🌞 2025-ը «Արև է ելել»-ի համար ամփոփվեց կարևոր փուլով 🌞
Այս տարին դարձավ մեր ծրագրի ամրապնդման, փոխանցման և ընդլայնման տարի։
3 տարի առաջ սկսելով Խաչիկից՝ մենք այսօր ունենք համայնքում արմատավորված մշակութային կրթական մոդել, որը շարունակվում է համայնքի ուժերով։
📌 Նոյեմբերի 2-ին Խաչիկում նշեցինք «Արև է ելել» ծրագրի 3-րդ տարեդարձը՝
մեծ հաշվետու-մշակութային միջոցառմամբ, որտեղ՝
▪️ ամփոփեցինք 3 տարվա արդյունքներն ու ազդեցությունը,
▪️ խոսեցինք մարզերում մշակութային կրթության հասանելիության խնդիրների ու լուծումների մասին,
▪️ հարթակ ստեղծեցինք կրթամշակութային կազմակերպությունների համագործակցության համար,
▪️ և, ամենակարևորը, պաշտոնապես մեկնարկեց մեր կրթական մոդելի վերջին փուլը՝ փոխանցումը համայնքին։
🎶 Միջոցառումը դարձավ ոչ միայն հաշվետվություն, այլև համայնքային տոն։
📊 2025-ի արդյունքները՝
• Խաչիկում մշակութային կյանքի շարունակական ակտիվացում
• Համայնքի ներգրավվածության աճ
• Կրթամշակութային կազմակերպությունների միջև կապերի ձևավորում
• «Արև է ելել»-ի մոդելի ճանաչելիության աճ ազգային մակարդակում
• Եղեգիս համայնքում ծրագրի մեկնարկ՝ կավագործության աշխատանոցի հիմնում
🙏 Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին, հյուրերին, բանախոսներին, արվեստագետներին, համայնքին և թիմին, ովքեր այս տարիներին եղել են մեր ճանապարհի մի մասը։
🎥 Այսօր կիսվում ենք նոյեմբերի 2-ի միջոցառման տեսահաշվետվությամբ՝ որպես 2025-ի ամփոփում և նոր ճանապարհի սկիզբ։
🎥 Օպերատոր՝ Գուրգեն Դալյան
🎥 Մոնտաժ՝ Նարեկ Ծատուրյան
🎵 Երաժշտություն՝ «Աղվեսիկ» նախագիծ
Արև է ելել / Sun Is Up
Համայնքահեն կրթամշակութային ծրագիր
☀️ «Կայթ» մշակութային հանգույցը մեկնարկում է «Արև է ելել» համայնքահեն կրթամշակութային ծրագիրը, որն ուղղված է սահմանամերձ և գյուղական համայնքներում մշակութային կրթության և կրթամշակութային ժամանցի հնարավորությունների ստեղծմանն ու զարգացմանը։
Ծրագրի շրջանակներում կներդրվեն արվեստարաններ և ոչ ֆորմալ կրթարաններ` մշակութային հմտությունների, ստեղծագործականության զարգացման, ինչպես նաև համայնքի մշակութային կյանքի աշխուժացման համար։
04/12/2025
☀️Արևային նորություններ
🌞 «Արև է ելել» Եղեգիսում 🌞
Ուրախությամբ հայտնում ենք, որ մեկնարկում ենք Արև է ելել / Sun Is Up-ը Եղեգիս համայնքում։
📍 Դեկտեմբերի 6–7-ին՝ կունենանք երկօրյա ստեղծարար հանդիպումներ, որոնք կանցկացվեն որպես համայնքի հետ ծանոթանալու, մշակութային կապեր ստեղծելու և ծրագրի մեկնարկի տոն։
📌 Համայնքի Արտաբույնք գյուղում կհիմնադրվի կավագործության արվեստարան։
📝 Գրանցումն արդեն բաց է։
📞 098 86 82 68
🧡 Ի՞նչ է սպասվում այս 2 օրերին.
