Կոկոն / Kokon

Կոկոն / Kokon

Share

x

18/05/2020

Սա այն քաղաքն է, որտեղ 2-րդ համաշխարհային պատերազմի մոխրից վեր է հառնել, սկիզբ է առել Ռեջիո մոտեցումն ու տարածվել ամբողջ աշխարհով մեկ✨

15/05/2020

Ինչքա՜ն քիչ բան է պետք երեխային երջանիկ լինելու համար։
Մտածեք այն մասին, թե որքան հեշտ է երեխային ուրախացնել և շատ սովորական օրը փոքրիկ տոնի վերածել: 🥳

Ահա 11 խորհուրդ, որոնք կօգնեն ձեր երեխային ժպտալ՝

🌹 Պատրաստեք մի պարզ խաղալիք: Օրինակ՝ զվարճալի շատակեր կենդանի պատրաստելու համար կտրեք տուփի վրա բերանի խոռոչ և նկարեք աչքեր, կտրեք ստվարաթղթե մեքենա, տպեք հերոսի նկարը ձեր նախընտրած գրքից:

🌹 Երեխան շրջում է բնակարանում, դուք զբաղված եք ձեր սեփական գործերով: Եվ հանկարծ առաջարկեք. «Ուզու՞մ ես՝ կարդամ քեզ համար», կամ «Արի լոտո խաղանք»: Տեսեք, թե ինչպես է նրա դեմքը ծաղկում անսպասելի ուրախությունից: Կարճ ընդմիջումը օգտակար կլինի նաև ձեզ համար:

🌹 Երբ ուշանում եք, երեխայի ձեռքից մի քաշեք: Ավելի լավ է բռնեք գոտու կամ շարֆի ծայրից և հանկարծակի երեխային ծաոնոթ ձայն հանել՝ «Չուկ-չու՜կ, տու-տու»: Այսպես դուք երկուսդ էլ կազատվեք փոխադարձ դժգոհությունից և շատ ավելի արագ տեղ կհասնեք:

🌹Հատուկ երեխայի համար պատրաստեք մի քանի փոքրիկ զվարճալի ձև ունեցող նրբաբլիթներ, «փանքեյքեր»։ Նա շատ կուրախանա:

🌹 Նախքան երեխային հագնվելու կանչելը՝ պատրաստեք հագուստից նկար` ծաղիկ, դեմք, փոքրիկ մարդուկ:

🌹 Ճանապարհին կոպիտ «Տու՛ր ինձ ձեռքդ»-ի փոխարեն մանկական ձայնով ասեք. «Ես մատիկ-տղան եմ (мальчик-пальчик), բռնվիր ինձանից»:

🌹 Քնաթաթախ երեխային ավտոբուսից հանելիս մի քանի մետր ձեռքերում գրկած տարեք: Ի՞նչ անենք, որ նա արդեն մեծ է, նույնիսկ մեծահասակները երբեմն ուզում են, որ ինչ-որ մեկը նրանց գրկած տանի: Եվ դուք ի վիճակի եք (իհարկե, մենք խոսում ենք 3-5 տարեկան երեխայի մասին) նման ուրախություն պարգևել երեխային:

🌹 Մի՞թե ձեր գիտելիքները, փորձը և երևակայությունը բավարար չեն, որպեսզի հացից կտրեք երրորդ չոր ծայրը:

🌹 Երեխան ավելի քան մեկ ամիս է քնում և արթնանում է սկուտերի, մեքենայի, կոնստրուկտորի մասին մտքերով․ օգնեք այս երազանքն իրականություն դարձնել, նույնիսկ, եթե ծննդյան օրվան ու Ամանորին դեռ մի քանի ամիս կա:

🌹 Նշեք ձեր փոքրիկի ծննդյան տարեդարձը: «Տարեկան ընդամենը մեկ անգամ»-ը շատ քիչ է երեխայի համար, և կես տարին էլ լավ առիթ է: Փոքրիկ ծննդյան օր կազմակերպելը շատ հեշտ է. գնեք փոքրիկ խաղալիք կամ գիրք, թխվածք, որպեսզի մոմ դնելու տեղ լինի, մի քանի փուչիկ, պղպջակներ: Եվ, իհարկե, պատրաստ եղեք մի քանի ժամ երեխայի հետ զբաղվելու (այլ ոչ թե տնային գործերով), զվարճանալու նրա հետ:

