20/08/2026
🏆ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի 28 շրջանավարտներն էլ այս տարի ընդունվել են ՀՀ և միջազգային բուհեր։
Շնորհավորում ենք մեր շրջանավարտներին և մաղթում մասնագիտական կրթության ոլորտում նորանոր հաջողություններ:
Մանրամասն՝ ⤵️
1. Գալստյան Մարիամ-ԵՊՀ-«Կենսաքիմիա»-անվճար համակարգ
2. Բաղդասարյան Անի-ԵՊՀ-«Կենսաքիմիա»-անվճար համակարգ
3. Խաչատրյան Հրանտ-ԵՊՀ- «Կենսաքիմիա» -անվճար համակարգ
4. Ղազարյան Նարեկ-ԵՊՀ-«Քիմիա»-անվճար համակարգ
5. Աղավելյան Հովհաննես-ԵՊՀ-«Քիմիա»-անվճար համակարգ
6. Առաքելյան Ռուզաննա-ԵՊԲՀ-«Բուժական գործ»-անվճար համակարգ
7. Անանիկյան Նանե-ԵՊԲՀ- «Բուժական գործ» -անվճար համակարգ
8. Անանյան Մոնթե-ԵՊՀ- «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» -անվճար համակարգ
9. Հովհաննիսյան Արթուր-ԵՊՀ- «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» - անվճար համակարգ
10. Հարությունյան Անահիտ-ԵՊՀ-«Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն»-անվճար համակարգ
11. Սարգսյան Միլենա-ԵՊՀ-«Հայոց լեզու և գրականություն»-անվճար համակարգ
12. Հովսեփյան Վաչե-Հայաստանում Ֆրանսիական համալսարան- «Կառավարում»-անվճար համակարգ
13. Ավետիսյան Նարեկ- Չինաստան-՛՛Zeijang Clinical Medicine՛՛ - վճարովի համակարգ
14. Հայրապետյան Միլենա- Կորեա- ՛՛Yonsei Uic Underwood devision: Economy՛՛- վճարովի համակարգ
15. Նազարյան Ալբերտ-ԵՊՀ-«Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա»-վճարովի համակարգ
16. Պողոսյան Խաչատուր-ԵՊՀ-«Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» -վճարովի համակարգ
17. Աղաջանյան Մերի-ԵՊՀ- «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» -վճարովի համակարգ
18. Խաչատրյան Սուսաննա-ԵՊՀ- «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» -վճարովի համակարգ
19. Թադևոսյան Էլեն-ԵՊՀ-«Ռադիոֆիզիկա և համակարգչային տեխնոլոգիաներ»-վճարովի համակարգ
20. Քոչարյան Տիգրան-ԵՊՀ-«Ֆիզիկա»-վճարովի համակարգ
21. Հարությունյան Մարիա-ԵՊՀ-«Կառավարում»-վճարովի համակարգ
22. Գևորկովա Մարիա-ԵՊՀ-«Ֆիզիկա»-վճարովի համակարգ
23. Ավագյան Եվա-Հայաստանում Ամերիկյան հանալսարան-«Տվյալագիտություն»-վճարովի համակարգ
24. Իգիթբաշյան Էլզա-Հայաստանում Ամերիկյան համալսարան- «Տվյալագիտություն» -վճարովի համակարգ
25. Բաղրամյան Հովհաննես-Հայաստանում Ամերիկյան համալսարան-«Ճարտարագիտություն»- վճարովի համակարգ
26. Հակոբովա Ալիսա-Հայաստանում Ֆրանսիական համալսարան-«Կառավարում»-վճարովի համակարգ
27. Գևորգյան Մարկ-Հայաստանում Ֆրանսիական համալսարան-«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»-վճարովի համակարգ
28. Դաբաղյան Անի-Հայաստանում Ֆրանսիական համալսարան-«Կառավարում»-վճարովի համակարգ
#ՍԹԵՄ #ԵՊՀ #եպհ #սթեմդպրոց
24/07/2026
Ավանդական դարձած այս կարևոր միջոցառմանը, ավանդույթի համաձայն, իր առանձին տաղավարով մասնակցելու է նաև ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը, իսկ սթեմական կամավորները ներգրավվելու են ԵՊՀ ստորաբաժանումների աշխատանքներում:
#բանուգործ
#էքսպո #ԵՊՀՍԹԵՄ
#ՍԹԵՄդպրոց
ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026
Միացե՛ք Հայաստանի ամենախոշոր համալսարան-գործատու համագործակցային հարթակին
