Գևորգ Արշակյանի անվան Գիտելիքի դպրոց

Գևորգ Արշակյանի անվան Գիտելիքի դպրոց

Share

In the School of Knowledge lectures are read by senior students and graduates of the university.

[հայերեն] [English] [Русский]

Գևորգ Արշակյանի անվան Գիտելիքի դպրոցը Երևանի պետական համալսարանի Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնում գործող դպրոց է, որը նպատակ ունի նպաստել ոչ ֆորմալ կրթության ներհամալսարանական ու արտահամալսարանական զարգացմանը։ Դպրոցը հնարավորություն է տալիս ուսանողներին ակադեմիական կրթությանը զուգահեռ ստանալ, խորացնել գիտելիքները աշխատաշուկայում պահանջարկ ունեցող, հումա

Photos from Գևորգ Արշակյանի անվան Գիտելիքի դպրոց's post 20/11/2025

🕎 Այսօր փիլիսոփայության համաշխարհային օրն է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարված է՝ անցկացնելու ամեն տարվա նոյեմբերի երրորդ հինգշաբթին:

Գևորգը նոր էր վերադարձել բանակից, վերջին քննարկումների ժամանակ իրեն բնորոշ վստահ ձայնով, խոշոր աչքերի փայլով ու էնթուզիազմով կրկնում էր.

- Տարիներ շարունակ միջոցառումներ չենք արել, բայց էս տարի, ես խոստանում եմ, լինելու ա ֆանտաստիկ ուղղակի: Մենք պատրաստվում ենք, անելու ենք հնարավոր ամենը նույնիսկ էս կարանտինյան պայմաններում, որպեսզի փիլիսոփայությունը էդ օրը գոնե համալսարանում թևածի, մարդիկ շնչեն ու արտաշնչեն փիլիսոփայություն:
Մի հատ պատկերացրու՝ մեր ֆակուլտետի միջանցքներով ուսանողները սավաններով ու փիլիսոփաներին համապատասխան հանդերձանքով քայլում են, այլ ֆակուլտետի ուսանողներն ու հյուրերը, մոտենալով յուրաքանչյուրին, զրույցի են բռնվում, քննարկում այնպիսի թեմաներ, որ միայն մեր ֆակուլտետում կգտնեն (սիրո, լեզվի, երաժշտության, բնության փիլիսոփայություն…)

2025թ. նոյեմբերի 20, հինգշաբթի

Այսօր ԵՊՀ Փիլիսոփայության ֆակուլտետում կայացել է «Փիլիսոփայությունը և արդի մարտահրավերները։ Մարդը գոյաբանական ծուղակում» միջազգային գիտաժողով, որի շրջանակում տեղի է ունեցել ուսանողների կողմից պատրաստված Թատերական ներկայացում «21-րդ դարի թվային քարանձավում» թեմայի վերաբերյալ։

12/11/2025

Շնորհավոր երկնային 29-դ, Գևորգ Արշակյան ♾️

Շնորհավոր բոլոր նրանց, ովքեր կյանքում գոնե մի անգամ առիթ ունեցել են Գևորգի հետ զրուցելու, ծիծաղելու ու խորհելու սովորականից ամենաանսովոր թեմաների, իրականությունների շուրջ:

07/11/2025

Հինգ տարի է անցել այն օրից, երբ ավագ լեյտենանտ Արշակյանը գիտակցաբար կյանքը տվեց հանուն հայրենիքի, հանուն Արցախի ~

Այսօր՝ ժամը 18:30-ին, Սուրբ Աննա եկեղեցում կմատուցվի Գևորգին նվիրված հոգեհանգստյան կարգ։

♾️
Նոյեմբերի 5-ին Շուշին պաշտպանության կարիք ուներ, և Գևորգը առաջիններից էր, որ կամավոր ստանձնեց քաղաքը անձնվիրաբար պաշտպանելու գործը։ 2020 թվականի նոյեմբերի 6-ին՝ առավոտյան ժամը 5-ից որպես վաշտի հրամանատարի տեղակալ՝ մասնակցում է քաղաքի պաշտպանական գործողություններին: Շուշիի մատույցներում վերջինս հրազենային վիրավորում է ստանում ոտքից, սակայն ինքն իրեն վիրակապելուց և ցավազրկելուց հետո շարունակում է մարտը, ոչնչացնում թշնամու մեծ թվով կենդանի ուժ և տեխնիկա։ Այնուհետև վիրավորվում է երկրորդ անգամ․ փամփուշտը ծակում է որովայնը, վնասում է կենսական օրգանները, նույն պահին ստանում է բեկորային վնասվածք, սակայն հրաժարվում է մարտը դադարեցնել: Գրկում է խաչքարը, շեղում հակառակորդի ուշադրությունը, որպեսզի իր զինվորները կարողանան կատարել առաջադրանքը: Ընկերները նկատում են, որ Գևորգի համազգեստը ամբողջովին արյունոտ է , ինքն` ուժասպառ , արնաքամ, և նրան դուրս են բերում մարտադաշտից: Ընկերների «Ինչպե՞ս ես» հարցին լսվում է Գևորգի մշտական պատասխանը՝ «ՖԱՆՏԱՍՏԻԿ»:

