգլարյան Հոգեբանական Ծառայությունների Կենտրոն

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Բեգլարյան Հոգեբանական Ծառայությունների Կենտրոն, Education, Անդրանիկի 10/3, Yerevan.

Photos from Բեգլարյան Հոգեբանական Ծառայությունների Կենտրոն's post 26/07/2026

Կրկին սիրով և մեծ պատասխանատվությամբ իրականացնում եմ մասնագետի վերապատրաստում՝ հավատալով, որ շարունակական մասնագիտական զարգացումը որակյալ աշխատանքի հիմքն է։ Յուրաքանչյուր վերապատրաստում ոչ միայն նոր գիտելիքների և գործնական հմտությունների փոխանցում է, այլև մասնագիտական մտածողության, էթիկայի և արդյունավետ աշխատանքի մշակույթի ձևավորում՝ հանուն երեխաների առավել արդյունավետ աջակցության։

25/07/2026
23/07/2026

Հպարտ եմ, որ համագործակցում եմ այսքան բանիմաց, պատասխանատու և իր գործին նվիրված մասնագետի հետ։ Սյուզի ջան Ձեր մասնագիտական գիտելիքներն ու նվիրումը մեծ արժեք են մեր թիմի համար։ 🥰

22/07/2026

Ինչու եմ առանձնահատուկ ընդգծում ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասնագետի դերը։ Պատճառը շատ պարզ է. եթե հատուկ մանկավարժը զարգացնում է երեխայի ճանաչողական և ուսումնական կարողությունները, հոգեբանը՝ հուզական և վարքային ոլորտը, իսկ լոգոպեդը՝ խոսքն ու հաղորդակցական հմտությունները, ապա այս ամբողջ աշխատանքի ամրապնդումն ու գործնական կիրառումը տեղի է ունենում ադապտիվ ֆիզիկական մշակույթի միջոցով։

22/07/2026

Զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքում խմբավար մասնագետի դերը հիմնարար նշանակություն ունի։ Խմբավարը ոչ միայն կազմակերպում և համակարգում է խմբային գործընթացը, այլև ստեղծում է անվտանգ, կանխատեսելի և վստահելի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա հնարավորություն է ստանում բացահայտելու իր ներուժը։

22/07/2026

Համագործակցության կարևորությունը

Երբ մասնագետները մշտապես փոխանակվում են գնահատման արդյունքներով, կազմում են միասնական նպատակներ և կիրառում փոխլրացնող մեթոդներ, երեխան չի ստանում հակասական պահանջներ։ Նա աշխատում է մեկ համակարգով, ինչի շնորհիվ ձեռք բերված հմտությունները հեշտությամբ փոխանցվում են տարբեր միջավայրեր՝ թերապիայի սենյակից տուն, մանկապարտեզ կամ դպրոց։. Հոգեբանը զարգացնում է երեխայի հուզական կայունությունը, վարքային ինքնակարգավորումը, ուշադրությունը, հիշողությունը, մտածողությունը, սոցիալական հմտություններն ու մոտիվացիան։
* Լոգոպեդը աշխատում է խոսքի ընկալման և արտահայտման, հնչարտասանության, բառապաշարի, հաղորդակցական կարողությունների և լեզվական համակարգի զարգացման ուղղությամբ։
* Հատուկ մանկավարժը ձևավորում է երեխայի ճանաչողական, ակադեմիական և կենցաղային հմտությունները՝ կիրառելով անհատականացված կրթական մեթոդներ։

22/07/2026

Աշխատում ենք երեխայի հնչարտասանության զարգացման ուղղությամբ․ տարբերակում և հստակեցնում ենք «Ս» և «Շ» հնչյունների ճիշտ արտաբերումը, ինչպես նաև իրականացնում ենք արտաբերական ապարատի շարժունակության և կոորդինացիայի զարգացմանն ուղղված վարժություններ։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Անդրանիկի 10/3
Yerevan