Երևանի Հակոբ Պարոնյանի անվան հ.59 հիմնական դպրոց

Երևանի Հակոբ Պարոնյանի անվան հ.59 հիմնական դպրոց

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Երևանի Հակոբ Պարոնյանի անվան հ.59 հիմնական դպրոց, Education Website, Երևան, Վարշավյան 45, Yerevan.

17/07/2026

📣Ուշադրությո՛ւն, սիրելի՛ ծնողներ։

Լավ լուր ունենք։😍

Այսուհետ 2021 և 2022 թվականներին ծնված երեխաները նույնպես կարող են հաճախել անվճար նախակրթարան։🥰

Եթե ձեր փոքրիկը 4–6 տարեկան է, ապա սիրով սպասում ենք նրան մեր նախակրթարանում:🤍✨

❣️Ընդունելությունն արդեն մեկնարկել է։

13/07/2026

2026-2027 ուսումնական տարում ՀՀ պետական ավագ դպրոցներում 10-րդ դասարանի ընդունելությունն առաջին անգամ իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ հայտագրման միջոցով:

Հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու քայլով.

Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Էջը բացելու մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում։
Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/ հարթակում ունեք ձեր էջը, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք դպրոցը: Հայտագրման քայլերը ներկայացված են «Ավագ դպրոցում հայտագրում» տեսաուղեցույցում:
Հայտագրման, դպրոցի տնօրենին դիմում ներկայացնելու, ինչպես նաև դպրոցի հետ պայմանագիր կնքելու ողջ գործընթացը թվայնացված է և հնարավոր է իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ծնողի կողմից ստեղծված էջով։

Հայտագրումն իրականացվելու է երկու փուլով։

Փուլ առաջին

Հուլիսի 20–ին՝ ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 2-ը՝ ժամը 24։00–ը ներառյալ, հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող երեխաների համար (արտոնությունները տեսանելի կլինեն համակարգում)։ Արտոնություններից կարող են օգտվել․

տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաները,
տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները,
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող ներքոնշյալ խմբերի երեխաները՝
ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաները կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաները,
խնամակալության տակ գտնվող երեխաները,
հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները
Արտոնությունից կարող են օգտվել նաև Հայաստանի Հանրապետության տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաները, եթե ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) մինչև հայտագրման մեկնարկը՝ հուլիսի 20-ը, ԿԳՄՍՆ էլեկտրոնային հասցեին ([email protected]) ուղարկել է դիմում և համապատասխան տեղեկանքներ՝ ըստ սահմանված կարգի։

Նշված արտոնությունները վերաբերում են ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ հաճախողներին։

Փուլ երկրորդ

Օգոստոսի 4–ին՝ ժամը 09:00-ից, տասներորդ դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) համար։ Հայտագրում կիրականացվի նաև այն սովորողների համար, որոնց ծնողներից մեկը պատկանում է նշված խմբերից որևէ մեկին, իսկ մյուսը ՀՀ քաղաքացի է։ Համակարգը բաց է նաև ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների համար, որոնց ծնողները ցանկանում են երեխաներին հայտագրել հայերենով ուսուցմամբ դասարաններում։

Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի քանակից։

Օգոստոսի 11-ին՝ ժամը 09:00-ից, հայտագրում կիրականացվի նաև հետևյալ խմբերի համար՝ ծնողների ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում․

օտարերկրյա քաղաքացիներ,
երկքաղաքացիներ,
քաղաքացիություն չունեցող անձինք (նրանց օրինական ներկայացուցիչներ),
ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաներ
երբ ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։
Հայտագրման անհրաժեշտություն չկա այն դպրոցներում, որոնցում ընդունելությունը կիրականացվի սահմանված ներքին ընթացակարգերով․

մասնագիտացված դպրոցներ,
բարձրագույն ուսումնական հաստատությունների ենթակայությամբ գործող դպրոցներ,
հանրակրթական դպրոցների «Արհեստական բանականություն» սերունդ դասարաններ,
միջնակարգ դպրոցներ կամ վարժարաններ, որոնցում ծնողի դիմումի համաձայն՝ սովորողները կփոխադրվեն նույն ուսումնական հաստատության կրթության երրորդ աստիճան:
Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։

