27/09/2018
N.A.S. NGO
երիտասարդական հասարակական կ?
Կազմակերպության անդամների մեծ մասն ուսանողներ են , կան նաև ավագ սերնդի ներկայացուցիչներ , ինչպես նաև ` տարբեր տարիքի դպրոցականներ :
երիտասարդական հասարակական կազմակերպության գործունեության սկզբունքն է ` ցույց տալ և ապացուցել , որ հնարավոր է սեփական ուժերով և նախաձեռնությամբ սեփական կյանքն առավել հետաքրքիր և բովանդակալից դարձնել ` միաժամանակ մասնակցելով որոշակի հրատապ կա
27/09/2018
24/12/2017
Տարվա 10 լավագույն մարզիկներ. sms քվեարկությունը մեկնարկել է - Սպորտային լուրեր Հաստատվել է Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը և SMS քվեարկության կարգը:
06/08/2016
“StartUp Armenia”գիտակրթական հիմնադրամը Եղվարդի քաղաքապետարանի աջակցությամբ հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ, որի նպատակն է համախմբել Եղվարդի ակտիվ պատանիներին ու երիտասարդներին և հնարավորություն տալ արդյունավետ օգտագործելու իրենց ազատ ժամանակը: «Եղվարդ» զարգացման կենտրոնի շրջանակներում բացվող StartUp ակումբը կխթանի երիտասարդության շրջանում նորարարական միտքը, երիտասարդներին հնարավորություն կտա հանդես գալու բիզնես ծրագրերով և կուղղորդի նրանց հետագա քայլերը բիզնեսի ոլորտում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել բիզնես դասընթացների շարք, որոնք ներառելու են բիզնես ոլորտի ամենատարբեր բովանդակությամբ սեմինար-դասընթացներ, հանդիպումներ և քննարկումներ տարբեր բնագավառների մասնագետների, հետաքրքիր մարդկանց հետ, թեմատիկ միջոցառումներ, մրցույթներ և այլն: Սույն թվականի սեպտեմբերի 1-ից արդեն իսկ գործելու է անվճար համակարգչային դասընթաց` բոլոր ցանկացողների համար: «Եղվարդ» զարգացման կենտրոնի աշխատանքների համակարգումը կիրականացնի «Նոր Հայկական Տիպօրինակ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը:
Ծրագրի մեկնարկը տրվեց օգոստոսի 5-ին, Եղվարդի Արվեստի դպրոցի առաջին հարկում. տեղի ունեցավ “Start Up” ակումբի և «Եղվարդ» զարգացման կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա գտնվեց “StartUp Armenia”գիտակրթական հիմնադրամի տնօրեն Տիգրան Պետրոսյանը։
24/07/2016
One Week left...
17/07/2016
for
24/04/2016
Հիշում եմ և պահանջում
Помню и требую!
We remember and demand
1915 - 2016
08/03/2016
«Նոր Հայկական Տիպօրինակ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը (NAS) շնորհավորում է բոլոր կանաց, աղջիկներին և մայրերին մարտի 8-ի կապակցությամբ: Միշտ շրջապատված լինեք սիրով և ջերմությամբ, անսպառ ժպիտներ, ուրախության բազում պահեր: Լինե՛ք գարնան նման, լինե՛ք գեղեցիկ, լինե՛ք ծաղկուն, լինե՛ք աննման սիրելի Գարուններ... 🌷🌷🌷
07/03/2016
Այս անգամ Հայ Ֆիլմի դիտումմմ։ Հանդիպում ենք կիրակի՝ մարտի 13-ին, ժամը 17:00-ին, նույն վայրում ( NAS-ի գրասենյակ, Արվեստի դպրոցի առաջին հարկ): Սիրով սպասում ենք բոլոր ցանկացողներին։
Ակտիվություն ցուցաբերեք Ձեր համայնքում կազմակերպվող ժամանցային միջոցառումներին։ Առաջարկեք ժամանցի Ձեր տարբերակը։
Մեկնաբանություններում գրեք ձեր նախընտրած ֆիլմը ...
#ՆՀՏ
Բարև բոլորին...
