04/06/2026
📙
‼️ Սիրելի՛ ընթերցող և հետևորդ, մեր գրադարանը համալրվել է նոր գրքով։
📖 Մեջլումյան Գրետա։ Խոսող ճամպրուկներ (բեմական փոխակերպումներ գրական արձակից) / Գ. Մեջլումյան.- Եր. : Էդիթ Պրինտ, 2026.-272 էջ։
Խմբագիր՝ Գալյա Հովհաննիսյան-Կիրակոսյան
#ԱրիԳրադարան
#այստեղարվեստնէ
13/05/2026
✍️Այս շաբաթ ամենաշատ ընթերցված ստեղծագործությունը Վիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես»- ստեղծագործությունն է։
📖Հայրիկի ազատ ու յուրօրինակ մտածելակերպը դառնում է ոգեշնչման աղբյուր շրջապատի համար։ Գործը սովորեցնում է լինել լավատես, չհանձնվել դժվարությունների ժամանակ, գնահատել ընտանիքը և շարունակել առաջ շարժվել՝ պահպանելով ներքին ազատությունը։
#ԱրիԳրադարան
#այստեղարվեստնէ
11/05/2026
📙
‼️ Սիրելի՛ ընթերցող և հետևորդ, մեր գրադարանը համալրվել է նոր գրքով։
📖 Սիրադեղյան Վանո: Դուռը: Պատմվածքների ժողովածու:
Եր. : Վանո Սիրադեղյան հիմնադրամ, 2025.-392 էջ:
Կազմող՝ Հովհաննես Հովակիմյան:
#ԱրիԳրադարան
#այստեղարվեստնէ
29/04/2026
🎊Շնորհավորում ենք բոլորին Պարի միջազգային օրվա կապակցությամբ։
Պարը մարդկային զգացմունքների, մշակույթի և ստեղծագործական արտահայտման ամենագեղեցիկ լեզուներից մեկն է։ Այն միավորում է սերունդներին, պատմում պատմություններ և ոգեշնչում նոր գաղափարների։
Թող պարը միշտ լինի ձեր կյանքի անբաժանելի մասը՝ լցված էներգիայով, գեղեցկությամբ և ներդաշնակությամբ։
Շնորհավոր տոնդ 💃
16/03/2026
📙
‼️ Սիրելի՛ ընթերցող և հետևորդ, մեր գրադարանը համալրվել է նոր գրքով։
📖 Թոխաթյան Կարեն: Հայաստանի ժայռապատկերները:
Գիրքը նախատեսված է պատմագիտական, հնագիտական և ազգագրության, աստղագիտության և տոմարի, գրի, բնական գիտությունների պատմության, ինչպես և այլ ոլորտների մասնագետների և հնագույն մշակույթով հետաքրքրվողների համար:
Եր., ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատ., 2025: 520 էջ:
#ԱրիԳրադարան
#այստեղարվեստնէ
13/03/2026
📙
‼️ Սիրելի՛ ընթերցող և հետևորդ, մեր գրադարանը համալրվել է նոր գրքով։
📖 Մերչ Ուոլթեր: Մոնտաժի արվեստը:
Անգլերենից թարգմանեցին՝ Աննա Սարգսյանը,
Ռազմիկ Գրիգորյանը: Եր., Լուսագիր, 2026: 200 էջ:
#ԱրիԳրադարան
#այստեղարվեստնէ
12/03/2026
Սիրելի՛ դասախոսներ և ուսանողներ,
Տեղեկացնում ենք, որ մեր ինստիտուտը բաժանորդագրվել է Հայաստանի ազգային գրադարանին։
Հայաստանի ազգային գրադարանի տարեկան բաժանորդագրությունը կարևոր և հիմնավորված քայլ է, քանի որ այն իր ֆոնդերում ներառում է բազմաբնույթ գրականություն՝ գեղարվեստական, գիտական և ուսումնամեթոդական։
Ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետ Հայաստանի ազգային գրադարանի միջգրադարանային աբոնեմենտի միջոցով գրքերը կարող եք պատվիրել նաև առցանց։
Նախկինում պատվերը կատարվում էր կնքված պատվիրաթերթիկների լրացման միջոցով, և այդ տարբերակը նույնպես շարունակում է գործել․ ցանկության դեպքում կարող եք օգտվել նաև դրանից։
Առցանց պատվերի առավելությունը ժամանակի խնայողությունն է:
Պատվիրեք գիրքը ԵԹԿՊԻ-ի գրադարանի միջոցով, և մոտ մեկ ժամ անց կարող եք այն վերցնել Հայաստանի ազգային գրադարանի բաժնույթների բաժնից։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ԵԹԿՊԻ-ի գրադարան։
03/03/2026
📕
‼️ Սիրելի՛ ընթերցող և հետևորդ, մեր գրադարանը համալրվել է նոր գրքով։
#Թարումեան (Ռուբեն Հակոբյան)
📖Մարգարէներ. Ռուս բանաստեղծների երկերը մարգարեների մասին/Թարգմ.՝ Թարումեան (Ռուբեն Հակոբյան): Եր., 2025:
#ԱրիԳրադարան
#այստեղարվեստնէ
27/02/2026
📙
‼️ Սիրելի՛ ընթերցող և հետևորդ, մեր գրադարանը համալրվել է նոր գրքով։
📖 Շեյք-Սպիրի հնչյակներ (Շեքսպիրի սոնետներ)՝ Ռուբէն Թարումեանի չափածո և տողացի թարգմանությամբ և ծանոթագրությամբ.-Եր., 2022:
#ԱրիԳրադարան
#այստեղարվեստնէ