☀️ Յոթ անմոռանալի օր, բազմաթիվ պարտիաներ, նոր ընկերներ, ժպիտներ ու գեղեցիկ հիշողություններ։
Հայաստանի շախմատի ակադեմիայի ամառային ճամբարն ավարտվեց, բայց հիշողություններն ու տպավորությունները դեռ երկար կմնան մեզ հետ։🥰
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր դարձան այս ճամբարի մի մասը։ Վստահ ենք՝ կհանդիպենք նորից՝ նույն ոգևորությամբ և նոր նպատակներով🌿♟️
Մինչ նոր հանդիպում💙
Chess Academy of Armenia
The Chess Academy of Armenia is one of the leading chess-teaching institutions in the country. For more details please visit our official webpage.
Children from the age of 5 can attend classes held in the Academy and study until the age of 18. The acceptance of children older than 5 is undertaken according to certain procedures. Classes in the Academy are held free of charge and are conducted by the best trainers of Armenia.
15/07/2026
Ամփոփվեց Արսեն Եղիազարյանի հիշատակին նվիրված կայծակնային շախմատի մրցաշարը։
Մրցաշարը համախմբեց բազմաթիվ շախմատիստների, ովքեր հավաքվել էին ոչ միայն մրցելու, այլև հարգանքի տուրք մատուցելու Արսեն Եղիազարյանի հիշատակին։
Այժմ ներկայացնում ենք մրցանակակիրներին՝
Հիմնական մրցանակակիրներ՝
🥇` Մամիկոն Ղարիբյան
🥈` Մանվել Առաքելյան
🥉` Նարեկ Ղիմոյան
🏅` Ռոբերտ Փիլիպոսյան
🏅` Արսեն Դավթյան
Հատուկ մրցանակներ՝
♟ Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի՝ Նվարդ Հայրապետյան
♟ Լավագույն արդյունք ցույց տված մինչև 14 տարեկան մասնակից՝ Դավիթ Մելքոնյան
♟ Լավագույն արդյունք ցույց տված մինչև 12 տարեկան մասնակից՝ Աշոտ Ավետիսյան
♟ Լավագույն արդյունք ցույց տված մինչև 12 տարեկան աղջիկ մասնակից՝ Անի Հայրապետյան
♟ Լավագույն արդյունք ցույց տված մինչև 10 տարեկան մասնակից՝ Սամվել Մովսիսյան
♟ Լավագույն արդյունք ցույց տված մինչև 10 տարեկան աղջիկ մասնակից՝ Յանա Ներսիսյան
Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և մրցանակակիրներին, շնորհակալություն հայտնում բոլոր մասնակիցներին և բոլոր նրանց, ովքեր իրենց ներկայությամբ հարգեցին Արսեն Եղիազարյանի հիշատակը։ Նրա թողած արժեքներն ու գործը շարունակում են ապրել հայկական շախմատում և ոգեշնչել նոր սերունդներին։
Ամփոփվեց ևս մեկ մրցաշար՝ դառնալով գեղեցիկ հիշողություն☀️
14/07/2026
🤝 Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալեց SYUN հիմնադրամի համահիմնադիր Ռուզաննա Մարկոսյանին։
Այցի շրջանակում տիկին Մարկոսյանը շրջայց կատարեց Ակադեմիայում, ծանոթացավ գործունեությանը, կրթական ծրագրերին, միջազգային նախաձեռնություններին և շախմատի զարգացմանն ուղղված աշխատանքներին։ Ինչպես նաև հանդիպեց ակադեմիայի սան, 2025 թվականի մինչև 18 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, ՄՎ Վահե Սուքիասյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության և շախմատի զարգացման ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Շնորհակալություն ենք հայտնում տիկին Մարկոսյանին այցի և հետաքրքրվածության, իսկ «ՍՅՈՒՆ» հիմնադրամին՝ Հայաստանի շախմատի ակադեմիայի ծրագրերի նկատմամբ ցուցաբերվող վստահության և համագործակցության համար։ Վստահ ենք, որ նման հանդիպումները նպաստում են նոր նախաձեռնությունների ձևավորմանն ու գործընկերության ամրապնդմանը։