Մարտի 6-ին՝ կիրակի օրը, ժամը` 17:30-ին, NAS-ի գրասենյակում(Արվեստի դպրոցի առաջին հարկ) կազմակերպում ենք կինոդիտում, լավ առիթ կինոմանների և հանգստյան օրերը հետաքրքիր ու բովանդակալից անցկացնելու համար: Սիրով հրավիրում ենք ոչ միայն NAS-իստներին, բոլոր նրանց, ովքեր կցանկանան միանալ մեզ:
Ստորև ներկայացնում ենք ֆիլմերի ցանկը, որոնց օգտին պետք է քվեարկել մեկնաբանություննրում : Կցուցադրվի ամենաշատ ձայներ հավաքած ֆիլմը՝
1. Значит, война (2012)
2. Одноклассники (2010)
3. Дивергент (2014)
Սիրելի՛ NASիստներ, և ոչ միայն
բոլոր նրանց, ովքեր ինչ-ինչ թելերով կապված են NAS-ի հետ կամ ուզում են կապվել ) ովքեր հետաքրքրվում են հասարակական գործունեությամբ, ունեն պայծառ մտքեր, դրանք իրականացնելու ցանկություն և ձգտում, ուզում են իրենց ներդրումն ունենալ մեր համայնքի զարգացման գործում...կամ պարզապես ցանկություն ունեն հաճելի մարդկանց հետ թեյի սեղանի շուրջը վերը նշված թեմայով զրուցելու, շփվելու, վաղը, փետրվարի 28-ին, ժամը 17:00-ին հրավիրում ենք NAS-ի գրասենյակ(Արվեստի դպրոց, առաջին հարկ), Կարող եք Ձեզ հետ բերել թեյ կամ որևէ համեղ բան ԸՍՏ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ..
Սիրով սպասում ենք
26/02/2016
Ուշադրությու՛ն
«Կոտայք» մարզային թերթի և «Նոր Հայկական Տիպօրինակ» երիտասարդական հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվում է պատանի և երիտասարդ ստեղծագործողների մրցույթ, որին կարող են մասնակցել Եղվարդի և նախկին Նաիրիի շրջանի բոլոր բնակավայրերի դպրոցականներ, ուսանողներ, երիտասարդներ: Մինչև ս. թ. մարտի 30-ը կարող եք «Կոտայք» մարզային թերթի Եղվարդի խմբագրություն ներկայացնել ձեր ստեղծագործությունները` անսահմանափակ թվով (արձակ և չափածո գործեր):
Հասցե՝ ք. Եղվարդ, Երևանյան 1, քաղաքապետարանի 4-րդ հարկ, «Կոտայք» թերթի տարածքային խմբագրություն: Հեռ. (224) 6 39 49:
Մրցույթը տեղի կունենա ս.թ. ապրիլ ամսին, որի մասին մասնակիցները նախապես կտեղեկացվեն: Լավագույն աշխատանքները կխրախուսվեն:
24/04/2015
«Նոր հայկական տիպօրինակ» երիտասարդական-հասարակական կազմակերպությունը այս տարի ևս անմասն չմնաց ցեղասպանության տարելիցին ընդառաջ կազմակերպված միջոցառումների շարքից :
Սույն թվականի ապրիլի քսաներեքին Եղվարդի մշակույթի տանը տեղի ունեցավ «Ես քո զավակն եմ , Հայաստա՛ն»խորագիրը կրող գրական երաժշտական երեկո՝ նվիրված 1915 թվականի հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մասնակցում էին Եղվարդի շնորհաշատ երիտասարդները՝ ուսանողներ , աշակերտներ: Հյուրերի ցանկում էին ինչպես Եղվարդի քաղաքապետարանի աշխատակիցները՝ քաղաքապետ Նորայր Սարգսյանի գլխավորությամբ , Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովնան քահանա Մաթևոսյանը , այնպես էլ ուսուցիչներ , տնօրեններ , ուսանողներ , աշակերտներ:Միջոցառումը ավարտվեց քահանայի օրհնությամբ և տերունական աղոթքով:
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Website
Address
Yeghvard