25/11/2025
📖Բաց դաս–միջոցառում «Րաֆֆու «Սամվել» պատմավեպը՝ որպես հայրենասիրության սիմվոլ» թեմայով
📚Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի քոլեջում Մեխատրոնիկա մասնագիտության առաջին կուրսի ուսանողները, Հայ գրականության դասախոս Ա. Կարապետյանի նախաձեռնությամբ, կազմակերպել էին «Րաֆֆու «Սամվել» պատմավեպը՝ որպես հայրենասիրության սիմվոլ» խորագրով բաց դաս–միջոցառում։
Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրին պատմավեպի հիմնական գաղափարներն ու սյուժետային առանցքային դրվագները՝ առանձնացնելով հայրենասիրական մտածողությանը վերաբերող հիմնարար հարցերն ու խնդիրները։ Վերլուծության ընթացքում նրանք անդրադարձան «Ի՞նչ է հայրենիքը» և «Ո՞րն է իրական հայրենասիրությունը» հարցերին՝ փորձելով բացահայտել դրանց ներքին էությունը՝ հիմնվելով Րաֆֆու գաղափարախոսության և գրական մոտեցումների վրա։
Ուսանողների նպատակն էր բեմականացված ներկայացման միջոցով արտացոլել «Սամվել» պատմավեպի արժեքային համակարգը, գեղարվեստական առանձնահատկությունները, ինչպես նաև հերոսների գաղափարական ու հոգեբանական աշխարհը։ Միջոցառման ընթացքում հնչեցին խորքային վերլուծություններ, ցուցադրվեցին թեմատիկ սահիկաշրարեր՝ ապահովելով ներկայացման ամբողջականությունն ու ազդեցիկությունը։
Բաց դասը տեղի ունեցավ ստեղծագործական, ջերմ և ներշնչող մթնոլորտում՝ ևս մեկ անգամ ընդգծելով ուսանողների հետաքրքրությունն ու գնալով ամրապնդվող սերը հայ գրականության հանդեպ և ընդգծելով գրականության դերը ազգային ինքնության և հայրենասիրական արժեքների ձևավորման գործում։
11/11/2025
🍂 «Աշունը մեր մեջ»՝ դասաժամ բնության գրկում 🍂
ՀԱՊՀ Երևանի քոլեջի առաջին կուրսի «Համակարգչային գրաֆիկա» մասնագիտության Ք-515 խմբի ուսանողները Հայոց գրականության հերթական դասաժամը դասախոս Նարինե Ալեքսանյանի նախաձեռնությամբ անցկացրեցին Երևանի բուսաբանական այգում։
🍁Դասի թեման՝ «Աշունը մեր մեջ», նպատակ ուներ համատեղել գեղագիտական ընկալումն ու վերլուծական մտածողությունը՝ բաց դաշտում ստեղծելով ստեղծագործական և ճանաչողական նոր միջավայր։ Բնության գրկում անցկացված դասաժամը վերածվեց ինքնարտահայտման, դիտողականության և ստեղծագործ երևակայության զարգացման յուրահատուկ փորձի։
🍃🎨Աշնան գույներով շղարշված այգին, հանգստավետ միջավայրը և բաց երկնքի տակ անցկացված ուսումնական գործընթացը խթանեցին ուսանողների ներշնչանքը։ Նրանք պատրաստեցին սահիկաշարեր, գրեցին բանաստեղծություններ և էսսեներ՝ արտացոլելով աշնան բազմաշերտ գեղեցկությունն ու խորհրդավորությունը՝ յուրաքանչյուրը՝ իր արվեստային և անձնական ընկալմամբ։
Որոշ ուսանողների աշխատանքներում աշունը ներկայացվել էր որպես գույների և ներքին ջերմության համադրություն, որպես զգացողություն, որ յուրաքանչյուրս կրում ենք մեր ներսում՝ հիշեցնելով, որ բնությունը և մարդը ստեղծագործական նույն միահյուսության մասն են:
#աշուն🍃🍂
01/09/2025
✨Սիրելի ուսանողներ, մանկավարժներ և դասախոսներ,
Շնորհավորում եմ բոլորիս նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։ Սեպտեմբերի 1-ը մեզ համար ոչ միայն գիտելիքի, այլև նոր նպատակների ու երազանքների օր է։
