09/12/2025
«Երևանի Ս․ Գևորգյանի անվան հ.189 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի ֆիզիկամաթեմատիկական ուղղվածությամբ ուսումնական խմբի աշակերտները այց կատարեցին Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի լաբորատորիա։
🧭⌛️Այցի նպատակն էր խորացնել աշակերտների տեսական գիտելիքները ,հնարավորություն տալ մասնակցելու իրական գիտափորձի։ 👩💻👩🔬Լաբորատորիայում նրանք ուսումնասիրեցին ազատ անկման շարժումը, աշխատեցին մասնագիտական սարքավորումներով և ձեռք բերեցին նոր հմտություններ և կարողություններ։
Այցը դարձավ յուրահատուկ կրթական փորձառություն․ աշակերտները ոչ միայն ամրապնդեցին ֆիզիկայի վերաբերյալ իրենց գիտելիքները, այլև վերադարձան մեծ ոգևորությամբ, տպավորություններով և հետագայում խորությամբ սովորելու մոտիվացիայով։
🔭🔬Նման նախաձեռնությունները նպաստում են ուսումնական հետաքրքրության աճին, հետազոտական մտածողության ձևավորմանը և դպրոց-բուհ համագործակցության ամրապնդմանը։
🇦🇲Շնորհակալություն ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի աշխատակիցներին ջերմ ընդունելության և մասնագիտական աջակցության համար։
09/12/2025
👩🏭👨🏭 ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարար վարչության
բնակչության պաշտպանության բաժնի ավագ հրահանգիչ,
փրկարար ծառայության փոխգնդապետ Աստղիկ Քամալյանը
մեր դպրոցում անցկացրեց խորքային, ուսուցողական և չափազանց արժեքավոր
զրույց–դասախոսություն «Երկրաշարժ» թեմայով։
Նրա ներկայացրած գիտելիքներն ու ցուցումները լրջորեն կօգնեն մեր աշակերտներին ձևավորելու անվտանգ վարքագիծ, պատասխանատվություն և ճգնաժամային իրավիճակում արագ կողմնորոշվելու ունակություն։
Այսօր, երբ աղետներից պաշտպանված լինելու մշակույթը կենսական կարևորություն ունի, նման դասախոսությունները դառնում են ոչ միայն ուսուցողական, այլև կյանք փրկող։🚒
28/11/2025
🇦🇲Երևան քաղաքի ավագանու անդամ Քրիստինե Վարդանյանի նախաձեռնությամբ ՊՈԱԿ-ի սաները, որ հաղթել էին բաստկետբոլի մրցաշարի քաղաքային փուլում և գրավել պատվավոր 🏆🥇1-ին տեղը, այսօր հյուրընկալվեցին Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության վարչության պետ Ա. Մակվեցյանին, սպորտային մարմնամարզության Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն և աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին դպրոցներում տեղ գտած սպորտային բազմաթիվ խնդիրներ:
🤝Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում, որն ուսանելի և ոգևորիչ էր:
Աշակերտները վարչության պետին և տեղակալին սիրով հրավիրեցին դպրոց` մասնակցելու կայանալիք մարզական միջոցառմանը:🏀🏆
25/11/2025
