31/12/2023
Ավարտին է մոտենում 2023… իսկ դու հասցրել ես՞՞՞…
✨Վերջին օրերին ամենաշատ կրկնվող բառերը… ու բոլորը շտապում են ավարտել, ամփոփել ու նորը սկսել։
✨Սպասի’ր, մի շտապիր, այս գլխապտույտ առաջացնող մրցավազքի մեջ վերջակետ դնելուց ու նորը սկսելուց առաջ դի’ր միջակետ՝ գնահատի’ր ու վայելի’ր այն ինչ ունես այսօր։
✨Դեկտեմբերի 31..հունվարի 1… հերթական օրեր են, ինչպես տարվա մնացած 365 օրերը։
✨Պետք չէ սպասել սահմանված սկզբին ու ավարտին քո նորը սկսելու ու հնին հրաժեշտ տալու համար։ Ամեն օր դա մի նոր սկիզբ է։
✨Մի’ սպասիր Ամանորի զանգերի ղողանջին հրաշքների սպասումով… հրաշքները կատարվում են ամեն օր, եթե հավատում ես… 🪄🪄🪄
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ💫💫💫