11/06/2026
Մեր նախակրթարանի փոքրիկ հրաշքները👑✨
Փակվեց մանկության հեքիաթի մի լուսավոր էջ, բայց բացվեց կյանքի մի նոր ու խոստումնալից ճանապարհ՝ լի գիտելիքներով, բացահայտումներով և գեղեցիկ հաղթանակներով։
💫Ճախրե՛ք դեպի ձեր երազանքները, սիրելի՛ փոքրիկներ. ձեր ամենապայծառ ձեռքբերումները դեռ առջևում են։
23/05/2026
Դպրոցական կյանքի ամենահուզիչ ու հիշարժան էջերից մեկը..
I ա դասարանի աշակերտները հրաժեշտ տվեցին Այբբենարանին`իրենց առաջին հաղթանակներով,ժպիտներով ու մեծ երազանքներով։
Առաջին գիրքը 📖 արդեն կարդացված է, իսկ առջևում անսահման ճանապարհներ։
Առաջին դասարան, առաջին բեմ,առաջին հաղթանակներ...
Այբբենարանի հանդեսը դարձավ գեղեցիկ տոն`լեցուն ուրախությամբ, անկեղծ հույզերով ու փոքրիկների փայլող աչքերով։
21/05/2026
Հրաժեշտ տարրական դպրոցին
Մեր դպրոցի տարրական օղակի սիրելի աշակերտները հրաժեշտ տվեցին մանկության ամենանուրբ ու հիշարժան փուլերից մեկին՝ տարրական դպրոցին։ Յուրաքանչյուր դասարան յուրովի ներկայացավ՝ բովանդակալից ու ինքնատիպ միջոցառումներով՝ լի ժպիտներով, հիշողություններով, երախտագիտությամբ և մանկական անկեղծ հույզերով։
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում սիրելի դասվարներին՝ իրենց անմնացորդ նվիրումի, համբերատար աշխատանքի, մայրական հոգատարության ու սրտացավության համար։ Ձեր ջերմ ձեռքերի ներքո երեխաները սովորեցին ոչ միայն գրել ու կարդալ, այլև հավատալ սեփական ուժերին, սիրել գիտելիքն ու գնահատել բարությունը։
Թող այս հրաժեշտը լինի ոչ թե ավարտ, այլ նոր ու լուսավոր ճանապարհի սկիզբ։
21/05/2026
Նախագծային աշխատանք
Թեմա_ Գոյապայքար և դատաստան.
Առարկա- Գրականություն
Դասարան_ 7 Ա
Ուսուցիչ_ Ա. Հարությունյան
21/05/2026
Նախագծային աշխատանք
Թեմա_ Վահան Տերյանի խորհրդապաշտ տիեզերքի լույսն ու մռայլությունը
Առարկա- Գրականություն
Դասարան_ 8 Գ
Ուսուցիչ_ Ա. Հարությունյան
21/05/2026
Նախագծային աշխատանք
Թեմա_ Խաղա' և սովորի'ր. Գոյականական անդամի լրացումներ խաղային մեթոդներով
Առարկա- Հայոց լեզու
Դասարան_ 8 Գ
Ուսուցիչ_ Ա. Հարությունյան
21/05/2026
Նախագծային աշխատանք
Թեմա_ Ֆիզիկան և երաժշտությունը🎵🎶
Ձայնը մեր կյանքում
Առարկա- Ֆիզիկա
Դասարան_ 8 Ա,Գ
Ուսուցիչ_ Ա.Մանուկյան
21/05/2026
Նախագծային աշխատանք
Թեմա _ Կայքի ստեղծում և պաշտպանություն
Առարկա- ԹԳՀԳ
Դասարան_ 9 Գ
Ուսուցիչ_ Մ. Օհանյան