BioTeach Ուսուցման կենտրոն

BioTeach Ուսուցման կենտրոն

Share

Կենսաբանություն, քիմիա, աշխարհագրություն առարկաների դասավանդում և քննությանը նախապատրաստում:

07/07/2023

🧬 #ԴՆԹ֊ի մեկ շղթայում նուկլեոտիդային հաջորդականությունն ունի հետևյալ տեսքը ԱԳՑՑԹԳՑՑԹԹԳԱԱԳԹ։

2 #Հարց

Ի՞նչ նուկլեոտիդային հաջորդականություն ունեն ԴՆԹ-ի տվյալ տեղամասի երկրորդ շղթաները:

Ի՞նչ նուկլեոտիդային հաջորդականություն ունի այն ի-ՌՆԹ-ն,որն ստացվում է այդ ԴՆԹ-ի տեղամասից տրանսկրիպցիայի պրոցեսում:

🤔 Կարո՞ղ ես պատասխանել նշված հարցերին
Գրեք մեկնաբանություններում👇🏻

25/06/2023

#ԺԱՌԱՆԳԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

🧬Ժառանգականություն ասելով մենք հասկանում ենք ծնողական օրգանիզմներում՝ իրենց հատկանիշների առանձնահատկությունները հաջորդ սերունդին փոխանցելու հատկությունը:

🔹Սեռական բազմացման դեպքում,ժառանգականույթունն ապահովում է հատուկ սեռական բջիջների՝գամետների միջոցով, իսկ անսեռ բազմացման ժամանակ՝մարմնական, սոմատիկ, բջիջների միջոցով:

🔹Գամետները և սոմատիկ բջիջները իրենց մեջ կրում են ոչ թե ապագա օրգանիզմի հատկանիշները և հատկությունները, այլ դրանց նախադրյալները, որոնք ստացել են գեներ անվանումը:
🧬Գենը ԴՆԹ-ի մոլեկուլիկամքրսոմի որոշակի հատված է, որը որոշում է սպիտակուցային որևէ մոլեկուլի սինթեզը կամ որևէ տարրական հատկանիշի զարգացման հնարավորությունը:

🫴🏻Այս էջում Դուք կգնեք ամեն ինչ կենսաբանության մասին BioTeach Ուսուցման կենտրոն

____
📲 077 534101

#Կենսաբանություն #մարդ #օրգան #գիտնականներ
#դասընթաց

20/06/2023

#Հոմեոստազ եւ #հոմեոստատիկ ցուցանիշներ

🌀հոմեոստազ նշանակում է կենդանի օրգանիզմի՝ ներքին միջավայրի ցուցանիշների հարաբերական կայունությունը պահպանելու ունակությունը:

▫️Ցանկացած տեսակի կենդանի օրգանիզմի բնականոն գոյատևման համար անհրաժեշտ է, որ նրա ներքին միջավայրը լինի հարաբերական կայուն վիճակում:

🌀Հոմեոստատիկ կարգավորման առավելությունն այն է, որ օրգանիզմին
հնարավորություն է տալիս առավել արդյունավետ գործելու:
▫️Օրինակ` սառնարյուն կենդանիները ցրտին դառնում են դանդաղաշարժ, որը չի կարելի ասել տաքարյունների մասին, որոնք կարողանում են պահպանել մարմնի ջերմաստիճանը:

▫️Սակայն չպետք է մոռանալ, որ կարգավորումը ենթադրում է նաև էներգիայի սպառում: Հոմեոստազը վերաբերում է նաև միջբջջային հեղուկին, որի ցուցանիշները նույնպես պետք է կայուն լինեն:

🫴🏻Այս էջում Դուք կգնեք ամեն ինչ կենսաբանության մասին:
մեզ հետ հեշտ է 👩🏻‍🏫
____
📲 077 534101
#Կենսաբանություն #մարդ #օրգան #գիտնականներ
#դասընթաց

15/06/2023

#Հետաքրքիր է իմանալ
🧬 Մարդկային գենոմի քարտեզագրում

▫️2000 թ.-ին մի խումբ հետազոտողներ ներկայացրեցին մարդու գենոմի գրեթե վերջնական քարտեզը:
Աշխատանքի վերջնական տարբերակն ավարտվել է 2003 թվականին:

