ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ, College & University, 4 vayk, Yeghegnadzor.

Photos from ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ's post 05/08/2025

Մեր ամենակրտսեր և ամենաժիր շրջանավարտը։ 😇👩‍🎓❤️

Photos from ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ's post 05/08/2025

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի սիրելի շրջանավարտներ, սրտանց շնորհավորում ենք համալսարանն ավարտելու կապակցությամբ: Համալսարանում անցկացրած տարիներին դուք ձեռք եք բերել մասնագիտական գիտելիքներ, կարողություններ և փորձ: Վստահ ենք, որ համալսարանում ձեռք բերած գիտելիքները և հմտությունները կօգտագործեք ի նպաստ մեր երկրի հզորացման և հատկապես մեր մարզի զարգացման և բարգավաճման:
Մաղթում ենք բազում հաջողություններ անձնական կյանքում և մասնագիտական գործունեության բնագավառում:

Բարի երթ և նոր հաղթանակներ՝ ձեր կյանքի հաջորդ փուլերում:
#ՀՊՏՀ

#ավարտական #ուսանող
#շրջանավարտ
#դիպլոմ

Photos from ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ's post 14/06/2025

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում իրենց ավարտական աշխատանքները ներկայացրեցին հեռակա բակալավրիատի Կառավարում մասնագիտության ուսանողները։ Շնորհավորում ենք մեր սիրելի շրջանավարտներին և մաղթում նոր ձեռքբերումներ։ 🎓📚🥳

Photos from ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ's post 11/05/2025

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում շարունակվում է ամփոփիչ ատեստավորման գործընթացը։ Մայիսի 10-ին իրենց աշխատանքները ներկայացրեցին առկա բակալավրիատի Կառավարում մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները։

Սիրելի' ուսանողներ, շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաջողություններ։ 🥳🎓

10/05/2025

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «4090 Բարեգործական» հիմնադրամը մեկնարկել է 2025-2026 ուստարվա կրթավճարների դիմումների ընդունման գործընթացը։
Դիմելու իրավունք ունեն և՛ առկա, և՛ հեռակա ուսուցմամբ սովորող բոլոր այն ուսանողները, ովքեր մասնակցել են 2016 և 2020թթ. պատերազմներին կամ 2022 և 2023թթ. մարտական գործողություններին:
Կրթավճարները տրամադրվում են մրցութային կարգով․ դիմումի լրացումը և փաստաթղթերի փաթեթի հանձնումը չեն երաշխավորում վճարի տրամադրումը։
Առաջնահերթություն է տրվելու Արցախից բռնի տեղահանված ուսանողներին, բարձր առաջադիմություն և/կամ հաշմանդամություն ունեցողներին, սոցիալապես ծանր վիճակում գտնվող, ծնողազուրկ, ազատամարտիկների և հինգ և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին։
Դիմելու մանրամասները հետևյալ հղմամբ:
https://4090foundation.am/application-am/

Հայտարարությանը կարող եք ծանոթանալ նաև հիմնադրամի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
https://m.facebook.com/4090Foundation/

Photos from ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ's post 03/05/2025

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում մեկնարկել է 2024-2025 թթ. ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման գործընթացը։
Այսօր իրենց ավարտական աշխատանքները ներկայացրեցին «Ֆինանսներ» և «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտության առկա բակալավրիատի ուսանողները։
Սիրելի' ուսանողներ, շնորհավորում ենք ամփոփիչ ատեստավորումը հաջողությամբ հաղթահարելու կապակցությամբ և հաջողություններ մաղթում «Կառավարում» մասնագիտության առկա և հեռակա բակալավրիատի ուսանողներին։

#ուսանող #ՀՊՏՀ #ավարտական #առկա #բակալավրիատ

21/03/2025

Սիրելի՜ ուսանողներ,
Մեր գործընկեր «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչների առաջնորդության ծրագրին դիմելու հայտերը դեռ բաց են։

