31/12/2025
Scientific Center of Zoology and Hydroecology NAS Armenia
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Scientific Center of Zoology and Hydroecology NAS Armenia, 7, P. Sevak Street, Yerevan.
The Center of Zoology and Hydroecology was founded by governmental decree in 2006 as a result of consolidation between the Institute of Zoology and Institute of Hydroecology and Ichtyology of NAS RA and is the successor of those institutions. According to the governmental decree mentioned above and the status of Institutes, each of them is the main unit of Center which realizes its basic scientific-research activity independently.
31/12/2025
25/12/2025
⸻
✅ Հաստատվել է «Պետության պահանջարկի վրա հիմնված (Demand Driven) գիտահետազոտական նախագծեր 2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտահետազոտական նախագծերի ցանկը։
📑 Մրցույթի շրջանակում ներկայացված 82 հայտերից ֆինանսավորման է երաշխավորվել 32-ը՝
🔗 https://tinyurl.com/yann5srk
⌛️ Նախագծերի տևողությունը 24 ամիս է։ Ֆինանսավորումը կմեկնարկի 2026 թվականի հունվար ամսից։
Այս մրցույթի շրջանակում ֆինանսավորման երաշխիք են ստացել նաև ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտնականների կողմից ներկայացված գիտահետազոտական նախագծերը։
Հաղթող նախագծերի հեղինակներն են՝
Սարգիս Աղայան
Գայանե Կարագյան
Իգոր Խորոզյան
Վարդան Ասատրյան
Հասմիկ Գևորգյան
Օլեգ Շչերբակով
🎉 Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և մաղթում արդյունավետ աշխատանք, գիտական նոր ձեռքբերումներ և հաջողություններ ծրագրերի իրականացման ընթացքում։
🔍 Մրցույթի վերաբերյալ մանրամասները՝
https://www.hesc.am/hy/calls/demand-driven-2025/
«Պետության պահանջարկի վրա հիմնված (Demand Driven) գիտահետազոտական նախագծեր 2025» մրցույթ Համաձայն ՀՀ ԿԳՄՍՆ 2025 թվականի հունիսի 18-ի N 1415-Ա/2 հրամանի՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն առաջին անգամ կազմակերպում է «Պետության պահանջարկի վրա հիմնված (D...
16/12/2025
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման նպատակով ֆինանսական աջակցության երաշխավորված սարքերի/սարքավորումների ցանկը։
‼️ Մրցույթի արդյունքների համաձայն՝ 18 գիտական պետական կազմակերպությունների և բուհերի համար կգնվի 56 նոր գիտական սարք՝ ընդհանուր ավելի քան 1,3 միլիարդ դրամ արժողությամբ:
🔬 ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը եւս կվերազինվի 99 366 000 դրամ արժեքով։
📌 Մանրամասներ՝
👉 tinyurl.com/list2408
👉 https://www.hesc.am/hy/calls/ardiakanacum/
Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու հայտերի ընտրության մրցու Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադ....
