16/07/2026
Իւրաքանչիւր գեղեցիկ միջոցառման հետեւում կանգնած են վստահելի գործընկերներ 🤝
«Արի խաղանք չուր իրգուն» միջոցառման գործընկերներն են Global Sun Travel -ը և Mountain Resort in Hankavan -ը։
Շնորհակալ ենք համագործակցութեան, վստահության և մեր գաղափարին միանալու համար։
15/07/2026
Վարդավառեան տրամադրութիւն շատ սիրելի Tigran Madoyan-ից 😊
15/07/2026
Բնութիւնը ոգեշնչում է, իսկ ձեռքերը՝ արարում 😍
Յուլիսի 18-ին ՀանդԱրտ | Կավագործություն☀️ -ը Մեղրաձորի բնութեան գրկում կանցկացնի կաւագործութեան վարպետաց դաս։
Մի քանի ակնթարթ, մի բուռ կաւ և ձեր երեւակայութիւնը՝ բաւական են, որպեսզի ստեղծէք ձեր առաջին փոքրիկ արուեստի գործը։
🌿 Միացէք մեզ՝ բացայայտելու կաւագործութեան գեղեցկութիւնը՝ բնութեան ամենաջերմ միջավայրում։
14/07/2026
Երբ բեմում է Հայկ Պետրոսեանը, լաւ տրամադրութիւնն արդէն երաշխաւորուած է 🎤✨
Արի խաղանք չուր իրգուն միջոցառման հաղորդավարն այս տարի լինելու է հենց նա՝ իր անսպառ էներգիայով, իւրայատուկ հումորով ու անկրկնելի ոճով՝ իւրաքանչիւր պահը դարձնելով աւելի վառ ու յիշարժան։
Բայց սա դեռ ամէնը չէ․ օրուայ աւարտին խարոյկի շուրջ Hayk Petrosyan | Singer -ի հետ մեզ կը սպասի ջերմ երգխօսութիւն՝ անմոռանալի պահերով։
Դե ինչ, հանդիպում ենք յուլիսի 18-ին Մեղրաձորում
13/07/2026
Անակնկալները շարունակուում են։
Ազգային խաղերի մրցոյթի յաղթողներին սպասուում են յատուկ նուէրներ՝ մեր գործընկեր Ազատազէն -ի կողմից 🏆
Շնորհակալութիւն Ազատազէնին՝ «Արի խաղանք չուր իրգուն» միջոցառմանը միանալու, ազգային խաղերի տարածմանը աջակցելու և յաղթողներին խրախուսելու համար։ 🤝
11/07/2026
Ի՞նչ տօն առանց համեղ ուտելիքի 😋
Յուլիսի 18-ին՝ «Արի խաղանք չուր իրգուն» միջոցառմանը ձեզ կը սպասեն Pizza Rubi-ն եւ Crunchy Bites-ը՝ իրենց բազմազան առաջարկներով 🍔🍕
👉 Պատրաստուէք համեղ ընդմիջումների՝ տօնի ամենաթէժ պահին
10/07/2026
✨ Ձեռագործի աշխարհը յուլիսի 18-ին գալիս է Մեղրաձոր
Արի խաղանք չուր իրգուն միջոցառման ընթացքում մեզ հետ կը լինի RHest-ը՝ հայկական ձեռագործ արտադրողների եւ ստեղծագործ բրենդների առցանց մարքեթփլեյսը, որտեղ իւրաքանչիւր իր ստեղծուած է սիրով, հոգատարութեամբ եւ իր պատմութեամբ։
🎁 RHest-ը միջոցառման ընթացքում կունենայ իր տաղավարը, որտեղ կարող եք բացայայտել հայկական ձեռագործ աշխատանքներ, ծանօթանալ ստեղծագործ հեղինակներին եւ գտնել ձեր սրտին մօտ իրերը։
Իսկ ազգային խաղերի յաղթողներին սպասուում է յաճելի անակնկալ․ RHest-ը նրանց կը նուիրի նուէր քարտեր, որոնց միջոցով յաղթողները կը կարողանան գնում կատարել հարթակից։
📍 Հանդիպում ենք յուլիսի 18-ին Մեղրաձորում՝ միասին բացայայտելու հայկական ձեռագործ արուեստի գեղեցկութիւնն ու աջակցելու տեղական ստեղծագործ հեղինակներին։