ՀՄԿ - Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն

ՀՄԿ - Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն

Share

The aim of the Center is to increase the availability and efficiency of educational services.

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ (այսուհետ՝ Կենտրոն) ստեղծվել է 2017թ-ին:

Կենտրոնի գործունեության նպատակը` երեխայի կրթության իրականացման գործընթացում կրթական ծառայությունների մատչելիությունը, արդյունավետությունը և մասնակցային հնարավորությունները մեծացնելն է։

ՀՀ-ՈՒՄ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԵՆՏՐՈՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է

13/08/2026

📣 ՀՀ ԿԳՄՍՆ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՑՉԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐԱՌՈՂ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ծրագրի շրջանակում հայտարարում է ՄԵՆԹՈՐՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ
✅ Վայոց ձորի մարզում,
✅ Տավուշի մարզի Բերդ քաղաքում և
✅ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում
ծրագրի իրականացման համար:

ℹ️ «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառող դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի նպատակն է մենթորական շարունակական աջակցության միջոցով զարգացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժների կարողությունները՝ նպաստելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների լիարժեք ներառմանն ու կրթության արդյունավետ կազմակերպմանը:

➡️ Մրցույթի արդյունքում ընտրվելու են մանկավարժներ, որոնք կմասնակցեն ՀՄԿ-ի կողմից կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին և կուղղորդվեն դպրոցներ՝ իրականացնելու շարունակական աջակցության ծրագիր (վերապատրաստում և մենթորական աջակցություն)։

🔶️ Աշխատանքի հիմնական պարտականություններն են՝
• Իրականացնել վերապատրաստում դպրոցներում
• Կազմակերպել մենթորական աշխատանք՝ դասապլանների մշակում/ստուգում, դասալսում/հետադարձ կապ
• Աջակցել դպրոցին ներառականության ուժեղացման գործընթացում
• Աջակցել դպրոցին սովորողների պաշտպանության համակարգի ներդման/ուժեղացման գործընթացում
• Խթանել դպրոցներում սովորողների հոգեսոցիալական տոկունության բարձրացմանը

🔸️ Ծրագրին դիմելու գլխավոր նախապայմաններից է՝
✦ ունենալ բարձրագույն մանկավարժական կրթություն
✦ լինել գործող ուսուցիչ կամ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ոլորտում
✦ վերապատրաստում իրականացնելու փորձառություն և ճկունություն
✦ տիրապետել համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին
✦ ունենալ հաղորդակցման և թիմային աշխատանքի կարողություններ

🔺️ Դիմելու համար անհրաժեշտ է մինչև 2026 թվականի օգոստոսի 20-ը ներառյալ
✔️ աշխատանքային ինքնակենսագրությունն (CV) ու
✔️ հետաքրքրվածության նամակը (պարտադիր) ուղարկել
📧 [email protected]
էլ․հասցեին՝ «թեմա» դաշտում նշելով «Մենթոր - Մարզի անվանում»։

Առաջին՝ փաստաթղթային փուլը հաղթահարած մասնագետները կհրավիրվեն հարցազրույցի:

24/07/2026

🤗 ՍԻՐԵԼԻ ԾՆՈՂՆԵՐ
Մտածում եք՝ ինչպե՞ս կազմակերպել երեխայի առօրյան արձակուրդների ընթացքում⁉️

👋 Ամառային ազատ ժամանակը կարելի է վերածել խաղալու, ստեղծագործելու, միասին հետաքրքիր ժամանակ անցկացնելու, ինչպես նաև նոր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորության։

👉 Անցեք այս հղումով
https://hmk.am/blog-hy/
և կտեսնեք՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կայքի «Բլոգ» բաժնում զետեղված ՀՄԿ մասնագետների կողմից մշակված զարգացնող ուսումնաճանաչողական և ժամանցային նյութերն ու խաղերը, որոնք ձեր երեխաների առօրյան կդարձնեն աշխույժ, բովանդակալից ու հետաքրքիր։

🔶️ «ՊԱՊՆ ՈՒ ՇԱՂԳԱՄԸ» ԽԱՂ

👉 https://learningapps.org/display?v=pnu4a9hca25

💁🏼‍♀️ Հեղինակ՝ Լյուդմիլա Գարեգինյան
ՀՄԿ մանկավարժահոգեբանական աջակցության բաժնի հատուկ մանկավարժ