10/07/2026

🌍 Խոսի՛ր անգլերեն, ստեղծի՛ր նոր հնարավորություններ։

📢 Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան հ. 59 հիմնական դպրոցը միանում է Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality-ի կարևոր նախաձեռնությանը։

Այս կապակցությամբ սիրով հրավիրում ենք խոսակցական անգլերենի ակումբի կամավորների։

Եթե դուք սահուն խոսում եք անգլերեն և ցանկություն ունեք ձեր գիտելիքներով ու էներգիայով ոգեշնչել դպրոցականներին, օգնել նրանց հաղթահարել լեզվական բարիերներն ու զարգացնել հաղորդակցման հմտությունները, ապա մենք փնտրում ենք հենց ձե՛զ։

👥 Ովքե՞ր կարող են դառնալ կամավոր.
✔️ Փորձառու և սկսնակ ուսուցիչներ,
✔️ Բուհերի ակտիվ ուսանողներ,
✔️ Դպրոցի շրջանավարտներ,
✔️ Ծնողներ,
✔️ Եվ բոլոր նրանք, ովքեր պատրաստ են իրենց ժամանակն ու փորձը ներդնել մատաղ սերնդի կրթության ու զարգացման գործում։

📚 Ակումբի պայմանները.
Ակումբը կգործի այս տարվա սեպտեմբերից, շաբաթական 2 օր, ամբողջությամբ անվճար հիմունքներով։

🤝 Եկեք միասին ստեղծենք մի աշխույժ ու ջերմ միջավայր, որտեղ անգլերենը կդադարի լինել սոսկ դպրոցական առարկա և կդառնա կենդանի շփման, նոր ընկերությունների ու մեծ հեռանկարների հնարավորություն։

📞 Մանրամասների և գրանցման համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 010207259
📍 Մեր հասցեն՝ ք․ Երևան, Վարշավյան 45:

✨ Ձեր կամավորական աջակցությունը կարող է դառնալ այն կարևոր խթանը, որը կփոխի երեխաների ապագան՝ նրանց տալով վստահություն և հաջողության հասնելու նոր հնարավորություններ։

#դպրոց #անգլերեն #կամավոր

Photos from Երևանի Հակոբ Պարոնյանի անվան հ.59 հիմնական դպրոց's post 03/07/2026

Էկոլոգիական կրթությունը կարևոր քայլ է դեպի պատասխանատու և կայուն ապագա։ 🌿🌎

Մեր դպրոցի ուսուցիչներ Լուսինե Կարապետյանը, Հասմիկ Ապելյանը և Մարիամ Ասոյանը, ինչպես նաև 8-րդ դասարանի աշակերտուհի Լուիզա Կարախանյանը, մասնակցեցին «Էկո-դպրոցներ» ծրագրի համաժողովին։ Համաժողովը հարթակ էր փորձի փոխանակման, նոր գաղափարների քննարկման և բնապահպանական նախաձեռնությունների ներկայացման համար։ Վստահ ենք, որ ստացած գիտելիքներն ու փորձը կվերածվեն նոր նախաձեռնությունների և կխթանեն մեր դպրոցում բնապահպանական մշակույթի զարգացմանը։
#էկոդպրոցներ
#կանաչապագա

01/07/2026
Photos from Երևանի Հակոբ Պարոնյանի անվան հ.59 հիմնական դպրոց's post 30/06/2026

Դպրոցում կայացավ ուսումնական տարվա մանկավարժական խորհրդի վերջին նիստը, որի ընթացքում ներկայացվեցին իրականացված աշխատանքների հաշվետվությունները, քննարկվեցին կրթական գործընթացին վերաբերող կարևոր հարցեր և նախանշվեցին հետագա անելիքները։
Նիստի ավարտին դպրոցի տնօրեն Թերմինե Մելքոնյանը պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեց մի շարք մանկավարժների, աշխատակիցների, ծնողների և աշակերտների՝ նրանց բարեխիղճ աշխատանքի, պատասխանատվության, ակտիվ համագործակցության, դպրոցի զարգացման գործում ունեցած ներդրման և ձեռքբերումների համար։
Մրցանակաբաշխությունն անցավ ջերմ և տոնական մթնոլորտում՝ արժևորելով յուրաքանչյուրի նվիրումն ու կատարած աշխատանքը և խրախուսելով նոր հաջողությունների ու ձեռքբերումների ձգտումը։

