Հայոց լեզու և գրականություն

Հայոց լեզու և գրականություն

Share

Հայոց լեզվի և գրականության անհատական ու խմբային պարապմունքներ։ 📚📝

07/02/2024

Խոսենք հայերենի այն հիմնական և ամենատարածված սխալների մասին, որոնք այնքան շատ են առօրյա, գրավոր և բանավոր կիրառության մեջ, որ, ցավոք, ձգտում են դառնալ օրինաչափություն: 😟
Պետք է անհանգստանալ, որ անբնական ու անճիշտ կապակցությունները այսքան շատ են մեր առօրյայում։ ‼️
Իսկ այժմ կարդանք ճիշտ տարբերակները, որ այլևս չսխալվենք։ 😍😊

03/02/2024

Այս շարքը դեռ շարունակական կլինի 🩵

Երբեմն խոսելիս և գրելիս գործածում ենք ավելորդ բառեր, որոնք երկարացնում, նաև սխալ են դարձնում խոսքը։ Եթե մեր գրավոր և բանավոր խոսքից զեղչենք ավելորդ ու սխալ այդ միավորները, ապա խոսքը կդառնա միաժամանակ թե' սեղմ, թե' ճիշտ և թե' հայերեն։ 💚

Ահա դեպքերից երկուսը (տե'ս նկարի մեջ)։ 😊

Ճիշտ է ԿՐԿԻՆ ՀԻՇԵՑՆԵԼ և պարզապես ՎԵՐԱԴԱՌՆԱԼ։ 👌

Հ.Գ. Փոստային բաժանմունքներում և գրասենյակներում գործածվող հետվերադարձ բառը ևս սխալ է։ 📌

Photos from Հայոց լեզու և գրականություն's post 21/01/2024

🥳 Ձեզ եմ տրամադրում արևելահայերենի անկանոն բայերի գունավոր աղյուսակ։ 🥳

Անկանոն խոնարհում ունեցող բայերը խոնարհման հարացույցի որևէ մասում, շեղվելով համակարգային, օրինաչափական կաղապարից, այս կամ այն անդամը ձևավորում են ուրույն հիմքակազմությամբ կամ մասնիկավորմամբ կամ էլ դրանց համադրումով։
Անկանոնությունը հիմնականում արտահայտվում է անցյալ կատարյալում և նրա հիմքից կազմվող ձևերում (թողեցի, ասաց)։
🧡 Ե խոնարհման պարզ բայերն են` ԱՍԵԼ, ԲԵՐԵԼ, ԶԱՐԿԵԼ, ՈՒՏԵԼ։ Ե խոնարհման ածանցավոր բայերն են` ԱՆԵԼ, ԴՆԵԼ, ՏԱՆԵԼ, ԹՈՂՆԵԼ, ԵԼՆԵԼ, ՏԵՍՆԵԼ, ԼԻՆԵԼ։
🧡 Ա խոնարհման պարզ բայերն են` ԳԱԼ, ՏԱԼ, ԼԱԼ։ Ա խոնարհման բաղադրության քերականական ածանց ունեցող բայերն են` ԼՎԱՆԱԼ, (ՎԵՐ)ԿԵՆԱԼ, ԲԱՆԱԼ, ԴԱՌՆԱԼ։

#հայոցլեզու #հայերեն #քերականություն #ձևաբանություն #բայ #անկանոնբայեր

18/01/2024

✨️ Հայ գրականության այն գլուխգործոցներից մեկը, որի մասին անվերջ կարելի է խոսել։ ✨️

🕊 «Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է՝ պայմանավորված նրա նախահիմքում ընկած առասպելական դյուցազունների սխրանքներով և հայ ժողովրդի՝ իր ոսոխների, հատկապես արաբական բռնակալության դեմ մղած դարավոր պայքարով։
Էպոսի պատումներից մեկը 1874 թվականին գրի է առել Գարեգին Սրվանձտյանցը՝ հրատարակելով «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։ 1889 թվականին էպոսի մի տարբերակ գրի է առել Մանուկ Աբեղյանը, իսկ արդեն 1939 թվականին Հովսեփ Օրբելին՝ էպոսագետների խմբի հետ մեկտեղ, ստեղծում է 60 պատումներից բաղկացած համահավաք բնագիր։ 📃📚
Սասնա ծռերն» ամբողջական կամ մասնակի մշակել են նաև Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Սողոմոն Տարոնցին, Վիգեն Խեչումյանը, Հմայակ Սիրասը, Մկրտիչ Խերանյանը, Նաիրի Զարյանը և ուրիշներ։ 📖
Էպոսին բազմիցս անդրադարձել են կերպարվեստում, կինոարվեստում, թատրոնում։ 😊🧡
«Սասնա ծռեր» էպոսն ընդգրկված է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։ 📌

