«Վարդանանց Ասպետներ» համար 106 հիմնական դպրոց ՊՈԱԿ

«Վարդանանց Ասպետներ» համար 106 հիմնական դպրոց ՊՈԱԿ

Share

Երևանի հ. 106 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1965 թ.-ին: Դպրոցի տնօրենն է Մարինե Վարդանյանը:

Երևանի ,,Վարդանանց ասպետներՙՙ համար 106 հիմնական դպրոցը / նախկինում՝ 106 միջնակարգ դպրոց / հիմնադրվել է 1965թ.: Հիմնադիր տնօրենն էր պրն.Հայրապետյանը: Այնուհետև տնօրեններն էին Միրզոյանը, Մկրտչյանը, Մանուչարյանը: 1991թ. դպրոցի փոքր մասնաշենքում հիմնադրվում է Երևանի թիվ 1 վարժարանը՝ իր տեսակի մեջ առաջինը, որի հիմնադիր տնօրենն էր Յուրի Աբրահամի Ջիլավյանը: 1994թ. վարժարանը՝ ի պատիվ ԱՄՆ ,, Վարդանանց ասպ

21/06/2026

https://www.facebook.com/share/p/1E2gRaFuc4/

✨Ինչու՞ են ճապոնական դպրոցներում երեխաները մաքրում՝ առանց հավաքարարների. Իմաստնություն մաքրության հետևում

Ճապոնիայի դպրոցներում տարածված մի հետաքրքիր սովորույթ կա, որը հաճախ զարմանք է պատճառում արտասահմանցիներին՝ երեխաները դպրոցում մաքրում են դասասենյակները, միջանցքները, նույնիսկ զուգարանները։ Իսկ հավաքարարներ՝ գրեթե չկան։ Բայց սա միայն ֆինանսական խնայողության միջոց չէ, այլ՝ հնագույն իմաստնության արտահայտություն։

🧠 Ի՞նչ է իրականում սովորեցնում մաքրությունը

Ճապոնացիների համար մաքրությունը ֆիզիկական գործողություն չէ միայն, այլ հոգևոր ու քաղաքացիական դաստիարակության կարևոր միջոց։ Դպրոցական մաքրության միջոցով երեխաներին սերմանում են մի քանի խորքային արժեք.



1. Հպարտություն՝ սեփական միջավայրի նկատմամբ

Երբ երեխան ինքն է մաքրում դասասենյակը կամ զուգարանը, նա սկսում է գնահատել այն տարածքը, որում ապրում ու սովորում է։ Այդ տարածքը դառնում է «իրենցը», ոչ թե ուրիշի կողմից սպասարկվող տարածք։ Դա խթանում է պատասխանատվություն ու հոգատարություն։



2. Խոնարհություն և պարզություն

Ճապոնական մշակույթում խոնարհությունը բարձրագույն առաքինություն է։ Երբ անգամ դպրոցի տնօրենը կամ ուսուցիչը մաքրում է երեխաների հետ, նա ցույց է տալիս, որ ոչ ոք բարձր չէ հասարակ աշխատանքի համար։ Սա օգնում է վերացնել եսամոլությունը և կառուցել համահավասարություն։



3. Համագործակցություն և թիմային ոգի

Երբ բոլոր աշակերտները միասին մաքրում են տարածքները, դա դառնում է խմբային գործողություն։ Նրանք սովորում են աջակցել միմյանց, կիսել պատասխանատվությունը ու հասկանալ՝ մաքուր հասարակություն չի կառուցվում միայն մեկ մարդու ջանքերով։



4. Մաքրությունը՝ որպես ներքին կարգ ու կարգապահություն

Ճապոնացիները հավատում են, որ մաքուր միջավայրը մաքուր միտք է ձևավորում։ Երբ երեխան սովորում է պահպանել արտաքին մաքրությունը, նրա ներքին աշխարհն էլ կարգավորվում է՝ նվազում են ագրեսիան, շեղվածությունը և անպատասխանատու վարքագիծը։