📅 Սեպտեմբերի 23-ին Երևանի պետական համալսարանում տեղի կունենա «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» միջոցառումը, որը մեկ վայրում կհամախմբի ուսանողներին, շրջանավարտներին և գործատուներին՝ ստեղծելով համագործակցության, փորձի փոխանակման և տաղանդների բացահայտման նոր հնարավորություններ։
Մասնակցելով էքսպոյին՝ Ձեր կազմակերպությունը հնարավորություն կունենա՝
🔹 ներկայացնելու իր գործունեությունը, թափուր աշխատատեղերն ու պրակտիկայի ծրագրերը,
🔹 անմիջականորեն շփվելու ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողների և շրջանավարտների հետ,
🔹 հավաքագրելու հեռանկարային թեկնածուների CV-ներ,
🔹 բարձրացնելու կազմակերպության ճանաչելիությունը համալսարանական համայնքում,
🔹 հիմք դնելու ԵՊՀ-ի հետ երկարաժամկետ և արդյունավետ համագործակցությանը։
Այս տարի էքսպոյի կարևոր բաղադրիչն է նաև «ԲանՈՒԳործ․ ուսանողական նախաձեռնություններ-2026» ծրագիրը, որի շրջանակում կներկայացվեն ուսանողների մշակած նորարարական միջգիտակարգային նախագծերը։ Կազմակերպությունները հնարավորություն կունենան ծանոթանալու այդ գաղափարներին, ընտրելու իրենց հետաքրքրող նախագծերը և հանդես գալու որպես գործընկեր, հովանավոր կամ համամենթոր։
Միջոցառման ընթացքում նախատեսվում են նաև ոլորտային բանախոսություններ, քննարկումներ, ինտերակտիվ հարթակներ և այլ նախաձեռնություններ՝ ապահովելով արդյունավետ համագործակցություն և նոր կապերի ձևավորում։
📩 Հետաքրքրված կազմակերպություններին սիրով կտրամադրենք միջոցառման օրակարգը, մասնակցության փաթեթներն ու համագործակցության ձևաչափերի մասին ամբողջական տեղեկությունը։
📧 [email protected]
📞 (+374 77) 203 137, (+374 77) 700 959
Սիրով սպասում ենք Ձեզ «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ին՝ միասին ստեղծելու ուսանողների, համալսարանի և գործատուների միջև համագործակցության նոր հնարավորություններ։
23/07/2026
Երևանի կենդանաբանական այգին հյուրընկալեց կենսաբանության առարկայական օլիմպիադաներում բարձր արդյունքներ ցուցաբերած աշակերտներին
19/06/2026
📣 Ինդոնեզիայի Բալի կղզում օրերս կայացած Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայում Հայաստանի պատվիրակությունը գրանցել է բացառիկ արդյունքներ։
🏆 ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի սաները, որոնք ևս ՀՀ պատվիրակության կազմում էին, վերադարձել են 7 մեդալով և գլխավոր՝ Գրան պրի մրցանակով։
🔷 Այս տարի օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցել են 214 ներկայացուցիչներ աշխարհի 7 երկրներից՝ Ինդոնեզիայից, Վիետնամից, Թայլանդից, Մալայզիայից, Հայաստանից, Ռուսաստանից և Ռումինիայից:
📝 Հոդվածի հղումը՝ մեկնաբանության դաշտում։
#ԵՊՀ
18/06/2026
Արդեն ավանդույթի համաձայն՝ ԵՊՀ շրջանավարտների ավարտական միջոցառմանը ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի շրջանավարտներին տրվեցին «ԵՊՀ դպրոցների ցանց» հեղինակային կրթական ծրագրի ավարտական վկայականները:
Մանրամասները և նկարները՝ 👇
16/06/2026
🥇🥈🥉📣ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի սովորողները Բալիից վերադարձել են հաղթանակած.
7 մասնակից, 7 մեդալ (1 ոսկե, այդ թվում՝ Գրան պրի, 5 արծաթե, 1 բրոնզե)։
Ինդոնեզիայի Բալի քաղաքում անցկացվել է Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադան (IABO), որի եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ 7 ուսումնական հաստատություններ ներկայացնող 27 աշակերտներ։
Ավելին՝ https://escs.am/am/news/37057