Եթե ուզում եք

✨զարգացնել առաջնորդական, մասնագիտական և մանկավարժական մտությունները և դառնալ մրցունակ աշխատաշուկայում,
✨օգտվել կյանքում միայն մեկ անգամ տրվող բացառիկ փորձառությունից,
✨ստեղծել մասնագիտական կապեր գաղափարակից մարդկանց հետ,
✨իրականացնել Ձեր խելահեղ գաղափարները՝ միևնույն ժամանակ նպաստելով մարզային համայնքների զարգացմանը,

ուրեմն խիզախե՜ք և դիմեք՝ լրացնելով հայտադիմումը՝ https://www.teachforarmenia.org/application։
Այն կպահանջի ընդամենը 5 րոպե, բայց քեզ համար կապահովի 2 տարվա խոստումնալից կարիերա ամենադինամիկ թիմում, դրանից հետո՝ անթիվ հնարավորություններ արդեն որպես ծրագրի շրջանավարտ։

Ծրագրի առավելությունները՝
Ֆինանսական աջակցություն ի հավելումն դպրոցի աշխատավարձի (չհարկվող 200.000 ՀՀ դրամ)
Մանկավարժի որակավորում
Ընդարձակ վերապատրաստումներ (առաջնորդություն, փոփոխություների հիման վրա ուսումնառություն, նախագծերի կառավարում, տվյալների վերլուծություն, հետազոտությունների վրա հիմնված ուսումնառություն, մեծ նպատակներ և թեմատիկ պլանավորում)
3 շաբաթյա փորձնակություն «Դասավանդի՜ր, Հայաստան» -ի գործընկեր կազմակերպություններում
Հայաստանը ճանաչելու և մարզային համայնքների զարգացմանը նպաստելու հնարավորություն (դիզայն մտածողություն և ապրումակցային հարցազրույցներ, գաղափարի գեներացում, փոփոխության տեսություն եւ SMART նպատակներ, բյուջետավորում, դրամահավաք , փիչինգ),
Նորարար մտքերը և նախագծերը իրականացնելու հնարավորություն «Կայծ» նորարական ինկուբատորում

Ուսուցիչների առաջնորդության ծրագրի հայտադիմումների վերջնաժամկետը ապրիլի 15-ն է։
Խիզախե՜ք։

Photos from ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ's post 21/02/2025

Փաթիլներն անիվ թիթեռների պես
Հանդարտ խաղալով իջնում են գետին,
Ճերմակ են հագել պուրակ ու պարտեզ,
Անտառ, այգեստան ու մարգագետին:
❄️❄️❄️❄️❄️❄️❄️❄️❄️❄️❄️❄️❄️❄️

11/02/2025

Փետրվարի 10-ից ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում մեկնարկել է ավարտական կուրսերի ուսանողների ուսումնաարտադրական փորձառությունը։ Առկա և հեռակա բակալավրիատում փորձառության տևողությունը 8 շաբաթ է:
Փորձառության փուլում գտնվող սիրելի ուսանողներ, հիշեցնենք, որ ՀՊՏՀ կայքում կարող եք գտնել փորձառության կազմակերպման, ընթացքի և ավարտի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես օրինակ՝ փորձառության ուղեցույցը ուսանողների համար, նկարագիրն ու դրա լրացման ուղեցույցը։

https://asue.am/am/news/asue-students-internship

29/01/2025

Սիրելի՛ ուսանողներ, փետրվարի 3-ին ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ-ում մեկնարկում է ուսման վարձի՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցման (զեղչի) դիմումների ընդունումը, որը կտևի մինչև մարտի 3-ը:

Ավելին 👇
https://asue.am/am/announcement/tuition-fee-discount-applications

28/01/2025

Շնորհավոր տոնդ Հայ ԶԻՆՎՈՐ🙏🏼🕊️⛪️

Want your school to be the top-listed School/college in Yeghegnadzor?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


4 Vayk
Yeghegnadzor
3601

Opening Hours

Tuesday 09:00 - 17:30
Wednesday 09:00 - 17:30
Thursday 09:00 - 17:30
Friday 09:00 - 17:30
Saturday 09:00 - 17:30