5. Կենցաղային ու հոգևոր դաստիարակություն՝ առանց խրատների

Ճապոնական մոտեցման մեջ երեխային չեն քարոզում «պետք է լինել կարգապահ», այլ պարզապես դնում են համապատասխան փորձառության մեջ։ Այդ փորձառությունը դառնում է բնական ու գրավիչ սովորություն, ոչ պարտադրված օրենք։



🔚 Եզրակացություն

Ճապոնացիները մաքրությունը դարձրել են դաստիարակության միջոց, որը զարգացնում է երեխայի մեջ ոչ միայն կարգապահություն ու ինքնուրույնություն, այլ նաև՝ խոնարհություն, ազնվություն, համերաշխություն և հոգևոր կարգ։
Եվ եթե աշխարհը ցանկանում է բարելավվել, միգուցե արժե հենց մաքրությունից սկսել։ Մաքրել՝ ոչ միայն հատակը, այլ նաև միտքը, վերաբերմունքը, և մարդկանց հանդեպ ունեցած պատասխանատվությունը։

Photos from «Վարդանանց Ասպետներ» համար 106 հիմնական դպրոց ՊՈԱԿ's post 08/06/2026

28.05.2026թ. Երևանի հ. 106 հիմնական դպրոցի VIա դասարանի /դասղեկ՝ Լ. Բաղդագյուլյան/ աշակերտուհի Եվա Սիմոնյանը մասնակցեց Նկարիչների միությունում կայացած 2-րդ միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսին՝ խորագրով, որտեղ արժանացավ -ին:

Photos from «Վարդանանց Ասպետներ» համար 106 հիմնական դպրոց ՊՈԱԿ's post 06/06/2026

նվիրված՝ Երևանի քաղաքապետարանը աշակերտների մասնակցությամբ Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստերի դահլիճում իրականացրեց արդեն ավանդույթ դարձած խորագրով միջոցառում, որի ժամանակ ընտրվում են բոլոր դպրոցների 9-րդ դասարանի աշակերտների կողմից Երևան քաղաքում երեխաների իրավունքների և պաշտպանության վերաբերյալ ներկայացրած զեկույցներից լավագույն 64 աշխատանքները:
Ընտրվածների մեջ էր Երևանի հ.106 հիմնական դպրոցի 9բ դասարանի /դասղեկ՝ Լ. Մուրադյան/ աշակերտուհի Լիլիթ Դավթյանի զեկույցը:
Շնորհավորում ենք Լիլիթին և մաղթում նրան նորանոր հաջողություններ:

02/06/2026

https://escs.am/am/news/36634
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների
Կրթություն 25 Մայիս 2026
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների
Մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը՝ երեք փուլով։

Փուլ առաջին

Հունիսի 8–ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 21-ը՝ ժամը 24։00–ը ներառյալ, հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող երեխանների համար (արտոնությունները տեսանելի կլինեն համակարգում)։ Արտոնություններից կարող են օգտվել․

տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաները
տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող ներքոնշյալ խմբերի երեխաները՝
ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաները կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաները
խնամակալության տակ գտնվող երեխաները
հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները:
Արտոնությունից կարող են օգտվել նաև տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաները, եթե ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) մինչև առաջին դասարան հայտագրման մեկնարկի օրը՝ հունիսի 8–ը, ԿԳՄՍՆ էլեկտրոնային հասցեին ([email protected]) ուղարկել է դիմում և համապատասխան տեղեկանքներ՝ ըստ սահմանված կարգի։ Դիմումը և տեղեկանքը ստանալուց հետո նախարարությունը, ստուգելով ներկայացված տեղեկանքի հավաստիությունը, առաջնահերթությունից օգտվելու վերաբերյալ դիմումը բավարարելու դեպքում համապատասխան որոշումն ուղարկում է ԿՏԱԿ, չբավարարելու դեպքում՝ պատասխանը գրավոր տրամադրում դիմումատուին։ ԿՏԱԿ-ը վերը նշված ժամկետում՝ հունիսի 8–21–ը ներառյալ, իրականացնում է սովորողի հայտագրումը՝ հիմք ընդունելով ԿԳՄՍՆ որոշումը։ Նշված արտոնությունները վերաբերում են ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ հաճախող երեխաներին։

