02/05/2026
📣 HaySTEM Yerevan 2026 ամառային ճամբարի գրանցումը բաց է
🎓 EduHub կրթական հիմնադրամը Ֆիզմաթ դպրոցի հետ համատեղ կազմակերպում է Yerevan 2026 ամառային ճամբարը։
👩🏫 Ճամբարը նախատեսված է 5–12-րդ դասարանների աշակերտների համար, ովքեր հետաքրքրված են մաթեմատիկայով, STEM ոլորտներով և արհեստական բանականությամբ։
🧠 Ծրագրում ներառված են՝ մաթեմատիկա, ֆիզիկա, ծրագրավորման հիմունքներ, AI գործիքների կիրառություն, նախագծերի մշակում, թիմային աշխատանք և գաղափարների ներկայացում։
📍 Վայրը՝ Ֆիզմաթ դպրոց
📅 Ամսաթվերը՝ Օգոստոսի 10–16
⏰ Ժամերը՝ 10:00–14:00
🗓 Դիմելու վերջնաժամկետը՝ հուլիսի 30
🏅 Բարեհաջող մասնակցություն ցուցաբերած աշակերտները կստանան միջազգային հավաստագրեր։
🔗 Մանրամասների և գրանցվելու համար անցեք մեկնաբանությունների հղումով
📞 +374 91 25413
13/04/2026
Սիրելի՛ հետևորդներ,
📣 Շուտով կպատմենք, թե ինչպես սկսվեց մեր գործունեությունը, ինչպես անցանք մեր ձևավորման ճանապարհը, և ինչպես Ֆիզմաթ Կամավորական միությունը դարձավ EduHub Academy։
✨ Կպատմենք մեր առաջին քայլերի, անցած ճանապարհի, փոփոխությունների և այն բոլոր ճամբարների մասին, որոնք դարձան մեր պատմության կարևոր մասը՝ MathCamp22-ից մինչև HaySTEM 2025։
🔎 Հետևեք մեզ, որ բաց չթողնեք մեր պատմության ամենակարևոր դրվագները։
01/09/2025
🎉🎯Օգոստոսի 4-ից 10-ը հաջողությամբ ավարտեցինք մեր թվով 7-րդ ամառային համբարը՝ HaySTEM 2025-ը:
Ճամբարի ընթացքում Երևանի և մարզերի ավելի քան 200 աշակերտներ ուսումնասիրեցին՝
🔹մասնագիտական մաթեմատիկա,
🔹փորձարարական ֆիզիկա,
🔹ֆինանսներ,
🔹ինժեներիա:
📚Դասերը անցան ինտերակտիվ և ժամանակակից մեթոդների կիրառմամբ, երեխաները օգտվեցին մասնագիտացված լաբորատորիաներից և դպրոցի տեխնիկայից, հնարավորություն ունեցան ներկա գտնվելու Ֆիզմաթ դպրոցի ուսուցիչների դասերին:
Դասերից դուրս երեխաները մասնակցեցին շախմատի և ֆուտբոլի առաջնության, անցկացվեցին միջդասարանային ինտելեկտուալ խաղեր և այլ ժամանցային միջոցառումներ:
🙌🏻Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին, ծնողներին և ճամբարում ներգրավված անձանց, ում շնորհիվ HaySTEM 2025-ը կարողացավ իր որակով գերազանցել մեր նախորդ նախագծերին:
❤️Կհանդիպենք մյուս տարի՝ նոր ձևաչափով, ընդլայնված թիմով և նմանը չունեցող ծրագրով:
Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոց / physmath / olymp.am
27/07/2025
💥Գրանցումներին մնաց 1 օր
«Ֆիզմաթ» կամավորական միության ամենամեծ ճամբարի՝ HaySTEM 2025-ի ուսումնական ծրագիրը կներառի դասեր հետևյալ թեմաներից՝
- դասեր Ֆիզմաթ դպրոցի ուսուցիչների կողմից,
- մաթեմատիկա,
- տրամաբանություն,
- փորձարարական ֆիզիկա,
- աստղագիտություն,
- ֆինանսներ,
- բիզնես մտածելակերպ,
- փորձարարական ինժեներիա։
👩🏻🏫HaySTEM ճամբարի ընթացքում կունենանք հատուկ հյուրեր, գիտության, բիզնեսի և հասարակական ոլորտից, ովքեր հանդես կգան հետաքրքիր դասախոսություններով և կշփվեն երեխաների հետ՝ մոտիվացնելով նրանց ու պատասխանելով անհատական հարցերին։
