Քաղաքացիական կրթություն և մասնակցություն/ACE

Քաղաքացիական կրթություն և մասնակցություն/ACE

Share

Բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը:

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։
-----------------------------------
The Armenia Civics for Engagement (ACE) Program will improve the quality of Armenia’s formal and non-formal civic education to foster youth public participation and advancement of democratic processes in Armenia.

14/02/2025

Սիրելի՛ հետևորդներ,
Հավանաբար շատերդ տեղյակ եք, որ սթ․ հունվարի 20-ին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որով ժամանակավորապես դադարեցվել է ԱՄՆ արտաքին աջակցության տրամադրումն օտարերկրյա պետություններին՝ այդ թվում Հայաստանին։
Այդ հրամանի համաձայն՝ ներկա պահին ամբողջ աշխարհում ԱՄՆ ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրերի գործունեությունը կասեցված է․ այդ ընթացքում ԱՄՆ համապատասխան պետական կառույցները պետք է վերագնահատեն այդ ծրագրերի համապատասխանությունը ԱՄՆ գերակա շահերին, ինչի արդյունքում կորոշվի, թե որ ծրագրերն ամբողջությամբ կամ մասնակիորեն կշարունակեն իրենց աշխատանքները և որ ծրագրերը կփակվեն։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը, որը ֆինանսավորվում էր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից և իրականացվում էր «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ»-ի և իր ենթադրամաշնորհառուների կողմից, ևս ժամանակավորապես կասեցված է 85 օրով։
«ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ»-ի հայտարարությանը ծանոթացեք սկզբնաղբյուրում 👇

Սիրելի՛ հետևորդներ,
Հավանաբար շատերդ տեղյակ եք, որ սթ․ հունվարի 20-ին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որով ժամանակավորապես դադարեցվել է ԱՄՆ արտաքին աջակցության տրամադրումն օտարերկրյա պետություններին՝ այդ թվում Հայաստանին։

Այդ հրամանի համաձայն՝ ներկա պահին ամբողջ աշխարհում ԱՄՆ ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրերի գործունեությունը կասեցված է․ այդ ընթացքում ԱՄՆ համապատասխան պետական կառույցները պետք է վերագնահատեն այդ ծրագրերի համապատասխանությունը ԱՄՆ գերակա շահերին, ինչի արդյունքում կորոշվի, թե որ ծրագրերն ամբողջությամբ կամ մասնակիորեն կշարունակեն իրենց աշխատանքները և որ ծրագրերը կփակվեն։

Այս պահին «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ»-ի կողմից իրականացվող հետևյալ երեք ծրագրերը ևս ժամանակավորապես կասեցված են 85 օրով․

🔹 «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր, որը ֆինանսավորվում էր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից
🔹 «Անգլերենի և սոցիալական հմտությունների դասընթացներ՝ հանուն երիտասարդների առաջընթացի» ծրագիրը և «Անգլերենի ուսումնառություն և երիտասարդների զարգացում» ծրագիրը, որոնք երկուսն էլ ֆինանսավորվում են ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի միջոցով։

Խնդրում ենք մեր ծրագրերի կարգավիճակի վերաբերյալ հիմք ընդունել միայն «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ»-ի, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի Ֆեյսբուքյան պաշտոնական էջերում տեղադրված տեղեկությունները։ Դրանց վերաբերյալ նորություն ունենալու դեպքում անմիջապես կտեղադրենք վերոնշյալ էջերում։

Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին և շահառուներին ծրագրերի կասեցման ընթացքում մեր համատեղ աշխատանքների ապագային վերաբերող որոշումներին մեզ հետ միասին համբերատար սպասելու համար։

Քաղաքացիական կրթություն և մասնակցություն/ACE

Photos from Քաղաքացիական կրթություն և մասնակցություն/ACE's post 27/12/2024

📚Դեկտեմբերի 24-ին Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի Քաղաքացիական կրթության կենտրոնում Գյումրու երիտասարդներն ունեցան հնարավորություն մասնակցելու «Մեդիան և թվային գրագիտությունը» խորագրով դասընթացին։
✨Դասընթացավար Արթուր Զաքարէ Հարությունյանը մասնակիցներին ներկայացրեց ինչպես պաշտպանել անձնական տվյալները, վերահսկել թվային հետքը և խուսափել ֆիշինգից։
________________________________________________
📌 Դասընթացները կազմակերպվում են «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուների կողմից։
🇺🇸🇦🇲 Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ` ԱՄՆ ՄԶԳ միջոցով:
Project Harmony Armenia Շիրակի պետական համալսարան/Shirak State University USAID Armenia

