Էթիկետի Ակադեմիա

Էթիկետի Ակադեմիա

Share

Էթիկետ բոլորի համար: Կարող եք դիմել էթիկետի մասնագիտացում ստանալու և վերապատրաստվելու համար:

Մենք ներկայացնում ենք Հայաստանում առաջին Էթիկետի Ակադեմիան

Դասընթացներն իրականացնում է Էթիկայի միջազգային որակավորում ստացած մասնագետ՝ Նարինե Հակոբյանը

Ուսուցանում ենք՝
• Առցանց
• Առերես
• Անհատական
• Խմբային

16/10/2025

💫«Թատրոնը հայ ժողովրդի հոգևոր դպրոցն է, որտեղ բառը դառնում է կյանք»։ Պ.Սևակ

💫Այսօր ուզում եմ խոսել մի թեմայից, որը
կարծես մոռացության է տրվում, բայց իրականում ձևավորում է մեր մշակութային դեմքը՝ թատրոնի էթիկետը։
Թատրոնը պարզապես բեմ չէ․ դա մի աշխարհ է, որտեղ լռությունը խոսում է, շարժումը պատմում է, իսկ զգացմունքը դառնում է արվեստ։ Այնտեղ ամեն շշուկ, ամեն հայացք, ամեն պահ ունի իր նշանակությունը։

🔹Ինչու է էթիկետը կարևոր:

Թատրոնի էթիկետը պարզապես կանոնների շարք չէ։
Դա հարգանքի լեզու է՝ դերասանի աշխատանքի, հանդիսատեսի զգացմունքների և բեմի կախարդանքի հանդեպ։
Վերջին տարիներին, ցավոք, հաճախ մոռանում ենք այդ նրբությունը։
Թատրոնում հնչում են հեռախոսներ, մարդիկ ուշանում են, աղմկում են, մեկնաբանում են ամեն մի դրվագ, կամ շեղվում։ Բայց թատրոնը արժանի է մեր ուշադրությանը՝ այն մեր հոգևոր հայելին է։
Եվ հենց այստեղ է իմ կոչը՝
💫Ապրեք ոչ թե այնպես, ինչպես բոլորը, այլ այնպես, որ մեզ նայեն և օրինակ վերցնեն։
Եկեք չկորցնենք այն նրբությունը, որ մեզ առանձնացրել է դարեր շարունակ։
Ցույց տանք աշխարհին, որ հայը միշտ եղել է զարգացած, օրինակելի և հարգված։

06/10/2025

💫Կորպորատիվ էթիկետը ուժեղ թիմի և հաջողակ բիզնեսի գրավականն է։ ✨

Այն օգնում է կառուցել վստահություն, հարգանք և պրոֆեսիոնալիզմ ձեր թիմում։
Ամեն ինչ սկսվում է կորպորատիվ էթիկետից՝ հաղորդակցման մշակույթ, որը ձևավորում է ընկերության հեղինակությունը և թիմի ներսում տիրող մթնոլորտը։

💫Ստեղծեք թիմ, որտեղ աշխատանքը հարմարավետ է, իսկ համագործակցությունը՝ հաճելի։

03/10/2025

«Էթիկետը որպես հաջողության բանալի դեռահասի կյանքում»

• Ինչպես է վարքագիծը ձևավորում մեր հեղինակությունը։
• Ինչու է կարևոր լինել քաղաքավարի՝ դպրոցում, ընկերների, ուսուցիչների և սոցիալական ցանցերում։
• Սոցիալական ցանցերի էթիկետ՝ մեկնաբանություններ, լուսանկարներ, հաղորդագրություններ։
• Ինչպես պահպանել հարգանքը թվային միջավայրում
• Ինչպես ճիշտ արտահայտվել, լսել, քննարկել առանց վիրավորելու։
Ներկայանալ, շնորհակալություն հայտնել, ներողություն խնդրել՝ առանց շփոթվելու։

04/06/2025

💫Դու ունես ուժ՝ ստեղծելու, առաջնորդելու և ազդեցություն ունենալու՝ հենց այսօր, հենց հիմա։

Մասնակցիր «Քո ուժը՝ Դու ես» սեմինարին, որտեղ խոսելու ենք՝

✔️Թե ինչպես են էթիկետի նորմերն ու հմտություններն օգնում ցանկացած իրավիճակում

🌱 Ինչպես ճանաչել ինքդ քեզ և վստահորեն ներկայանալ աշխարհին

Սեմինարը նախատեսված է 14-18 տարեկան դեռահասների համար:

🎙️ Բանախոս՝
Նարինե Հակոբյան — Շվեյցարիայի Էթիկետի ակադեմիայի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում

🎓 Մասնակցությունը անվճար է

📲Գրանցվելու համար զանգահարել. +374(95)905905

Photos from Էթիկետի Ակադեմիա's post 13/03/2025

🎞Վաղուց ցանկանում էի կիսվել այս ֆիլմացանկով և կարծում եմ թվարկվածներից շատերը Ձեզ ծանոթ կլինեն:
Նշվածներից 2-ը սերիալ են:

30/01/2025

Ընտանիքի թեման միշտ արդիական է։
Այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել Ռ.Սարգենտի «Զայրույթի փոխանցումը» կտավը.
Նկարում պատկերված է ընտանեկան տեսարան, որտեղ հիասթափությունների շղթան փոխանցվում է մի անդամից մյուսին՝ ի վերջո թողնելով բոլորին վրդովված: ☹️
Լինելով համբերատար և հանգիստ՝ մենք պաշտպանում ենք մեր սիրելիներին և հարազատներին😊

28/01/2025

💫Դեռահասների խնդիրները միշտ անհանգստացրել են թե՛ ծնողներին, թե՛ ուսուցիչներին։

Սիրելի ընկերներ ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ «Շվեյցարիայի Էթիկետի Ակադեմիան» նոր դասընթաց է անցկացնում. այն ներառում է ծնողավարման ընդհանուր հմտությունները, դեռահաս-ծնող, դեռահաս-ծնող-ուսուցիչ հարաբերությունները, որոնցում տրվում են բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք հուզում են գրեթե բոլոր ծնողներին և ուսուցիչներին:

Ես՝ ինքս լինելու եմ մասնակիցներից մեկը։

Կարող եք Ձեզ անհանգստացնող հարցերը ուղարկել իմ էջին, և ես սիրով կպատասխանեմ։

💫Շնորհակալություն💫

23/01/2025

Հաջողա՞ կ ես, թե՝ անհաջողակ:
Մեզանից է կախված, թե ինչպիսին կլինի մեր երեխայի ապագան և ինչպես իրեն կդրսևորի ու կզգա տարբեր իրավիճակներում։
Երեխայի ուղեղը շատ զգայուն է և, ստանալով բացասական հրահանգներ, սկսում է ընդունել բացասականը, իսկ ստանալով դրական հրահանգներ՝ նա դառնում է բանիմաց և խելացի։

❗️Դա քո խելքի բանը չէ , քո մոտ չի ստացվի:
✅Դու կարող ես , փորձիր:
❗️Դու ջանք չես գործադրում:
✅Ես գիտեմ , դու խելացի ես և համառ:
❗️Դու ալարկոտ ես, ոչինչ չես անում:
✅Դու շատ աշխատասեր ես և նպատակասլաց:

Այս և այլ արտահայտությունները կերտում են մեր երեխաների ապագան։
Ուշադրությամբ վերաբերվեք ամեն մի արտաբերած խոսքին և արտահայտությանը։

Photos from Էթիկետի Ակադեմիա's post 13/01/2025

🧒🏻Ինչ սկսել եմ աշխատել երեխաների և դեռահասների հետ, դասերը մշտապես հագեցած են անցնում՝ մշակածս մեթոդաբանությանը համապատասխան:

👧🏻Էթիկետի խաղերը մեր պարապումքների անբաժան մասն են կազմում, որոնք մի քանի կարևոր գործառույթ են իրականացնում. խաղերը զարգացնում են հիշողությունը, ամրապնդում՝ ստացած գիտելիքները, առավել հետաքրքիր են և զվարճալի, օգնում են երեխաներին ինքնադրսևորվել և այլն:

11/01/2025

«Ժամանակը ակնթարթի պես անցնում է, և Նոր տարին պարզապես հիշեցում է, որ ամեն ինչ հնարավոր է՝ պետք չէ վախենալ առաջ շարժվելուց և նոր հորիզոններ բացելուց»:
Թող այս տարին յուրաքանչյուրիս համար լցված լինի լուսավոր պահերով և անսահման երջանկությամբ։✨

06/01/2025

🙏Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց։
Մեզ և ձեզ մեծ ավետիս։
Քրիստոսի ծնունդով մենք գտանք խաղաղություն և երջանկություն, որպես երկնքից տրված նվեր՝ լցնելով մեր սրտերը լույսով և հույսով:
Թող այս սուրբ օրը ձեր կյանք բերի ջերմություն, խաղաղություն և բարի գործերի ոգեշնչում, և հրաշքների հանդեպ հավատն ու մերձավորների հանդեպ սերը ավելանա յուրաքանչյուրիս մեջ՝ մղելով մեզ նոր քայլերի ու ձեռքբերումների։

💫Շնորհավոր Սուրբ Ծնունդ։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 22:00
Tuesday 10:00 - 22:00
Wednesday 10:00 - 22:00
Thursday 10:00 - 22:00
Friday 10:00 - 22:00
Saturday 10:00 - 22:00
Sunday 10:00 - 22:00