09/11/2024
❗️Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն❗️
Երևանի «Դատական փորձագիտության և հոգեբանության» ինստիտուտում մեկնարկում է միասնական քննությունների նախապատրաստական դասընթացներ բակալավրի կրթական ծրագրով ԵԴՓՀ-ի առկա և հեռակա ուսուցման` 2025-2026թթ. ուսումնական տարվա դիմորդների համար:
📌 Դասընթացների տևողությունն է մինչև միասնական քննությունների մեկնարկը;
📌 Նախատեսվում է շաբաթական երեք պարապմունք` 3 ժամ տևողությամբ;
📌 Դասընթացները ներառում են հետևյալ առարկաները`
📚 Հայոց լեզու և գրականություն;
📚 Օտար լեզու;
📚 Հայոց պատմություն:
‼️ Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել` 010-52-57-87 (քաղաքային) և 091-40-50-87 (բջջային) հեռախոսահամարներով երկ-ուբթ, ժամը` 10:00-16:00 ընկած ժամանակահատվածում:
22/07/2024
Սույն թվականի հուլիսի 5-ից մինչև հուլիսի 21-ն ընկած ժամանակահատվածում Երևանի «Դատական փորձագիտության և հոգեբանության» ինստիտուտի ուսանողները, ավագ դասախոս՝ իրավաբանական գիտությունների թեկնածու Հակոբ Պետրոսյանի ղեկավարությամբ մասնակցեցին Ռուսաստանի Դաշնության Գիտության և բարձրագույն կրթության նախարարության կողմից ամենամյա անցկացվող «Летний университет 2024» նախագծին: Այն անցկացվում էր Եկատերինբուրգ քաղաքի Բ.Ն. Ելցինի անվան Ուրալի դաշնային համալսարանում (УрФУ), որի հետ մեր ԲՈւՀ-ը ունի շատ ջերմ հարաբերություններ, որոնց մասին բազմիցս նշել ենք: Արարողության բացման խոսքով հանդես եկան Համալսարանի ռեկտոր՝ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Կոկշարով Վիկտոր Անատոլյեվիչը և ՌԴ Գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար՝ Մոգիլյովսկիյ Կոնստանտին Իլյիչը, վերջինս տեսաուղերձով, և մի շարք այլ գործիչներ: Նախագծին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած մոտ 400 ուսանողներ, որոնցից միայն Հայաստանի Հանրապետության տարբեր ԲՈւՀ-երից մասնակցում էին մոտ 30 ուսանողներ: Նախագծի ընթացքում ուսանողներն իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել Համալսարանի կողմից անցկացվող դասընթացներին, որի ավարտին օտարերկրյա ուսանողների հետ համատեղ կազմել են պրոեկտներ, որոնք արժանացել են բարձր գնահատականների և տրվել են սերտիֆիկատներ: Մեր ԲՈւՀ-ի անձնակազմը առանձին հանդիպումներ անցկացրեցին Համալսարանի Հումանիտար ուղղության ինստիտուտի ակադեմիական և նախագծերի զարգացման դպրոցի տնօրեն,
փիլիսոփայական գիտությունների դոկտոր Զայցեվ Պավել Լեոնիդովիչի և պրոֆեսոր, բանասիրական ֆակուլտետի ամբիոնի տնօրեն, ձեռագրաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ Պլոտնիկովա Աննա Միխայիլովնայի հետ: Հանդիպումը ընթացավ ջերմ մթնոլորտում, քննարկվեցին ԲՈւՀ-երի միջև երկկողմ կրթական գործունեության ուղղություններով տարվող աշխատանքների բարելավմանը, զարգացմանը, ուսանողների ԲՈւՀ-ից ԲՈւՀ տեղափոխություններին ուղղված հարցերը:
Համալսարանի կողմից անցկացվեցին նաև զբոսարշավներ, մասնավորապես՝ Ռազմական տեխնիկայի թանգարան, Համալսարանի Հումանիտար ուղղության ինստիտուտ, Եվրոպա-Ասիա սահման, «Պարկ Սկազով», «Մայակովսկու անվան այգի», «Ելցին Կենտրոն» և քաղաքի պատմամշակութային այլ գեղատեսիլ վայրեր, որոնց ընթացքում պատմվում էին Եկատերինբուրգ քաղաքի և ամբողջ մարզի հիմնման, զարգացման և այլ բազմաթիվ պատմությունների մասին: Այց կատարվեց նաև տեղի Սուրբ Կարապետ Հայ Առաքելական Եկեղեցի:
Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին նախագիծը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:
04/07/2024
Սիրելի՛ մագիստրոսներ, դուք ստանձնում եք իրավագիտության և դատական փորձագիտության ոլորտի բարգավաճման ու զարգացման ներդրումը կատարելու պարտավորություն, ձեզ ցանկանում ենք ամենայն բարիք ու հաջողություններ, թող իրականություն դառնան ձեր երազանքները:
26/03/2024
Հանցագործությունների դեմ պայքարը՝ կատարված հանցագործությունների բացահայտումը, մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելը ոչ միայն իրավապահ մարմինների, այլև ցանկացած հասարակության առաջնահերթ խնդիրներից է: Հանցագործությունների բացահայտման գործում անգնահատելի է դատական փորձաքննության դերը: Եթե քրեական գործով նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ են գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի բնագավառների հատուկ գիտելիքներ, ապա նշված դեպքում անհնար է խուսափել փորձաքննություն նշանակելուց և կատարելուց: Այդ տեսակետից դատական փորձաքննությունը տարաբնույթ հանցագործությունների բացահայտման կարևոր և անհրաժեշտ նախապայմաններից մեկն է:
Որքան գիտության, տեխնիկայի, արվեստի և արհեստի բնագավառ ու ոլորտ՝ այնքան փորձաքննություն: Բնական և տեխնիկական գիտությունների տվյալներն օրեցօր ավելի մեծ տարածում են ստանում քրեական դատավարությունում իրականացվող փորձաքննություններում:
Փորձաքննություն նշանակելը և կատարելը քրեական գործով վարույթն իրականացնող պաշտոնատար անձի փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջադրված հարցերին փորձագետի՝ գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի բնագավառներում հատուկ գիտելիքների տիրապետող անձի կողմից կատարված հատուկ հետազոտությունների արդյունքում եզրակացություն տալն է: Այս գործողության իրականացման ընթացակարգը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածներով:
Ցանկացած դատական փորձաքննություն նշանակելու դեպքում պահպանվում են հետևյալ ընդհանուր կանոնները.
ա) փորձաքննությունը կատարվում է, երբ քրեական գործով նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ են հատուկ գիտելիքներ,
բ) փորձաքննություն չի նշանակվում ավելի վաղ, քան կարող են հավաքվել փորձագիտական հետազոտման իրականացման համար բավարար և անհրաժեշտ նյութեր,
գ) քննիչը, դատարանը իրավունք չունեն հրաժարվել նշանակել դատական փորձաքննություն այն բոլոր դեպքերում, եթե դրա նշանակումը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պարտադիր է,
դ) փորձաքննություն նշանակելիս փորձագետի պարզաբանմանը չեն կարող առաջադրվել իրավական հարցեր, որոնց լուծումը նախաքննության մարմինների և դատարանի իրավասությունն է:
20/02/2024
🇦🇲🤝🇷🇺
