11/08/2026
📣ԿԶՆԱԿ հիմանդրամը մեկնարկում է Առողջ ապրելակերպի ուսուցիչների նոր դասընթացներ
👩🏫Հարգելի՛ տնօրեն,
📍Տեղեկացնում ենք, որ «Առողջ ապրելակերպ» դասընթացի՝ պարտադիր խմբակից առարկա դառնալու փոփոխության հետ կապված դպրոցում հնարավոր են դասաժամերի փոփոխություններ և նոր վերապատրաստված ուսուցչի կարիք, հետևաբար ԿԳՄՍՆ ԿԶՆԱԿ հիմնադրամը նախատեսում է իրականացնել Առողջ ապրելակերպի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:
✅Տեղեկացնում ենք, որ 2021 թվականից իրականացվել են Առողջ ապրելակերպի խմբակավարների դասընթացներ և բոլոր դպրոցներն ունեցել են վերապատրաստված մասնագետ(ներ): Սակայն մասնագետների տեղաշարժի հետևանքով պարբերաբար դպրոցները հայտնվում են նոր մասնագետ ունենալու խնդրի առջև:
Հետևաբար ԿԶՆԱԿ հիմանդրամը կազմակերպում է Առողջ ապրելակերպի ուսուցիչների նոր դասընթացներ:
Ավելին՝👇
https://kznakhimnadram.blogspot.com/2026/08/blog-post_325.html
11/08/2026
📝Հարցում նախադպրոցական կրթության ոլորտի մանկավարժների համար
👩💻Նախադպրոցական կրթության ոլորտի հարգելի՛ մանկավարժներ, օգոստոսյան խորհրդակցություններին ընդառաջ սիրով սպասում ենք ձեր առաջարկություններին և դիտարկումներին:
Հարցումն անհրաժեշտ է լրացնել մինչև օգոստոսի 12-ը։
Հարցման հղումն է՝ https://forms.gle/nKGKoGxv2eLERtQR8
https://kznakhimnadram.blogspot.com/2026/08/blog-post_11.html
11/08/2026
📕Ամփոփվեցին ««Բնագիտություն 11» դասընթացի դասավանդումն ըստ նոր չափորոշիչների» ուսուցիչների վերապատրաստման երկրոդ փուլի արդյունքները
https://kznakhimnadram.blogspot.com/2026/08/11.html
10/08/2026
ՀԱՐՑՈՒՄ
👩💻Հարգելի՛ մանկավարժներ, կրթության կազմակերպիչներ, նախորդ ուստարում արձանագրել ենք և՛ հաջողություններ, և՛ մարտահրավերներ։ Սկսվում է նոր ուսումնական տարին, և ունենք զգալի փոփոխություններ, որոնց պիտի ծանոթանաք։
✅Եվ ինչպես ամեն տարի, այս ուստարվա նախաշեմին էլ ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետների կողմից կազմակերպվելու են օգոստոսյան խորհրդակցություններ, և ցանկանում ենք, որ դրանց ընթացքում դուք ստանաք ձեզ մտահոգող հարցերի պատասխանները, մենք էլ գրանցենք ձեր առաջարկությունները, որպեսզի համագործակցային ուստարի ունենանք։
✅Մինչև խորհրդակցությունների ժամանակացույցի հրապարակումը, խնդրում ենք լրացնել այս հարցումը՝ ապահովելու համար հանդիպումների արդյունավետությունը, դրանք կազմակերպելու ձեր հարցերի և կարիքի հաշվառմամբ։
❗️Հարցումն անհրաժեշտ է լրացնել մինչև օգոստոսի 11-ը։
Գրանցման հղում՝ https://forms.gle/kX76hS76KQeFMyAa8
Հղում՝ https://kznakhimnadram.blogspot.com/2026/08/blog-post_10.html
10/08/2026
ՀԵՐԹԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆԸ ԱԲ ԳՈՐԾԻՔՆԵՐԻՆ
05/08/2026
Ամփոփվեցին «Հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական գործունեության կառավարումը» թեմայով դասընթացի արդյունքները
https://kznakhimnadram.blogspot.com/2026/08/blog-post.html
20/07/2026
Տեղեկատվություն❗️
📢Հարգելի' գործընկերներ, վերջերս բավականին շատացել են բիզնես նպատակով ՆՈՒՀ֊ի տարեկան աշխատանքային պլան, մեթոդիստի և դաստիարակի տարեկան աշխատանքային պլան գրելու վերաբերյալ հայտարարությունները։
✅Նշենք, որ.
1. յուրաքանչյուր ՆՈԻՀ֊ի տարեկան աշխատանքային պլանում արտացոլվում են տվյալ հաստատության առանձնահատկությունները։ Բնականաբար, բիզնես նպատակով արվող նման հայտարարության անանուն հեղինակները նման պլան գրել չեն կարող։
2. Դաստիարակի տարեկան պլան որպես այդպիսին գոյություն չունի։
3. ՆՈՒՀ֊ում ուսուցման կազմակերպման հատուկ ձևը պարապմունքն է։ Հետևաբար, դասի պլանի առաջարկը չի կարող իրականացվել սաների տարիքային առանձնահատկությունների հաշվառմամբ։ Սանի հետ կազմակերպվող ցանկացած մանկավարժական աշխատանք իրականացվում է միայն ու միայն սանի անհատական առանձնահատկությունների և նախասիրությունների հաշվառմամբ։ Նման պլանավորում տվյալ սանի հետ աշխատող մանկավարժից բացի ոչ ոք իրականացնել չի կարող։
Միանշանակ ընդունելի չէ սաների տարիքային և անհատական առանձնահատկությունների հետ առնչություն չունեցող կասկածելի պլանների ձեռքբերումը, ինչը հակասում է մանկավարժական էթիկայի և բարեվարքության նորմերին։
https://kznakhimnadram.blogspot.com/2026/07/blog-post_20.html
20/07/2026
Մշտադիտարկումներ Երևան և Գյումրի քաղաքների նախադպրոցական ուսումնական հաստատությունների վաղ մանկության տարիքի երկրորդ խմբերում (պիլոտային ծրագիր, 1-2 տարեկաններ)
https://kznakhimnadram.blogspot.com/2026/07/1-2.html
17/07/2026
ԿԶՆԱԿ հիմնադրամը և «Դասավանդիր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը ստորագրել են համագործակցության նոր պայմանագիր
https://kznakhimnadram.blogspot.com/2026/07/blog-post_16.html
15/07/2026
👩💻Ավարտվեց «Հայաստանի պատմություն» առարկան դասավանդող ուսուցիչների 14-ժամյա վերապատրաստման ծրագիրը
https://kznakhimnadram.blogspot.com/2026/07/14.html