16/09/2026
Հայտարարում ենք 2026–2027 ուսումնական տարվա տարեկան ծրագրի հայտերի ընդունելության մեկնարկը։
Հայաստանում այս ուսումնական տարվա թեման Շենգավիթն է։ Ծրագրի շրջանակում կուսումնասիրենք Շենգավիթը՝ որպես բազմաշերտ քաղաքային տարածք, որն ունի հնագույն հնագիտական շերտ, իսկ «Սինթետիկ կաուչուկ» գործարանի բանավանը կդիտարկենք որպես առանցքային ուսումնասիրության առարկա և կոնստրուկտիվիստական ճարտարապետության եզակի համալիր։
«Ռե-Շկոլա Հայաստան»-ը «Ռոժդեստվենկա» ճարտարապետական բյուրոյի, Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) և ֆրանսիական ճարտարապետության ու ժառանգության դպրոցի՝ École de Chaillot-ի համատեղ ծրագիրն է։
«Ռե-Շկոլա»-ում դուք կմիանաք մասնագետների և համախոհների համայնքին և ձեռք կբերեք ժառանգության օբյեկտների ու պատմական միջավայրի հետ աշխատանքի բազմամասնագիտական մեթոդաբանություն կիրառելու հմտություններ։
Ծագիրը հնարավորություն է տալիս համատեղել դաշտային ուսումնասիրությունների ձևաչափով իրականացվող խորքային հետազոտական աշխատանքը, թիմային ինտենսիվ գործնական աշխատանքն ու ակադեմիական փորձառությունը։ Ուսուցման ընթացքում մասնակիցները կանցնեն նախանախագծային վերլուծության ամբողջական փուլը, կմշակեն տարածքի ռազմավարական գլխավոր հատակագիծը և կառաջարկեն տարածքի ու ուսումնասիրվող օբյեկտի պահպանության և զարգացման կոնկրետ գործիքներ։
Ծրագրին մասնակցելու ենք հրավիրում բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների՝ ճարտարապետության, շինարարության, տնտեսագիտության, իրավագիտության, սոցիոլոգիայի, մարդաբանության և արվեստաբանության ոլորտներից։
Տարեկան ծրագրի մեկնարկը՝ նոյեմբերի 21-ին։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ռե-Շկոլա»-ի պաշտոնական կայքում։
Мы объявляем старт приема заявок на годовую программу 2026/2027!
Темой учебного года в Армении станет Шенгавит: в рамках программы мы исследуем сам район как сложную городскую территорию с древнейшим археологическим слоем, а рабочий поселок завода «Синтетический каучук» — как ключевой объект и уникальный конструктивистский ансамбль
“Ре-Школа Армения” - это совместный проект архитектурного бюро “Рождественка”, Национального университета архитектуры и строительства Армении (НУАСА), французской школы архитектуры и наследия École de Chaillot.
В «Ре-Школе» вы найдете сообщество профессионалов и единомышленников, навык мультидисциплинарной методики работы с объектами наследия и исторической средой. Программа дает возможность совместить глубокую исследовательскую работу в формате полевых экспедиций, интенсивную командную практику и академический опыт. В процессе обучения участники пройдут полный цикл предпроектного анализа, сформируют стратегический мастер-план и разработают конкретные инструменты сохранения и развития территории и объекта.
Приглашаем к участию специалистов с высшим образованием в области архитектуры, строительства, экономики, юриспруденции, социологии, антропологии и искусствоведения.
Начало годовой программы - 21 ноября
Подробнее на нашем сайте re-school.ru