🔺️ Խաղն ստեղծված է համանուն ժողովրդական հեքիաթի հիման վրա և նախատեսված է տարրական դասարանների սովորողների համար։

⭕️ Խաղի նպատակն է՝
• Զարգացնել երեխաների լսելու, կարդալու և հիշողության հմտությունները՝ միաժամանակ հիշեցնելով հեքիաթի բովանդակությունն ու հիմնական գաղափարը։
• Խթանել համագործակցության և միասնական ուժի արժեքների ըմբռնումը՝ դարձնելով ուսուցումն ավելի դինամիկ և մոտիվացնող:

✅️ Խաղը սովորեցնում է նաև արդյունավետորեն օգտագործել էկրանային ժամանակը։

✔️ Խաղի ընթացքում երեխաները նախ աուդիո տարբերակով լսում կամ ընթերցում են «Պապն ու շաղգամը» հեքիաթը, այնուհետև անցնում ինտերակտիվ խաղին, որը ներառում է տարբեր առաջադրանքներ՝ բազմատեսակ հարցեր, գործողությունների հաջորդականության վերականգնում և այլն։
✔️ Ընդ որում, խաղը կարելի է խաղալ և մենակ, և ընկերների հետ։

🔹️ Այս խաղի միջոցով երեխաները ոչ միայն ամրապնդում են հեքիաթի բովանդակության իմացությունը, այլև ակտիվորեն հաղորդակցվում՝ զարգացնելով լեզվական, տրամաբանական, ինչպես նաև հաղորդակցման հմտություններ։ Խաղը նպաստում է նաև երեխաների ուշադրության, վերլուծական մտածողության և խմբային աշխատանքի կարողությունների զարգացմանը։

Լյուդմիլայի բլոգում առկա են նաև բազմաթիվ այլ խաղեր, հետաքրքիր տեղեկություններ և նյութեր, որոնք կներկայացնենք հաջորդիվ։

https://hmk.am/blog-lyudmila-gareginyan-hy/

20/07/2026



📢 «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ը հրավիրում է աշխատանքի
ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ

Հիմնական պարտականություններ
✔ Կադրային փաստաթղթերի (հրամաններ, աշխատանքային պայմանագրեր, անձնական գործեր և այլն) կազմում և վարում
✔ ՀՀ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային համակարգերում համապատասխան տվյալների մուտքագրում և գրանցումների իրականացում
✔ Թափուր հաստիքների համալրման գործընթացի կազմակերպում
✔ Պաշտոնների նկարագրերի մշակում և թարմացում
✔ Ներքին իրավական ակտերի հրապարակման և ծանուցման ապահովում
✔ Պաշտոնական գրությունների, զեկուցագրերի, հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում։

Պահանջներ
✔ Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
✔ Անձնակազմի կառավարման (կադրային գործի) ոլորտում աշխատանքային փորձ,
✔ ՀՀ աշխատանքային օրենսդրության իմացություն,
✔ MS Office և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգերով աշխատելու հմտություններ,
✔ Պատասխանատվության բարձր զգացում, կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ։

Առավելություն կտրվի՝
✔Անձնակազմի կառավարման կամ կադրային գործի ոլորտում մասնագիտական վերապատրաստման վկայականի առկայությանը․
✔ Կադրային տեղեկատվական համակարգերով աշխատելու գործնական փորձ։

Աշխատանքի պայմաններ
📍 Լրիվ աշխատաժամանակ (1 դրույքաչափ)
📍 Աշխատանքի վայր՝ Երևան, Քաջազնունի 12

Դիմելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հուլիսի 27-ը (ներառյալ)՝ աշխատանքային ինքնակենսագրականը (CV) ուղարկել [email protected] հասցեին՝ նամակի թեմա (Subject) դաշտում նշելով «Անձնակազմի կառավարման մասնագետ»։

📌Փաստաթղթերի ուսումնասիրության փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

18/07/2026

🆕 Երևանի պետական հումանիտար քոլեջում 2026-2027 ուսումնական տարվանից փորձարարական կարգով ներդրվում է «Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն» մասնագիտությունը՝ «Հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչ» որակավորմամբ։