27/06/2026

🍀Հրաշալի օր՝ լի նոր տպավորություններով, անկեղծ ժպիտներով և գեղեցիկ պահերով։
Մեր կոլեկտիվի տարեվերջյան էքսկուրսիան դեպի Գյումրի դարձավ հիշողություններով հարուստ մի ճամփորդություն։✨

Photos from Երևանի Հակոբ Պարոնյանի անվան հ.59 հիմնական դպրոց's post 24/06/2026

Անգլերենի ուսուցիչ Վարդուհի Բաղդասարյանը մասնակցել է «OpenAI Academy» ծրագրի շրջանակում կազմակերպված համաժողովին, որը նվիրված էր արհեստական բանականության կիրառմանը կրթության ոլորտում։ Համաժողովի ընթացքում նա ծանոթացել է ժամանակակից թվային գործիքներին, նորարարական կրթական մեթոդներին և արհեստական բանականության հնարավորություններին՝ ուսուցման գործընթացն առավել արդյունավետ ու հետաքրքիր դարձնելու նպատակով։ Ձեռք բերված գիտելիքներն ու փորձը կնպաստեն կրթության որակի բարձրացմանը և նոր տեխնոլոգիաների արդյունավետ ներդրմանը դասավանդման գործընթացում։
#ԿԶՆԱԿ #ԵՊՀ #համաժողով #միջազգայինթվայինհարթակ

Photos from Երևանի Հակոբ Պարոնյանի անվան հ.59 հիմնական դպրոց's post 24/06/2026

24.06.2026թ.
🎓9-րդ դասարան
«Գրականություն» եւ «Հայաստանի պատմություն» առարկաներից
ինտեգրված ավարտական քննություն՝
ԷՍՍԵ🖊️

18/06/2026

Հարգելի՛ ծնողներ,
մինչև առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրմումը՝ նախ ծնողը պետք է գրանցվի my.emis.am հարթակում․ գրանցման քայլերը մանրամասն ներկայացված են ուղեցույցում՝ ⤵️
https://www.youtube.com/watch?v=NFiHAmFJPyg

my.emis.am հարթակում գրանցումից հետո անհրաժեշտ է հայտագրել երեխային ըստ ժամանակացույցի՝

✅հունիսի 8-21-ը՝ արտոնություն ունեցող երեխաների համար

✅հունիսի 23-ից՝ հայերենով ուսուցման դասարանների համար՝ ընդհանուր հիմունքներով

✅հունիսի 30-ից՝ ռուսերենով ուսուցման դասարանների համար

Առաջին դասարանցիների առցանց հայտագրման քայլերը՝ ուղեցույցում ⤵️
https://www.youtube.com/watch?v=Rll2nuKB2JA

❗️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Որպես հայտագրման նախապատրաստական կարևոր քայլ՝ նախ պետք է ստուգել երեխայի տվյալների ամբողջականությունը։
Այս նպատակով երեխայի և ծնողի հանրային ծառայության համարանիշները պետք է մուտքագրել http://stugum.emis.am/ համակարգ և հավաստիանալ երեխայի անձնական տվյալների առկայության ու ճշգրտության հարցում։
Այս քայլն անհրաժեշտ է բուն հայտագրման գործընթացի ժամանակ հնարավոր խնդիրներից խուսափելու համար։

✅ Հարցերի դեպքում դիմել դպրոցին:

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Երևան, Վարշավյան 45
Yerevan
0037

Opening Hours

Monday 08:00 - 16:00
Tuesday 08:00 - 16:00
Wednesday 08:00 - 16:00
Thursday 08:00 - 16:00
Friday 08:00 - 16:00