ՀՊՄՀ Սփիւռք Գիտաուսումնական Կենտրոն

ՀՊՄՀ Սփիւռք Գիտաուսումնական Կենտրոն

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ՀՊՄՀ Սփիւռք Գիտաուսումնական Կենտրոն, Educational Research Center, Ալեք Մանուկեան 13, Yerevan.

11/08/2026

🎓 Շարունակվում է ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ 2026-2027 ուսումնական տարվա ընդունելությունը

Եթե ցանկանում եք սովորել Հայկական պետական մանկավարժական համալսարանում, ապա շտապե՛ք դիմել։

📅 Դիմումների վերջնաժամկետը՝ օգոստոսի 24։

Սփյուռքահայ դիմորդները պետք է դիմեն ՀՀ բարձրագույն կրթության ընդունելության պաշտոնական հարթակի միջոցով՝ 🌐 fs.emis.am:

📝 Ինչպե՞ս դիմել
1️⃣ Մուտք գործել և գրանցվել՝ fs.emis.am
2️⃣ Ընտրել ՀՊՄՀ
3️⃣ Ընտրել համապատասխան կրթական ծրագիրը/մասնագիտությունը
4️⃣ Լրացնել հայտ
5️⃣ Կցել պահանջվող փաստաթղթերը։

📂 Պահանջվող փաստաթղթեր՝

📸 Դիմորդի լուսանկար
🛂 Անձնագրի լուսապատճենը
📜 Սփյուռքահայ դիմորդների համար՝ ծննդյան վկայականի լուսապատճենը՝ նոտարական վավերացմամբ կամ մկրտության վկայական
🎓 Կրթական աստիճանի ավարտական փաստաթուղթ և դրա պատճենի թարգմանությունը՝ նոտարական կամ հյուպատոսական վավերացմամբ (ապոստիլով)
🏥 Բժշկական տեղեկանք կամ ապահովագրություն
📄 Ինքնակենսագրական (CV):

📂 Կարևոր է․
փաստաթղթերը պետք է լինեն լավ լուսապատճենված և հստակ ընթեռնելի, հնարավորության դեպքում՝ PDF ձևաչափով:

Նշել գործող և պարբերաբար ստուգվող էլ․ փոստի հասցե,
տրամադրել գործող բջջային հեռախոսահամար։

📌 Ներկայացված հայտերն ու փաստաթղթերը հերթականության սկզբունքով ուսումնասիրում է համալսարանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

🎓 Հատուկ հնարավորություն․ Հայագիտության մասնագիտությունների համար նախատեսված է որոշակի թվով պետական ֆինանսավորմամբ (անվճար) տեղեր։

✨ Բաց մի՛ թողեք Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալու և ՀՊՄՀ ակադեմիական համայնքին միանալու կարևոր հնարավորությունը։

🌐 Լրացուցիչ տեղեկություն՝ www.aspu.am :

📞 Ընդունելության վերաբերյալ հարցերի համար՝ +374 10 597053: 📧 Էլ․ փոստ՝ [email protected]:

09/08/2026

Հիւրընկալութիւն

կենտրոն էր այցելել ամերիկահայ երիտասարդ հետազօտող Արթիւր Իփեքը։ Քննարկուեցին արեւմտահայերէնի, նրա պահպանութեան շուրջ հարցեր։

Photos from Հայկական պետական մանկավարժական համալսարան (ASPU)'s post 31/07/2026

Հայագիտական միջազգային կոնգրեսում

30/07/2026

📚 գիտաուսումնական կենտրոնի հրատարակութիւններից գիտամշակութային հիմնադրամին

📚Գիրքը՝ որպես գիտական բարեկամության խորհրդանիշ

Հունիսի 12-13-ը կազմակերպված «Ակսել Բակունցը արդի գիտական ընթերցումների մեջ» հանրապետական գիտաժողովի շրջանակում «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամը ստացավ արժեքավոր գրքային նվիրատվություն։

Մեզ համար մեծ պատիվ էր, որ Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչները հիմնադրամին նվիրաբերեցին իրենց հեղինակած և խմբագրած արժեքավոր գրքերը։ Այս հրատարակությունները կհամալրեն հիմնադրամի գրադարանը` դառնալով կարևոր աղբյուր հետազոտողների, ուսանողների և հայ գրականությամբ հետաքրքրվող ընթերցողների համար։

Սրտանց շնորհակալություն ենք հայտնում համալսարանի հարգարժան դասախոսներին այս գնահատելի նվերի, վստահության և գիտական համագործակցության պատրաստակամության համար։

Համոզված ենք, որ նման նախաձեռնությունները նպաստում են գիտական կապերի ամրապնդմանը և բակունցագիտական ուսումնասիրությունների հետագա զարգացմանը։

Հայկական պետական մանկավարժական համալսարան (ASPU)

Photos from ՀՊՄՀ Սփիւռք Գիտաուսումնական Կենտրոն's post 25/07/2026

🏛️ Յուլիսի 22-24-ը Մատենադարանում անցակցուեց 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը, որը նուիրուած էր Մխիթար Սեբաստացու ծննդեան 350-ամեակին։
📚 Խ. Աբովեանի ան. ՀՊՄՀ ռեկտորի ժամանակաւոր պաշտօնակատար Լիլիթ Մկրտչեանն իր զեկուցման մէջ համալսարանի հայագիտական ուղղութիւնները ներկայացնելիս անդրադարձաւ նաեւ Սփիւռք գիտաուսումնական կենտրոնի գործունէութեանը։

Photos from ՀՊՄՀ Սփիւռք Գիտաուսումնական Կենտրոն's post 19/07/2026

Սփիւռք Կենտրոնի ղեկավար Քնարիկ Աբրահամեանը եւ գիտական աշխատող Նելլի Թադէոսեանը Յառաջ արեւմտահայերէնի աշխատանոցում մասնակցեցին սփիւռքահայ գրող, նկարիչ, դերասան Վահէ Պէրպէրեանի հետ հանդիպմանը։
Յառաջ արեւմտահայերէնի աշխատանոց

Photos from ՀՊՄՀ Սփիւռք Գիտաուսումնական Կենտրոն's post 13/07/2026

Լոյս է տեսել Քնարիկ Աբրահամեանի «Մի քանի դիտարկումներ «Հայկազեան հայագիտական հանդէս»ի շուրջ» գրութիւնը։

Կարդացէք հանդէսի 46/1 համարում։
Յղումը՝ ստորեւ․
https://arar.sci.am/dlibra/publication/471079/edition/436574?language=en

Photos from ՀՊՄՀ Սփիւռք Գիտաուսումնական Կենտրոն's post 10/07/2026

📣 Լոյս է տեսել Սփիւռք կենտրոնի գիտական աշխատող Նելլի Թադէոսեանի «Եղեռնը պատմելու անհնարինութիւնը Վազգէն Շուշանեանի ստեղծագործութիւններում» յօդուածը։

📌 Այն կարող էք կարդալ ՀՀ ԲԿԳԿ-ի ընդունելի հանդէսների ցանկում եւ РИНЦ (Российский Индекс Научного Цитирования) միջազգային գիտատեղեկատուական շտեմարանում ընդգրկուած «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականի 2026 թուականի 1-ին (27-րդ) համարի 152֊165 էջերում:

Համարի շնորհանդէսը տեղի է ունեցել Յուլիսի 9֊ին Արցախի երիտասարդ գիտնականների եւ մասնագէտների միաւորման գրասենեակում։


Photos from ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետ's post 10/07/2026
Photos from ՀՊՄՀ Սփիւռք Գիտաուսումնական Կենտրոն's post 09/07/2026

📚 Գրքատօն «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնում

Աւանդոյթի համաձայն՝ «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնը իր հրատարակած, ինչպէս նաեւ սփիւռքահայ հեղինակների ու կազմակերպութիւնների տրամադրած գրքերով խրախուսեց բանասիրական բաժանմունքի աւարտական կուրսերի 22 ուսանողների, որոնց դիպլոմային աշխատանքներն ու մագիստրոսական թեզերը վերաբերում էին հայ նոր և նորագոյն շրջանի գրականութեանը:
Ելոյթներով հանդէս եկան եւ շրջանաւարտներին բարի երթ մաղթեցին Վ. Պարտիզունու անուան հայ նոր եւ նորագոյն գրականութեան եւ նրա դասաւանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, Պրօֆեսոր Սուրէն Դանիէլեանը եւ «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի ղեկավար, դոցենտ Քնարիկ Աբրահամեանը։
Ուսանողների անունից ելոյթ ունեցաւ բանասիրական բաժանմունքի բակալաւրիատի շրջանաւարտ եւ արդէն մագիստրատուրայի առաջին լսարանի ուսանողուհի Սուսաննա Չարչեանը:

#Հայկականպետականմանկավարժականհամալսարան

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Ալեք Մանուկեան 13
Yerevan
0070