✅ Միջին մասնագիտական կրթական ծրագրի տևողությունը միջնակարգ կրթության հիմքով 2 տարի է։ Նշված մասնագիտությամբ կիրականացնի ընդունելություն, որի համար հատկացվել է 25 տեղ։

ℹ️ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի դիտարկմամբ՝ Հայաստանում բավականին մեծ է սուրդոթարգմանիչների պահանջարկը, բացի այդ` համընդհանուր ներառական կրթության շրջանակում կա հեռահար նպատակ․ որպեսզի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները սովորեն իրենց համայնքի դպրոցներում։ Այս մոտեցումը ոչ միայն կնպաստի կրթության մատչելիությանն ու ներառականության ամրապնդմանը, այլև էապես կմեծացնի համապատասխան մասնագետների, այդ թվում՝ սուրդոթարգմանիչների պահանջարկը։

Photos from ՀՄԿ - Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն's post 17/07/2026

🔷️ 2026թ․ հուլիսի 9-ին տեղի ունեցավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ Ճապոնիայի կառավարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծառայությունների ներդրումը կրթության ոլորտում, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի կարիք ունեցող սովորողների մանկավարժահոգեբանական ծառայությունների ներդրման պիլոտային ծրագրի գնահատում» ծրագրի «Հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (ՀԱՀՍԱ) ծառայությունների ներդրումը կրթական համակարգում» բաղադրիչի ամփոփիչ միջոցառումը։

⭕️ Միջոցառման նպատակն էր ամփոփել ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, ներկայացնել ձեռքբերումներն ու արդյունքները և քննարկել հետագա զարգացման հնարավորությունները։

💬 Բացման խոսքով ներկաներին ողջունեցին Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը։

💬 Ա․ Սվաջյանն իր խոսքում կարևորեց ծրագրի ներդրումը և այս շրջանակում իրականացված աշխատանքները՝ շեշտելով Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ջանքերի կենտրոնացումը երեխաների հոգեկան առողջության և հոգեսոցիալական տոկունության կարողությունների բարձրացման և հոգեսոցիալական զարգացումն ապահովելու ուղղությամբ։ Նա ընդգծեց ծրագրի շրջանակում ստեղծված նյութերի և իրականացված գործողությունների արդիականությունը ժամանակակից կրթության պահանջների համապատասխան, ինչպես նաև երեխաների կրթական, հուզական և սոցիալական զարգացման կարիքներին արձագանքելու անհրաժեշտությունը․ «Մեր խնդիրն է առավել զգայուն և խոցելի երեխաներին նախապատրաստել տարբեր մարտահրավերների դիմակայմանը»։ Այս համատեքստում նա կարևորեց մանկապարտեզներում և դպրոցներում հոգեբանական ծառայության կազմակերպման բարելավմանն ուղղված աշխատանքները։

💬 ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Սիլվիա Մեստրոնին ևս, ողջունելով միջոցառման մասնակիցներին, ընդգծեց ապահով, աջակցված և հոգեպես անվտանգ միջավայրի առկայությունը բոլոր երեխաների կրթական ներուժի լիարժեք իրացման տեսանկյունից․ «Այս համագործակցության շնորհիվ մենք նպաստել ենք դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների կարողությունների ամրապնդմանը՝ ժամանակին բացահայտելու աջակցության կարիք ունեցող երեխաներին, ապահովելու անհրաժեշտ արձագանքը և ստեղծելու անվտանգ ու ներառական կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա, այդ թվում՝ փախստական և այլ խոցելի խմբերի երեխաները, կարող են իրացնել իրենց ամբողջ ներուժը»։ Նա կարևորեց երեխաների հոգեսոցիալական դիմակայունության ամրապնդումը և ՀՀ կրթական համակարգում հոգեկան առողջության որակյալ ծառայությունների ընդլայնումը։

💬 ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը անդրադարձավ ծրագրի շրջանակում իրականացված բոլոր գործողություններին, դպրոցների ու մանկապարտեզների հետ համագործակցության մեխանիզմներին՝ առանձնահատուկ կարևորելով ծրագրի հինգ հենասյուները՝ նպաստավոր պայմանների ստեղծում, ծառայությունների հասանելիություն, մանկավարժների կարողությունների զարգացում, հաստատություն-ծնող-համայնք համագործակցության ձևավորում, ինչպես նաև արձագանքման և ուղղորդման մեխանիզմների մշակում և ներդրում։ Ներկայացնելով արձանագրված ձեռքբերումները՝ նա նշեց․ «Թերևս այս համագործակցության ամենակարևոր արդյունքն այն է, որ դպրոցներն այսօր ավելի պատրաստ են նկատելու, թե երբ է երեխան աջակցության կարիք ունենում և արձագանքելու՝ նախքան նա ստիպված կլինի միայնակ հաղթահարել իր դժվարությունները»։

