cowo.academy

Directions Website Contact the school

cowo.academy cowo.academy is one of the initiatives of the COWO community workspace, which organizes online cour

cowo.academy-ն COWO community workspace-ի նախաձեռնություններից մեկն է, որը կազմակերպում է օնլայն դասընթացներ աշխարհի տարբեր կետերում ապրող երեխաների համար՝ նրանց մի հարկի տակ հավաքելով ու ամուր ցանց ստեղծելով։
Ակադեմիայի դասընթացներն անցկացվում են նորարարական միջոցներով հագեցած հարթակում, ինչը հնարավորություն է տալիս երեխային ինտերակտիվ կերպով մասնակցել դասընթացներին։ Կրթական գործընթացները կազմակերպվում են այնպես, որ առցանց դասընթացները լինեն ոչ միայն օգտակար, այլև հաճելի երեխաների համար։
Ակադեմիայում սովորելու շնորհիվ երեխաները կստանան առարկայական հիմնային գիտելիքներ, նաև կկարողանան գտնել իրենց նախասիրությունները, ինչն էլ կօգնի նրանց ձեռք բերել մասնագիտական կողմնորոշում 21-րդ դարում ամենամեծ պահանջարկն ունեցող մի քանի ոլորտներում, ինչպիսիք են խաղերի ստեղծումը, թվային մեդիան, ռոբոտաշինությունը, արվեստը, ծրագրավորումը և այլն:

cowo.academy is one of the initiatives of the COWO community workspace, which organizes online courses for children from all over the world, gathering them together under the same online roof and creating a strong network. The academy launches courses on a platform full of innovative means, which allows the child to take part in the lesson interactively. The educational processes are organized in such a way that online courses are not only useful for children but also enjoyable. Thanks to studying at the academy, children will acquire fundamental knowledge of various subjects quite deeply. They will also find their exact interests, which, in turn, will help them gain professional orientation in some of the most in-demand fields of the 21st century, such as Game Development, Digital Media, Robotics, Art, Programming, etc.

🤩Գրանցվե՛ք մինչև օգոստոսի 10-ը և ստացեք 20% զեղչ մաթեմատիկա և տրամաբանության զարգացում դասընթացի համար:😎Cowo.academy-ի մ...
02/08/2021

🤩Գրանցվե՛ք մինչև օգոստոսի 10-ը և ստացեք 20% զեղչ մաթեմատիկա և տրամաբանության զարգացում դասընթացի համար:

😎Cowo.academy-ի մաթեմատիկա և տրամաբանության զարգացում դասընթացի հինգերորդ խումբը մեկնարկում է իր դասընթացները օգոստոսի 10-ից:

🇨🇿 🇩🇪 🇦🇲Դասընթացին արդեն մասնակցել են ավելի քան 12 աշակերտներ Չեխիայից, Գերմանիայից և Հայաստանից:
🤗Մեր դասընթացների շնորհիվ Ձեր երեխան`
✅կզարգացնի տրամաբանությունը,
✅ձեռք կբերի մաթեմատիկական մտածողություն,
✅կստանա ակադեմիական գիտելիքներ, որոնք
✅կօգնեն նրան թե' դպրոցում, թե’ նոր բացահայտումներ իրականացնելիս:

📲Մանրամասների համար զանգահարեք 095190691 համարին,
📩գրեք մեր էջին
📌կամ գրանցվեք հղումով:

Լավագույն դասընթացները երեխաների համար։ COWO ակադեմիայում երեխաները սովորում են ծրագրավորում, մեդիա, բիզնես

🧐Իսկ Դուք ի՞նչ միջոցների եք դիմում ամառային արձակուրդները սեպտեմբերանպաստ դարձնելու համար:✅Մենք մի քանի տարբերակ ունենք ...
29/07/2021

🧐Իսկ Դուք ի՞նչ միջոցների եք դիմում ամառային արձակուրդները սեպտեմբերանպաստ դարձնելու համար:
✅Մենք մի քանի տարբերակ ունենք Ձեզ համար:

Ինչպես արդյունավետ անցկացնել ամառային արձակուրդները և կարողանալ երեխային վերադարձնել դպրոցական բնականոն կյանքին: Շուտով սեպտեմբերն է և դպրոց վերադառնալիս երեխա....