🧑🏻🎓Դասերը և միջընդմիջումային խաղերը կվարեն կամավորական միության անդամները, ովքեր հանդիսանում են աշխարհի լավագույն համալսարանների ուսանողներ։
📚Ճամբարին կարող են մասնակցել 5-12-րդ դասարանների այն աշակերտները, ովքեր`
- հետաքրքրված են մաթեմատիկայով,
- ապագայում նպատակ ունեն ընտրելու IT, ֆիզմաթ, տնտեսագիտություն կամ բիզնես ոլորտները,
- պատրաստ են սովորել և ժամանակ տրամադրել իրենց հետաքրքրող թեմաներին,
- ցանկանում են շփվել միջազգային ասպարեզում սովորող ու ապրող հայերի հետ ու կատարել փորձի փոխանակում։
❗️Կունենանք մրցութային կարգով անվճար տեղեր Արցախի և մարզերի դիմորդների համար:
Լեզու՝ հայերեն
Ձևաչափ՝ առկա
Տևողություն՝ Օգոստոսի 4-10
Դասաժամեր՝ 9։00 - 13։00
Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 2:
Գրանցվել կարող եք հղումով՝
https://forms.gle/3DsdF7M3pDj3dvMk6
14/07/2025
💥HaySTEM՝ 2025-ի միակ ճամբարը
«Ֆիզմաթ» կամավորական միության ամենամեծ ճամբարի ուսումնական ծրագիրը կներառի դասեր հետևյալ թեմաներից՝
- դասեր Ֆիզմաթ դպրոցի ուսուցիչների կողմից,
- մաթեմատիկա,
- տրամաբանություն,
- փորձարարական ֆիզիկա,
- աստղագիտություն,
- ֆինանսներ,
- բիզնես մտածելակերպ,
- փորձարարական ինժեներիա։
👩🏻🏫HaySTEM ճամբարի ընթացքում կունենանք հատուկ հյուրեր, գիտության, բիզնեսի և հասարակական ոլորտից, ովքեր հանդես կգան հետաքրքիր դասախոսություններով և կշփվեն երեխաների հետ՝ մոտիվացնելով նրանց ու պատասխանելով անհատական հարցերին։
🧑🏻🎓Դասերը և միջընդմիջումային խաղերը կվարեն կամավորական միության անդամները, ովքեր հանդիսանում են աշխարհի լավագույն համալսարանների ուսանողներ։
📚Ճամբարին կարող են մասնակցել 5-12-րդ դասարանների այն աշակերտները, ովքեր`
- հետաքրքրված են մաթեմատիկայով,
- ապագայում նպատակ ունեն ընտրելու IT, ֆիզմաթ, տնտեսագիտություն կամ բիզնես ոլորտները,
- պատրաստ են սովորել և ժամանակ տրամադրել իրենց հետաքրքրող թեմաներին,
- ցանկանում են շփվել միջազգային ասպարեզում սովորող ու ապրող հայերի հետ ու կատարել փորձի փոխանակում։
❗️Կունենանք մրցութային կարգով անվճար տեղեր Արցախի և մարզերի դիմորդների համար:
Լեզու՝ հայերեն
Ձևաչափ՝ առկա
Տևողություն՝ Օգոստոսի 4-10
Դասաժամեր՝ 9։00 - 13։30
Դիմելու վերջնաժամկետ՝ հուլիսի 27:
Գրանցվել կարող եք հղումով՝
https://forms.gle/3DsdF7M3pDj3dvMk6
Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոց / physmath / olymp.am
Ֆիզմաթ դպրոցի բարեկամ / physmathfriends.am
11/07/2025
📈HaySTEM ճամբարը վերադառնում է նոր ծրագրով:
💥«Ֆիզմաթ» կամավորական միությունը և «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը կազմակերպում են 2025-ի ամենասպասված ամառային ճամբարը:
📚Լինելով ամենամասշտաբայինը Հայաստանում` ճամբարը հնարավորություն կտա Հայաստանի և Արցախի բոլոր մարզերի աշակերտներին ծանոթանալու մաթեմատիկայի խորքային թեմաներին և դրանց կիրառությանը ծրագրավորման, ֆիզիկայի, տնտեսագիտության և բիզնես անալիտիկայի մեջ։
❗️Մարզերից 50 աշակերտներ կստանան անվճար մասնակցության արտոնություն:
Ճամբարի ընթացքում կհյուրընկալենք նաև հատուկ հյուրերի՝ գիտության, բիզնեսի և մշակույթի ականավոր գործիչների, ովքեր հանդես կգան հետաքրքիր դասախոսություններով։
