𝐟𝐢𝐥𝐨 | «Երաժշտության մեխանիկա» նախագիծ
Չայկովսկի երիտասարդական նվագախումբ
Գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Մարուխյան
Նախագծի ղեկավար՝ Էմմա Լալայան
Դպրոցականի ֆիլհարմոնիա
Կրթամշակութային ծրագիր
Ծրագրի շրջանակներում ամեն ուրբաթ Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում իրականացվում են միջոցառումներ (համերգներ, հանդիպումներ, վարպետության դասեր) նախատեսված դպրոցահասակ երեխաների և պատանիների համար։
Միջոցառումների ընթացքում մասնակիցները երաժշտական տարբեր ծրագրեր ունկնդրելուց բացի, հնարավորություն են ունենում շփվելու արվեստագետների հետ և ինտերակտիվ քննարկման շնորհիվ նոր ու հետաքրքիր գիտելիք ձեռ
15/06/2026
📍Ֆիլհարմոնիա | Ներքնահարկ
📆Հունիսի 19
🕑Ժամը՝ 14:00
𝐟𝐢𝐥𝐨 | Կորած ամառը
երաժշտական ինտերակտիվ ներկայացում
«Մանուկների մոլորակ» երգի թատրոն-ստուդիա
Հիմնադիր՝ Անուշ Խաչատրյան
Գեղ․ ղեկավար՝ Զառա Սարիբեկյան
✨ Գաջետները գողացել են ամառը՝ բակային խաղերը փոխարինելով միայն համակարգչային աշխարհով, բայց ամառը դեռ հնարավոր է փրկել։
🗝️ Դրա համար հարկավոր է գտնել գաղտնի կոդն ու հավաքել կախարդական գաղտնաբառը։ Ճանապարհին հանդիսատեսին սպասում են հետաքրքիր առաջադրանքներ, խաղեր ու փորձություններ, իսկ ամենակարևոր հուշումները թաքնված են երգերի մեջ։
🎶Միացեք այս երաժշտական արկածին և օգնեք վերադարձնել իսկական ամառը՝ լի խաղերով, ընկերներով ու ուրախությամբ։
📞 Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ։
___________________________
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
15/06/2026
𝐟𝐢𝐥𝐨 | «Երաժշտության մեխանիկա» նախագիծ
Չայկովսկի երիտասարդական նվագախումբ
Գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Մարուխյան
Նախագծի ղեկավար՝ Էմմա Լալայան
𝐟𝐢𝐥𝐨 x Զանգակ | Հայկ Պետրոսյան
ԵրԳխոսություն Կոմիտասի մասին
08/06/2026
📍Ֆիլհարմոնիա | Ներքնահարկ
📆 Հունիսի 12
🕑Ժամը՝ 14:00
𝐟𝐢𝐥𝐨 | Երեքը՝ մեկում
Ուլտրավիոլետ տրիո
🎉Ամառային արձակուրդներին դաս-համերգները շարունակվում են։
🎶Այս ուրբաթ «Ուլտրավիոլետ» տրիոն կներկայացնի բազմաձայն երգեցողության աշխարհը, որտեղ երեք առանձին ձայներ միավորվում են մեկ ամբողջության մեջ։ Տարբեր ժանրերի հայտնի երգերի միջոցով ցույց կտան, թե ինչպե՞ս կարող է նույն խումբը ազատորեն անցնել ոճից ոճ՝ պահպանելով իր ինքնատիպությունը։
Դաս-համերգին բացահայտելու ենք․
🔸ի՞նչն է երգը դարձնում հիթ,
🔸ինչպե՞ս կարելի է միայն ձայնի միջոցով ստեղծել երաժշտական շոու,
🔸 ինչու՞ է մարդկային ձայնը համարվում ամենահզոր գործիքը։
📞 Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ։
___________________________
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
06/06/2026
𝐟𝐢𝐥𝐨 x Զանգակ | Հայկ Պետրոսյան
ԵրԳխոսություն Կոմիտասի մասին
01/06/2026
𝐟𝐢𝐥𝐨 | Հունիսի 1 🎶
🎈Շնորհավորում ենք Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։
🎈Մանկությունը մարդու կյանքի ամենաանկեղծ ու ամենալուսավոր ժամանակաշրջաններից է։ Սա այն շրջանն է, երբ աշխարհը բացահայտվում է զարմանքով և յուրաքանչյուր հանդիպում կարող է հետք թողնել ողջ կյանքի համար,իսկ ձեր ճանապարհին հանդիպող մարդիկ պատահական չեն։
Ուսուցիչները, ծնողները, ընկերները, արվեստագետները, այն մարդիկ, որոնցից ինչ-որ բան եք սովորում կամ պարզապես ոգեշնչվում, հաճախ թողնում են այնպիսի հետք, որը տարիներ անց էլ շարունակում է ուղեկցել ձեզ։ Հենց այդ հանդիպումներն են ձևավորում ձեր ճաշակը, մտածողությունն ու արժեքները։
🎈Յուրաքանչյուր երեխա արժանի է իր կողքին ունենալու այնպիսի մարդկանց, որոնք կօգնեն բացահայտել գեղեցիկը, կուղղորդեն դեպի արվեստի լավագույն արժեքները, կսովորեցնեն լսել, ընկալել և սիրել երաժշտությունը։
Մեր առաքելությունն է ձեր ճանապարհին լինել այդ մարդկանցից մեկը՝ օգնելով, որ երաժշտությունը ձեզ համար դառնա ոչ միայն հաճույք, այլև մտածելու, զգալու և աշխարհը հասկանալու միջոց։
Ուզում ենք երբեք չկորցնեք ձեր հետաքրքրասիրությունը, համարձակությունը, երևակայությունը և այն անկեղծությունը, որով այսօր նայում եք աշխարհին։ Թող ձեր մանկությունը լցված լինի գեղեցիկ հնչյուններով, բարի մարդկանցով, նոր բացահայտումներով ու միայն վառ հիշողություններով։
Սիրով՝
Դպրոցականի ֆիլհարմոնիա 🎶
___________________________
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
29/05/2026
📍Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց
📆 Հունիսի 1
🕑Ժամը՝ 14:00
𝐟𝐢𝐥𝐨 | «Երաժշտության մեխանիկա» նախագիծ
Չայկովսկի երիտասարդական նվագախումբ
Գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Մարուխյան
Նախագծի ղեկավար՝ Էմմա Լալայան
☀Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Ֆիլոն գալիս է Չարենացավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց և հրավիրում է յուրահատուկ դաս-համերգի, որտեղ երաժշտությունը կբացահայտենք ոչ միայն լսելով, այլև հասկանալով նրա ներքին «մեխանիկան»։
🎶Նվագախումբը հանդիսատեսին կծանոթացնի երաժշտության ստեղծման ընթացքին, երաժշտական աշխարհի գաղտնիքներին, և ինտերակտիվ շփման միջոցով կբացահայտենք երաժշտության մեխանիկան։
📞 Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ։
___________________________
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
𝐟𝐢𝐥𝐨 | «Կհանդիպենք» Լավ Էլի խումբ
26/05/2026
𝐟𝐢𝐥𝐨 | «Կհանդիպենք» Լավ Էլի խումբ
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Website
Address
2 Abovyan Street
Yerevan