😎Cowo.Academy-ին հիանալի առաջարկ ունի. գրանցվեք յուրաքանչյուր դասընթացի մինչև հուլիսի 15-ը և ստացեք 20% զեղչ՝ 25000 դրամ...
09/07/2021

😎Cowo.Academy-ին հիանալի առաջարկ ունի. գրանցվեք յուրաքանչյուր դասընթացի մինչև հուլիսի 15-ը և ստացեք 20% զեղչ՝ 25000 դրամի փոխարեն վճարելով 20000 դրամ:
🤗Cowo.Academy-ն հաջողությամբ ավարտեց «Մաթեմատիկա և տրամաբանության զարգացում» դասընթացի 4-րդ խմբի դասընթացները և «Անգլերեն երեխաների համար» դասընթացի 5-րդ խմբի դասընթացները:

❗️❗️Ամառային արձակուրդների կապակցությամբ Ակադեմիայի դասընթացների ֆորմատը որոշակի փոփոխության կենթարկվի:
✅Անգլերենի կուրսի ընթացքում երեխաները կսովորեն խոսել դասավանդվող լեզվով և հասկանալ անգլերենով խոսողներին: Լեզվի այս երկու հմտությունները ամբողջովին հասանելի կդառնան երեխաներին:

✅«Մաթեմատիկա և Տրամաբանության զարգացում» դասընթացի ընթացքում երեխաները կսովորեն անգլերենով խնդիրներ լուծել և կզարգացնեն իրենց տրամաբանությունը մեր հմուտ ուսուցիչների շնորհիվ:
12 տարեկանից բարձր տարիքային խմբի երեխաները կսովորեն լուծել նաև SAT-ի մաթեմատիկական խնդիրները:

🤩Դասընթացները անցկացվում են շաբաթական 2 օր՝ 1,5 ժամով:
Յուրաքանչյուր երեխայի համար առաջին դասը անվճար է:
Շտապեք գրանցվել մինչև հուլիսի 15- ը, որպեսզի բաց չթողնեք զեղչ ստանալու ձեր հնարավորությունը:
😎😍✅❗️🤩

😎Խնդիր լուծե՞նք:🤷‍♀️Սեղանին դրված են երեք լրիվ նույնանման արկղեր: Նրանցից մեկում դրված է 2 սև գնդիկ, մյուսում՝ 1 սև ու 1...
14/06/2021

😎Խնդիր լուծե՞նք:

🤷‍♀️Սեղանին դրված են երեք լրիվ նույնանման արկղեր: Նրանցից մեկում դրված է 2 սև գնդիկ, մյուսում՝ 1 սև ու 1 սպիտակ, երրորդում՝ 2 սպիտակ:
Արկղերից յուրաքանչյուրի վրա կան գրություններ՝ «2 սև», «2 սպիտակ» «սև ու սպիտակ»: Հայտնի է, որ այդ գրություններից ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը:
😩Կարո՞ղ եք առանց արկղերի մեջ նայելու որոշել, թե որ արկղում ինչ գնդիկներ են:

Կսպասենք Ձեր պատասխաններին:🤓

😅Երբ ուրբաթ երեկոյան ընկերներդ արդեն մատիտներն ու խնձորներն են:😎 🤓Եթե Դուք էլ եք ուզում այսպիսի ընկերներ՝ միացեք մեր դաս...
11/06/2021

😅Երբ ուրբաթ երեկոյան ընկերներդ արդեն մատիտներն ու խնձորներն են:😎



🤓Եթե Դուք էլ եք ուզում այսպիսի ընկերներ՝ միացեք մեր դասընթացներին հետևյալ լինքով
https://bit.ly/3cA0aKq
📲կամ զանգահարեք՝
041552705

Յուրաքաչնյուր երեխա պետք է ունենա խաղաղ երկնքի տակ երջանիկ մանկություն անցկացնելու իրավունք:🥳Շնորհավորում ենք երեխաների ...
01/06/2021

Յուրաքաչնյուր երեխա պետք է ունենա խաղաղ երկնքի տակ երջանիկ մանկություն անցկացնելու իրավունք:🥳
Շնորհավորում ենք երեխաների իրավունքների պաշտպանության օրը:🥰

😎Cowo.Academy-ում շարունակվում են անգլերենի ամենահետաքրքիր դասերը:🧐 Մեր դասընթացները օնլայն են և անկցացվում են Tutor Pla...
31/05/2021

😎Cowo.Academy-ում շարունակվում են անգլերենի ամենահետաքրքիր դասերը:
🧐 Մեր դասընթացները օնլայն են և անկցացվում են Tutor Platform-ով:
🤔Դասընթացներին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝
https://cowo.academy/

Ինչու սովորել անգլերեն դպրոցից դուրսՄտածում եք` ինչի՞ համար է անգլերենն այդքան պետք: Մտածենք միասին.✅ Աշխարհում անգլերեն...
26/05/2021

Ինչու սովորել անգլերեն դպրոցից դուրս
Մտածում եք` ինչի՞ համար է անգլերենն այդքան պետք: Մտածենք միասին.
✅ Աշխարհում անգլերենով է խոսում 1,5 միլիարդ մարդ: Անգլերեն սովորելով Ձեր երեխան կկարողանա ազատ շփվել 1,5 միլիարդ մարդու հետ:
✅Որակյալ կրթություն և կրթություն արտերկրում:
🌎Ամենահետաքրքիր դասագրքերը, ամենատարբեր նյութերը, կրթական միջոցառումները, դասընթացները, ծրագրերը հիմա անգլերենով են գրվում և անցկացվում:
Անգլերեն իմանալով Ձեր երեխան կկարողանա ստանալ ավելի որակյալ կրթություն և ցանկության դեպքում հետագա ուսումը շարունակել արտերկրում:
✅Աշխատանքի բազմազանություն.
Ներկայումս անգլերենի իմացությունը գործատուների ամենահաճախ տրվող պահանջն է:
Անգլերենի իմացությունը հետագայում կօգնի երեխային գտնել իր երազած աշխատանքը և հնարավորություն ստանալ ունենալու աշխատատեղերի ավելի մեծ ընտրություն:
✅Գրքեր, ֆիլմեր, մուլտֆիլմեր:
Անգլերենի իմացությունը կօգնի երեխաներին կարդալ անգլերեն բնագրով գրքեր և բոլոր այն գրքերը, որոնք արդեն թարգմանվել են անգլերենով, իսկ հայերենով դեռ հասանելի չեն:
Նույնը ֆիլմերի և մուլտֆիլմերի դեպքում է:
🤔Իսկ ինչո՞ւ սովորել անգլերեն փոքր տարիքում:
🤓Երեխաները, ի տարբերություն մեծերի, ավելի արագ են ընկալում տրվող ինֆորմացիան, հետևաբար փոքր տարիքում անգլերեն սովորելը ավելի արդյունավետ և ավելի հիմնային կլինի երեխայի համար:
🗯️Օտար լեզու սովորելը ամենալավն է մարզում երեխայի ուղեղը: Անընդհատ տրվող նոր ինֆորմացիան օգնում է երեխային թարմ պահել և ամբողջությամբ օգտագործել իր հնարավորություններն ու ունակությունները:
Անգլերեն սովորելիս ուղեղի անընդհատ մարզման շնորհիվ երեխան ավելի հեշտ կընկալի նաև դասավանդվող մյուս առարկաները:

🧐Մաթեմատիկայի մասին ամենահաճախ ասվող արտահայտությունը ոչ թե 2+2=4-ն է, այլ «ինչի՞ համար էր պետք մաթեմը, որ սովորեցի»-ն: ...
21/05/2021

🧐Մաթեմատիկայի մասին ամենահաճախ ասվող արտահայտությունը ոչ թե 2+2=4-ն է, այլ «ինչի՞ համար էր պետք մաթեմը, որ սովորեցի»-ն: Եվ հաճախ երեխաները, լսելով այդ արտահայտությունը մեծերից, սկսում են կասկածել մաթեմատիկա սովորելու անհրաժեշտության վրա:
🤓Մեր օֆֆլայն հանդիպման ընթացքում «մաթեմատիկա և տրամաբանության զարգացում» դասընթացի շրջանակներում մենք երեխաների հետ միասին նայեցինք մեր շուրջը ու գտանք մաթեմատիկան օգտագործելու մեթոդներից մեկը: Փորձեցինք գտնել մեզ պետքական իրերի ու տարածքների չափերն ու մակերեսները:
😎Երեխան պետք է ելքեր ու տարածքներ գտնի ստացած գիտելիքներն ու տեղեկությունները օգտագործելու համար, որպեսզի գիտակցի դրանց պետքականությունը, և ստացած գիտելիքները ավելորդ բեռ չդառնան երեխայի համար:

🤔ՏՏ. ինչպե՞ս, ինչի՞ համար:🤓ՏՏ ոլորտը համարվում է 21-րդ դարի ամենապահանջվածներից մեկը: Եվ հիմա, երբ համակարգիչներն ամենու...
14/05/2021

🤔ՏՏ. ինչպե՞ս, ինչի՞ համար:
🤓ՏՏ ոլորտը համարվում է 21-րդ դարի ամենապահանջվածներից մեկը: Եվ հիմա, երբ համակարգիչներն ամենուր են ծնողների համար դժվար է հասկանալ, թե ինչպես և ինչի համար երեխան պետք է կարողանա օգտվել համակարգչից, ինչպես է օգնում համակարգիչը երեխային և նրա կրթությանը, ինչ հեռանկարներ կան ՏՏ ոլորտում:
📌Ամուր հիմք
21-րդ դարի երեխաները կարողանում են օգտվել համակարգչից, սակայն ոչ գրագետ և ոչ լիարժեք: Համակարգչի կառուցվածքին, առանձնահատկություններին և օգտագործելու ամենաօպտիմալ նպատակներին ծանոթանալը, ալգորիթմական մտածողություն ձեռք բերելը, ծրագրավորման լեզուները և դրանց օգտագործման նպատակները ուսումնասիրելը և ծրագրավորման գործընթացը սկսելը կօգնի Ձեր երեխային հետագայում ամուր հիմքով մուտք գործել ՏՏ աշխարհ և ավելի արագ լուծել իր առջև դրված խնդիրները:
📌Կրթության և ապագայի բարելավում
Համակարգիչները ներկայումս ամենուր են, և նրանցից ճիշտ և առավելագույն օգուտ քաղելով օգտվելու կարողությունը հսկայական առավելություն կդառնա Ձեր երեխայի համար: Կրթություն ստանալը կդառնա ավելի հեշտ (չէ որ մենք մեկ անգամ արդեն համոզվեցինք, որ մի քանի ժամում ամբողջ կրթական համակարգը կարող է հայտնվել համակարգչի էկրանին), երեխան կկարողանա ինքնակրթվել համակարգչի միջոցով:
😎Վերջիվերջո, անկախ նրանից` կցանկանա դառնալ Ձեր երեխան ծրագրավորող, գրաֆիկ դիզայներ, բանկային աշխատող, թե իրավաբան, խուսափելը համակարգչի հետ աշխատելուց անհնար է, և համակարգչային գիտելիքներ ունենալը մեծ առավելություն կդառնա երեխայի համար և ներդրում կլինի նրա ապագայի համար:

😎Սիրով ցանկանում ենք տեղեկացնել, որ գրաֆիկ դիզայնի մեր առաջին խումբը հաջողությամբ ավարտեց իր դասընթացը` ձեռք բերելով փայ...
10/05/2021

😎Սիրով ցանկանում ենք տեղեկացնել, որ գրաֆիկ դիզայնի մեր առաջին խումբը հաջողությամբ ավարտեց իր դասընթացը` ձեռք բերելով փայլուն գիտելիքներ:
👩‍💻Երեխաները ներկայացրին իրենց ավարտական աշխատանքները, որոնք իրենց մեջ ներառում էին լոգոյի, պոստեռի և իլյուստրացիայի ստեղծում:
🎞️Դասընթացի շրջանակներում երեխաների համար ստեղծվել է դերային խաղ, որի ժամանակ նրանք աշխատել են «հաճախորդի» հետ, ում կազմակերպության համար էլ ստեղծել են լոգո և պոստեռ:
🎉Ավարտական աշխատանքների ներկայացումից հետո իրականացավ սերտիֆիկատների հանձնման արարողությունը, որի ժամանակ երեխաները ստացան իրենց սերտիֆիկատները` 2-ամսյա կուրսին մասնակցելու համար:
🖇️Գրաֆիկ դիզայնի մեր հաջորդ խմբին միանալու համար անցեք հղումով`
https://cowo.academy/%D5%A3%D6%80%D5%A1%D6%86%D5%AB%D5%AF-%D5%A4%D5%AB%D5%A6%D5%A1%D5%B5%D5%B6

📱Կամ զանգահարեք` 095190691

🤔Մենք հաճախ ենք գրում, որ Cowo Academy-ի դասերը օնլայն են, բայց Zoom-ով չեն:Սակայն հարց է մնում, թե ինչով են անցկացվում ...
07/05/2021

🤔Մենք հաճախ ենք գրում, որ Cowo Academy-ի դասերը օնլայն են, բայց Zoom-ով չեն:
Սակայն հարց է մնում, թե ինչով են անցկացվում մեր օնլայն դասընթացները:
🤓Cowo Academy-ի օնլայն դասընթացները անցկացվում են հայկական Tutor Platform-ով, ինչի շնորհիվ երեխաները ստիպված չեն լինի օգտվել տարբեր մեսինջերներից և զանգեր կատարելու մասնավոր հարթակներից:
🤩Մայիսի 5-ին Cowo Academy-ի ադմինիստրատիվ և ուսուցչական անձնակազմը հանդիպում ունեցավ Tutor Platform-ի թիմի հետ, ովքեր անձնակազմին ծանոթացրին պլատֆորմի բոլոր հնարավորություններին և աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու գաղտնիքներին:
🖇Cowo Academy-ին շարունակում է ընդլայնել դասավանդվող առարկաների քանակը և դարձնում մատուցումը ավելի հեշտ, հետաքրքրաշարժ և արդյունավետ:
🖇Դասընթացներին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումով՝ https://cowo.academy/

Address

H. Hakobyan 3
Yerevan
0033

Alerts

Be the first to know and let us send you an email when cowo.academy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to cowo.academy:

Shortcuts

Share

Category