🇦🇲ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ🇦🇲 Ծաղկաձորում անցկացվեց դպրոցականների լողի մրցաշար🏊♀️։ > ՊՈԱԿ-ը ,որ իր անվամբ բազմաթիվ հաջողություններ է գրանցել մարզական միջոցառումներում, այս անգամ ևս հաջողություններ գրանցեց։ 🏆🥇Եզրափակիչ փուլի առաջին տարիքային խմբում թիմային մրցաշարի հաղթող ճանաչվեց 10-րդ դասարանի աշակերտ Միքայել Հակոբջանյանը և գրավեց մրցանակային 1-ին տեղը, ինչպես նաև արժանացավ դրամական խրախուսանքի։ մրցաշարի դրամական պարգևի արժանացավ նաև հ․189 ավագ դպրոցը։ Առանձնահատուկ շնորհակալություն ՀՀ վարչապետին և ԿԳՄՍՆ Ժ․Անդրեասյանին նման հետաքրքիր մրցաշարեր կազմակերպելու և սպորտը երեխաների շրջանում խթանելու համար ։ 🏊♀️🤝Շնորհավորում ենք Միքայելին այս պատվավոր հաղթանակի առթիվ և մաղթում նորանոր նվաճումներ մարզական աշխարհում։🏆
24/11/2025
🇦🇲🏆«ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7–12-րդ դասարանների աշակերտների միջև կայացած սպարտակիադա»-ի բասկետբոլի մրցաշարում « Ս. Գևորգյանի անվան հ.189 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տղաների թիմը, ցուցաբերելով մարզական բարձր պատրաստվածություն և կամային որակներ , գրանցել է հետևյալ արդյունքները՝
🥇.քաղաքային փուլում ՝ պատվավոր 1-ին տեղը
🥈հանրապետակ փուլում՝ պատվավոր 2-րդ տեղը
✊🏀Դպրոցի տղաները մեկ անգամ ևս ապացուցեցին ,որ թիմային աշխատանքը, գործին նվիրվածությունն ու աշխատասիրությունն են ապահովում արժանի հաղթանակը։
💫🏆Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մաղթում նորանոր նվաճումներ մարզական առաջիկա մրցաշարերում։🏆🇦🇲🇦🇲🇦🇲
05/10/2025
🇦🇲Պատվելի՛ մանկավարժներ,հարգելի՛ գործընկերներ,սիրելի՛ աշակերտներ ,այսօր Ուսուցչի տոնն է,ՈւՍՈւՑՉԻ,որ իր ունեցած մեծագույն հարստությունը՝ գիտելիքը, իր հոգու ջերմությունն է նվիրում մեզ։
💫Ուսուցիչը ժամանակի ոգու և հասարակության խղճի կերտիչն է,.նա ձևավորում է մտածողություն, սերմանում է մարդասիրություն ու հայրենասիրություն։ Նրա գործը անգին է, առաքելությունը՝հավերժական։
💞💞💞Ուսուցչի սերը իր սաների հանդեպ,անմնացորդ նվիրվածությունն իր գործին,ուսուցիչ-աշակերտ փոխադարձ վստահությունը
այն կարևոր արժեքներն են,որոնց վրա կերտվում է առողջ հասարակության և ամուր պետության ապագան։
Թանկագին մանկավարժներ,թող ձեր ջանադրությունը,հոգատարությունն ու համբերատարությունը գնահատված լինեն այսօր,վաղը և մշտապես։Թող ձեզ ուղղված երախտագիտության ջերմ խոսքերը երբեք չպակասեն։
Շնորհավոր Ուսուցչի տոնը։
💐Դպրոցի տնօրեն՝ Ռիմա Դավթյան
21/09/2025
💐Սիրելի՛ տիկին Դավթյան Ս.Գևորգյանի անվան հ.189 ավագ դպրոցի մանկավարժական,աշակերտական և ծնողական խորհուրդը մեծագույն սիրով և խորին ջերմությամբ շնորհավորում է Ձեզ Ձեր լուսաշող կյանքի այս տոնական օրվա առթիվ։ Ձեր անմնացորդ նվիրվածությունն ու անսպառ եռանդը,աշխատանքի մեջ Ձեր անձանձիր բնույթը բոլորիս համար ոգեշնչման ու պատասխանատվության լավագույն օրինակ են։ Մաղթում ենք,որ Ձեր խնամած ծառը,որն է ավագ դպրոցը, շարունակի ծաղկել ու պտուղներ տալ՝ ի շահ գալիք սերունդների կրթության ու զարգացման,ի նպաստ մեր հայրենիքի լուսավոր ժամանակների։
💫Թող միշտ լինեք լույսի ճանապարհի արժանավոր ջահակիրը։