✅Որպես նորություն՝ այս տարի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել Ֆիզմաթ դպրոցի լավագույն ուսուցիչների կողմից դասավանդվող մաթեմատիկայի դասերի։
🎖️Դասերը և միջընդմիջումային խաղերը կվարեն կամավորական միության անդամները, որոնց շարքում կան արտասահմանյան լավագույն համալսարանների ուսանողներ։
❗️Գրանցվել կարող եք հղումով👇🏻
https://forms.gle/gGVUTY8FGCSv8yUU6
Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոց / physmath / olymp.am
Ֆիզմաթ դպրոցի բարեկամ / physmathfriends.am
09/07/2025
❗️Մենք վերադառնում ենք սպասված նորությամբ
💥«Ֆիզմաթ» կամավորական միությունը կազմակերպում է 2025-ի ամենասպասված ամառային ճամբարը:
📚Լինելով ամենամասշտաբայինը Հայաստանում` ճամբարը հնարավորություն կտա Հայաստանի և Արցախի բոլոր մարզերի աշակերտներին ծանոթանալու մաթեմատիկայի խորքային թեմաներին և դրանց կիրառությանը ծրագրավորման, ֆիզիկայի, տնտեսագիտության և բիզնես անալիտիկայի մեջ։
❗️Մարզերից 50 աշակերտներ կստանան անվճար մասնակցության արտոնություն:
Ճամբարի ընթացքում կհյուրընկալենք նաև հատուկ հյուրերի՝ գիտության, բիզնեսի և մշակույթի ականավոր գործիչների, ովքեր հանդես կգան հետաքրքիր դասախոսություններով։
Մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել Ֆիզմաթ դպրոցի լավագույն ուսուցիչների կողմից դասավանդվող մաթեմատիկայի դասերի։
🎖️Դասերը և միջընդմիջումային խաղերը կվարեն կամավորական միության անդամները, որոնց շարքում կան արտասահմանյան լավագույն համալսարանների ուսանողներ։
❗️Գրանցվել կարող եք հղումով👇🏻
https://forms.gle/gGVUTY8FGCSv8yUU6
Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոց / physmath / olymp.am
07/07/2025
🔥ՀայSTEM ճամբարը վերադառնում է…🤯
Մասնակիցների և ծնողների խնդրանքով՝ նախաձեռնում ենք 2025-ի միակ՝ ճամբարը:
👩🏻🎓🧑🏻🎓Այս տարի ևս մեր ճամբարներին որպես կամավոր մասնակցելու հնարավորություն ունեն ՖԿՄ-ի անդամ չհանդիսացող բոլոր այն երիտասարդները, ովքեր՝
- Սովորում են ԲՈՒՀ-ում կամ դպրոցի ավագ դասարաններում,
- ունեն բարձր պատասխանատվության զգացում և հնարամտություն,
- անկաշկանդ են տարբեր տարիքային խմբերի հետ շփման մեջ,
- կարողանում են սառնասիրտ կերպով ու արագ կողմնորոշվել սթրեսային իրավիճակներում,
- հասկանում են թիմային աշխատանքի սկզբունքները,
- պատրաստ են նվիրվել աշխատանքին ու դառնալ լավագույն թիմի մասնիկը։
✅Կամավորության ավարտին տրվելու են միջազգային հավաստագրեր և անհրաժեշտության դեպքում recommendation letter։
Տևողություն՝ օգոստոսի 4-11
Հունիսի 20-ից սկսած լինելու են պարբերաբար վերապատրաստումներ թիմի նորեկների համար, որոնց մասնակցությունը պարտադիր է։
Ընտրությունը կատարվելու է երկու փուլով՝ հայտադիմում և հարցազրույց ընտրված մասնակիցների հետ։
Սիրով սպասում ենք բոլորին մեր մեծ թիմում❤️
Դիմել կարող եք հետևյալ հղումով՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdQFbT25tGJ45A1jl95-kpqW09_NqhE5_EkjfcZz2ZQ-Zjn9A/viewform?usp=header