Ստեփանակերտի հիվանդանոցում Տարոն Տոնոյանը բարեհաջող վիրահատում է Գևորգին: 2020 թվականի նոյեմբերի 6-ի երեկոյան Գևորգի սիրտը դեռ բաբախում էր․․․

Photos from Գևորգ Արշակյանի անվան Գիտելիքի դպրոց's post 21/09/2025

… Այսօր տեսե՞լ եք Մասիսը: Այն կրկին մեզ է կանչում: Արդեն 97 տարի մեզ է կանչում, իսկ մենք միայն բանաստեղծություն ենք ձոնում նրան: Լույս է տալիս, ասելով, որ նա է այս հողի Հայը, նա մերն է, մեր Աստվածայինը: Իսկ Հայկական պար լեռնաշղթան, որ սպասում է Յարխուշտային… Համբերություն ձեզ Լեռներ: Քիչ մնաց. գալու ենք:

©️Գևորգ Արշակյանի 2015թ. գրառումներից (նկարները՝ ֆեյսբուքյան էջից)

Շնորհավոր գիտակցական ծնունդդ՝ մեր Անկախության օրը, պարոն ավագ լեյտենանտ Արշակյան 🇦🇲

Photos from Գևորգ Արշակյանի անվան Գիտելիքի դպրոց's post 10/07/2025

Սիրելի՛ ուսանողներ, աշակերտներ, ծնողներ ու Գևորգ Արշակյանի, արդեն նաև դպրոցի արժեքները կիսող հետևորդներ,

Հուլիսի 9-ին ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն/YSU Student Affairs Centre-ը, որտեղ իրականացվում է Գևորգ Արշակյանի անվան Գիտելիքի դպրոցը, ստացել է 2025թ. հուլիսի 11-ից լուծարման ծանուցում: Ըստ որի՝ կառույցը պետք է դադարեցնի իր գործունեությունը, ծրագրերը, որոնց մեջ իհարկե միայն դպրոցը չէ. առ ստեղծում իրականացվել են ծրագրեր, որոնք Երևանի պետական համալսարանի, և ոչ միայն, ուսանողներին զինել են կրթական, ընդհանուր զարգացվածության, հմտությունների աճին նպաստող, ինտելեկտուալ, ազգային, ռազմահայրենասիրական արժեհամակարգով, ինչպիսիք են՝ Գևորգ Արշակյանի անվան Գիտելիքի դպրոցն ու ամառային դպրոցը, Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբը, ԵՊՀ գիտարշավական ակումբը և այլն:

Գևորգ Արշակյանի անվան Գիտելիքի դպրոցը ստեղծման օրից իր ուսանողներին ու աշակերտներին բացի գիտելիքից ու հմտություններից առանց քաղաքական օրակարգերի փոխանցել է մեծ արժեհամակարգ ու հավատ, որը ժառանգել ենք Գևորգից, ով մասնակցել ու կազմակերպել է կենտրոնի տարբեր ժամանակների ծրագրեր: Այսօր սակայն հենց քաղաքական հիմքով ու պատճառաբանություններով լուծվարվում է կենտրոնը, ծրագրերը, դպրոցը…

Սկսելով 2021թ. հոկտեմբերի 4-ին իր գործունեությունը՝ դպրոցի շրջանակում անցկացվել են 30-ից ավել ոչ ֆորմալ դասընթացներ՝ հատուկ մշակված մեթոդաբանությամբ ու գործիքներով, որը Երևանի պետական համալսարան է բերել 9 համալսարաններից ուսանողներ, ՀՀ բոլոր մարզերի ավագ դպրոցներից աշակերտներ, ովքեր սիրել են դպրոցը, համալսարանը՝ Մայր Բուհը: Չորս շրջափուլեր հաջողությամբ իրականցրած մեր դպրոցը երեք տարիների ընթացքում ունեցել է 1500+ դիմորդներ, 858 ուսանողներ, 649 շրջանավարտ ուսանողներ, 220 շրջանավարտ աշակերտներ ու 90+ ազատ ունկնդիրներ, ովքեր արտալսարանային ոչ ֆորմալ կրթության միջոցով նոր ոլորտներ են բացահայտել, աշխարհայացք փոխել ու հմտություններ զարգացրել:

