YSU Center of Materials Science & Nanotechnologies

YSU Center of Materials Science & Nanotechnologies

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from YSU Center of Materials Science & Nanotechnologies, Educational Research Center, Ալեք Մանուկյան 1, Yerevan.

The general scientific direction of YSU Center of Materials Science & Nanotechnologies refers to semiconductor material science and technology, as well as nanotechnology and nanoelectronics.

15/06/2026

📣Հարգելի գործընկերներ և ուսանողներ,

Հունիսի 18-ին, ժամը 12:00-ին ԵՊՀ Ֆիզիկայի Ինստիտուտի Նյութագիտության և Նանոտեխնոլոգիաների ամբիոնի 022 լսարանում տեղի կունենա դասախոսություն` ուսանողների և երիտասարդ գիտաշխատողների համար:

Դասախոսության թեման` Նուրբ թաղանթներից դեպի խելացի գազային սենսորներ. զգայուն նյութերի վերափոխումը հուսալի չափման համակարգերի:

Զեկուցող՝ Պրահայի Քիմիական տեխնոլոգիաների համալսարանի պրոֆեսոր Դյուշան Կոպեսկի (Dušan Kopecký)

Photos from YSU Center of Materials Science & Nanotechnologies's post 15/06/2026

📣 Ուրախ ենք տեղեկացնել, որ ԵՊՀ Նյութագիտության և նանոտեխնոլոգիաների կենտրոնը հյուրընկալել է Պրահայի Քիմիական տեխնոլոգիաների համալսարանի պրոֆեսոր Դյուշան Կոպեսկուն (Dušan Kopecký), ով Հայաստան է ժամանել կենտրոնի հրավերով։
🤝 Պրոֆեսոր Կոպեսկու հետ մեր համագործակցությունն ունի երկարամյա պատմություն։ Նա հանդիսանում է Գիտական խմբերի ամրապնդման աջակցության մրցույթի «Սենսորային համակարգերի նախագծում և պատրաստում նանոկառուցվածքային նյութերի հիման վրա» (24LCG-2J001) և Հեռանկարային ուղղություններով հետազոտական նախագծեր մրցույթի «Միաչափ և երկչափ նանոկառուցվածքների սինթեզումը և կիրառումը մթնոլորտում ջերմոցային գազեր հայտնաբերող թռչող դետեկտորներում» (24FP-3B001) ծրագրերի միջազգային գործընկերը:
🔬 Այցի առաջին իսկ օրվանից Դ. Կոպեսկու հետ կատարվում են գիտաինժիներական աշխատանքներ, գիտական քննարկումները ինչպես նաև հետագա համատեղ նախաձեռնությունների պլանավորում։ Ուրախ ենք նաև ներկայացնել, որ
այցի ընթացում Դ. Կոպեսկին հանդես կգա դասախոսություններով երիտասարդ գիտաշխատողների և ուսանողների համար, ինչպես նաև կներկայացնի գիտական զեկույց։
📌 Դասախոսությունների և զեկույցի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը կներկայացնենք առաջիկայում։



25/05/2026

📣📣📣Հարգելի գործընկերներ և ուսանողներ,

Մայիսի 27-ին, ժամը 14․30-ին ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի 113 լսարանում տեղի կունենա ինստիտուտի հերթական սեմինարը:

Զեկուցման թեման` - Պաուլիի սկզբունքին համապատասխանող Մոնտե Կառլո մեթոդի կիրառումը գրաֆենում՝ էլեկտրոն-էլեկտրոն ցրումների հաշվառմամբ:

Զեկուցող՝ Տիգրան Զալինյան, Նյութագիտության և նանոտեխնոլոգիաների կենտրոն:

16/05/2026

Այսօր Երևանի պետական համալսարանի հիմնադրման 107-ամյակն է։

Եվ պատահական չէ, որ հենց այս օրը, արդեն երկրորդ տարին անընդմեջ, անցկացվում է ԵՊՀ շրջանավարտների ֆորումը՝ մեկ հարկի տակ միավորելով տարբեր տարիների համալսարանականներին։

ԵՊՀ ուժը միշտ եղել են ուսանողները, դասախոսները, գիտնականները, շրջանավարտները և բոլոր այն նվիրյալները, որոնց ամենօրյա աշխատանքի շնորհիվ համալսարանը շարունակում է ապրել, զարգանալ ու շարժվել առաջ։

Այս ֆորումը վերադարձ է դեպի այն միջավայրը, որտեղ ձևավորվել են գաղափարներ, արժեքներ ու մասնագիտական ճանապարհներ։ Եվ այսօր այն մի նոր հնարավորություն է՝ միասին մտածելու ԵՊՀ ապագայի մասին, ամրապնդելու համալսարան-շրջանավարտ կապը՝ այն վերածելով շարունակական համագործակցության։

Photos from ԵՊՀ - Yerevan State University's post 16/05/2026
Photos from YSU Center of Materials Science & Nanotechnologies's post 15/05/2026

📣 Ուրախ ենք տեղեկացնել, որ սույն թվականի մայիսի 14-ին նյութագիտության և նանոտեխնոլոգիաների ամբիոնի մագիստրատուրայի ուսանող Ռիմա Պապովյանը մասնակցել է «Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ. ԱԱԳ-2026» գիտաժողովին։

🔬 Գիտաժողովի շրջանակում նա ներկայացրել է «Ultra-high selective hydrogen peroxide v***r sensor based on the Fe2O3/MWCNTs nanocomposite» թեմայով գիտական զեկույցը՝ նվիրված նանոկոմպոզիտային նյութերի հիմքով բարձր ընտրողականությամբ ջրածնի պերօքսիդի գոլորշու սենսորների մշակմանը։

✨Հատկանշական է, որ ներկայացված թեման մեծ հետաքրքրություն է ներկայացրել մասնակիցների շրջանում։

Photos from ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն's post 12/05/2026
Mobile uploads 12/05/2026
12/05/2026
Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Ալեք Մանուկյան 1
Yerevan
0025

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00