☑️ Մարդու գենոմի այս քարտեզը ցույց է տալիս յուրաքանչյուր քրոմոսոմի գտնվելու վայրը, որոնք պարունակում են անհատի բոլոր գենետիկ տեղեկությունները:
☑️Այս տվյալների միջոցով մասնագետները կարող են իմանալ գենետիկ հիվանդությունների բոլոր մանրամասները և ցանկացած այլ ասպեկտ, որը նրանք ցանկանում են ուսումնասիրել:

🫴🏻Այս էջում Դուք կգնեք ամեն ինչ կենսաբանության մասին:
մեզ հետ հեշտ է 👩🏻‍🏫
____
📲 077 534101
#Կենսաբանություն #մարդ #օրգան #գիտնականներ
#գենետիկա
#դասընթաց

13/06/2023

🔥 Իսկ դուք գիտե՞ք, որ Մարդու մարմնում հայտնաբերվել է 79-րդ օրգանը

Կենսաբանության մեջ այն համարում էր հյուսվածքի պարզ ծալք ՝ առանց որևէ բժշկական նշանակության:

☑️ Այնուամենայնիվ, 2017-ին գիտությունը համարեց, որ միջնուղեղը համարվում է 79-րդ օրգանը, այդ պատճառով այն ավելացվեց Grey’s Anatomy- ին ՝ անատոմիստների տեղեկատու ձեռնարկին:
Լեոնարդո Դա Վինչին դա նկարագրել էր ավելի քան 500 տարի առաջ:

☑️ Պատճառն այն է, որ այժմ գիտնականները կարծում են, որ միջուղեղը օրգան է, որը կազմում է peritoneum- ի կրկնակի ծալքը `լինելով աղիքի և որովայնի պատի միջև կապող օղակ:

🫴🏻Այս էջում Դուք կգնեք ամեն ինչ կենսաբանության մասին:
մեզ հետ հեշտ է 👩🏻‍🏫

📍Ազատության 24
📲 077 534101

——-
#Կենսաբանություն #մարդ #օրգան #գիտնականներ #դասընթաց

10/06/2023

🌀Ի՞նչ է իրենից ներկայացնում գործողության պոտենցիալի բնութագիրը և նրա ծագման մեխանիզմը:

▫️Դրդունակ հյուսվածքներում տեսանելի պատասխանի ձևավորումը (նյարդում՝ գրգռի հաղորդում, մկանում՝ կծկում, գեղձում՝ հյութազատում) պայմանավորված է դրդման արդյունքում այդ հյուսվածքներում գործողության պոտենցիալի ծագմամբ:

▫️Գործողության պոտենցիալի առաջացումը հյուսվածքի կենսունակության ցուցանիշ է և առկա է նրա կենսագործունեության հիմքում: Շեմքային և վերշեմքային գրգռիչների ազդեցությամբ բջջաթաղանթում առաջանում են այնպիսի փոփոխություններ, որոնք հանգեցնում են հանգստի պոտենցիալի արժեքի նվազմանը՝ թաղանթի ապաբևեռացմանը, թաղանթային պոտենցիալի կարճատև լիցքաշրջմանը, այնուհետև նորից թաղանթի վերալիցքավորմանը՝ վերաբևեռացմանը մինչեւ ելակետային մակարդակ:

✔️Հանգստի պոտենցիալի այդպիսի տատանումը կոչվում է գործողության պոտենցիալ:
____
Ավելին իմանալու համար կարող եք հետևել իմ էջին BioTeach Ուսուցման կենտրոն
📍Ազատության 24,
📲 077 534101
#կենսաբանություն #մկան #հյուսվածքներ #դասընթաց #ուսանողներ

Photos from BioTeach Ուսուցման կենտրոն's post 30/05/2023

🙋🏻‍♀️Ողջույն։ Մարդու ամենակարևոր օրգաններից մեկը լյարդն է։
✅Լյարդը կարմրաշագանակագույն սեպաձև օրգան է, որը կազմված է տարբեր չափերի չորս անհավասար չափսերի և տարբեր տեսքի բլթերից։
✅Մարդու լյարդը սովորաբար կշռում է մոտ 1․5 կգ և ունի ընդամենը 15 սմ երկարություն։
✅Լյարդը մարսողական համակարգի մաս կազմող գեղձային օրգան է, որն անմիջապես գտնվում է ստոծանու տակ՝ որովայնի խոռոչի վերին մասի աջ կողմում։
✅Լյարդը որպես մարսողական համակարգի ամենախոշոր օրգան, որն արտադրում է նաև լեղի` հիմնային բաղադրությամբ նյութ, որը շատ կարևոր է ճարպերի քայքայման գործընթացում։

