17/11/2025
CAST-ի ԱԹՍ-ների թիմի հետազոտողները մասնակցել են Բուխարեստում տեղի ունեցած ROBOCHALLENGE 2025 International Robotics Competition–ին՝ ներկայացնելով Հայաստանը «Line Follower» անվանակարգում։ Մրցույթի ընթացքում թիմը հնարավորություն է ունեցել շփվել և փորձի փոխանակում անել ռոբոտատեխնիկայի ոլորտի միջազգային տարբեր մասնագետների հետ։
Մրցույթային ծրագրին զուգահեռ թիմը այցելել է Ռումինիայում ՀՀ դեսպանատուն և հանդիպել է ՀՀ դեսպանի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են հնարավոր հետագա համագործակցությունները, նոր նախագծերի նախաձեռնումը և միջազգային հարթակներում հայկական տեխնոլոգիական թիմերի մասնակցության ընդլայնումը։
07/04/2025
🚀 Ճիշտ մեկ տարի առաջ Հայաստանը հյուրընկալեց AMADEE-24 Մարսի մոդելավորումը Արմաշում — յուրահատուկ և հավակնոտ առաքելություն, որը Հայաստան բերեց տիեզերական գիտությունն ու հետազոտությունները։
Մեր աշխատակիցներից Լիլիա Կիրակոսյանը Վիեննայում մասնակցել է առաքելության թռիչքների կառավարման կենտրոնում ընթացող և Հայաստանում իրականացվող առաքելության աշխատանքներին։
Ուրախ ենք, որ մեր լաբորատորիան, ոգեշնչելով նոր սերնդի հետազոտողներին, իր ներդրումն է ունեցել այս միջազգային նախաձեռնության մեջ՝ աջակցելով նորարարությանը և գիտահետազոտական աշխատանքներին։ 🌍🔴
📖 Մանրամասները կարդացեք հոդվածում՝
Exactly 1 year ago Armenia Went to Mars — And Brought a New Generation With It
While international media like The Washington Times called it a once-in-a-lifetime historical event for Armenia, the story of the people…
27/03/2025
Մարտի 13-14֊ը Մարիոթում տեղի ունեցած EDA Connect 2025֊ին մասնակցեցին նաև մեր կենտրոնի հետազոտողները և անմասն չմնացին հակատոնի մրցանակային տեղերից։ 🏆
Մեր ուսանողներից Կարոլինա Սուրմենելյանը, Մերի Սմբատյանը և Արթուր Սարգսյանը զբաղեցրել են համապատասխանաբար՝ առաջին, երկրորդ և չորրորդ մրցանակային տեղերը։ Շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաղթանակներ։👏
24/09/2024
Համազգային գիտության շաբաթվա շրջանակներում իրականացվող «Փոքրումեծ հարցեր» շարքին մասնակցել է CAST կենտրոնի գիտաշխատող Վահագնը, ով պատասխանել է 12-ամյա Արենին հետաքրքրող ինժեներական հարցերին։
Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2
#ինֆոքոմ12-ամյա Արենի աշխարհը լեգոներից է կառուցված: Նրա ձեռքերում պարզ խորանարդիկները վերածվում են բարդ մեխանիզմների՝ ռոբոտներից մինչև լվացքի մեքեն...
02/07/2024
📢Հայ֊ռուսական համալսարանին կից CAST UAV լաբորատորիան հայտարարում է բաց դռների օր, որի ժամանակ բոլոր հետաքրքրված անձինք կարող են այցելել լաբորատորիա։
Այցի ընթացքում մասնակիցները կծանոթանան լաբորատորիայի առօրյային, կտեսնեն, թե ինչպես են ընթանում լաբորատորիայի հետազոտական և աշխատանքային պրոցեսները, կստանան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները։
Գրանցվելու համար անցեք հետևյալ հղումով․
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScDGsKiM8NFvrZr4TCpcRdkd_fqTfb2ikNLQPw2KvHKnvaDKg/viewform
27/05/2024
DroneCast տեսաշարի հերթական մասում կարող եք ծանոթանալ անօդաչու թռչող սարքի ստեղծման գործընթացին։
Հավաքում ենք դրոնը զրոյից, դետալ առ դետալ, լիքը պայատի գործ #4
Մեր չորրորդ վիդեոյի ընթացքում հավաքում ենք դրոնը զրոյից՝ մաս առ մաս, խոսում ենք ամեն դետալի մասին և ցույց տալիս թե ինչպես ենք դրանք միացնում իրար։ Դրոն հավաք...
21/05/2024
Ներկայացնում ենք DroneCast կարճ տեսանյութերի շարքի երրորդ մասը։
Այս անգամ տեսանյութում ներկայացվում է Hexacopter դրոնի և Quadcopter դրոնի միջև տարբերությունները։
Hexacopter դրոնը համեմատում ենք Quadcopter դրոնի հետ #3 - DroneCast Podcast w/ Vahagn
00:00 - Անոնս01:16 - Ավելի մեծ Custom դրոնների հիմնական տարբերվող դետալները 02:52 - Motor-ների քանակը և տարբերությունները04:56 - Yagi antenna (Retranslation)...
19/04/2024
ԱԹՍ ուղղությամբ մեր հետազոտությունների մասին`
Խոչընդոտ հաղթահարող ռոբոտ շներից մինչև ձայնը տեքստի վերածող ծրագրեր․ ի՞նչ են առաջարկում երիտասարդները. «Մտքի ուժը» - Հայաստանի Հանրայի
Ինչպե՞ս է թռչում ինքնաթիռը, ո՞րն է նրա՝ երկնքում հայտնվելու գաղտնիքը․ օդանավի անխափան թռիչքի հիմքում
19/04/2024
Ձեզ ենք ներկայացնում DroneCast կարճ տեսանյութերի շարքի երկրորդ մասը։
Այս տեսանյութում Վահագնը կներկայացնի ստեղծած և պատրաստի դրոնների միջև տարբերությունները։
https://www.youtube.com/watch?v=yV6k5dq7XHw
DroneCast Podcast w/ Vahagn - Խաղալիք դրոնի և custom դրոնի տերբերությունները #2
00:00 - Անոնս01:16 - Խաղալիք դրոն և Custom դրոն02:10 - Motor-ների տարբերությունը 02:57 - Frame-ների տարբերությունը03:34 - Հնարավո՞ր է արդյոք անձրևի ժամանակ դ...