Մեր քոլեջը շարունակելու է լինել այն միջավայրը, որտեղ կրթությունը համադրվում է հայրենասիրության, պատասխանատվության և առաջընթացի արժեքների հետ։ Հավատում եմ, որ այս ուսումնական տարին կդառնա ձեզ համար ոչ միայն գիտելիքների, այլև ընկերության, ստեղծագործ մտքի ու ինքնազարգացման ժամանակաշրջան։
📚Ցանկանում եմ ձեզ անսպառ եռանդ, առողջություն և հավատ ձեր ուժերի նկատմամբ։
Թող նոր ուսումնական տարին լեցուն լինի հաջողություններով և ուրախ պահերով։
Շնորհավոր սեպտեմբերի 1։
ՀԱՊՀ Երևանի քոլեջի տնօրեն Ռաֆֆի Քարամյան
#Քոլեջ2025
30/08/2025
📣Սիրելի՜ ուսանողներ,
ՀԱՊՀ Երևանի քոլեջի 2025-2026 ուսումնական տարվա մեկնարկը կտրվի սեպտեմբերի 1-ին:
📚Առաջին կուրսի ուսանողների հետ հանդիպումը տեղի կունենա 17-րդ մասնաշենք, 4-րդ հարկ, Ա.Մարգարյանի անվան դահլիճում:
⏰Ստորև նշված է ներկայանալու ժամերը ըստ մասնագիտությունների.
🔹Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում
🔹Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի էլեկտրական սարքավորումների տեղակայում, կարգավորում և շահագործում
⏰09:30
🔹Համակարգչային գեղարվեստական նախագծում
🔹 Համակարգչային գրաֆիկա
🔹Փոստային կապ
🔹Ավիացիոն սարքեր և համալիրներ
🔹Քիմիական միացությունների որակի անալիտիկ հսկում
🔹Բժշկական տեխնիկայի տեղակայում,տեխնիկական սպասարկում և նորոգում
🔹Բազմուղի հեռահաղորդակցման, համակարգեր
⏰10:30
🔹Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում
🔹Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում,
🔹Մեխատրոնիկա
🔹Կապի ցանցեր և հաղորդակցման համակարգեր,
🔹Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում,
🔹Սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն
⏰11:30
✅ Քոլեջի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողները ներկայանում են քոլեջ՝ ըստ իրենց դասացուցակի`
1️⃣-ին կուրս` https://bit.ly/45Xouki
2️⃣-րդ կուրս` https://bit.ly/4fZEF5r
3️⃣-րդ կուրս` https://bit.ly/3USdOP2
4️⃣-րդ կուրս` https://bit.ly/4g3PQdp
🗯️Շնորհավորում ենք և մաղթում գիտելիքներով հարուստ ուսումնական տարի:
#Քոլեջ2025 #ՀԱՊՀքոլեջ
25/08/2025
📣Հարգելի դիմորդներ,
հրապարակված են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի կրթահամալիրի 2025/2026 ուս․ տարվա միջին մասնագիտական կրթական ծրագրի 2-րդ փուլի մրցույթով անցած դիմորդների ցուցակները։
➡️ https://shorturl.ad/DTMkO
‼️Այն դիմորդները, որոնց անունները առկա են հետևյալ ցուցակներում, օգոստոսի 26-ին, ժամը՝ 10:00-ից 15։00-ը ծնողի կամ օրինական ներկայացուցչի հետ ներկայանում են պայմանագիր կնքելու, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան՝ Տերյան 105, 17-րդ մասնաշենք՝ հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերով.
1.Դիմորդի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը և պատճեն
2. ՀԾՀ-ի պատճեն (սոցիալական քարտ)
3. 9-րդ դասարանի ավարտական վկայականի պատճեն
4. 4 հատ 3X4 չափսի լուսանկար
Շնորհավորում ենք և մաղթում հաջողություն💙
#ՀԱՊՀքոլեջ #քոլեջիընդունելություն2025
22/08/2025
📣ՀԱՊՀ քոլեջում գործում են հետևյալ գերակա մասնագիտությունները՝ հատուկ կրթաթոշակներով.