Սույն թվականի փետրվարի 15-ին Երևանի «Դատական փորձագիտության և հոգեբանության» ինստիտուտում հյուրընկալեցին Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքի դաշնային համալսարանի (Уральский федеральный университет имени первого президента России Б. Н. Ельцина) ժամանած պատվիրակությունը, որի կազմում էին՝ Էլվիրա Էվալդովնա Սիմանյուկը (հոգեբանական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի կրթության ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր), Աննա Միխայիլովնա Պլոտնիկովան (բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր), Ալեքսանդր Սերգեյեվիչ Բուրնասովը (պատմական գիտությունների թեկնածու, համալսարանի համեմատական հետազոտությունների լաբորատորիայի կայուն զարգացման կենտրոնի ղեկավար) և Դենիս Սերգեյեվիչ Ժերիբորովը (համալսարանի արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների ֆակուլտետի դասախոս): Հանդիպումը ընթացավ ջերմ մթնոլորտում, քննարկվեցին հայ-ռուսական կրթական ոլորտի վերաբերվող հարցեր, դրանց ներկայիս վիճակի, առկա խնդիրների, հարաբերությունների էլ ավելի զարգացման և մի շարք այլ կարևոր հարցերի մասին: Բարձրաձայնվեցին նաև փորձագիտության, քրեագիտության և հոգեբանության առարկաներին վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում ԲՈւՀ-երի միջև կնքվեց երկկողմ համագործակցման համաձայնագիր, որի շրջանակներում կողմերը պարտավորվեցին միմյանց ջանքերով իրականացնել մի շարք միջոցառումներ վերընշված գիտությունների ոլորտներում, մասնավորապես՝ կազմել նոր մեթոդիկաներ, կազմակերպել առցանց կոնֆերանսներ, դասընթացներ, լուծել ԲՈւՀ-երի ուսանողների Հայաստան-Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ սովորել ցանկացողների տեղափոխման հարցերը և այլ ուսումնական գործունեություններ: Հուշագրավն այն է, որ ըստ ձեռք բերված պայմանավորվածության ՀՀ քաղաքացիություն ունեցող մեր ԲՈւՀ-ի ուսանողներին և շրջանավարտներին հնարավորություն տրվեց ուսումնառությունն շարունակել վերոհիշյալ համալսարանի մագիստրատուրայում անվճար սկզբունքներով: Ուսումնառության ամբողջ ծախսերը կհոգա Ռուսաստանի Դաշնությունը: Ցանկացողներին խնդրում ենք մինչև ս.թ. սեպտեմբերի 10-ը դիմել ԲՈւՀ (տեղերը սահմանափակ են):
08/01/2024
❗️Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն❗️
Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտում մարտի 4-ից մեկնարկում է միասնական քննությունների նախապատրաստական դասընթացներ բակալավրի կրթական ծրագրով՝ ԵԴՓՀ-ի առկա և հեռակա ուսուցման՝ 2024-2025թթ. ուսումնական տարվա դիմորդների համար:
📌 Դասընթացների տևողությունն է մինչև միասնական քննությունների մեկնարկը;
📌 Դասընթացների կազմակերպումը կատարվում է նախապես դիմորդների հետ քննարկմամբ և համաձայնեցմամբ;
📌 Նախատեսվում է շաբաթական երկու պարապմունք՝ 3 ժամ տևողությամբ;
📌 Ամսական վճարը՝ 10.000 ՀՀ դրամ;
📌 Դասընթացները ներառում են հետևյալ առարկաները՝
📚 Հայոց լեզու և գրականություն;
📚 Օտար լեզու;
📚 Հայոց պատմություն:
‼️ Ցանկանում ենք հայտնել նաև, որ քոլեջներում սովորող ուսանողները կարող են ընդունվել միանգամից 2-րդ կուրս:
‼️ Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝ 010-52-57-87 (քաղաքային) և 091-40-50-87 (բջջային) հեռախոսահամարներով երկ-ուբթ, ժամը՝ 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում:
‼️ Ինչպես նաև արդեն ընդունվում են մագիստրոսի կրթական ծրագրով ուսման ընդունվելու համար դիմում-հայտերը:
Դիմում-հայտերը լրացնելու համար անհրաժեշտ է՝
1. անձը հաստատող փաստաթուղթ;
2. 3x4 լուսանկար (4 հատ);