09/12/2025
🇦🇲🤝🇧🇪 Գիտական համագործակցություն Բելգիայի հետ
ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կիրառական հիդրոէկոլոգիայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող Արմինե Մամյանը 2025թ. հոկտեբերին մեկամսյա վերապատրաստում է անցել Բելգիայի 🇧🇪 Գենտի համալսարանում՝ Ֆլանդրիայի Գիտական Հետազոտությունների Ֆոնդի (FWO) աջակցությամբ։
Վերապատրաստման ընթացքում․
🔬 ուսումնասիրվել են ջրիմուռային կուլտուրաների երկարաժամկետ պահպանման ժամանակակից մեթոդներ,
🧬 ձեռք են բերվել գործնական հմտություններ մոլեկուլային-գենետիկական վերլուծության, հաջորդականությունների ընթերցման և ֆիլոգենետիկ ուսումնասիրությունների համար,
💻 կիրառվել են կենսաինֆորմատիկ գործիքակազմեր։
Աշխատանքներ են իրականացվել նաև Հայկական Ջրիմուռային Կուլտուրաների Հավաքածուի (AACC) որոշ շտամների վրա, ինչը կհանդիսանա համատեղ գիտական հրապարակումների և հետագա համագործակցության solid հիմք։
🔗 AACC-ի վերաբերյալ հրապարակում՝👇
https://www.researchgate.net/publication/386363135_The_Armenian_Algal_Culture_Collection_AACC_for_ex_situ_conservation_of_biodiversity
Բացի այդ․
🌈 ուսումնասիրվել է բազմապարամետրային պատկերման հոսքային ցիտոմերիայի կիրառումը, որը կարող է կարևոր դեր ունենալ հայկական ջրիմուռային շտամների տնտեսական արժեքի գնահատման մեջ։
Այցի շրջանակում Արմինե Մամյանը այցելել է նաև Լիեժի համալսարան 🇧🇪, որտեղ ստացել է լրացուցիչ տեսական և գործնական գիտելիքներ կապտականաչ ջրիմուռների պահպանման և մոլեկուլային ուսումնասիրությունների վերաբերյալ։
👏 Շնորհավորանքներ հաջող համագործակցության և նոր գիտական ձեռքբերումների համար։
On October 2025, Armine Mamyan, Senior Researcher at the Laboratory of Applied Hydroecology of the Scientific Center of Zoology and Hydroecology, National Academy of Sciences of Armenia, completed a one-month professional training program at Ghent University (Belgium). The visit was carried out within the framework of a grant funded by the Research Foundation – Flanders (FWO).
During the training program:
🔹 modern approaches for the long-term preservation of algal cultures collections were studied
🔹 practical skills were acquired in the application of bioinformatic tools used for the molecular-genetic analysis of algal cultures, including sequence reading and phylogenetic analysis.
Furthermore, molecular-genetic analyses were conducted on several strains from the Armenian Algal Culture Collection (AACC) (https://www.researchgate.net/publication/386363135_The_Armenian_Algal_Culture_Collection_AACC_for_ex_situ_conservation_of_biodiversity). The results will be used for joint scientific publications and will form a basis for the further collaborative research.
It was studied also a practical application of high-throughput imaging flow cytometry (iFCM), a technique that could play a pivotal role in evaluating the economic value of the strains available at AACC.
As part of the visit, there was an opportunity to visit the University of Liège, where theoretical and practical methodologies for the preservation of cyanobacterial culture collections, as well as the taxonomic and molecular-genetic aspects of their analysis, were presented.
04/12/2025
https://hetq.am/hy/article/178496
Ձկնաբուծարանները՝ ջրասամույրների թիրախում. գիտնականները գիտեն պատճառները Մոտ 1 մետր երկարությամբ երկար մարմին, մինչեւ 12 կգ քաշ, կարճ ոտքեր, ոքր ականջներ, որոնք ջրում կպնում են գլխին ու փակվում են, թաղանթավոր...
15/11/2025
Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ երկրային կյանքին հրաժեշտ է տվել ՀՀ ԳԱԱ
կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջատաբանության եւ բնահողի կենդանաբանության լաբորատորիայի ավագ գիտաշխատող Լյուդմիլա Միրումյանը։