▫️Քիմիական միացությունների որակի անալիտիկ հսկում
▫️Սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն
ՀՀ կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատված առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկով հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողներին առաջին կուրսում տրամադրվում է 50000 դրամի չափով կրթաթոշակ, իսկ հաջորդ կուրսերում՝ նախորդ ուսումնական տարվա արդյունքներով. միայն «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ 50000 դրամի չափով, իսկ 75 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ 40000 դրամի չափով:
‼️Դիմումներն ընդունվում են առցանց մինչև օգոստոսի 25-ը ժամը 18:00 https://dimord.emis.am/hy կայքի միջոցով։
📣Շտապեք դիմել
#քոլեջ2025 #քոլեջիընդունելություն2025 #Պոլիտեխնիկ
22/08/2025
📣Հարգելի դիմորդներ,
մեկնարկված է ՀԱՊՀ քոլեջի թափուր տեղերի մրցույթը։
✅ՀԱՊՀ Երևանի քոլեջում առկա են թափուր տեղեր հետևյալ մասնագիտություններով՝
▫️Բժշկական տեխնիկայի տեղակայում,տեխնիկական սպասարկում և նորոգում - 11 վճարովի տեղ
▫️Քիմիական միացությունների որակի անալիտիկ հսկում - 11 վճարովի տեղ
▫️Բազմուղի հեռահաղորդակցման համակարգեր - 11 վճարովի տեղ
▫️Կապի ցանցեր և հաղորդակցման համակարգեր - 13 վճարովի տեղ
▫️Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի էլեկտրական սարքավորումների տեղակայում, կարգավորում և շահագործում - 15 վճարովի տեղ
▫️Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում - 26 վճարովի տեղ
▫️Փոստային կապ - 15 վճարովի տեղ
▫️Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում - 1 վճարովի տեղ
▫️Էլեկտրոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում - 3 վճարովի տեղ
▫️Սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն - 15 վճարովի տեղ
✔️Հայտերը կարող եք լրացնել https://dimord.emis.am կայքի միջոցով մինչև օգոստոսի 25-ը, ժամը 18:00-ն:
#Քոլեջ2025 #Պոլիտեխնիկ #Քոլեջիընդունելություն2025
19/08/2025
📣Հարգելի դիմորդներ,
հրապարակված են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի կրթահամալիրի 2025/2026 ուս․ տարվա միջին մասնագիտական կրթական ծրագրի մրցույթով անցած դիմորդների ցուցակները։
➡️ http://bit.ly/4fIsGsE
‼️Այն դիմորդները, որոնց անունները ներառված են հետևյալ ցուցակներում, պետք է իրենց ծնողի կամ օրինական ներկայացուցչի հետ օգոստոսի 20-ին նշված ժամերին ներկայանան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Տերյան 105, 2-րդ մասնաշենք, 2-րդ հարկ` դահլիճ տնօրենության հետ հանդիպման և պայմանագիր կնքելու համար:
🗯Մասնագիտությունները ըստ ժամերի.
🔹Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում
⏰09:30
🔹Համակարգչային գեղարվեստական նախագծում
🔹 Համակարգչային գրաֆիկա
🔹Փոստային կապ
🔹Ավիացիոն սարքեր և համալիրներ
⏰11:30
🔹Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում
🔹Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում,
🔹Մեխատրոնիկա
🔹Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի էլեկտրական սարքավորումների տեղակայում, կարգավորում և շահագործում
⏰13:00
🔹Կապի ցանցեր և հաղորդակցման համակարգեր,
🔹Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում,
🔹Քիմիական միացությունների որակի անալիտիկ հսկում
🔹Սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն
🔹Բժշկական տեխնիկայի տեղակայում,տեխնիկական սպասարկում և նորոգում
🔹Բազմուղի հեռահաղորդակցման համակարգեր
⏰14:30
Հանդիպումից հետո կկնքվի պայմանագիր:
📌Անհրաժեշտ փաստաթղթերն են
1.Դիմորդի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը և պատճեն
2. ՀԾՀ-ի պատճեն (սոցիալական քարտ)
3. 9-րդ դասարանի ավարտական վկայականի պատճեն
4. 4 հատ 3X4 չափսի լուսանկար
Շնորհավորում ենք և մաղթում հաջողություն💚
#ՀԱՊՀքոլեջ #քոլեջիընդունելություն2025