29/08/2018
Օգոստոսի 17-ին Դիլիջանում բացվել է Տավուշի մարզում առաջին Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը։
Զբոսաշրջիկները Դիլիյանի տուրիստական ինֆորմացիոն կենտրոնում կարող են վարձակալել հեծանիվներ, վրաններ և արշավի համար նախատեսված այլ պարագաներ, գնել հուշանվերներ:
Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնն առաջինն է Տավուշի մարզում, որն անվճար տեղեկատվություն է տրամադրելու Դիլիջան և տարածաշրջան այցելող զբոսաշրջիկներին։ Կենտրոնի գլխավոր նպատակներից է բարձրացնել Դիլիջան Ազգային պարկի և հարակից բնակավայրերի զբոսաշրջային գրավչությունը և դառնալ տարածաշրջանում զբոսաշրջության և հանգստի հետ կապված միջոցառումների համակարգման գլխավոր հարթակ:
Դիլիջանում Idea հիմնադրամի աջակցությամբ բացվել է Դիլիջանի տուրիստական տեղեկատվական կենտրոնն ու բարեկարգվել է քաղաքային զբոսայգին