Համալրիր գիտելիքներդ BioTeach-ի հետ☺️, մեզ հետ կենսաբանությունը հեշտ է👩‍🏫:
Գրանցվելու և մանրամասների համար՝ մեկնաբանության դաշտում դիր ➕ նշանը, կամ 📞 077534101։

29/05/2023

Իսկ դուք գիտեի՞ք, որ երիկամները զույգ գեղձային օրգաններ են։ Երիկամները տեղավորված են ողնաշարի աջ ու ձախ կողմերում՝ կրծքային վերջին և գոտկային վերին երկու ողների մակարդակի վրա։ Աջ երիկամը միջին հաշվով 1-1.5 սմ ավելի ցած է, քան ձախը։

Համալրիր գիտելիքներդ BioTeach-ի հետ☺️, մեզ հետ կենսաբանությունը հեշտ է👩‍🏫:
Գրանցվելու և մանրամասների համար՝ մեկնաբանության դաշտում դիր ➕ նշանը, կամ 📞 077534101։

25/05/2023

Մարդու օրգանիզմում յուրաքանչյուր օրգան ունի իր ուրույն դերն ու նշանակությունը։ Դրանցից մեկը սիրտն է։
✅Այն քառախորշ սնամեջ մկանային օրգան է, գտնվում է կրծքավանդակում, փոքր-ինչ ձախակողմյան հատվածում:
✅Չափահաս մարդու սրտի զանգվածը կազմում է 250−300գ:
✅Սիրտը գտնվում է սրտապարկում, որը շարակցահյուսվածքային թաղանթ է: ✅Սրտապարկի ներքին մակերևույթն արտադրում է քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է կծկման ժամանակ առաջացած շփման ուժը:

Համալրիր գիտելիքներդ BioTeach-ի հետ☺️, մեզ հետ կենսաբանությունը հեշտ է👩‍🏫:
Գրանցվելու և մանրամասների համար՝ մեկնաբանության դաշտում դիր ➕ նշանը, կամ 📞 077534101։

24/05/2023

📢Ողջու՜յն, փոքրիկ տեղեկություն BioTeach ուսուցման կենտրոնի մասին։
✅Մեզ կարող եք դիմել քոլեջի և ԲՈՒՀ-ի ընդունելության կենսաբանության քննությանը պատրաստվելու համար։
✅Մեր պարապմունքներն անց են կացվելու շաբաթական 3 օր՝ 2 ժամ տևողությամբ։
✅Կարող ենք իրականացնել և խմբակային, և անհատական պարապմունքներ, հարկ եղած դեպքում՝ օնլայն ձևաչափով։
🟢Խմբակային պարապմունք՝ ամսական 20.000 դրամ
🟢Անհատական պարապմունք՝ ամսական 30.000 դրամ

Համալրիր գիտելիքներդ BioTeach-ի հետ☺️, մեզ հետ կենսաբանությունը հեշտ է👩‍🏫:
Գրանցվելու և մանրամասների համար՝ մեկնաբանության դաշտում դիր ➕ նշանը, կամ 📞 077534101։

23/05/2023

Իսկ դուք գիտեի՞ք,🤔որ կենդանի բջջում ամենաշատը ջուրն է, որը կազմում է բջջի բաղադրության 80%-ը: Ջուրը գերազանց լուծիչ է, անհրաժեշտ նյութերը բջիջ են մտնում, իսկ նյութափոխանակության արգասիքները բջջից հեռանում են ջրի միջոցով: Կենդանի բջջի մեջ մտնում են նաև քիչ քանակության հանքային աղեր:

Համալրիր գիտելիքներդ BioTeach-ի հետ☺️, մեզ հետ կենսաբանությունը հեշտ է👩‍🏫:
Գրանցվելու և մանրամասների համար՝ մեկնաբանության դաշտում դիր ➕ նշանը, կամ 📞 077534101։

22/05/2023

Բջիջը բոլոր հայտնի կենդանի օրգանիզմների կառուցվածքային, ֆունկցիոնալ և ժառանգական տարրական միավորն է։
✅Այն կազմված է՝
1. բջջաթաղանթից
2. ցիտոպլազմայից
3. կորիզից
4. օրգանոիդներից

Համալրիր գիտելիքներդ BioTeach-ի հետ☺️, մեզ հետ կենսաբանությունը հեշտ է👩‍🏫:
Գրանցվելու և մանրամասների համար՝ մեկնաբանության դաշտում դիր ➕ նշանը, կամ 📞 077534101։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Azatutyan 24
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 20:00