Public Policy and Governance BA program

Directions

Public Policy and Governance BA program Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Public Policy and Governance BA program, Educational Research Center, Ալեք Մանուկյան 1, Yerevan.

"Հանրային քաղաքականության ներածություն" առարկայի վերջին դասը։
21/12/2023

"Հանրային քաղաքականության ներածություն" առարկայի վերջին դասը։

"Հանրային քաղաքականություն և կառավարում" բակալավրի կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողների համար առաջին դասախոսությունը...
01/09/2023

"Հանրային քաղաքականություն և կառավարում" բակալավրի կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողների համար առաջին դասախոսությունը կարդաց կրթական ծրագրի ղեկավար, պ.գ.թ.,դոցենտ Վահագն Ագլյանը։

Սեմինար_պարապմունք "Հանրային քաղաքականության ներածություն" դասընթացի շրջանակներում։
08/12/2022

Սեմինար_պարապմունք "Հանրային քաղաքականության ներածություն" դասընթացի շրջանակներում։

17/11/2022

Պրակտիկայի և ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման հնարավորություն։

Happy Students' Day!!!!!
17/11/2022

Happy Students' Day!!!!!

ԵՊՀ ռեկտորի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի՛ ուսանողներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:

Ուսանող լինելը բացառիկ կարգավիճակ է, քանի որ ընձեռում է սովորելու և գիտելիքի հետ ամեն օր ու ժամ առնչվելու հնարավորություն։ Ուսանողը երջանիկ է իրեն հետաքրքրող ոլորտներում շարունակաբար և անկաշկանդորեն նորը բացահայտելու, փորձարկելու ու վերաիմաստավորելու իր պարտավորությամբ, փորձառու դասախոսներից ու գիտնականներից գիտելիք փոխառելու, ինչպես նաև նրանց պնդումները քննադատորեն հասցեագրելու պատասխանատվությամբ։

Սիրելի՛ ուսանողներ, համալսարանի նպատակն այս ամենն իրագործելու համար ձեզ անհրաժեշտ պայմաններով ու հնարավորություններով ապահովելն է։ Մենք հետևողականորեն աշխատելու ենք ձեզ մատուցվող կրթական ծառայությունները բարելավելու և ձեր զարգացմանն անհրաժեշտ միջավայրը բարեփոխելու ուղղությամբ։ Գործելու ենք՝ ակնկալելով ձեր ջանքն ու մասնակցությունը, աշխատասիրությունն ու նվիրումը՝ ուղղված ձեր ինքնակատարելագործմանն ու ձեզ շրջապատող աշխարհն ավելի լավ ճանաչելուն։

Օգտվե՛ք ձեզ տրված բոլոր այն հնարավորություններից, որ ունեք հիմա։ Սովորե՛ք ու հետազոտե՛ք, բացահայտե՛ք ու վերլուծե՛ք, վայելե՛ք ընկերության, անհատական ու կոլեկտիվ ձգտումների բավականությունը, քաղաքացիական ու մարդկային նոր փորձառությունների հաճույքը, հպարտացե՛ք ձեր ձեռքբերումներով ու երազե՛ք ավելիի մասին։ Իմացե՛ք, որ հենց ուսումնառության տարիներին եք կուտակելու գիտելիքների ու հմտությունների այն պաշարը, որով առաջնորդվելու եք ձեր հետագա գործունեության ընթացքում։

Սիրելի՛ ուսանողներ, ընդունե՛ք յուրաքանչյուր օրը ուրախությամբ ու նոր բացահայտումներ կատարելու պատրաստակամությամբ:

#ԵՊՀ

02/11/2022

ՀՀ հանրակրթական հաստատությունների՝ ավարտական դասարանների և կուրսերի սովորողներին բուհ ընդունվելուն նախապատրաստելու նպատակով ԵՊՀ-ում անցկացվում են նախապատրաստական դասընթացներ:

Դիմումները անձնագրի (ծննդյան վկայական) և 2 լուսանկարի հետ անհրաժեշտ է ներկայացնել ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախապատրաստական դասընթացների բաժին:

Դասընթացների ընդհանուր տևողությունը՝ 8 ամիս:
Հասցե՝ Աբովյան 52ա, 115 սենյակ (ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մասնաշենք՝ 1-ին հարկ):

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374 60) 710-679, (+374 96) 710-679 հեռախոսահամարներին կամ գրել
[email protected] էլհասցեին:

#ԵՊՀ

📚Սեմինար-քննարկում "Հանրային քաղաքականության ներածություն" դասընթացի շրջանակներում:📜Թեման հանրային քաղաքականության տեսու...
21/10/2022

📚Սեմինար-քննարկում "Հանրային քաղաքականության ներածություն" դասընթացի շրջանակներում:
📜Թեման հանրային քաղաքականության տեսություններն էին:
✏️Ուսանողներին տրվել էր առաջադրանք վերհանել առաջարկված տեսությունների առավելությունները և թերությունները և դրանք դիտարկել հակադարձ դիրքերից:

📌Խմբային աշխատանք "Հանրային քաղաքականություն և կառավարում" առաջին կուրսեցիների մոտ "Հանրային քաղաքականության ներածությու...
02/10/2022

📌Խմբային աշխատանք "Հանրային քաղաքականություն և կառավարում" առաջին կուրսեցիների մոտ "Հանրային քաղաքականության ներածություն" (Introduction to Public Policy) դասընթացի շրջանակներում.
📌Թեման` "Հանրային քաղաքականության տեսություններ" (Theories of Public Policy)

Ս.թ.օգոստոսի 29-ին նորաբաց "Հանրային քաղաքականություն և կառավարում" բակալավրի կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողներն ա...
31/08/2022

Ս.թ.օգոստոսի 29-ին նորաբաց "Հանրային քաղաքականություն և կառավարում" բակալավրի կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողներն այցելեցին ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ:
Այցի շրջանակում առաջին կուրսեցիները հանդիպեցին կրթական ծրագրի ղեկավար, պատմ.գիտ.թեկնածու, դոցենտ Վահագն Ագլյանի հետ: Վերջինս ներկա ուսանողներին ներկայացրեց կրթական ծրագրի ստեղծման նախապատմությունը, շարժառիթները, համագործակցային շրջանակները` շեշտադրելով, մասնավորապես, այն հանգամանքը, որ ծրագրի մշակման աշխատանքներին մեծապես օժանդակել է ԱՄՆ Արիզոնայի պետական համալսարանը, իսկ ԵՊՀ-ում կրթական ծրագիրն իրագործվում է Հանրային կառավարման ամբիոնի և Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ:
Կրթական ծրագրի ղեկավարը պատասխանեց ուսանողներին հուզող հարցերին և ուսումնական տարվա հաջող մեկնարկ մաղթեց ներկաներին:

Address

Ալեք Մանուկյան 1
Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Public Policy and Governance BA program posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share