✅️ Այնուհետև տեղի ունեցավ «Հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական աջակցությունը կրթական համակարգում․ ձեռքբերումներ, մարտահրավերներ և զարգացման հեռանկարներ» խորագրով պանելային քննարկում, որի ընթացքում բանախոսները շեշտադրումներ արեցին դպրոցներում հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության համակարգի ներդրման կարևոր բաղադրիչների, դրանց արդյունավետության, մարտահրավերներին դիմակայելու և հետագա անելիքները նախանշելու ուղղությամբ։

🔷️ Ամփոփելով «Հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական աջակցությունը կրթության ոլորտում» պիլոտային ծրագրի արդյունքները՝ ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը՝ որպես ծրագրի փորձագետ, ներկայացրեց կրթական հաստատություններում հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության պիլոտային ծրագրի ներդրման գործընթացը։ Նա նշեց ծրագրի ձեռքբերումները և հեռանկարները՝ մեկնաբանելով արձանագրված փոփոխությունները սովորողների, ծնողների, ուսուցիչների, հոգեբանների, ուսումնական հաստատությունների տնօրենների համար և կրթական համակարգում առհասարակ։

📙 Միջոցառման ժամանակ տեղի ունեցավ նաև «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ և ՀՈԳԵՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏՈԿՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ» ձեռնարկի շնորհանդեսը․ ՀՄԿ բովանդակային մշակումների բաժնի մասնագետ Ալինա Մանուկյանը և ՀՄԿ գնահատման բաժնի ղեկավար Լիանա Մարգարյանը հանգամանալիորեն անդրադարձան ձեռնարկին՝ ներկայացնելով նրա բովանդակությունը և կրթական գործընթացում նրա կիրառման հնարավորությունները։

💙 Միջոցառումը ևս մեկ առիթ էր արժևորելու ծրագրի իրականացմանը նպաստած գործընկերների և մասնակիցների ներդրումն ու համագործակցությունը․ ՀՄԿ տնօրենը ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների, ցուցաբերած աջակցության և արդյունավետ համագործակցության համար շնորհակալագրեր հանձնեց ծրագրի փորձագետներին և ձեռնարկի հեղինակներին, ինչպես նաև ծրագրում ընդգրկված հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններին՝ ի դեմս տնօրենների և հոգեբանների, որպես դեսպան-դպրոց և դեսպան-մանկապարտեզ հանդես գալու համար։

➡️ Պատվոգրերի արժանացան մասնակից դպրոցների սովորողները ծրագրի շրջանակում նախագծերի մշակման և արդյունավետ իրականացման համար։ Մասնավորապես՝
▪️ «ՈՉ ՈՔ ԱՎԵԼՈՐԴ ՉԷ» Դ․ Դեմիրճյանի «Ավելորդը» ստեղծագործության մոտիվներով | Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչի անվան թիվ 2 հիմնական դպրոց
▪️ «ՀՈՒԶԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏԸ՝ ՈՐՊԵՍ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԳՈՐԾՈՆ» | Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց
▪️ «ԻՄ ՆԵՐՔԻՆ ՈՒԺԸ՝ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ» | Երևանի թիվ 181 հիմնական դպրոց

🗓️ Մասնակիցները ստացան նաև նոթատետրեր ծրագրի ընթացքի հիշարժան պահերը պատկերող լուսանկարներով, որոնցում արտացոլված էին մեկ տարվա համատեղ աշխատանքը, ձեռքբերումները, սովորելու և համագործակցության փորձը, ինչպես նաև կրթական միջավայրում դրական փոփոխություններ ստեղծելու ճանապարհը։

