Մաղավուզի Մհեր Դանիելյանի անվան միջն. դպրոցի աշակերտական խորհուրդ

Մաղավուզի Մհեր Դանիելյանի  անվան միջն. դպրոցի աշակերտական խորհուրդ

Share

Էջում կտեսնեք դպրոցի առօրյան, միջոցառումներից, դասերից, խմբակներից մի փոքր հատված։

09/05/2023

Ու դեռ գալու է մեր հաղթանակների մայիսը ...

18/04/2023

🏛 Այսօր հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրն է։

#մերինքնությանքարեվկաները

📌 Ձեզ ենք ներկայացնում գյուղի պատմաճարտարապետական հուշարձաններից մեկը։

📍 Քաղաքատեղի ապարանքի ավերակները գտնվում են ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից մոտ 2 կմ արևմուտք։

Հնավայրը Արցախի հնագույն ամրացված բնակավայրերից է, և կարծիք կա, որ Մայրաքաղաք անունով հիշվում է վաղ միջնադարից, 7֊րդ դարում այստեղ են նստել Աղվանքի կաթողիկոսները։

Միջին դարերում բերդավանի գոյատևման մասին են վկայում հնավայրի արևելյան եզրաբարձունքին գտնված գերեզմանոցի մատուռի 1260թ. արձանագրությունը, 1250թ. խաչքարը։ Հենց այս դարերում է բնակավայրը իշխանանիստ դարձել և կոչվել Մայրաքաղաք։

Ըստ այսմ, ընդհանրանում ուրվագծվում է բերդավանի պատմության ու անվանափոխության ընթացքի պատկերը. Վաղ միջնադարում կոչվել է Բերդակուր, ապա, կաթողիկոսական ամառանոց դառնալու պատճառով Կաթողիկոսաքար, իսկ միջնադարում հայտնի է դառել Մայրաքաղաք անուններով։ Հետագայում այն կոչվել է Քաղաքատեղ։

Ուսումնասիրությունները ցսւյց են տալիս, որ ապարանքը, կառուցվել է հին ավերակների վրա և բաղկացած է սկզբնական՝ քարաշեն ծածկերով մասից և դրան կցված փայտածածկ սենյակներից։

Ժայռոտ ու դժվարամատչելի ձորալանջին կառուցված ապարանքի ճարտարապետության մեջ պաշտպանական խնդիրները առաջնահերթ կարևորություն են ստացել։ Ապարանքի ամրոցակերպությունը և, հատկապես, բերդերին բնորոշ քողարկված գետնուղու առկայությունը վկայում են, որ այն Քաղաքատեղի բերդն է, այլ խոսքով բերդավանի միջնաբերդ դղյակը։

Քաղաքատեղի դղյակ ապարանքն իր երկու շինարարական շերտերով, յուրահատուկ հատակագծային ու ծավալատրածական հորինվածքներով և կառուցելակերպով դարաշրջանին խիստ բնորոշ պալատական ու ամրաշինական կառույցների համադրությամբ ստեղծված ու մեզ հասած եզակի հուշարձանն է։

06/04/2023

📌 Սուրբ Գևորգ եկեղեցու դիմաց տեղի է ունենալու զատկի տոնին նվիրված միջոցառում

📆 09.04.2023
🕚 11։00

🔸️ Սիրով բոլորին հրավիում ենք։

Photos from Մաղավուզի Մհեր Դանիելյանի  անվան միջն. դպրոցի աշակերտական խորհուրդ's post 24/03/2023

Այսօր դպրոցում տեղի ունեցավ կինոդիտում։
📽 Ֆիլմի անունը ՝ «Մի անգամ դպրոցում»

Photos from Մաղավուզի Մհեր Դանիելյանի  անվան միջն. դպրոցի աշակերտական խորհուրդ's post 08/03/2023

Շնորհավոր մարտի 8

Սասնա Ծռեր - Արի Զորավար - Sasna Crer - Zoravar Andranik 25/02/2023

Շնորհավոր ծնունդդ, Զորավա՛ր։

Սասնա Ծռեր - Արի Զորավար - Sasna Crer - Zoravar Andranik Երգի հեղինակ Գուսան Հայկազունկատարում է "Սասնա Ծռեր" ազգագրական երգի պարի խումբըԳեղ Ղեկավար Հովհաննես ՄկրտչյանԵրգուսույց Էլինար ՇահենԵրգի Գործիքավորումը՝ Գար...

Photos from Մաղավուզի Մհեր Դանիելյանի  անվան միջն. դպրոցի աշակերտական խորհուրդ's post 24/02/2023

❄ Ձյունառատ օր դպրոցում։

Photos from Մաղավուզի Մհեր Դանիելյանի  անվան միջն. դպրոցի աշակերտական խորհուրդ's post 23/02/2023

Շնորհավոր տոնդ, հայոց խիզախ պաշտպան։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Արցախ, Մաղավուզ
Yerevan