10/02/2024
Գնումներ ՊՐՈ-ն վերսկսում է պետական գնումների դասընթացները՝ նախատեսված ինչպես սկսնակների, այնպես էլ այն մասնագետների համար, ովքեր ցանկանում են ստանալ որակավորում:
Դասընթացի ընթացքում հնարավորություն կունենաք ձեռք բերել տեսական և պրակտիկ գիտելիքներ, ինչը կօգնի բարեհաջող հանձնել քննությունը և դառնալ գնումների որակավորված մասնագետ։
⏳Դասընթացի տևողությունը՝ 1 ամիս, 6 հանդիպում:
Արժեքը՝ 50 000 դրամ
✅Դասընթացը կվարի ՀՀ պետական գնումների ոլորտում բազմամյա աշխատանքային փորձ ունեցող Անի Թորոսյանը և ոլորտի այլ մասնագետներ։
📌Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվի հավաստագիր։
📞Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել այս հեռախոսահամարով՝ +374 77 706050։
#ՊետականԳնումներ #Տենդեր #Գնումներ #ԷլեկտրոնայինԳնումներ #ԳնումներիԳործընթաց #ԳնմանՀայտ #Գնումներիդասընթաց
Gnumner Pro/ Գնումներ Պրո
Consulting agency
17/04/2023
📌Գնումներ ՊՐՈ-ն տրամադրում է`
✅Դրամաշնորհային մրցույթներին մասնակցելու աջակցություն
✅Դրամաշնորհային մրցույթների հայտերի պատրաստում
✅Դրամաշնորհային պայմանագրերի կառավարում
✅Դրամաշնորհային պայմանագրերի գնումների գործընթացների իրականացում /գնումների պլանի կազմում, մրցույթների իրականացում, մեկ անձից գնումների փաստաթղթավորում և այլն/
✅Դրամաշնորհի միջանկյալ և ամփոփ հաշվետվությունների պատրաստոմ
✅Գնումների հետ կապված ընդհանուր խորհրդատվություն
📞Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 77 706050։
09/12/2022
❌Գնման ընթացակարգը չկայացած է հայտարարվում, եթե`
1) հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին.
2) դադարում է գոյություն ունենալ գնման պահանջը.
3) ոչ մի հայտ չի ներկայացվել.
4) պայմանագիր չի կնքվում:
2. Գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելուց հետո արգելվում է բացել չբացված հայտերը, որոնք վերադարձվում են մասնակիցներին:
3. Գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելուն հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն տեղեկագրում հրապարակում է հայտարարություն, որում նշվում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու հիմնավորումը: Փակ մրցույթի դեպքում սույն կետով նախատեսված հայտարարությունը չի հրապարակվում:
09/12/2022
🔔Հայտերը բացվում են հրավերում նշված օրը, ժամին և վայրում` հայտերի բացման նիստում: Հայտերի բացման օրը և ժամը պետք է համընկնեն դրանք ներկայացնելու վերջնաժամկետին: Փակ մրցույթի դեպքում հայտերը հրավեր ստացած բոլոր մասնակիցների գրավոր համաձայնության դեպքում կարող են բացվել մինչև հրավերում նշված ժամկետը լրանալու օրը։
📞Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 77 706050։
#ՊետականԳնումներ #Տենդեր #Գնումներ #ԷլեկտրոնայինԳնումներ #ԳնումներիԳործընթաց #ԳնմանՀայտ
09/12/2022
Գնում կատարելու ընթացակարգերն են`
1) էլեկտրոնային աճուրդը
2) մրցույթը
3) գնանշման հարցումը
4) մեկ անձից գնումը
09/12/2022
🇦🇲Գնման ընթացակարգի պաշտոնական լեզուն
✅ Գնմանը վերաբերող փաստաթղթերը կազմվում և սույն օրենքով նախատեսված դեպքերում տեղեկագրում հրապարակվում են հայերեն, իսկ գնումների, այդ թվում՝ նախաորակավորման հայտարարությունները` նաև անգլերեն և ռուսերեն:
✅Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն:
09/12/2022
💁♀️Գնումները համակարգողը`
📌 պատասխանատու է պատվիրատուի` գնումների գործընթացի կազմակերպման և համակարգման համար.
📌 եզրակացություն է տալիս գնումների շրջանակներում պատվիրատուի հաստատած փաստաթղթերի վերաբերյալ, ապահովում է գնման ընթացակարգի և դրան առնչվող փաստաթղթերի համապատասխանությունը Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին.
📌 իրականացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները.
📌 կազմում և պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում տվյալ գնման ընթացակարգի արձանագրությունը և պայմանագիրը:
📞Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 77 706050։
#ՊետականԳնումներ #Տենդեր #Գնումներ #ԷլեկտրոնայինԳնումներ #ԳնումներիԳործընթաց #ԳնմանՀայտ
02/12/2022
📌Էլեկտրոնային աճուրդը չի կարող կազմակերպվել ժամը 16:00-ից հետո և ոչ աշխատանքային օրերին: Եթե էլեկտրոնային աճուրդն սկսելու օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա էլեկտրոնային աճուրդը վերահայտարարված է համարվում տվյալ ոչ աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրվա նույն ժամին:
📞Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 77 706050։
#ՊետականԳնումներ #Տենդեր #Գնումներ #ԷլեկտրոնայինԳնումներ #ԳնումներիԳործընթաց #ԳնմանՀայտ
02/12/2022
👉ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՈՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Աճուրդի ընդհանուր տևողությունը սահմանվում է 30 րոպե: Աճուրդի ընթացքում կատարվող յուրաքանչյուր քայլի արդյունքում նվազեցվող գումարը չպետք է պակաս լինի աճուրդն սկսելու պահին ներկայացված նվազագույն գնային առաջարկի մեկ տոկոսից: Եթե աճուրդի ընդհանուր տևողության ընթացքում որևէ քայլ կատարելու պահից հաշված 5-րդ րոպեն լրանալը չի կատարվում նոր քայլ, ապա աճուրդը համարվում է ամփոփված, և վերջին քայլը կատարած մասնակիցը համարվում է առաջին տեղը զբաղեցրած մասնակից;
📞Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 77 706050։
#ՊետականԳնումներ #Տենդեր #Գնումներ #ԷլեկտրոնայինԳնումներ #ԳնումներիԳործընթաց #ԳնմանՀայտ
21/11/2022
🤝Մենք Ձեզ կօգնենք մասնակցել պետական գնումներին
📌Ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից ունի գնման գործընթացին մասնակցելու իրավահավասարություն:
21/11/2022
✅ՀՀ կառավարության 13.10.2022թ. N 1593-Ն որոշմամբ գնումների գործընթացի կազմակերպման կարգում կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտել 02/11/2022թ-ից:
Եկեք ծանոթանանք դրանցից մեկին՝
🔴էլեկտրոնային աճուրդի ձևով կազմակերպված այն ընթացակարգերը, որոնք չկայացած են հայտարարվում բոլոր մասնակիցների ներկայացրած գնային առաջարկները նախահաշվային գինը գերազանցելու հանգամանքով պայմանավորված և այդ հայտերը ավտոմատ կերպով մերժվում են համակարգի կողմից, ապա տվյալ դեպքում չի կիրառվում անգործության ժամկետ:
📞Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 77 706050։