ℹ️ Հիշեցնենք, որ ծրագրի պիլոտային փորձարկումն իրականացվել է Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերի և Երևան քաղաքի 8 հանրակրթական և 8 նախադպրոցական ուսումնական հաստատություններում, որի շրջանակում մշակվել են ազգային մակարդակի առանցքային փաստաթղթեր, ներառյալ ՀԱՀՍԱ հայեցակարգը, ոլորտային ուղեցույցը և ՀԱՀՍԱ կարիքների վաղ հայտնաբերման, արձագանքման և ուղղորդման մեխանիզմները, որոնք հիմք են ստեղծում կրթական համակարգում ՀԱՀՍԱ-ի համակարգված, արդյունավետ և կայուն ներդրման համար։

🔹️ Նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համագործակցությամբ՝ Ճապոնիայի կառավարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Լեռնային Ղարաբաղից և հյուրընկալող համայնքներից տեղահանված անձանց համար հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության» ծրագրի շրջանակներում։

🔗 https://hmk.am/p136934hy/
---------------------------------------
On July 9, 2026, the closing event of the “Implementation of Mental Health and Psychosocial Support (MHPSS) Services in the Education System” component of the “Implementation of Mental Health and Psychosocial Support Services in the Education Field, Evaluation of the Pilot Program for the Introduction of Pedagogical-Psychological Services for Students with Special Educational Needs and 3rd and 4th Levels of Pedagogical-Psychological Support Services” Program, implemented in cooperation with the Ministry of Education, Science, Culture and Sports of the Republic of Armenia, the Republican Pedagogical-Psychological Center and UNICEF, and with the financial support of the Government of Japan and the Japan International Cooperation Agency, took place.
The aim of the Event was to sum up the activities implemented within the framework of the Program, present the achievements and outcomes, as well as discuss opportunities for further development.
Acting Rector of the Armenian State Pedagogical University Lilit Mkrtchyan, Deputy Minister of Education, Science, Culture and Sports of the Republic of Armenia Araksia Svajyan, UNICEF Representative ad Interim in Armenia Silvia Mestroni, and Director of the Republican Pedagogical-Psychological Center Lilit Mnatsakanyan delivered welcome speeches.
In her speech, Araksia Svajyan attached importance to the implementation of the Program and the activities carried out within its framework, highlighting the efforts of the Republican Pedagogical-Psychological Center and the Territorial Pedagogical-Psychological Support Centers on strengthening children’s mental health, enhancing their psychosocial resilience and promoting their psychosocial development. Mrs. Svajyan underscored the relevance of the resources developed and the activities carried out within the Program in the context of current educational requirements, stressing the need to respond not only to children’s educational needs but also to their emotional and social development. Mrs. Svajyan noted: “Our objective is to prepare the most sensitive and vulnerable children to cope with a wide range of challenges.” In this context, Araksia Svajyan highlighted the importance of the activities aimed at improving the organization of psychological services in kindergartens and schools.
Welcoming the participants of the Event, UNICEF Representative ad Interim in Armenia Silvia Mestroni emphasized the importance of a safe, supportive and psychologically secure environment as a prerequisite for the full realization of the educational potential of all children: “Due to this cooperation, we have contributed to strengthening the capacities of schools and preschool educational institutions to identify children in need of support in a timely manner, provide the necessary response and create a safe and inclusive learning environment where every child, including refugee children and those from other vulnerable groups, can realize their full potential.” Silvia Mestroni also highlighted the importance of strengthening children’s psychosocial resilience and expanding high-quality mental health services across the education system of Armenia.
RPPC Director Lilit Mnatsakanyan touched upon all the activities implemented within the framework of the Program, the mechanisms of cooperation with schools and kindergartens, placing particular importance on the five pillars of the Program: creation of favourable conditions, access to services, development of the capacities of educators, formation of institution-parent-community cooperation, as well as creation and introduction of response and referral mechanisms. While presenting the recorded achievements, Mrs. Mnatsakanyan noted: “Perhaps the most significant outcome of this partnership is that schools are now better prepared to recognize when a child needs support and to respond before the child is left to face those challenges alone.”
The Event continued with a panel discussion entitled “Mental Health and Psychosocial Support in the Education System: Achievements, Challenges, and Future Perspectives.” During the discussion, the speakers highlighted the key components of introducing Mental Health and Psychosocial Support (MHPSS) into the education system, reflected on its effectiveness, addressed the challenges encountered, and outlined future actions.
Summarizing the results of the “Mental Health and Psychosocial Support in Education System” Pilot Program, RPPC Deputy Director Haykuhi Adamyan, as a program expert, presented the process of introducing the Pilot Program on mental health and psychosocial support in educational institutions. H. Adamyan outlined the achievements and prospects of the Program, highlighting the positive changes observed among students, parents, teachers, psychologists, and school directors, as well as its impact on the education system as a whole.
The Event also featured the presentation of the Manual entitled “PROMOTING CHILDREN’S MENTAL HEALTH AND INCREASING THEIR PSYCHOSOCIAL RESILIENCE.” Specialist at RPPC Department of Content Development Alina Manukyan, and Head of RPPC Department of Assessment Liana Margaryan provided a comprehensive overview of the Manual, presenting its content and the possibilities for its application in the educational process.
The Event was another opportunity to appreciate the contribution and cooperation of partners and participants who supported the implementation of the Program. RPPC Director awarded certificates of appreciation to the experts of the Program and the authors of the Manual in recognition of their work, support and effective cooperation, as well as to the general education and preschool educational institutions included in the Program, represented by their directors and psychologists, for acting as Ambassador Schools and Ambassador Kindergartens.
Students from the schools included in the Program were awarded with certificates of honour for the development and effective implementation of projects within the framework of the Program. In particular:
▪️ “NO ONE IS SUPERFLUOUS” - based on D. Demirchyan’s “The Superfluous Person” (“Avelord”) novel | Stepanavan Basic School N 2 Named After St. Gregory the Illuminator;
▪️ “EMOTIONAL INTELLIGENCE AS A FACTOR IN PREVENTING ADDICTION” | Abovyan Basic School N 2;
▪️ “MY INNER STRENGTH: A PATH TO SELF-CONFIDENCE” | Yerevan Basic School N 181.
Participants also received notebooks featuring photos that capture memorable moments from the Program, reflecting a year of joint efforts, achievements, learning, and cooperation, as well as the path to creating positive changes in the educational environment.
It should be noted that the implementation of the Pilot Program was carried out in 8 general education and 8 preschool educational institutions in Lori, Kotayk, and Shirak Marzes and in Yerevan, within framework of which key national-level documents were developed, including the MHPSS concept, sectoral guidelines, and mechanisms for early identification, response, and referral of the MHPSS needs, which establish the foundation for the systematic, effective, and sustainable introduction of the MHPSS into the education system.
The initiative was implemented in cooperation with the Ministry of Education, Science, Culture and Sports of the Republic of Armenia, UNICEF and the Republican Pedagogical-Psychological Center, within the framework of the “Mental Health and Psychosocial Support for Displaced Persons from Nagorno-Karabakh and Host Communities” Project, and with the financial support of the Government of Japan and the Japan International Cooperation Agency.