3. Դիպլոմ, գնահատականների միջուկ:
30/12/2023
Սիրելի հայրենակիցներ, Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտի ողջ անձնակազմի անունից շնորհավորում ենք բոլորիդ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ցանկանում ենք, որ գալիք Նոր տարին իր հետ բերի բոլորիդ ընտանիքներին հաջողություն, խաղաղություն, ուրախություն, լինի նորանոր հաղթանակների տարի: Մաղթում ենք, որ 2024 թվականը լինի լավագույն ցանկությունների իրականացման, համերաշխության տարի: Թող որ գալիք տարին բոլոր ուսանողներին հաջողություն բերի: Ովքեր ավարտում են ինստիտուտը, նրանց հաջողություն և բարի ճանապարհ դեպի նոր կյանք: Մաղթում ենք ձեզ բարօրություն, երջանկություն և ամենայն բարիք:
19/12/2023
Քննչական պրակտիկայում ոտքերի հետքերը նպաստում են պարզաբանելու հանցագործության շատ հանգամանքներ: Դրանց թվին է դասվում հանցագործության կատարման եղանակը, հանցագործությանը մասնակցած անձանց թիվը, հանցագործի սեռը, մոտավոր հասակը, տարիքը, քաշը, հանցագործի շարժման ուղղությունը, ինչպիսի՞ կոշիկներով է եղել, կոշիկի և բոբիկ ոտքի այն առանձնահատկությունները, որոնք հնարավորություն կտան նույնացնել կոշիկը կամ անձին (բոբիկ ոտքի հետքի դեպքում) և այլն:
Հետքաբանական հետազոտման օբյեկտներ են հանդիսանում ինչպես կոշիկի, այնպես էլ բոբիկ և գուլպա հագած ոտքերի հետքերը: Կախված առաջացման պայմաններից և մեխանիզմից, մարդու ոտքերի հետքերը կարող են լինել՝ ծավալային, մակերեսային, ստատիկ, դինամիկ, լոկալ, պերիֆերիկ:
Մասնավոր հատկանիշները, որոնց ամբողջությունը հնարավորություն է տալիս անհատականացնել կոշիկը, ներբանի մանր առանձնահատկություններն են, վնասվածքները, նախշապատկերները և այլն:
Ոտքերի հետքերի ֆիքսման լավագույն միջոց է լուսանկարումը: Նպատակահարմար է լուսանկարման համար ընտրել այն հետքերը, որոնցում ավելի լրիվ և հստակ են արտահայտված հետք առաջացրած օբյեկտի անհատական առանձնահատկությունները: Լուսանկարելիս պետք է պահպանել մասշտաբային լուսանկարման կանոնները:
12/12/2023
Քննչական պրակտիկայում հաճախ անհրաժեշտություն է առաջանում ուսումնասիրել ավտոտրանսպորտի հետքերը: Իրենց կրիմինալիստիկական նշանակությամբ տրանսպորտային միջոցների հետքերը բաժանվում են 3 խմբի.
1. Հետքեր, որոնք հնարավորություն են տալիս որոնել տրանսպորտային միջոցները և իրականացնել նրանց անհատական նույնացում,
2. Հետքեր, որոնց միջոցով պարզվում է տրանսպորտային միջոցի տեսակը, տիպը (խմբային պատկանելությունը)
3. Հետքեր, որոնց օգնությամբ պարզվում է հետազոտվող իրադրության ընդհանուր բնութագիրը կամ առանձին հանգամանքները:
Դեպքի տեղում տրանսպորտային միջոցներից կարող են մնալ նաև այլ բնույթի հետքեր, որոնք կարող են ցույց տալ տրանսպորտի անցած ճանապարահը, տեղափոխած բեռի տեսակը, մեքենայի որոշ մասերի անսարքություններ և այլն:
Անվադողի տեսակի վերաբերյալ դատողություն անելու համար պետք է ուսումնասիրել դողի պահպանաշերտի վրա եղած ռելիեֆային նախշերը, դրա վրա եղած առանձնահատկությունները և այլն:
Տրանսպորտային միջոցների հետքերի լուսանկարումը, սխեմաների կազմումը նպատակահարմար է կատարել համայնապատկերային եղանակով: Առանձին հետքերի լուսանկարումը կատարվում է մասշտաբով:
06/12/2023
Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտը հայտարարում է 2024-2025թթ. առկա կրթական ծրագրով միասնական ընդունելության քննությունների մասնակացության 1-ին փուլը: Քննություններ հանձնվում են «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաներից: Դիմում հայտերն արդեն ընդունվում են, վերջնաժամկետն է՝ ս.թ դեկտեմբերի 25-ը ներառյալ: Դիմում-հայտերի հետ հարկավոր է ներկայացնել անձը հաստատող փաստաթղթերը, լուսանկար:
Մանրամասն հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 52-57-87 և (091) 40-50-87 հեռախոսահամարներով:
04/12/2023
Ատամների հետքերի հետազոտումը հետքաբանական փորձաքննության տեսակներից մեկն է և ունի իր որոշակի առանձնահատկությունները: Նման հետազոտությունները հիմնված են ատամների ընդհանուր կառուցվածքի և առանձին ատամների վրա եղած առանձնահատկությունների վրա: Ատամների հետքերի հետազոտման արդյունավետությունը պայմանավորված է նրանով, որ այդ ճանապարհով նույնացվում է հետք թողած անձը:
Ատամների հետքերը հետազոտելիս անհրաժեշտ է ճիշտ բնութագրել և գնահատել նույնացման բոլոր հատկանիշները, որոնք բաժանվում են ընդհանուր հատկանիշների, մասնավոր հատկանիշների, անոմալիաների, ձեռքբերովի հատկանիշների:
Դեպքի տեղում ատամների հետքեր հայտնաբերելիս պետք է վերցնել հետևյալ եղանակներով.
Նախ, ըստ հնարավորինի պետք է վերցնել հետքը պարունակող օբյեկտը: Այնուհետև հաջորդ եղանակը կաղապարումն է գիպսով, պոլիմերներով, որին հաջորդում է մյուս եղանակը՝ լուսանկարումը, որը պետք է կատարել առաջին հերթին՝ պահպանելով մասշտաբային նկարահանման կանոնները և ձգտելով ստանալու հստակորեն արտահայտված հատկանիշներով լուսանկար: Դրան հետևում է հետք կրող օբյեկտը փաթեթավորելն ու փորձաքննության ուղարկելը:
15/11/2023
Կրիմինալիստիկական լուսանկարչության կազմավորումը կապված է 19-րդ դարի նշանավոր կրիմինալիստներ Եվգենի Բուրինսկու և Ալֆոնս Բերտիլյոնի աշխատությունների հետ: Լուսանկարչության կիրառումը մեծագույն խթան հանդիսացավ կրիմինալիստիկայի գիտության զարգացման համար: Դատական լուսանկարչությունը կրիմինալիստիկական տեխնիկայի մի բնագավառն է: Այն լուսանկարահանման որոշակի մեթոդների ու տեսակների համակարգ է, որը կիրառվում է քննչական գործողությունների կատարման և իրեղեն ապացույցների փորձագիտական հետազոտությունների ժամանակ՝ հանցագործությունների բացահայտման և կանխման նպատակներով: Կրիմիմալիստիկական լուսանկարչության տարբերությունը ընդհանուր լուսանկարչությունից այն է, որ այս դեպքում գործում են նկարահանման հատուկ եղանակներ, կանոններ: Լուսանկարչության մյուս առավելությունն այն է, որ հնարավորություն է տալիս տեսնելու օբյեկտների այնպիսի մանրուքներ, որոնք տեսանելի չեն անզեն աչքի համար:
ԲՈւՀ-ի ուսանողները շարունակվող պրակտիկ դասընթացների շրջանակներում այս անգամ ծանոթացան դատական լուսանկարչության տեսակներին, դրա կիրառման մեթոդներին, եղանակներին, մասնավորապես՝ մասշտաբային լուսանկարահանման, որը հնարավորություն է տալիս քանակական տվյալներ ստանալու նկարահանված օբյեկտների հատկանիշների և հատկությունների մասին: Այն կատարվում է լուսանկարների միջոցով՝ առանձին ոչ մեծ առարկաների, հետքերի չափսերը որոշելու նպատակով:
Հ.Գ. Լուսանկարներում առկա հրազենները և նռնակը կրում են բացառապես ուսումնական նշանակություն: