13/04/2026
Ապրիլի 11-ին՝ ժամը 12:00-ին, տեղի ունեցավ ԵՊՀ ակադեմիական գրագրության կենտրոնի կողմից կազմակերպված առցանց քննարկում-դասախոսությունը՝ «Երիտասարդ հետազոտողների երկխոսության հարթակ» խորագրով։
Միջոցառումն իրականացվեց Երևանի պետական համալսարանի և Ալ-Ֆարաբիի անվան Ղազախստանի ազգային համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետների համատեղ նախաձեռնությամբ։ Քննարկման նպատակն էր ստեղծել արդյունավետ հարթակ երիտասարդ հետազոտողների համար՝ հնարավորություն տալով նրանց կիսվել իրենց փորձով, ներկայացնել գիտական գործունեության ընթացքում հանդիպող խնդիրները և համատեղ քննարկել դրանց հաղթահարման ուղիները։
Դասախոսության ընթացքում մասնակիցները անդրադարձան գիտական հետազոտությունների կազմակերպման առանձնահատկություններին, ակադեմիական գրագրության կարևորությանը, ինչպես նաև միջազգային համագործակցության հնարավորություններին։ Քննարկումը անցավ ակտիվ մթնոլորտում՝ ուղեկցվելով հարցուպատասխանով և փորձի փոխանակմամբ։
Միջոցառումը կարևոր քայլ էր երիտասարդ հետազոտողների միջև կապերի ամրապնդման և գիտական երկխոսության զարգացման ուղղությամբ՝ խթանելով հետագա համագործակցությունն ու մասնագիտական աճը։
Դասախոսությունը վարեց Ալ-Ֆարաբիի համալսարանի միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության պրոֆեսոր, ամերիկյան և ժողովրդավարական հետազոտությունների ռեսուրս կենտրոնի ղեկավար Ֆաթիմա Կուկաևան։
#ԵՊՀ
On April 11 at 12:00, an online discussion-lecture titled “Platform for Dialogue of Young Researchers” was held, organized by the Academic Writing Center of Yerevan State University.
The event was implemented as a joint initiative of the Faculties of International Relations of Yerevan State University and Al-Farabi Kazakh National University. The aim of the discussion was to create an effective platform for young researchers, enabling them to share their experiences, present challenges encountered during their academic work, and jointly discuss ways to overcome them.
During the lecture, participants addressed the specifics of organizing scientific research, the importance of academic writing, as well as opportunities for international cooperation. The discussion took place in an active atmosphere, accompanied by a Q&A session and exchange of experiences.
The event marked an important step toward strengthening connections among young researchers and fostering academic dialogue, promoting further collaboration and professional development.
The lecture was delivered by Fatima Kukayeva, Professor of International Relations and Foreign Policy at Al-Farabi Kazakh National University and Head of the Resource Center for American and Democratic Studies.
#ԵՊՀ