Photos from ՀՄԿ - Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն's post 14/07/2026

🔛 Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացվող «ԳԻՏԱԿԻՑ ԾՆՈՂԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԵՐԵԽԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾՈՆ» թեմայով վերապատրաստման դասընթացները շարունակվում են։
-----------------------------------------------------
⭕️ Դասընթացի նպատակն է զարգացնել ծնողների գիտելիքները, հմտություններն ու գիտակցված վերաբերմունքը արդյունավետ ծնողավարման նկատմամբ՝ նպաստելով երեխաների հուզական, սոցիալական և ճանաչողական առողջ զարգացմանը, ընտանիքում դրական հաղորդակցության ամրապնդմանը, ինչպես նաև ուսումնառության դժվարությունների կանխարգելմանն ու հաղթահարմանը։

✅ 2026թ․ մայիս–հունիս ամիսներին իրականացված վերապատրաստման դասընթացներին մասնակցել են Արթիկի, Շիրակի, Արմավիրի, Վաղարշապատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Աշտարակի, Գորիսի, Սիսիանի, Վանաձորի և Սպիտակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, ինչպես նաև «Ձեզ համար» ԲՀԿ-ի, «Մանկական զարգացման հիմնադրամի» Վայոց ձորի մասնաճյուղի և «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Դիլիջանի ու Իջևանի մասնաճյուղերի սպասարկման տարածքներում գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների շուրջ 335 ծնողներ։

➡️ Դասընթացավարներն էին ՀՄԿ Վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի մեթոդիստ-վերապատրաստողներ Արմինե Ավագյանը և Մարինե Բաբայանը։

