Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ/Vayots Dzor Regional State College

Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ/Vayots Dzor Regional State College

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ/Vayots Dzor Regional State College, Education, 3, Spandaryan, Yeghegnadzor.

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
Իրավագիտություն
Հաշվապահական հաշվառում
Զբոսաշրջություն
Ծրագրային ապահովում
Ֆինանսներ (հեռակա)
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
Խոհարարական գործ
Կարի արտադրության տեխնոլոգիա
Գինեգործություն
Փայտագործություն

11/08/2026

👩‍🍳Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում մեկնարկում են կարճաժամկետ դասընթացներ ‹‹Խոհարարական գործ›› մասնագիտության գծով։

📈Դասընթացը հնարավորություն կտա մասնակիցներին ձեռք բերելու տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ
✔ սննդի անվտանգության և հիգիենայի ապահովման,
✔սննդի ջերմային մշակման,
✔կերակրատեսակների պատրաստման և ձևավորման վերաբերյալ։

Ցանկացողները կարող են դիմել Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ կամ զանգահարել նշված հեռախոսահամարով՝ 091 94 33 05։

31/07/2026
29/07/2026

«Փայտագործություն» մասնագիտությամբ դեռ թափուր տեղեր կան
📍 Հասցե՝ ք. Եղեգնաձոր, Սպանդարյան 3
📞 Հեռ. 0281 2 53 75
📱 093 21 98 28
📱 077 99 71 89

Photos from Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ/Vayots Dzor Regional State College's post 29/07/2026

🎯 Ստեղծիր ապագադ քո ձեռքերով՝ ընտրելով «Փայտագործություն» մասնագիտությունը։

Եթե սիրում ես ստեղծագործել, աշխատել փայտի հետ և ցանկանում ես ձեռք բերել պահանջված ու գործնական մասնագիտություն, ապա «Փայտագործություն» մասնագիտությունը հենց քեզ համար է։

📚 Ուսման ընթացքում կսովորես՝
🪵 փայտանյութի մշակման ժամանակակից եղանակներ,
🛠️ աշխատել մասնագիտական գործիքներով և սարքավորումներով,
🪑 պատրաստել կահույքի և ինտերիերի տարբեր փայտե տարրեր,
📐 կարդալ և կազմել գծագրեր, իրականացնել նախագծեր։

💼 Շրջանավարտները հնարավորություն կունենան աշխատելու կահույքի արտադրամասերում, փայտամշակման ձեռնարկություններում, արհեստանոցներում կամ հիմնել սեփական արտադրությունը։

👨‍👩‍👧 Հարգելի՛ ծնողներ, ձեր երեխան կարող է ձեռք բերել մասնագիտություն, որը համատեղում է ստեղծագործական մոտեցումը, գործնական հմտությունները և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող կարողությունները։

📍 Ընտրի՛ր մասնագիտություն, որը ստեղծում է արժեք և բացում նոր հնարավորություններ։

📩 Մանրամասների և ընդունելության վերաբերյալ տեղեկությունների համար գրեք մեզ անձնական հաղորդագրությամբ կամ կապ հաստատեք քոլեջի հետ։
📍 Հասցե՝ ք. Եղեգնաձոր, Սպանդարյան 3
📞 Հեռ. 0281 2 53 75
📱 093 21 98 28
📱 077 99 71 89

Photos from Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ/Vayots Dzor Regional State College's post 24/07/2026

🎉🎓 Դիպլոմը՝ ձեռքերում, ժպիտը՝ դեմքին, երազանքները՝ ճանապարհին! 🌈✨
Ինչպե՞ս անցավ այսքան ժամանակ... 😮 Մենք դեռ հիշում ենք առաջին օրը, երբ դուք անհանգիստ քայլում էիք քոլեջի միջանցքներով, իսկ հիմա որակավորված մասնագետներ եք՝ պատրաստ նվաճելու աշխարհը! 🌍💥
❤️Սրտանց և հպարտությամբ շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին։ Միշտ հիշեք՝ դուք մեր ուժն եք, մեր ապագան։
🚀 Ճանապարհը նոր է սկսվում, և այն ձերն է։
#վձտպք #շրջանավարտ2026 #ՆորՍկիզբ

22/07/2026

Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների՝ քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը երկարաձգվում է մեկ շաբաթով։
Ընդունելության հայտերի ներկայացումը hayt-college.emis.am համակարգում կշարունակվի մինչև օգոստոսի 17-ը։

Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների՝ քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը երկարաձգվում է մեկ շաբաթով։

Ոլորտային մասնագիտություններով (մշակույթի/արվեստի, սպորտի, բժշկության ոլորտների որակավորումներով, որոնց համար սահմանված է քննություն) ընդունելության հայտերի ներկայացումը hayt-college.emis.am համակարգում կշարունակվի մինչև հուլիսի 31-ը, իսկ ոչ ոլորտային մասնագիտություններով՝ մինչև օգոստոսի 17-ը։

Ոլորտային մասնագիտությունների համար քննությունները կանցկացվեն մինչև օգոստոսի 15-ը։ Ոչ ոլորտային մասնագիտությունների մրցույթն անցկացվում է՝ ըստ ավարտական փաստաթղթի միավորների։

Առաջին փուլի մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո թափուր տեղերի առկայության դեպքում ոչ ուշ, քան օգոստոսի 21-24-ը՝ ժամը 18:00-ն ներառյալ, կկազմակերպվի ընդունելության երկրորդ փուլը:

Ավելին՝ https://escs.gov.am/articles/announcements/100

21/07/2026

Նոր մասնագիտություն ...

20/07/2026

‼️Քո ապագան սկսվում է մեկ ճիշտ ընտրությունից։ Դիմի՛ր այսօր։
🎓 Ընտրի՛ր մասնագիտություն, որը կդառնա քո հաջողության հիմքը, սովորի՛ր փորձառու մասնագետներից և ձեռք բեր գիտելիքներ ու հմտություններ, որոնք պահանջված են աշխատաշուկայում։

⏳ Հայտերի ընդունման ավարտին մնացել է 21 օր։ Մի՛ թող ամեն ինչ վերջին պահին։

📞 Հարցերի դեպքում գրիր մեզ կամ կապ հաստատիր նշված հեռախոսահամարներով։

Քո ապագան սկսվում է մեկ ճիշտ ընտրությունից։ Դիմի՛ր այսօր։

Want your school to be the top-listed School/college in Yeghegnadzor?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


3, Spandaryan
Yeghegnadzor
3601

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00