Շնորհիվ դպրոցի նվիրյալ դասընթացավարների, արժեքներ կիսող, մեր առաքելությանը հավատացող հրավիրյալ մասնագետների՝ մենք ստեղծել ենք մեծ համայնք, ովքեր վստահաբար շարժվում են բարոյական, անփոփոխ սկզբունքներով, արժանապատվությամբ ու սիրով՝ առ հայրենիք, աշխատանք, ուսում ու անձ՝ չուրանալով սեփական երկրի պատմությունն ու սահմանները:

Այժմ, երբ օրեր առաջ մեր Ամառային դպրոցը լիազորագրվել է ԿԳՄՍՆ-ի կողմից, հաստատվել այս ամառ անցկացումը ԵՊՀ ռեկտորի կողմից, և մենք ստացել ենք ձեզանից շատ հայտադիմումներ, նման ծանուցում ենք ստանում կենտրոնում ընդամենը մեկ օր առաջ: Գիտակցում ենք ձեր սպասումը ամառային դպրոցին, սիրելի՛ աշակերտներ ու ծնողներ, և շուտով հանդես կգանք անցկացման վերաբերյալ հստակ հայտարարությամբ՝ ձեզ զերծ պահելու ցանկացած տեսակի լոգիստիկ ու այլատեսակ խնդիրներից:

Ամառային դպրոցի ընդունելություն ԵՊՀ Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցում 16/06/2025

📢 Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցը հայտարարում է ամառային դպրոցի ընդունելություն, որին կարող են դիմել 2025-2026 ուստարվա 10-12-րդ դասարանների աշակերտները։

📌 Ամառային դպրոցի ընդունելությունը կկազմակերպվի հուլիսի 1-5-ը Երևանի պետական համալսարանում:

⌛️ Դիմելու վերջնաժամկետն է հունիսի 27-ը:

📌 Ամառային դպրոցի շրջանակում նախատեսվում են երկշաբաթյա դասընթացներ, քննարկումներ, հանդիպումներ, թիմային աշխատանքներ տարբեր թեմաներով։

✍️ Ծրագրին կարող են դիմել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում բնակվող երեխաները, սակայն պետք է նկատի ունենալ, որ ամառային դպրոցի շրջանակում կազմակերպիչները չեն հոգում տեղափոխության և կեցության ծախսերը։

📍 Ամառային դպրոցը նախատեսվում է անցկացնել 2025 թվականի հուլիսի 14-25-ը (յուրաքանչյուր օր՝ 3 ժամ) Երևանի պետական համալսարանում։

📌 Ամառային դպրոցի մասնակցությունն անվճար է։

📑 Հայտադիմումը այստեղ՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfPPQkhwzYNNWOTXfmXcpsKtWq5VgEu6DHa0JAsc4vqnX_Yng/viewform

🗞 Ամառային դպրոցի ավարտին մասնակիցներին կստանան մասնակցության հավաստագրեր։

💡Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցը ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնում գործող դպրոց է, որը նպատակ ունի նպաստելու ոչ ֆորմալ կրթության միջոցով երեխաների և երիտասարդների կարողությունների, հմտությունների զարգացմանը։ Դպրոցը կրում է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, ԵՊՀ բրոնզե մեդալակիր Գևորգ Արշակյանի անունը։

Ամառային դպրոցի ընդունելություն ԵՊՀ Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցում ԵՊՀ Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցը հայտարարում է ամառային դպրոցի ընդունելություն, որին կարող են դիմել 2025-2026 ուստարվա 10-12-րդ դասարանների աշակերտները։ Գևորգ ....