✨ Զար Զընգը՝ երաժշտական խաղ,
🌀 կավագործության աշխատարան,
🎶
ազգային երգ ու պար,
🎤 վերջում՝ համերգ–հանդիպում հյուր արվեստագետի հետ։
Մուտքն ազատ է բոլորի համար՝ առանց տարիքային սահմանափակման։
📍 Վայրը՝ Եղեգիս համայնք, Արտաբույնք և Շատին
📅 Օրերը՝ դեկտեմբերի 6–7
✨ Եկե՛ք ստեղծագործենք միասին, ճանաչենք իրար, և մշակույթը դարձնենք մեր առօրյայի մի մասը։
Եղեգիսի Համայնքապետարան
01/11/2025
Վաղը Խաչիկում մեզ կմիանան նաև մեր #գաղափարակից և գործընկեր կազմակերպությունները 🤝
🌞 Միջոցառման բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու նրանց գործունեությանը, բացահայտելու հետաքրքիր ծրագրեր և նախաձեռնություններ։
Շնորհակալ ենք մեր գործընկերներին՝ մշտական համագործակցության, վստահության և աջակցության համար 💛
#ԱրևԷԵլել #Խաչիկ #Էքսպո #Համայնք #Կրթություն #Մշակույթ
01/11/2025
- Ինչպե՞ս է արվեստը ձևավորում անհատին։
- Ինչպիսի՞ դեր ունի #մշակութային կրթությունը համայնքային կյանքի մեջ։
Այս և բազմաթիվ այլ հարցերի շուրջ կխոսենք մեր բանախոսների հետ 👇
🗓 Նոյեմբերի 2 | 14:30
📍 #Խաչիկ գյուղ, Արենի համայնք
Մոդերատոր՝ Տաթևիկ Շախկուլյան, արվեստագիտության թեկնածու
Բանախոսներ՝
🔸 Լուսինե Թորոյան - Հ․ Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն
🔸 Ստեփան Թորոյան - «Մենք» ԿՀԿ գործադիր տնօրեն
🔸 Սյուզի Մարգարյան - «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ծեսերի կազմակերպիչ
🔸 Վահե Սալահյան - «ԿԱԶԱ» հիմնադրամի երիտասարդական ծրագրերի համակարգող
#Կրթություն #Մշակույթ #Արվեստ #Հայաստան
31/10/2025
Նոյեմբերի 2-ին #Խաչիկ է այցելելու Աղվեսիկը 🦊
🌞 #ԱրևԷԵլել կրթական ծրագրի 3-ամյակը խոստանում է լինել մշակույթով ու երաժշտությամբ լեցուն օր։
🎶 Համերգային հատվածում բեմից կհնչեն #Աղվեսիկ-ի արդեն իսկ սիրված երգերը՝ ստեղծելով ջերմ ու լուսավոր մթնոլորտ Խաչիկում։
#Կրթություն #Մշակույթ #Երաժշտություն
31/10/2025
- Ինչպե՞ս ապահովել հավասար կրթական հնարավորություններ Հայաստանի բոլոր անկյուններում։
- Ի՞նչ մարտահրավերների են բախվում համայնքները, և ի՞նչ լուծումներ են տեսնում կրթական ու մշակութային նախաձեռնությունները։
🌞 #ԱրևԷԵլել կրթական ծրագրի 3-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում պանելային քննարկմանը մեր բանախոսները կպատասխանեն այս հարցերին։
🗓 Նոյեմբերի 2 | 16:30
📍 #Խաչիկ գյուղ, Արենի համայնք
Մոդերատոր՝ Արևիկ Համբարձումյան, սոցիալական, մշակութային, կրթական և մարդու իրավունքների ոլորտի հետազոտող, ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտ
Բանախոսներ՝
🔸 Հասմիկ Հովհաննիսյան - Teach For Armenia կրթական հիմնադրամի կարիերայի զարգացման համակարգող
🔸 Արսեն Գրիգորյան - ՀՀ վաստակավոր արտիստ, «Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոն ՀԿ-ի հիմնադիր-ղեկավար (նախագահ)
🔸 Արմեն Խաչիկյան - «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն
🔸 Մայիս Մարգարյան - «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ նախագահ, սոցիալական ձեռներեց, համայնքաշինության մասնագետ
🔸 Կորիուն Դավթյան - Կայթ մշակութային հանգույցի հիմնադիր տնօրեն
🔸 Արթուր Աթանեսյան - ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, «Արար» հիմնադրամի հրավիրյալ փորձագետ
#Կրթություն #Համայնք #Մշակույթ #Հայաստան
29/10/2025
Դե ինչ, հանդիպում ենք նոյեմբերի 2-ին՝ ժամը 12:00, #Խաչիկ գյուղում ☀️
Ունենալու ենք շատ հագեցած օր․
🎤 պանելային քննարկումներ,
🎶 համերգային հատվածներ,
🤝 փորձի փոխանակում և նոր ծանոթություններ:
Ծանոթացե՛ք միջոցառման օրակարգին և միացե՛ք մեզ՝ նշելու #ԱրևԷԵլել մշակութային ծրագրի 3-ամյակը:
#Կրթություն #Համայնք #Արենի #Մշակույթ #Հայաստան
23/10/2025
🤩 Երեք տարի առաջ նոյմբերի 2-ին Արև է ելելը ծնունդ առավ Խաչիկում, և մնչև օրս շարունակվում է Արևի գործունեությունը Խաչիկում 😊
21/10/2025
Հաճելի և սպասված լուրով ենք եկեեել 🤩 Շուտով «Արև է ելել»-ը տոնելու է իր երրորդ տարեդարձը, իսկ թե որտեղ և երբ կիմանաք այս հղումով 👉 https://tinyurl.com/576ppfnj
19/09/2025
«Արև է ելել»-ը սիրով և ջերմությամբ սպասում է բոլորիդ 🤗☀️
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Website
Address
Yerevan
Opening Hours
| Monday | 09:00 - 19:00 |
| Tuesday | 09:00 - 19:00 |
| Wednesday | 09:00 - 19:00 |
| Thursday | 09:00 - 19:00 |
| Friday | 09:00 - 19:00 |