Փուլ երկրորդ

Հունիսի 23–ին՝ ժամը 09:00-ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) համար։ Հայատագրում կիրականացվի նաև այն երեխաների համար, որոնց ծնողներից մեկը պատկանում է նշված խմբերից որևէ մեկին, իսկ մյուսը ՀՀ քաղաքացի է։ Համակարգը բաց է նաև ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների համար, որոնց ծնողները ցանկանում են երեխաներին հայտագրել հայերենով ուսուցմամբ դասարաններում։

Փուլ երրորդ

Հունիսի 30-ին՝ ժամը 09:00-ից, հայտագրում կիրականացվի ռուսերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, որը նախատեսված է օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) երեխաների համար։ Այս կարգավորումը գործում է նաև այն երեխաների համար, որոնց ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը՝ ոչ, ինչպես նաև ծնողներից մեկն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ է, և երեխան պետք է հաճախի ռուսերենով ուսուցմամբ դասարան՝ ծնողների ընտրությամբ։

Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի քանակից։

Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։

Հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու քայլով:

Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում:

Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/ հարթակում ունեք էջ, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք դպրոցը: Հայտագրման քայլերը ներկայացված են «Առաջին դասարանի հայտագրում» տեսաուղեցույցում:

Հայտագրվելու, դպրոցի տնօրենին դիմում ներկայացնելու, ինչպես նաև դպրոցի հետ պայմանագիր կնքելու ողջ գործընթացը թվայնացված է և հնարավոր է իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ծնողի կողմից ստեղծված էջով։

Հաշվի առնելով, որ գրանցումը ժամանակատար է, խորհուրդ ենք տալիս մինչև հայտագրման մեկնարկը գրանցվել և համակարգում անցնել նույնականացում, որից հետո հնարավոր կլինի երեխային հայտագրել նախընտրելի դպրոցում:

my.emis.am

Photos from «Վարդանանց Ասպետներ» համար 106 հիմնական դպրոց ՊՈԱԿ's post 27/05/2026

22.05.2026թ. Երևանի հ.106 հիմնական դպրոցում կայացավ IX դասարանցիների արարողությունը:
Հաջողություն ենք մաղթում ձեզ, մեր սիրելի շրջանավարտներ, թող որ մեր տված գիտելիքները ծառայեն ձեզ ձեր ապագան կառուցելու համար, և թող մեր հասարակության համար դուք դառնաք պիտանի և արժանի քաղաքացիներ:
ԲԱՐԻ ԵՐԹ ՍԻՐԵԼԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ...

Photos from «Վարդանանց Ասպետներ» համար 106 հիմնական դպրոց ՊՈԱԿ's post 21/05/2026

Երևանի հ.106 հիմնական դպրոցի IVբ դասարանի /դասվար՝ Թ. Նաղդալյան/ աշակերտուհի Անգելինա Մուսայելյանը մասնակցել է Խոսքի թևերով ասմունքի մրցույթին և պարգևատրվել է պատվոգրով մրցույթին մասնակցելու և հաղթելու համար:
Շնորհակալություն մեր աշակերտուհուն դպրոցի պատիվը բարձր պահելու համար:

Photos from «Վարդանանց Ասպետներ» համար 106 հիմնական դպրոց ՊՈԱԿ's post 21/05/2026

20.05.2026թ. Երևանի հ.106 հիմնական դպրոցի IVդ դասարանի /դասվար՝ Լ. Պողոսյան/ աշակերտները առարկայից /ուսուցչուհի Թ. Մեհրաբյան/ անցկացրեցին հետաքրքիր բաց դաս, որով հրաժեշտ տվեցին տարրական դպրոցին:

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Yerevan
0056

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00