Վահե Սահակյանի անվան մրցանակ 02/12/2024

 😮🤗 4 օր մնաց՝ դիմելու Վահե Սահակյանի անվան ամենամյա մրցանակին, որը շնորհվում է մաթեմատիկական կամ տնտեսագիտական մասնագիտացմամբ ուսանողներին՝ որպես դրամական խրախուսման միջոց։ Մրցանակակիրը կստանա 500,000 ՀՀ դրամ։

🔍 Ովքե՞ր կարող են դիմել մրցանակին արժանանալու համար՝

📍Դիմորդը պետք է լինի 2021 թ․ հոկտեմբերի 4-ից մինչ օրս Գևորգ Արշակյանի անվան Գիտելիքի դպրոցի շրջանավարտ կամ ուսանող։
📍Դիմորդը պետք է 2024 թ․-ի դրությամբ լինի ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններից որևէ մեկի մաթեմատիկական կամ տնտեսագիտական համապատասխան մասնագիտացմամբ ֆակուլտետի/բաժնի ուսանող։
📍Դիմորդը պետք է ունենա բարձր միջին որակական գնահատական (ՄՈԳ)` սահմանված տվյալ ուսումնական հաստատության կողմից։

Մրցանակին դիմելու կարգին ու մանրամասներին կարող եք ծանոթանալ կից՝
https://shorturl.at/l8DlP

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ դեկտեմբերի 6:

Մաղթում ենք հաջողություն։ 🤩

Վահե Սահակյանի անվան մրցանակ Վահե Սահակյանի անվան մրցանակ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնում գործող Գևորգ Արշակյանի անվան Գիտելիքի դպրոցը միջազգային ճանաչման տնտեսագետ և ֆին...

Photos from Գևորգ Արշակյանի անվան Գիտելիքի դպրոց's post 26/11/2024

📣🫣 Ընդամենը 10 օր մնաց Վահե Սահակյանի անվան ամենամյա մրցանակին դիմելուն, որը շնորհվում է մաթեմատիկական կամ տնտեսագիտական մասնագիտացմամբ ուսանողներին՝ որպես դրամական խրախուսման միջոց։

🔎 Իսկ մինչ այդ ներկայացնենք անվանակրին՝ տաղանդավոր ու բացառիկ ընդունակություններով օժտված Վահե Սահակյանին։

🌐Վահե Ստեփանի Սահակյանը տնտեսագիտության թեկնածու է (Երևանի պետական համալսարան, Կենտրոնական Եվրոպայի համալսարան, Պոմպեու Ֆաբրա համալսարան), Շվեյցարիայի ֆինանսական ինստիտուտի դոկտոր: Նա մեծացել և դաստիարակվել է Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Գևորգի Սահակյանի ընտանիքում։ Վահե Սահակյանն ի ծնե օժտված էր բացառիկ ընդունակություններով, որոնք դրսևորել է նաև ուսումնառության տարիներին՝ գերազանց առաջադիմությամբ սովորելով և ավարտելով մի քանի առաջատար եվրոպական համալսարաններ։

📈Նա եղել է Միջազգային հաշվարկների բանկ միջազգային ֆինանսական կազմակերպության աշխատակից և իր գործունեությամբ աջակցել է տարբեր երկրների կենտրոնական բանկերին՝ ակտիվների ռազմավարական և մարտավարական տեղաբաշխման, ակտիվների և պարտավորությունների կառավարման հարցերում: Իր բազմամյա գործունեությամբ ու փորձով անուրանալի ներդրում է ունեցել մասնավոր հատվածի զարգացման, մրցակցային քաղաքականության կատարելագործման, բանկային և ֆինանսական շուկաների կայացման գործում։

✨Վահե Սահակյանն ունի նաև միջազգային ճանաչման համալսարաններում դասավանդման մեծ փորձ էկոնոմետրիկայի, կորպորատիվ ֆինանսների և խաղերի տեսության ոլորտներում: Նա հրապարակել է մի քանի տասնյակ գիտական հոդվածներ միջազգային հայտնի պարբերականներում, որոնք առնչվում են տնտեսական համակարգում կոռուպցիայի գնահատմանը, բանկային և ֆինանսական շուկաների միկրոտնտեսությանը, կորպորատիվ ֆինանսներին, ակտիվների գնագոյացմանը և մաթեմատիկական ֆինանսներին:

Մրցանակին դիմելու պահանջներին ու կարգին կարող եք ծանոթանալ կից՝ https://shorturl.at/l8DlP

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ դեկտեմբերի 6
Մաղթում ենք հաջողություն։ 🤩

Photos from Գևորգ Արշակյանի անվան Գիտելիքի դպրոց's post 12/11/2024

☯️․․․ բավականին ստացված կոլեգաներ են (հին աշխարհի փիլիսոփաներին նկատի ուներ), բավականին երկար ժամանակ շատ հարցերի շուրջ են մտածել, մարդկությանը տվել են բազմահազար տեսություններ և հայեցակարգեր, որոնց միջոցով այն, ինչ կա մարդկության համար, կա կոլեգաներիս շնորհիվ: Չի կարա մարդ անտարբեր լինի էս ամեն ինչի նկատմամբ։ Ես 6-րդ դասարանից ուզում էի էս ֆակուլտետում սովորեմ ու էս ուղղությամբ շարունակեմ, բայց երբ եկա ֆակուլտետ, իմ սպասելիքները ոչ թե չարդարացվեցին, այլ գերազանցեցին։ Առհասարակ մեզ մոտ վատ դասախոս չկա։ Գիտե՞ս, որ սկսում են դասերը ու սկսում ես շփվել հետները, զգում ես, որ սա փիլիսոփայության ֆակուլտետ ա, ստեղ փիլիսոփաներ են շնչում, հասկանու՞մ ես, էնքա՜ն եմ կարոտել էդ ամեն ինչին․․․ իմ դասախոսների հետ ես նաև ընկեր էի/եմ։

Ինձ շատ ա հետաքրքրել, ու ես ուզում եմ կյանքի մի որոշ փուլում խորանամ երաժշտության, լեզվի ու սիրո փիլիսոփայության մեջ։ Սրանք ֆանտաստիկ ճյուղեր են էլի։

🎼🎻Երաժշտությունն, ասում են, Ադորնոյի մոտ պետք ա նայեմ։ Էս միտքը հղացել ա, երբ առաջին կուրսում գոյաբանությունից գերմանացիներին էինք անցնում։ Հայդեգերի հատվածն էի կարդում․ հաջորդ օրը քննություն էի։ Հայդեգեր էի կարդում Վիվալդիի տակ, դրսում լիալուսին էր, պատշգամբում վայելում էի գերմանական գրականանությունը։ Էդ ժամանակ հասկացա, որ ուզում եմ խորանալ երաժշտության մեջ։

💌Սիրո փիլիսոփայությունը շատ ա սկսել հետաքրքրել Պլատոնի «Խնջույքը» ստեղծագործությունից։ Ուղղակի ֆանտաստիկ ա, հասկանու՞մ ես։ Փիլիսոփաները հավաքվում, քեֆ են անում, սկսում են խոսել սիրուց։ Փիլիսիփաների մեջ ա օրինակ Սոկրատեսը․․․

🌐Իսկ լեզուն, առաջին-երկրորդ դասարաններում, լեզվից երևի երբ գրել եմ թելադրություն, շարադրություն, միշտ շատ վատ եմ գրել, շատ վատ իրոք։ Ես օժանդակ բայերը չէի կարողանում տարանջատել, տառեր էի կուլ տալիս, բայց երբ մեծացա, լեզուն ես զգում էի երակներովս։ Յոթերորդից հատկապես չէին կարա ասեին՝ դու սխալ ես․ ես ապրում էի լեզուն։ Ինձ հետ բավականին դժվար էր լեզվի հարցում վիճելը․ ես շատ կանոնների ուղղակի դեմ էի։ Օրինակ՝ «Միացյալ և Անկախ Հայաստան եզրույթը» միշտ մեծատառ եմ գրում, բայց իմ բոլոր դասատուները ու օլիմպիադաների հանձնաժողովները ասում էին՝ երեք բաղադրիչը չի կարող մեծատառ գրվել։ Ես էլ միշտ հիշեցնում էի՝ 1919թ. մայիսի 28-ին ՀՀ առաջին հանրապետության կառավորւթյունը փաստաթուղթ ա ընդունել, որտեղ էդ երեք բաղադրիչները մեծատառ են գրվում․ իրենք էդ ամենով նկատի են ունեցել ապագայում կերտվելիք մեծ Հայաստանը․․․

©️Աղբյուր՝ Գևորգի 2020թ. ձայնային հաղորդագրություններից

Շնորհավո՜ր երկնային ծնունդդ, մեր օրերի փիլիսոփա Գևորգ Արշակյան ✨ Գևորգ Արշակյան

11/11/2024

Գիտելիքի դպրոցի սիրելի՛ շրջանավարտներ և ուսանողներ,

🏆ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնում գործող Գևորգ Արշակյանի անվան Գիտելիքի դպրոցը միջազգային ճանաչման տնտեսագետ և ֆինանսական վերլուծաբան Վահե Սահակյանի ընտանիքի հետ համագործակցությամբ հայտարարում է «Վահե Սահակյանի անվան մրցանակ» ձեզ համար։

🤝Դպրոցը կարևորում է կրթական տարբեր ոլորտներում նշանակալից դերակատարում ունեցող անձանց ու նրանց գործունեությունը, ովքեր լավագույնս ներկայացնում են մեր երկիրը միջազգային համալսարաններում ու կազմակերպություններում, ինչի ապացույցն է համատեղ համագործակցությամբ այս մրցանակի սահմանումը։

📣Վահե Սահակյանի անվան մրցանակն ամենամյա մրցանակ է, որը շնորհվում է մաթեմատիկական կամ տնտեսագիտական մասնագիտացմամբ ուսանողներին՝ որպես դրամական խրախուսման միջոց։ Մրցանակակիրը կստանա 500,000 ՀՀ դրամ։

Վահե Սահակյանի գործունեությանը, համանուն մրցանակին դիմելու պահանջներին ու կարգին կարող եք ծանոթանալ կից
https://shorturl.at/l8DlP

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ դեկտեմբերի 6:
Մաղթում ենք հաջողություն։ 🤩

15/10/2024

Գևորգ Արշակյանի անվան Գիտելիքի դպրոցի չորրորդ շրջափուլն այլևս պատմություն է 🫣🎓

27/09/2024

Սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ հայտնեցին երկու զոհերի մասին, պարոն ավագ լեյտենանտն առանց ժամանակ կորցնելու փորձում էր կամավորագրվել և մեկնել ռազմաճակատ, չնայած օգոստոսի 13-ին էր ծառայությունից վերադարձել տուն։ Ասում էր՝ սպասել չկա, ինչին սպասել, ում սպասել․ ավելի է կռիվը թեժանալու, ինչն իր համար վաղուց սպասելի էր։

Մի ամբողջ օր զինվորական կոմիսարիատի հերթի մեջ սպասելուց ու վերջինիս «դաղալ» աշխատելաոճը չհասկանալուց հետո, հաջորդ օրը համալսարանական ընկերների հետ ջոկատ է կազմում, մեկնում իր այդքան պաշտելի Արցախ աշխարհ։ Օրեր անց ջոկատի հետ վերադառնում է մայրաքաղաք առողջական խնդիրների բերումով․ մրսել, հիվանդացել էր, ապաքինում էր անհրաժեշտ։ Ու չնայած ընտանիքի, ընկերների, մտերիմների հորդորի ու կանգնեցնելու փորձերի, Գևորգը տաքսով մեկնում է կրկին ռազմաճակատ։

Նոյեմբերի 5-ին Շուշին պաշտպանության կարիք ուներ, և Գևորգը առաջիններից էր, որ կամավոր ստանձնեց քաղաքը անձնվիրաբար պաշտպանելու գործը։ 2020 թվականի նոյեմբերի 6-ին՝ առավոտյան ժամը 5-ից որպես վաշտի հրամանատարի տեղակալ՝ մասնակցում է քաղաքի պաշտպանական գործողություններին: Շուշիի մատույցներում վերջինս հրազենային վիրավորում է ստանում ոտքից, սակայն ինքն իրեն վիրակապելուց և ցավազրկելուց հետո շարունակում է մարտը, ոչնչացնում թշնամու մեծ թվով կենդանի ուժ և տեխնիկա։ Այնուհետև վիրավորվում է երկրորդ անգամ․ փամփուշտը ծակում է որովայնը, վնասում է կենսական օրգանները, նույն պահին ստանում է բեկորային վնասվածք, սակայն հրաժարվում է մարտը դադարեցնել: Գրկում է խաչքարը, շեղում հակառակորդի ուշադրությունը, որպեսզի իր զինվորները կարողանան կատարել առաջադրանքը: Ընկերները նկատում են, որ Գևորգի համազգեստը ամբողջովին արյունոտ է , ինքն` ուժասպառ , արնաքամ, և նրան դուրս են բերում մարտադաշտից: Ընկերների «Ինչպե՞ս ես» հարցին լսվում է Գևորգի մշտական պատասխանը ` «ՖԱՆՏԱՍՏԻԿ»:

Ստեփանակերտի հիվանդանոցում Տարոն Տոնոյանը բարեհաջող վիրահատում է Գևորգին: 2020 թվականի նոյեմբերի 6-ի երեկոյան Գևորգի սիրտը դեռ բաբախում էր․․․

Գևորգ Արշակյան, Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներ, ձեր անունը, գործը, վաստակը կմնան պատմության էջերում․․․

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Ալեք Մանուկյան 1
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00