☑️ Դասընթացը կառուցված էր տեսական և գործնական բաղադրիչների համադրման սկզբունքով՝ ապահովելով մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը և արդյունավետ մասնակցությունը։ Գործնական աշխատանքների, խմբային քննարկումների և իրավիճակային վարժությունների միջոցով ծնողները հնարավորություն ունեցան ամրապնդել գիտակից ծնողավարման վերաբերյալ իրենց գիտելիքները, զարգացնել արդյունավետ հաղորդակցման և համագործակցության հմտությունները, ինչպես նաև ձեռք բերել գործիքներ, որոնք կնպաստեն երեխաների լիարժեք զարգացմանը, բարեկեցությանը և ընտանիքում առողջ, անվտանգ ու աջակցող միջավայրի ձևավորմանը։

🔗 https://hmk.am/p136827hy/
-----------------------‐------‐----‐-
The training courses on “CONSCIOUS PARENTING AS AN IMPORTANT FACTOR IN CHILD DEVELOPMENT” topic implemented by the Republican Pedagogical-Psychological Center continue.
-----------------------------------------------------
The aim of the Course is to develop parents’ knowledge, skills, and conscious attitude towards effective parenting, contributing to the healthy emotional, social, and cognitive development of children, strengthening positive communication in the family, as well as preventing and overcoming learning difficulties.

Around 335 parents of students from general education institutions operating in the service areas of Artik, Shirak, Armavir, Vagharshapat, Gegharkunik, Kotayk, Ashtarak, Goris, Sisian, Vanadzor and Spitak Territorial Pedagogical-Psychological Support Centers, as well as “For You” Charitable NGO, Vayots Dzor branch of the “Child Development Foundation” and Dilijan and Ijevan branches of the “Bridge of Hope” NGO, participated in the training courses held in May-June 2026.

The trainers were Armine Avagyan and Marine Babayan, Methodologist-Trainers at RPPC Department of Training and Methodological Support.

The Training Course was designed around the principle of integrating theoretical and practical components, ensuring the active involvement and effective engagement of the participants. Through practical activities, group discussions and situational exercises, parents had the opportunity to strengthen their knowledge of conscious parenting, develop effective communication and cooperation skills, as well as acquire practical tools that will contribute to the full development and well-being of children and the formation of a healthy, safe and supportive environment in the family.

Photos from ՀՄԿ - Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն's post 13/07/2026



2026թ․ հուլիսի 9-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ ուղղված ներառական կրթության ոլորտում գործընկերության ամրապնդմանն ու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։

🤝 Հուշագիրը ստորագրեցին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը և ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը։

⭕️ Հուշագրի նպատակն է համատեղել երկու հաստատությունների մասնագիտական և գիտակրթական ներուժը՝ նպաստելով ներառական կրթության զարգացմանը, կրթական ծառայությունների որակի բարելավմանը և ոլորտի մասնագետների կարողությունների ամրապնդմանը։

✅️ Համագործակցության շրջանակում նախատեսվում է կրթական, գիտական և հետազոտական ծրագրերի իրականացում, ուսումնամեթոդական ռեսուրսների մշակում, վերապատրաստումների և մասնագիտական միջոցառումների կազմակերպում, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ համագործակցության ընդլայնում, ինչպես նաև ՀՊՄՀ ուսանողների մասնագիտական պրակտիկայի կազմակերպումը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում՝ նպաստելով ապագա մասնագետների գործնական կարողությունների ու մասնագիտական հմտությունների զարգացմանը։

➡️ Երկուստեք կարևորվել է համատեղ աշխատանքի շարունակականությունը՝ ներառական կրթության համակարգի զարգացման և կրթական ծառայությունների որակի բարձրացման նպատակով։

🔗 https://hmk.am/p136800hy/
------------------------------------------‐--------
On July 9, 2026, a Memorandum of Cooperation was signed between the Republican Pedagogical-Psychological Center and the Armenian State Pedagogical University, aimed at strengthening partnership in the field of inclusive education and implementing joint initiatives.

The Memorandum was signed by Lilit Mnatsakanyan, Director of the Republican Pedagogical-Psychological Center, and Lilit Mkrtchyan, ASPU Acting Rector.

The aim of the Memorandum is to combine the professional and scientific and educational potential of the two institutions, contributing to the development of inclusive education, improving the quality of educational services, and strengthening the capabilities of specialists in the field.