#հայգրականություն #էպոս #սասունցիդավիթ #սասնածռեր #մեծմհեր #փոքրմհեր

10/01/2024

Այս նկարը երկրորդ անգամ եմ տեղադրում։ 😊
Առաջին անգամ story տարբերակով էի տեղադրել, հետո մտածեցի ու հասկացա, որ տվյալ կանոնները պարտադիր պետք է լինեն էջումս ու որոշեցի հրապարակել որպես post` մնայուն ու երևացող։ 😍🥰

Պահպանե՜ք, որ չմոռանաք ❤️

#հայոցլեզու #կանոններ #դպրոց #դասեր #ձևաբանություն #պնդումներ

06/01/2024

❤️ Իմ սիրելիների շարքից.... լեզվական սխալներ, խախտումներ 💁‍♀️

Այս անգամ կարդանք բառերի ՃԻՇՏ և ՍԽԱԼ գրությունը ❤️ 💁‍♀️

#հայոցլեզու #բառաձևեր #ճիշտևսխալ

10/12/2023

Այս անգամ կարդում ենք իրար այդքան նման, բայց տարբեր հոլովների մասին։ 😊
Վստահ եմ՝ դպրոցում շատերս էինք շփոթում այս հոլովները, ո՞ր դեպքում հայցականը գրենք ճիշտ այնպես, ինչպես ուղղական հոլովն է և ո՞ր դեպքում գրենք տրական հոլովի նմանությամբ։ 🙄😉
Այժմ կարդանք այս հոլովների ընդհանրությունների և տարբերությունների մասին։
(տե՛ս նկարի մեջ):

➡ Իսկ վերջում մեկընդմիշտ հիշենք՝
հայցական հոլովը ՈՒՆԻ ՁԵՎԱՅԻՆ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ․ մի դեպքում համանուն է ուղղականին, մի դեպքում՝ տրականին։
▶ Ուղղականի հետ համանունություն է ունենում իրանիշ գոյականի, նաև անձնանիշ գոյականի իրի առման դեպքում։
▶ Տրականի հետ համանունություն է ունենում անձնանիշ գոյականի, նաև իրանիշ գոյականի անձի առման դեպքում։ 🧡

Photos from Հայոց լեզու և գրականություն's post 21/10/2023

Այս անգամ սովորում ենք ԶԵՐԾ և ԶՈՒՐԿ բառերի ճիշտ գործածությունը։ 📌

✔️ Եթե ասենք կարճ, զերծ լինում են վատ բանից, զուրկ՝ լավ։

Այս հարցին անդրադարձել է լեզվաբան Պետրոս Բեդիրյանը։ Ըստ նրա՝ սրանք հոմանիշ բառեր են, որոնք «մի բանից հեռու լինելու, մի բան չունենալու» ընդհանուր նշանակությունը ունեն, որոնք, սակայն, հստակորեն տարբերակվում են կիրառության նրբերանգներով։

😌 Հիշենք նաև մաքսազերծ, մաքսազերծել բառերը, որոնցում զերծ-ն ունի «անմեղ»՝ չեզոք նշանակություն։

Բերենք նաև զուրկ-ով կազմված բարդությունների օրինակներ, որտեղ այն բառերին տալիս է «լավ բան չունենալու» նշանակություն՝ ընչազուրկ, ձայնազուրկ, պատվազուրկ, իմաստազուրկ։ 😉

Դե ինչ, մեկնաբանություններում գրի'ր հավանեցի՞ր գրառումը, թե՞` ոչ։ 🧡

#հայոցլեզու #հայերեն #լեզվաբանություն #բառեր #կանոններ #ճիշտըևսխալը #ուղղագրություն #դասեր

18/10/2023

#Հետաքրքիրփաստեր ֊ի շարքից 💌

📌 «Ի՞նչն է հատկանշական Սարոյանի համար` որպես գրողի։
😌 Սարոյանը բուռն է, պոռթկուն և խելացի, նա թախծոտ է, քնքուշ ու մարդկային, նա միամիտ է ձևանում, սակայն բնավ միամիտ չէ…: 🧡 Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորումներով, նա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը»։ 😊

Ի՞նչ գիտեք Սարոյանի մասին, գրե'ք մեկնաբանություններում։ 🧚‍♀️

#հայգրականություն #օտարագիրգրողներ #հայմեծերը #վիլյամսարոյան #սարոյան #բարիհսկա

Photos from Հայոց լեզու և գրականություն's post 09/10/2023

📌 #կարևոր

Այնուամենայնիվ, որքան էլ այս բառերը նշանակությամբ նույնն են, մի միտում է նկատվում․ վատ, անցանկալի դեպքերի կապակցությամբ մարդիկ հաճախ գործածում են առիթով-ը, իսկ ուրախ, հաճելի դեպքերի կապակցությամբ՝ առթիվ-ը։ Հարկավոր է ուշադիր լինել և չծավալել այդ միտումը։ ❗️

#հայոցլեզու #հայերեն #բառագիտություն #բառեր #ճիշտևսխալ #կանոններ

06/10/2023

📌 #նորնկար

Վերհիշենք, որ լեզվաբանությունը կազմված է հետևյալ բաժիններից` հնչյունաբանություն, բառագիտություն, ձևաբանություն, շարահյուսություն:

Մի փոքր բառագիտության մասին ... 🧚‍♀️

Բառագիտությունն ուսումնասիրում է բառը, նրա կազմությունը, ստուգաբանական ծագումը և իմաստային հարաբերակցությունը այլ բառի հետ: Ըստ այդմ` բառագիտությունը բաժանվում է երկու մեծ խմբի`
 բառակազմություն և իմաստաբանություն: ❗️❗️

🧡 ԲԱՌԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆՆ ուսումնասիրում է բառերի կազմությունը` արմատ, բառածանցում, բառաբարդում և դրանց գրությունը:

Իհարկե գիտենք նաև, որ բառը նվազագույն այն իմաստային միավորն է, որն ուսումնասիրում է բառագիտությունը: 😌

🧡 Բառագիտության այն բաժինը, որն ուսումնասիրում է բառերի իմաստային հատկանիշները, կոչվում է ԻՄԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ:

Մենք սովորել ենք, որ բառերն, ըստ իրենց իմաստային հատկանիշների լինում են` մենիմաստ, բազմիմաստ, հոմանիշ, հականիշ, համանուն, հարանուն:

#հայոցլեզու #հայերեն #քերականություն #բառագիտություն #բառակազմություն #իմաստաբանություն #բառեր #բառ #պարապմունքներ

28/09/2023

#պարզ և #մատչելի 👇

🧡 Երկու և ավելի բառերի կապակցությունները, կոչվում են բառակապակցություններ:

Բառակապակցությունների մեծ մասում բառերը հասկացվում են իրենց սովորական՝ ուղիղ իմաստներով: 💚

❕️ ❗️ Կան նաև այնպիսի բառակապակցություններ, որոնցում բառերն իրենց ուղիղ իմաստներով չեն հասկացվում, այլ միասին նոր՝ փոխաբերական իմաստ են արտահայտում: Այդպիսի բառակապակցությունները կոչվում են դարձվածքներ:

🤔 Գլուխ կոտրել-ը դարձվածք է և նշանակում է «մի բանի համար շատ չարչարվել, ճիգ գործադրել» կամ «մի բանի վրա շատ մտածել»: Օրինակ՝ Նրանք շատ չարչարվեցին, շատ գլուխ կոտրեցին, շատ գրքեր թերթեցին, բայց ոչ ոք չկարողացավ իմանալ, թե իրականում ի՛նչ է գտնված իրը:

Իսկ հազվադեպ հանդիպող դարձվածքների բացատրությունը կարող եք կարդալ այստեղ։ 😊👇

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Yerevan