🌹 Անակնկալ թողեք երեխայի համար տեսանելի վայրում: Ինչ-որ փոքր, բայց հաճելի բան: Վերցրեք ձեզ հետ փոքրիկ հյուրասիրություն (ընկույզ, չորացրած մրգեր, մարմելադ, թխվածքաբլիթ), որպեսզի անսպասելիորեն առաջարկեք հոգնած, տնից հեռու գտնվող երեխային։ Պայուսակի մեջ տեղավորված տիկնիկն ու մեքենան ևս օգտակար կլինեն:

Կան շատ նման գործողություններ, որոնք գործնականում ոչինչ չեն արժենում ծնողների համար, բայց անսպասելի ուրախությամբ լուսավորում են երեխայի կյանքը: 🌞

Ժամանակի ընթացքում երեխան ոգեշնչվում է ծնողների օրինակով։ Հետո ձեր ընտանիքում կհայտնվի մեկ այլ փոքրիկ հրաշագործ, ով ուրիշներին ժպիտներ և լավ տրամադրություն կբաժանի✨

Թարգմանեցինք "Детское посольство" էջից:

14/05/2020

The best way to make a child good is to make him happy.
Oscar Wilde

07/05/2020

Ինչու՞ պետք է երեխայի մեջ զարգացնել կարեկցանք (эмпатия)։ ✨

Նա,ով գիտի այլ մարդկանց դրության մեջ մտնել, նրան ավելի հեշտ է ընկալել թաքնված սոցիալական ազդանշանները, որոնք պարզ են դարձնում, թե ինչ է անհրաժեշտ դիմացինին կամ ինչ է ուզում նա:

Այս ունակությունը հատկապես անհրաժեշտ է բոլոր սոցիալական մասնագիտությունների տեր մարդկանց` ուսուցիչներին, բժիշկներին, ղեկավարներին և բոլոր նրանց, ովքեր աշխատում են մարդկանց հետ: Դա անհրաժեշտ է նաև ծնողներին, քանի որ կարեկցանքի զարգացումը մանկության շրջանում կարևոր է և կախված է դաստիարակությունից:

Երկու տարեկանից սկսած ՝ երեխաները ցույց են տալիս կարեկցանքի և օգնության պատրաստակամության առաջին նշանները: Մեծահասակների կողմից երեխաների զգացմունքների բարձրաձայնումն ու անվանումը, դրանց մասին խոսակցությունները շատ կարևոր են։

Երեխաները, ովքեր վաղ տարիքում սովորել են տարբերակել իրենց զգացմունքները և հասկանալ ուրիշների հուզական ապրումները, ավելի լավ են վերաբերվում իրենք իրենց և ուրիշներին, ավելի գրագետ են շփման մեջ:

Մեծահասակը պետք է օգնի երեխային
☘️ պարզել և բառերով արտահայտել մեկ այլ երեխայի զգացմունքները (օրինակ ՝ Անին վախենում է, Գոռն ուրախ է),
☘️ կարեկցել ինչ-որ մեկին (օրինակ ՝ տխրի և կարեկցի, երբ անզգուշորեն վնասում է մեկ այլ երեխայի),
☘️ իրավիճակին համապատասխան վարվել, երբ մեծահասակն իրեն լավ չի զգում,
☘️ օգնել այլ երեխաներին, եթե դրա կարիքը կա:

Սիրեք Ձեր երեխաներին, և նրանք սեր կտարածեն։ ❤️

03/05/2020

"There are no children, there are people." Janusz Korczak

Photos from Կոկոն / Kokon's post 30/04/2020

Ողջույն սիրելի ծնողներ: 🥰

Գիտենք, թե որքան մարտահրավերներ է Ձեր առաջ դրել ստեղծված իրավիճակը: Նամանավանդ, երբ խոսքը վերաբերում է նախադպրոցական տարիքի երեխաներին և նրանց առօրյայի ճիշտ կազմակերպմանը:

Սիրով տեղեկացնում ենք, որ մեր էջում այսուհետ կարող եք գտնել հետաքրքիր նյութեր և երեխաների ստեղծագործ միտքը զարգացնող տարբեր ազատ խաղերի գաղափարներ: ✨

Դե ինչ, գնացինք...🤩

Մեր առաջին խաղ-զբաղմունքը ԲՆԱԿԱՆ ԾԵՓԱՄԱԾԻԿՈՎ խաղն է (play dough play):

Կարծում եմ շատ երեխաներ են սիրում խաղալ ծեփամածիկով: Եվ դա շատ լավ է, քանի որ այն՝

✔️ փոքրիկներին ստեղծագործելու հնարավորություն է տալիս
✔️ օգնում է կենտրոնանալ
✔️ հանգստացնում է նյարդային համակարգը
✔️ նպաստում է երեխայի մանր մոտորիկայի զարգացմանը

Այսօր իհարկե տարբեր որակների ծեփամածիկներ կարող եք գտնել խանութներում, սակայն եթե կողմ եք բնականին, ապա ստորև կարող եք գտնել տան պայմաններում բնականը պատրաստելու անչափ հեշտ բաղադրատոմս:

1 բաժ. ալյուր
1/4 բաժ. աղ
1/2 ճ. գդալ օսլա
1 ճ. գդալ կոկոսի յուղ (կարող եք օգտագործել նաև ձեթ)
1/2 բաժ. ջուր

Ձեր ընտրությամբ, կարող եք ավելացնել սննդային գունավորիչ: Իսկ ամենալավ գույները կարող եք ստանալ բնությունից ☘️ Տարբեր համեմունքներ, բանջարեղենի կամ մրգերի եփուկներ, կակաո, սուրճ...

Բնական ծեփամածիկի հետ երեխաներին կարող եք առաջարկել դաշտային ծաղիկներ 🌼 խոտիկներ 🌿 փոքրիկ խաղալինքեր 🦓🐕🐎🧚‍♀️

Այսպիսի խաղը հաստատ դուր կգա Ձեր երեխաներին:
Իսկ եթե ժամանակ ունեք, ապա միացեք և խաղացեք միասին: 😊

26/02/2020

“Stand aside for a while and leave room for learning, observe carefully what children do, and then, if you have understood well, perhaps teaching will be different from before.”

Loris Malaguzzi

24/02/2020

“Creativity becomes more visible when adults try to be more attentive to the cognitive processes of children than to the results they achieve in various fields of doing and understanding.”

Loris Malaguzzi

23/02/2020

Այսօր Ռեջիո մոտեցման հիմնադիր, այս հիանալի մոտեցման ոգեշնչող Լորիս Մալագուցիի 100ամյակն է։

Լորիս Մալագուցին կարողացել է հասկանալ, թե ինչ է իրականում անհրաժեշտ երեխաներին։ ✨

***
Today we celebrate 100 years of Loris Malaguzi, the founder and inspirer of Reggio Emilia approach.

He was the one who understood what do children really need. ✨

21/02/2020

English text ⬇️
Ռեջիո մոտեցման մեջ ուսուցիչները ուղղություններ, լուծումներ ցույց տալու փոխարեն խրախուսում են երեխաներին ուսումնասիրել, ուղղորդում են դեպի իրենց հետաքրքրությունները: Շատ կարևոր է երեխաներին թույլ տալ իրենց ձևով փորձարկումներ անել, սխալվել ու գտնել նոր լուծումներ: Իսկ այս ամենը կարող է միայն տեղի ունենալ այն դեպքում, երբ ուսուցիչը ուշադիր հետևում է յուրաքանչյուր երեխայի գործունեությունների ընթացքին:

***
In Reggio approach teacher's role is to encourage children to explore and guide towards their interests, rather than to show ways and give solutions. It's very important to let children experiment, make mistakes and find new solutions. This is possible only when teacher carefully observes each child's activity process and trucks their growth.

21/02/2020

"Children need the freedom to appreciate the infinite resources of their HANDS, their EYES, and their EARS, the resources of FORMS, MATERIALS, SOUNDS, and COLORS."

- Loris Malaguzzi

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Yerevan