29/04/2026
Մի՛ սպասիր ապագային — ստեղծի՛ր այն այսօր
💡 Ընտրի՛ր ճիշտ մասնագիտություն
👩🎓 Զարգացրու քո ներուժը
📩 Դիմի՛ր հիմա
Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ
Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ
Լոգոպեդիա
Էրգոթերապիա
Արտթերապիա
Առկա և հեռակա կրթություն Chair of Speech and Rehabilitation Therapy
29/04/2026
Մի՛ սպասիր ապագային — ստեղծի՛ր այն այսօր
💡 Ընտրի՛ր ճիշտ մասնագիտություն
👩🎓 Զարգացրու քո ներուժը
📩 Դիմի՛ր հիմա
Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ
29/04/2026
17/04/2026
🎓 Հարգելի՛ դիմորդ,
Եթե ցանկանում եք ընտրել ժամանակակից, պահանջված և հասարակության համար չափազանց կարևոր մասնագիտություն, ապա Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետը հենց Ձեզ համար է։
📌 Ֆակուլտետում պատրաստվում են մասնագետներ, ովքեր աշխատում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և անձանց հետ՝ նպաստելով նրանց լիարժեք սոցիալական և կրթական ներառմանը։
📚 Ուսուցումը իրականացվում է նորագույն մեթոդներով, ժամանակակից տեխնոլոգիաներով, եվրոպական չափանիշներին համապատասխան ծրագրերով և գործնական հմտությունների զարգացման շեշտադրմամբ։
✅Բակալավրիատ
• Լոգոպեդիա (առկա - ուս. վարձ- 570.000 ՀՀ դրամ, հեռակա - 560.000 ՀՀ դրամ)
• Հատուկ մանկավարժություն (առկա - ուս.վարձ - 550.000 ՀՀ դրամ, հեռակա - 540.000 ՀՀ դրամ)
• Էրգոթերապիա (առկա - ուս. վարձ 550.000 ՀՀ դրամ, հեռակա - 550.000 ՀՀ դրամ).
📌Սիրով՝ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ
Կոնտակտային տվյալներ
Էլ. հասցե` [email protected]
☎️Հեռ.՝ +374 10 597027
Հասցե՝ Տիգրան Մեծ 17
02/04/2026
02/04/2026
02/04/2026
02/04/2026
📍Մարտի 23-27-ը ՀՊՄՀ ներկայացուցիչները մասնակցեցին Էրազմուս+ ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակներում Ավեյրոյի համալսարանում կայացած «Միջազգային շաբաթ» խորագրով միջոցառմանը։
📌Պատվիրակության կազմում էին Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի գիտության և միջազգային համագործակցության գծով դեկանի տեղակալ Սուսաննա Մուրադյանը, Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ Վերա Մարուքյանը, ինչպես նաև Սկզբնական կրթության ֆակուլտետի դոցենտներ Մարիաննա Ամիրաղյանը և Արմինե Դալլաքյանը։
📖Այցի ընթացքում նրանք մասնակցեցին մասնագիտական դասախոսությունների, մասնավորապես՝ հատուկ և ներառական կրթության արդի հիմնախնդիրների, ներառական կրթության կազմակերպման մեխանիզմների, կրթության մատչելիության ապահովման մոտեցումների, զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների կրթության և սոցիալական ներառման արդյունավետ ռազմավարությունների, ինչպես նաև ՀՀ-ում նախադպրոցական կրթության կազմակերպման առանձնահատկությունների, երեխայի իրավունքների պաշտպանության մասին։
🔎Տես ավելին՝ https://aspu.am/hy/public/single_news/id/10/news_id/231
01/04/2026
🔸ԱՈՒՏԻԶՄԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ (ԱՊՐԻԼԻ 2)
Համալսարանական բաց-դաս հանդիպում
Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու հատուկ հանդիպման՝ նվիրված աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան
Ձևաչափ՝
պանելային քննարկում և ֆիլմի դիտում
Տեղը` ՀՊՄՀ Գիտական խորհրդի դահլիճ /կարմիր դահլիճ, 305/
Ժամը՝ 14։20-16։00
Տևողություն՝
80 րոպե
Թեման ՝ Մասնագետ–ծնող համագործակցություն իրական փորձի միջոցով․ էթիկա, ընդունում և մարտահրավերներ
Այս հանդիպումը հնարավորություն է՝
• լսելու իրական ծնողական փորձ մասնագետների հետ աշխատանքի համատեքստում
• հասկանալու մասնագետ–ծնող հարաբերությունների բարդ դինամիկան, էթիկական մարտահրավերները
• քննարկելու ծնող-մասնագետ վստահության, ընդունման և համագործակցության հիմնարար հարցեր
• վերաիմաստավորելու մասնագետի դերը
Հանդիպմանը կմասնակցեն աուտիզմ ունեցող
երեխաների ծնողներ, ովքեր ունեն շուրջ 15 տարվա փորձառություն մասնագիտական
համայնքի հետ աշխատանքում։
Նրանք են՝
• Մելեա Միլիտոսյան՝
ֆեյսբուքյան հարթակների հիմնադիր,
ծնողական համայնքների հետ աշխատանքների համակարգող, մի շարք ծառայությունների
կենտրոնների համակարգող
• Լենա Հարությունյան՝
TMM կենտրոնի հիմնադիր, ծնողական
համայնքների հետ աշխատանքների համակարգող
Հանդիպումը կվարի ՝ ՀՊՄՀ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դասախոս
Հայկ Մկրտչյանը։
Հանդիպումը կազմակերպելու են արտթերապիայի մագիստրատուրայի
2-րդ կուրսի ուսանողները՝ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԷԹԻԿԱ ԵՎ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՀԵՏ առարկայի շրջանակներում։
• Հանդիպման ընթացքում կներկայացվի նաև ֆիլմ՝ ծնողի կողմից երեխայի
առանձնահատկության ընդունման գործընթացի մասին, որին կհետևի խորքային քննարկում
մասնագետի դերի մասին վաղ միջամտության ծառայությունների և այդ փուլում էթիկական
մարտահրավերի մասին։
Ինչու մասնակցել
Այս հանդիպումը պարզապես տեսական քննարկում չէ․ այն իրական փորձի, էթիկական երկխոսության և մասնագիտական կատարելագործմանն ուղղված հանդիպում է, որտեղ կարող եք՝
• ավելի լավ հասկանալ ծնողի տեսանկյունը
• սովորել բարդ հաղորդակցական իրավիճակներում աշխատելու մոտեցումներ
• ձևավորել ավելի զգայուն և արդյունավետ մասնագիտական դիրքավորում
01/04/2026
🔊Աշխատանքի հնարավորություն Թիվ 3 ՏՄԱԿ-ում
Թիվ 3 ՏՄԱԿ-ը աշխատանքի է հրավիրում հատուկ մանկավարժ-լոգոպեդի՝ Կենտրոնի գնահատման բաժնում աշխատելու համար։
🔹 Պահանջներ
• Մասնագիտական բարձրագույն կրթություն (հատուկ մանկավարժություն / լոգոպեդիա),
• ԿԱՊԿ / ԿԶԱՊԿ գնահատման կարգի իմացություն,
• Թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ։
📩 Ինքնակենսագրականները (CV) կարող եք ուղարկել [email protected] էլ․ հասցեին։