Photos from Քաղաքացիական կրթություն և մասնակցություն/ACE's post 26/12/2024

📌 Դեկտեմբերի 24-ին Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի Քաղաքացիական կրթության կենտրոնում տեղի ունեցավ երիտասարդների հանդիպումը Եղեգնաձոր խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Ավագյանի հետ։ Հանդիպման ընթացքում Ավագյանը երիտասարդների հետ խոսեց համայնքների զարգացման ծրագրերի և առկա խնդիրների, կրթական ծրագրերի և սահնանամերձ գյուղերի ուսանողներին վերաբերող հարցերի շուրջ։
✅ Հանդիպմանը երիտասարդները հետաքրքրված էին տեղեկանալ համայնքի աղբահանությունից, միգրացիայից, նախատեսվող ծրագրերից և դրանցում երիտասարդների լիարժեք ու ակտիվ մասնակցությունից։։ Ավագյանը բավարար պատասխաններ տվեց նաև նրանց կողմից բարձրացված հարցերին։
--------------
📌 Միջոցառումը կազմակերպվել էր «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուների կողմից։
🇺🇸🇦🇲 Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ` ԱՄՆ ՄԶԳ միջոցով:
Project Harmony Armenia USAID Armenia Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ/Vayots Dzor Regional State College

21/12/2024

📍 Շաբաթ օրը հարմար առիթ է հարմարավետ տեղավորվել բազմոցին և դիտել կամ լսել շաբաթվա ընթացքում բաց թողած կարևոր տեսանյութերը։ Այս գրառմանը կից տեղադրում ենք Ազգային ժողովում «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի երիտասարդության ներգրավման բաղադրիչի ղեկավար Արմեն Բեժանյանի ելույթը «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ (տևողությունը 5 րոպե)։
❗️ Կարևորելով օրենքի նախագիծը՝ Բեժանյանը կոչ է անում օրենսդիր մարմնին չընկրկել և առաջիկայում ընդունել այն, քանի որ, նրա համոզմամբ, սա այն նախագծերից է, որն արժեքավոր փոփոխություն կարող է բերել մեր իրականություն։
📍 Նախագծի շուրջ խորհրդարանական լսումները տեղի են ունեցել դեկտեմբերի 17-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հրավերով:
✅ Արմեն Բեժանյանի և լսումներին հնչած մյուս ելույթներին ծանոթացեք հետևյալ հղմամբ՝
https://www.youtube.com/live/BPuTHz7UBDA?si=iStyrNCslgVIxITL&t=13170

Photos from Քաղաքացիական կրթություն և մասնակցություն/ACE's post 21/12/2024

📍 Դեկտեմբերի 19-ին երիտասարդներն հնարավորություն ունեցան մասնակցելու «Արհեստական բանականության գործիքներ» թեմայով դասընթացի, որը վարեց ԱԲ հետազոտող, լրագրող Հայկ Հովհաննիսյանը:
--------------
📌 Դասընթացները կազմակերպվում են «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուների կողմից։
🇺🇸🇦🇲 Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ` ԱՄՆ ՄԶԳ միջոցով:
Project Harmony Armenia USAID Armenia Եվրասիա միջազգային համալսարան/Eurasia International University

Photos from Քաղաքացիական կրթություն և մասնակցություն/ACE's post 19/12/2024

Ամփոփելով դեկտեմբերի 18-ի թեժ բանավեճի արդյունքները, որը կազմակերպել էինք Եվրասիա միջազգային համալսարանի Քաղաքացիական կրթության կենտրոնում, կարող ենք ասել, որ բանավեճին մասնակցած «Դեմ» և «Կողմ» խմբերի անդամները շատ լավ էին ուսումնասիրել բանավեճի համար ընտրված թեման՝ Հայաստանում ակադեմիական քաղաքի ստեղծման գաղափարը։

Թեպետ խմբերի ներկայացրած հիմնավորումները տեղին էին, սակայն, ըստ բանավեճի դատավորների, որոշ դեպքերում բավարար ազդեցիկ չէին։

Բանավեճի ավարտին դատավորները կիսվեցին իրենց դիտարկումներով՝ խոստովանելով, որ ակնկալում էին ավելի անմիջական ելույթներ՝ առավել վճռական դիրքորոշումներով։ Նրանք խորհուրդ տվեցին ելույթը չվերածել պատրաստի տեքստերի ընթերցանության, իսկ մրցակից թիմին ավելի բարդ հարցեր ուղղել։

Բանավեճի դատավորների անհատական գնահատականների ամփոփման արդյունքում հաղթող ճանաչվեց «Դեմ» դիրքորոշում ունեցող թիմը։ Բոլոր մասնակիցները ստացան վկայականներ, իսկ հաղթող թիմի անդամները պարգևատրվեցին գրքերով։

Հիշեցնենք, որ բանավեճը կազմակերպվել էր «Արդյունավետ բանավեճ» և «Բանակցային հմտություններ և գործիքակազմ» խորագրերով փուլային դասընթացներից հետո։ Բանավեճի դատավորների առաքելությունն ստանձնել էին հենց այս դասընթացների դասընթացավարներ Անի Հովասափյանն ու Մերրի Շահբազյանը, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 1-ին բաղադրիչի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը։
--------------
📌 Դասընթացները կազմակերպվում են «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուների կողմից։
🇺🇸🇦🇲 Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ` ԱՄՆ ՄԶԳ միջոցով:
Project Harmony Armenia USAID Armenia Եվրասիա միջազգային համալսարան/Eurasia International University

19/12/2024

ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է հայերեն տեքստը բանավոր խոսքի վերածող՝ Text-to-Speech առաջին հավելվածի մշակմանը, որը օրերս ներկայացվեց Երևանում: Այս գործիքը նպատակ ունի առավել մատչելի դարձնել առաջադեմ տեխնոլոգիաները թե՛ հաշմանդամություն ունեցող անձանց և թե՛ հանրության ավելի լայն շրջանակի համար։

«Հայերեն տեքստը բանավոր խոսքի վերածող այս հավելվածը ավելին է, քան պարզապես տեխնոլոգիական լուծում՝ այն վկայում է բոլորի համար հավասար հնարավորություններ խթանելու մեր համատեղ հանձնառության մասին: Կամրջելով նորարարությունն ու ներառումը՝ այս գործիքը հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն է տալիս լիարժեքորեն մասնակցել հասարակական կյանքին և ինքնուրույն օգտվել հիմնական ծառայություններից»,- միջոցառմանն իր ելույթում ասել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն:

Տեքստը խոսքի վերածող հավելվածը հաշմանդամություն ունեցող անձանց համար ունի արդյունավետության զգալի ներուժ տարբեր ոլորտներում:

Կրթական հարթակներ․ ուսումնական նյութերը հասանելի է դարձնում հաշմանդամություն ունեցող ուսանողների համար՝ հնարավորություն տալով ավելի ներառական կրթական միջավայրում սովորել։

USAID Armenia

Մանրամասները կից հղմամբ 👇

Send a message to learn more

Photos from Քաղաքացիական կրթություն և մասնակցություն/ACE's post 18/12/2024

💥 Թեժ բանավեճ Եվրասիա միջազգային համալսարան/Eurasia International University ՔԿԿ-ում։ Դեմ և կողմ խմբերի անդամները իրենց հիմնավորումներն են ներկայացնում «Ակադեմիական քաղաք. կրթական հնարավորությունների լավագույն հարթակ» թեմայի վերաբերյալ։
Բանավեճը կազմակերպվել է «Արդյունավետ բանավեճ» և «Բանակցային հմտություններ և գործիքակազմ» խորագրերով փուլային դասընթացներից հետո։
--------------------------
📌 Դասընթացները կազմակերպվում են «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուների կողմից։
🇺🇸🇦🇲 Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ` ԱՄՆ ՄԶԳ միջոցով:
Project Harmony Armenia USAID Armenia Եվրասիա միջազգային համալսարան/Eurasia International University

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


2/2 Proshyan Str
Yerevan
0019