Within the framework of the cooperation, it is envisaged to implement educational, scientific and research programs, develop educational and methodological resources, organise training courses and professional events, expand the cooperation with Territorial Pedagogical-Psychological Support Centers, as well as organise the professional internship for ASPU students at the Republican Pedagogical-Psychological Center and Territorial Pedagogical-Psychological Support Centers, contributing to the development of practical capacities and professional skills of future specialists.

Both sides attached importance to the continuity of joint activities in order to develop the inclusive education system and improve the quality of educational services.

Photos from ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն's post 09/07/2026
05/07/2026
Photos from ՀՄԿ - Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն's post 03/07/2026



🟧 2026թ․ հոնիսի 30-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» Perkins School for the Blind կազմակերպության համագործակցությամբ անցկացվեց «ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ» թեմայով վեբինարը:

👩‍💻 Վեբինարի բանախոսներն էին «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետներ Նիկոլինա Յուրիչ Տանֆարան և Մարթա Մեյջորսը։

✅️ Վեբինարի ընթացքում քննարկվեցին տեսալսողական խանգարում ունեցող երեխաների կրթության, հաղորդակցության և զարգացման հիմնարար սկզբունքները։ Բանախոսները ներկայացրեցին արդյունավետ կրթական ռազմավարություններ՝ հիմնված հստակ կառուցված օրակարգի վրա, որոնք ուղղված էին յուրաքանչյուր գործունեության սկզբի, ընթացքի և ավարտի կանխատեսելիության, ինչպես նաև բնական միջավայրում ուսուցման կազմակերպման ապահովմանը, հաղորդակցության բարելավմանը, մասնակցայնության ակտիվացմանը և վարքային դժվարությունների նվազեցմանը։

➡️Անդրադարձ կատարվեց նաև շարունակական գնահատման կարևորությանը, դրա հիման վրա անհատական կրթական նպատակների սահմանմանը, ուսումնական ծրագրերի մշակմանը և անհրաժեշտ հարմարեցումների իրականացմանը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի տեսողական, լսողական և զարգացման առանձնահատկությունները։

☑️ Առանձնահատուկ ուշադրություն հրավիրվեց հաղորդակցության նշանակությանն ու դրա ազդեցությանը տեսալսողական խանգարում ունեցող երեխաների զարգացման վրա, մասնավորապես շեշտադրվեց հաղորդակցման հասանելի ձևերի ընտրությունը (ժեստերի լեզու, շոշափողական հաղորդակցություն, Բրայլյան գրի, լսողական սարքերի, տարբեր առարկաների, պատկերների և այլ օժանդակ միջոցների կիրառում) երեխայի ինքնուրույնության, ինքնադրսևորման և համայնքային կյանքին լիարժեք մասնակցության ապահովման գործում։

ℹ️ Հիշեցնենք, որ վեբինարների այս շարքը միտված է տարբեր երկրների մասնագետների միջև լավագույն փորձի փոխանակմանը։

🔗 https://hmk.am/p136668hy/
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
On June 30, 2026, a webinar on the “UNDERSTANDING DEAFBLINDNESS AND COMMUNICATION” topic was held in cooperation with the Republican Pedagogical-Psychological Center and the Perkins School for the Blind organization.

The speakers of the Webinar were Nikolina Juric Tanfara and Martha Majors, experts from “Perkins International” organisation.

During the Webinar, the speakers discussed the fundamental principles of education, communication, and development of children with audiovisual impairments. They presented effective educational strategies based on a clearly structured agenda, aimed at ensuring a predictable beginning, progression, and conclusion for each activity, as well as organizing learning in a natural environment, improving communication, encouraging active participation, and reducing behavioural difficulties.

The importance of continuous assessment was also addressed, along with using its results to establish individual education plans, develop educational programs, and implement the necessary accommodations, taking into account each child’s visual, auditory, and developmental characteristics.

Particular attention was drawn to the importance of communication and its impact on the development of children with audiovisual impairments, in particular, the selection of accessible forms of communication (sign language, tactile communication, use of Braille, hearing aids, various objects, images, and other assistive tools) in ensuring the children’s independence, self-expression, and full participation in community life.

We would like to remind you that the series of webinars is aimed at the exchange of best practices between specialists from different countries.

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Kajaznuni 12
Yerevan
0070

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00