Լյուդմիլա Միրումյանը երկար տարիներ նվիրումով ծառայել է գիտությանը՝ իր աշխատանքով թողնելով նշանակալի ներդրում միջատաբանության ոլորտում։ Նրա մարդկային ու մասնագիտական բարձր հատկանիշները հիշվելու են երախտագիտությամբ և հարգանքով։
Հոգեհանգիստը տեղի կունենա
նոյեմբերի 16-ին, ժամը 17:00–20:00, Նոր Նորքի 7-րդ զանգված, Դավիթ Բեկի 83/12 հասցեում գտնվող Ռոտոնդա սգո սրահում։ Հուղարկավորությունը՝ նոյեմբերի 17-ին, ժամը 13:00-ին։
Կենտրոնի ղեկավարությունը և աշխատակազմը խորին ցավակցություն են հայտնում Լյուդմիլա Միրումյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։ Թող լուսավոր հիշատակը մխիթարություն լինի բոլորիս։
07/11/2025
🌿Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը մասնակցեց ամենամյա «BioExpo 2025» միջոցառմանը՝ ներկայացնելով իր վերջին գիտական արդյունքներն ու ծրագրերը բնապահպանության, կենդանաբանական հետազոտությունների և ջրային էկոհամակարգերի պահպանության ոլորտներում։
Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր այցելուներին հետաքրքրության և համագործակցության պատրաստակամության համար 💚
31/10/2025
🔬 Գիտական համագործակցություն Գերմանիայի հետ 🇩🇪
Սույն թվականի հոկտեմբերին 25RL-1F016 «Հայաստանում վայրի և աճեցվող ձկների հիվանդությունների ախտորոշում և կանխարգելում. ուղղված կենսաբազմազանության զարգացմանը, կայուն ձկնաբուծության և ակվակուլտուրայի ստեղծմանը» նախագծի ղեկավար, Ձկնաբանության լաբորատորիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝ Նելլի Բարսեղյանը գործուղվել է Գերմանիայի 🇩🇪 Հաննովերի անասնաբուժական բժշկագիտության համալսարան։ Համալսարանի Ձկների 🐟հիվանդությունների հետազոտման բաժնի, լաբորատորիայի ղեկավար, դոկտոր
Միքոլայ Ադամեկի ղեկավարությամբ մասնակցել է մակաբուծաբանության և վիրուսաբանության ինստիտուտներում
կատարվող աշխատանքներին, ինչպես նաև ծրագրի շրջանակներում Հայաստանից տարված նմուշների վրա համատեղ
կատարվել են համապատասխան հետազոտություններ 🔬։
Փորձի փոխանակումը 🤝և շարունակական համագործակցությունը կնպաստի Կենտրոնի ձկնաբանության լաբորատորիայում
ձևավորվող նոր հետազոտական 🧫ուղղության զարգացմանը։
🔬 Scientific Collaboration with Germany 🇩🇪
In October of this year, Nelli Barseghyan, head of the project 25RL-1F016 «Diagnostics and
mitigation of diseases of Armenian wild and farmed fish: towards preserving biodiversity and
creating sustainable aquaculture and fisheries», Acting Head of the Laboratory Ichthyology, was
seconded to University of Veterinary Medicine Hannover, Germany. Under the supervision of Dr.
Mikolaj Adamek, Head of the Laboratory of University’s Fish Disease Research Unit, she participated
in research activities conducted at the Institutes of Parasitology and Virology. Additionally, she
jointly carried out relevant studies on samples collected from Armenia within the framework of the ongoing project.
The exchange of experience and continued collaboration will significantly contribute to the
development of a new research direction currently being established within the Laboratory of
Ichthyology
29/10/2025
📢 Հայտնի են «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր — 2025» մրցույթի արդյունքները։
Ֆինանսավորման է արժանացել 79 նախագիծ։
🎉 Շնորհավորում ենք բոլոր ընտրված ասպիրանտներին և երիտասարդ հայցորդներին՝ մրցույթում հաղթելու և գիտական դրամաշնորհ ստանալու կապակցությամբ։
Հատկապես ուրախ ենք նշել, որ ընտրվածների թվում են նաև ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի երիտասարդ հետազոտողները՝
🔹 Էմիլ Վարդանի Ադամյան
🔹 Գոհար Սուրենի Ժամակոչյան
🔹 Ռաիսա Ռոզ Ավետիսի Չաքմաքեան
🔹 Լիլիթ Նվերի Սարգսյան
👏 Մաղթում ենք նոր գիտական հաջողություններ, ստեղծագործական ոգեշնչում և կարևոր գիտական բացահայտումներ։
Մրցույթի արդյունքները👇
«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր — 2025» մրցույթը, որն ուղղվա...
16/10/2025
ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և «Վետմիր» ՍՊԸ-ն ստորագրել են համագործակցության հուշագիր։
🤝 Այս գործընկերության շրջանակում, «Շուն ու Կատու» կլինիկայի հայտարարած ակցիայի ընթացքում կիրականացվեն նաև գիտական հետազոտություններ, որոնք կօգնեն խորացնել մեր պատկերացումները կենդանիների առողջության և բարեկեցության մասին։
📌 Մանրամասները կարող եք գտնել այստեղ՝
🔗 տես հղումը👇
https://www.facebook.com/share/p/19zhGNyzUm/?mibextid=wwXIfr
14/10/2025
📢 Հայտնի են «Մասնագիտական վերապատրաստում 2025» մրցույթի արդյունքները 🇦🇲🌍
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է «Մասնագիտական վերապատրաստում 2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորվող ծրագրերի ցանկը։
Ընտրվել է 38 երիտասարդ հետազոտող, ովքեր հնարավորություն կստանան վերապատրաստվելու ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի, Հարավային Կորեայի և այլ առաջատար գիտական կենտրոններում ու համալսարաններում։
🔬 Մրցույթում հաղթած կազմակերպությունների թվում են նաև ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, որի ներկայացուցիչները ընդգրկվել են հաղթողների ցանկում՝
✨ Մերի Արթուրի Մազմանյան
✨ Ռաիսա Ռոզ Ավետիսի Չաքմաքեան
✨ Ռուզաննա Կիմի Պետրոսյան
👏 Շնորհավորում ենք երիտասարդ գիտնականներին այս կարևոր ձեռքբերման համար։ Մաղթում ենք արդյունավետ ուսումնառություն, գիտելիքների հարստացում և վերադառնալով՝ ներդրում հայաստանյան գիտության մեջ։
Մանրամասն ծանոթանալու համար անցեք հղումով👇
https://www.hesc.am/hy/2025/10/13/13160/?fbclid=IwY2xjawNaqBhleHRuA2FlbQIxMQABHq7sBcAtruS-sn8R5QwlC8WzlPFYBFiVI41YNWuNhDntJA8spVh69WIDlwEL_aem_6tD8kdPmu3uC5VdQ6EP--g
38 երիտասարդ հետազոտող կվերապատրաստվի արտերկրյա առաջատար գիտական կենտրոններում և բուհերում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է «Մասնագիտական վերապատրաստում 2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկը։ Ֆինանս....
04/10/2025
🌍 PRAGMATICK COST Action հանդիպում Ռումինիայում 🇷🇴
2025թ. հոկտեմբերի 2-3-ին ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, COST Action CA21170 «PRAGMATICK» ծրագրի կառավարման կոմիտեի անդամ Սարգիս Աղայանը մասնակցեց Ռումինիայի Կլուժ-Նապոկայում կայացած գիտաժողովին։
Հանդիպումը նվիրված էր տզերի և տզերով փոխանցվող հարուցիչների ռիսկերի գնահատման հարցերին՝ DAMA (Document–Assess–Monitor–Act) մոտեցման հիման վրա։
Միջոցառմանը ներկայացվեցին եվրոպական փորձառություն, հետազոտական նախագծերի արդյունքներ, ինչպես նաև քննարկվեց բնապահպանական, համաճարակաբանական և սոցիալական գիտությունների ինտեգրման կարևորությունը վեկտորներով փոխանցվող հիվանդությունների կանխարգելման գործում։
Շնորհակալություն ենք հայտնում Կլուժի Կենսաբազմազանության կենտրոնին և դոկտ. Անդրեյ Միհալկային՝ հյուրընկալության և արդյունավետ կազմակերպման համար։
________________________________________
🌍 PRAGMATICK COST Action Meeting in Romania 🇷🇴
Dr. Sargis Aghayan, Director of the Scientific Center of Zoology and Hydroecology of the National Academy of Sciences of Armenia and Management Committee member of COST Action CA21170 “PRAGMATICK”, participated in the meeting held in Cluj-Napoca, Romania (October 2–3, 2025).
The event focused on risk assessment of ticks and tick-borne pathogens within the DAMA (Document–Assess–Monitor–Act) framework.
Participants shared European expertise, presented recent project outcomes, and discussed the integration of ecological, epidemiological, and social sciences to improve prevention strategies for vector-borne diseases.
Special thanks to the Cluj Centre for Biodiversity and Dr. Andrei Mihalca for the warm hospitality and excellent organization!
Click here to claim your Sponsored Listing.
Location
Contact the school
Address
7, P. Sevak Street
Yerevan
0014
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |