ՀԱԱՀ Որակի գնահատման և ապահովման կենտրոն

ՀԱԱՀ Որակի գնահատման և ապահովման կենտրոն

Share

«Quality has no meaning without reference to the customer», Dr. W. Edwards Deming

ՈԳԱ կենտրոնը նախաձեռնել է վերապատրաստումներ ՀԱԱՀ աշխատակիցների համար - Գլխավոր 11/04/2023

Հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են բարելավել իրենց աշխատանքի պլանավորման գործընթացը, ընդգրկված են ՄԿԾ մշակման և բարելավման խմբերում, ուզում են լավարկել իրենց առարկայական ծրագրերը:
Ուրախ կլինենք, եթե մեզ միանան նաև ուսանողները: Վերապատրաստման կցված ծրագրում կարող եք նշել նախընտրելի թեման և ժամանակահատվածը:
Կսպասենք ձեր արձագանքներին: 🙂

ՈԳԱ կենտրոնը նախաձեռնել է վերապատրաստումներ ՀԱԱՀ աշխատակիցների համար - Գլխավոր ՀԱԱՀ ՈԳԱ կենտրոնը նախաձեռնում է վերապատրաստման դասընթացների շարք ՀԱԱՀ աշխատակիցների համար: Վերապատրաստման նպատակին ու թեմաներին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղու...

15/03/2023

Հարգելի գործընկերներ, ՀԱԱՀ ՈԳԱ կենտրոնը նախաձեռնում է վերապատրաստման դասընթացների շարք: Վերապատրաստում կկազմակերպվի 3 թեմաներով.
1. Որակի ներքին ապահովման համակարգ: ՀԱԱՀ-ում ինստիտուցիոնալ և ծրագրային մակարդակում կիրառվող որակի ապահովման մեխանիզմներն ու գործիքները:
2. Ստորաբաժանումների աշխատանքի պլանավորում (բուհի ռազմավարության հիման վրա)։
3. Մասնագիտության կրթական ծրագրի որակի ապահովում:
Ցանկացողները հնարավորություն կունենան ընտրել իրենց հետաքրքրող թեմաները, ժամանակահատվածը, անցկացման ձևը:
Ավելի մանրամասն տեղեկատվություն շուտով կներկայացվի բուհի կայքի ՈԳԱ կենտրոնի էջում:

04/01/2023
14/12/2022

ՀԱԱՀ-ում լրջորեն քննարկվում է աշխատանքային կիսամյակով պրակտիկայի կարգը։ Այս տարի հնարավոր եղավ իրականացնել այդ կարգի փորձնական կիրառումը։ Տարբեր մասնագիտություններով սովորող ուսանողները 1 կիսամյակ աշխատեցին գործատուների մոտ, փորձեցին պրակտիկայում կիրառել այն տեսական և գործնական գիտելիքները, որ ստացել են համալսարանում։
Պրակտիկայի արդյունավետությունը գնահատելու համար կիրառվում են տարբեր մեթոդներ։ Դրանցից են նաև գործատուների և ուսանողների հարցումները։ Շուտով կներկայացվեն այդ հարցումների արդյունքները։
Մինչև տարվա վերջ մեր շահակիցներին կներկայացնենք նաև ՈԳԱ կենտրոնի տարեկան հաշվետվությունը։

Photos from ՀԱԱՀ Որակի գնահատման և ապահովման կենտրոն's post 07/07/2022

2022թ.հունիսին տեղի ունեցավ հերթական հանդիպումը մասնագիտական կրթական ծրագրերի պատասխանատուների և Որակի գնահատման և ապահովման կենտրոնի աշխատակիցների միջև։ Հանդիպումները տեղի ունեցան Ագրոնոմիական, Պարենամթերքի տեխնոլոգիաների, Ագրարային ճարտարագիտության և Անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետների ներկայացուցիչների, դեկանների, ամբինի վարիչների հետ։Քննարկումները նվիրված էին ՄԿԾ-ներում առկա բացթողումներին և շտկումներին։ Առանձնակի շեշտադրվեց բենչմարքինգի առկայության կարևորությունը ՄԿԾ-ների մշակման գործում։ Պլանավորվեցին և քննարկվեցին ՄԿԾ պատասխանատուների հետագա քայլերը։

24/05/2022
Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Yerevan