15/02/2023
#ծրագրավորում
Դասընթացներ` միտված դպրոցականների ԱԼԳՈրիթմիկ մտածելակերպի զարգացմանը
15/02/2023
#ծրագրավորում
22/12/2022
Հայկական ճարտարագիտական մտքի արգասիքը 🦾
Կարող եք ներդրում ունենալ նվիրելու 15 հաշմանդամ անձնավորության հայկական արտադրության ձեռքի պրոթեզներ.
Ձեռքի պրոթեզներ հաշմանդամներին | reArmenia Նվիրի՛ր ձեռք, փոխի՛ր կյանքեր
Սիրելի՛ դպրոցականներ, 👩💻🧑💻 «Ծրագրավորման հիմունքները Python լեզվով» դասընթացը մեկնարկում է այսօր։
🌟Ժամը 18:00-ին միացեք https://meet.google.com/snb-crtu-gwk հղումով. նկարելու ենք աշխարհի դրոշները 🇦🇲
Meet Real-time meetings by Google. Using your browser, share your video, desktop, and presentations with teammates and customers.
26/08/2022
🌟Երեխաների տրամաբանությունը լավ է մշտապես մարզել, առաջադրելով ոչ թե գիտելիքներ պահանջող, այլ մտածել ստիպող տրամաբանական խնդիրներ։🤔
🌟Ներկայումս դժվար է պատկերացնել որևէ ինտելեկտուալ աշխատանք առանց համակարգչի։ Համակարգչային գրագիտություն ունեցող աշակերտը կկարողանա արդյունավետ օգտագործել համակարգիչը ուսման մեջ, հետագայում աշխատանքում և ոչ թե կիրառել այն միայն որպես խաղալիք։✍️
🌟Ստեղծագործականության և անալիտիկ մտածելակերպի զարգացմանն օգնող գործիք է Scratch ծրագրավորման միջավայրը։ Տարրական դպրոցի աշակերտները սովորում են ծրագրավորման հիմնական սկզբունքները, դրանց օգնությամբ կազմում անիմացիաներ և խաղեր։🐱
🌟Python լեզվի դասընթացը սովորեցնում է մտածել ինչպես համակարգչային գիտնական։ Աշակերտները կարողանում են ինքնուրույն կազմել խնդրի լուծման ալգորիթը, մշակել ծրագիրը, ուղղել ծրագրային սխալները։🧑💻
24/08/2022
Ուզում եք գնալ հաց առնելու, թխվածք պետք է պատրաստեք, թե՞ քառակուսի հավասարում պետք է լուծեք. ձեզ անհրաժեշտ է կազմել հստակ քայլերի հաջորդականություն, որը կբերի սպասված արդյունքին։ Հենց դա է ԱԼԳՈրիթմը։
Հստակ, արդյունավետ և օպտիմալ ալգորիթմ կազմելու համար պետք է ունենալ զարգացած տրամաբանություն և ալգորիթմիկ մտածելակերպ։ Այն կարելի զարգացնել դպրոցական հասակում։ Աշակերտներին ծրագրավորման հիմունքների ուսուցումը միտված է այդ նպատակին։
Հոգեբաններն ասում են, որ տրամաբանական մտածողությունը ձևավորվում է 5-11 տարեկանում հասակում։ Տրամաբանական մտածողությունը անհրաժեշտ է մարդուն հասուն կյանքի խնդիրներին լուծումներ տալու համար` կազմելով խնդրի լուծման ԱԼԳՈրիթմը։
Ալգորիթմ բառը ծագել է մաթեմատիկոս Ալ–Խորեզմիի անունից։