13/07/2026
Կիսվում ենք արագ շախմատի սիրողական մրցաշարի ջերմ պահերով☀️😊
11/07/2026
♟️ Վերջին պարտիաներն ավարտված են, միավորներն ամփոփված են, և հայտնի են արագ շախմատի սիրողական թիմային մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները։
Հայաստանի շախմատի ակադեմիայի և Alfa Pharm Pharmacy Chain-ի կողմից արդեն 5-րդ տարին անընդմեջ կազմակերպվող մրցաշարն ևս մեկ անգամ ապացուցեց, որ շախմատը ոչ միայն անհատական վարպետության, այլև թիմային համախմբվածության խաղ է։ Ողջ օրվա ընթացքում 24 թիմեր՝ 100-ից ավել մասնակիցներով, մրցեցին հաղթանակի համար՝ ցուցադրելով կամք, պատասխանատվություն թիմի հանդեպ և գեղեցիկ պայքար։
🏆 Մրցաշարի արդյունքներով պարգևատրվեցին՝
Հիմնական մրցանակներ՝
I՝ «Davtashen Chess School» թիմ
II՝ «Մատադորներ» թիմ
III՝ «Chess Queens» թիմ
Հատուկ մրցանակներ՝
I խաղատախտակի լավագույն արդյունք՝ Թովմաս Օհանյան
II խաղատախտակի լավագույն արդյունք՝ Վահան Թովմասյան
III խաղատախտակի լավագույն արդյունք՝ Ալեն Գրիգորյան
IV խաղատախտակի լավագույն արդյունք՝ Թամարա Մանուկյան
Լավագույն արդյունք ցուցաբերած աղջիկ մասնակից՝ Թամարա Մանուկյան
Մրցանակները շնորհվեցին Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-գլխավոր տնօրեն, ՄԳ Սմբատ Լպուտյանի և «Ալֆա ֆարմ» դեղատների ցանցի գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանի կողմից։
Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և մրցանակակիրներին՝ մաղթելով նոր հաջողություններ թե՛ շախմատային մրցուղում, թե՛ կյանքում։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկեր «Ալֆա ֆարմ» դեղատների ցանցին, որի աջակցությամբ այս շատերի կողմից սիրված մրցաշարը շարունակվում է իրագործվել՝ ստեղծելով երիտասարդ շախմատիստների համար մրցելու, զարգանալու և նոր ընկերություններ ձեռք բերելու հնարավորություն։
11/07/2026
🏆 Հայաստանի շախմատի ակադեմիայի սաները հաջողությամբ հանդես եկան Բաթումում անցկացված Batumi Municipality Cup 2026 10-րդ միջազգային շախմատի փառատոնում։
🥇 Գևորգ Գեղամյանը /մարզիչ՝ Ազարյան Տ․/ մինչև 10 տարեկանների մրցաշարում դարձել է հաղթող՝ բարելավելով իր միջազգային վարկանիշը 59.6 կետով։
🥇 Արեն Բաղդասարյանը /մարզիչ՝ Մանուկյան Ս./ C խմբի մինչև 14 տարեկանների մրցաշարում զբաղեցրել է 1-ին տեղը՝ բարելավելով իր միջազգային վարկանիշը 31 կետով։
🥈 Գոռ Դաբաղյանը /մարզիչ՝ Ազարյան Տ․/ B խմբի մինչև 14 տարեկանների մրցաշարում զբաղեցրել է 2-րդ տեղը` միաժամանակ բարձրացնելով իր միջազգային վարկանիշը 165.6 կետով։
🏅 Նատալի Բաղդասարյանը /մարզիչ՝ Շահինյան Ա․/ մինչև 8 տարեկան աղջիկների մրցաշարում գրավել է մրցանակային 5-րդ տեղը։
Շնորհակալություն ենք հայտնում մարզիչներին իրենց հետևողական աշխատանքի և նվիրվածության համար։
🎉 Շնորհավորում ենք մեր պատանի սաներին՝ մաղթելով նոր հաղթանակներ և հաջողություններ առաջիկա մրցաշարերում։
11/07/2026
♟️ Հայաստանի շախմատի ակադեմիան և Alfa Pharm Pharmacy Chain-ը նշում են համագործակցության 5 ամյակը
Մեկնարկեց Հայաստանի շախմատի ակադեմիայի և Ալֆա Ֆարմ դեղատների ցանցի կողմից արդեն 5-րդ տարին անընդմեջ կազմակերպվող արագ շախմատի սիրողական թիմային մրցաշարը։
Այս հնգամյա համագործակցությունն արդեն դարձել է գեղեցիկ ավանդույթ՝ ամեն տարի մեկ հարկի տակ համախմբելով երիտասարդ շախմատիստներին, թիմային ոգին և առողջ մրցակցությունը։
Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալում է Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից ժամանած 100-ից ավել պատանի շախմատիստների, ում սպասվում է հագեցած օր՝ լի հետաքրքիր պարտիաներով, լարված պայքարով և թիմային գեղեցիկ հաղթանակներով։
Մաղթում ենք բոլոր մասնակիցներին հաջող մրցելույթ և վառ հաղթանակներ։
10/07/2026
🎉🥉 Հայաստանի շախմատի ակադեմիայի սան Սոֆիա Բաղրամյանը /մարզիչ՝ ՄԳ Լևոն Բաբուջյան/ Եվրոպայի կայծակնային շախմատի առաջնության մինչև 10 տարեկան աղջիկների մրցաշարում նվաճել է բրոնզե մեդալ՝ 18 հնարավորից վաստակելով 13 միավոր։
👏 Շնորհավորում ենք Սոֆիային այս գեղեցիկ հաջողության կապակցությամբ, շնորհակալություն հայտնում նրա մարզիչ ՄԳ Լևոն Բաբուջյանին և մաղթում նոր հաղթանակներ ու միջազգային նոր նվաճումներ։
09/07/2026
Soviet Chess History-ի անդրադարձը Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-գլխավոր տնօրեն, ՄԳ Սմբատ Լպուտյանին♟️
Grandmaster Smbat Garegini Lputian helped define Armenia’s rise as one of the great chess nations.
A four-time Armenian champion in 1978, 1980, 1998, and 2001, Lputian earned the International Master title in 1982 and the Grandmaster title in 1984. At his peak, he reached world No. 17 and a 2640 FIDE rating, placing him among the elite players of his era.
His team record is extraordinary: Chess Olympiad gold with Armenia in Turin 2006, Olympiad bronze in 1992, 2002, and 2004, European Team Championship gold in 1999, European Team Championship silver in 2007, and World Team Championship bronze medals in 1997, 2001, and 2005. At the 1997 World Team Championship, he delivered a standout 7/9 on board three.
His individual and club résumé is just as deep: victories and shared first places in major events including Berlin, Athens, Irkutsk, Sarajevo, Hastings, Dortmund, Yerevan, Rimavská Sobota, and the New York Open, plus four European Champions’ Cup titles with CSKA, Bosna, and Yerevan.
Beyond competition, Lputian became one of Armenia’s most influential chess builders. He founded the Chess Academy of Armenia, helped shape Armenia’s Chess in Schools movement, served as First Vice President of the Armenian Chess Federation, and was appointed Chairman of FIDE’s Chess in Education Commission in 2018.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Address
Shevchenko 34
Yerevan
0050
Opening Hours
| Monday | 10:00 - 18:00 |
| Tuesday | 10:00 - 18:00 |
| Wednesday | 10:00 - 18:00 |
| Thursday | 10:00 - 18:00 |
| Friday | 10:00 - 18:00 |
| Saturday | 10:00 - 03:00 |