Վայոց ձոր մարզի Տեղական ժողովրդավարության դպրոց

Վայոց ձոր մարզի Տեղական ժողովրդավարության դպրոց

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Վայոց ձոր մարզի Տեղական ժողովրդավարության դպրոց, School, vayots dzor, Yeghegnadzor.

Photos from Տեղական ժողովրդավարության դպրոց ԿՀ / School of Local Democracy EF's post 03/10/2024
Photos 23/03/2022
Photos from Իմ երիտասարդական համայնքը ՀԿ /My youth community NGO's post 27/12/2021
12/11/2021

🗣«Տեղական ժողովրդավարության դպրոց» կրթական հիմնադրամը (ՏԺԴ) իր շրջանավարտների համար նախատեսված փոքր դրամաշնորհային ծրագրերի հայտերի ընդունումը հայտարարում է բացված։

Անցած 2.5 տարվա ընթացքում ՏԺԴ մարզային դասընթացների շրջանավարտները արդեն իսկ իրականացրել են ավելի քան 1️⃣5️⃣0️⃣ծրագրեր։ Սակայն դպրոցը ունի նաև շրջանավարտներ, որոնք ինքնուրույն են անցել ՏԺԴ առցանց ուսուցումը և հանձնելով թեստերը՝ ստացել են դպրոցի վկայական։

Մենք հավասարապես կարևորում ենք մեր բոլոր շրջանավարտների մասնակցությունը դպրոցի գործունեությանը՝ անկախ ուսումնառության ձևաչափից։ Ուստի և, հայտարարվող մրցույթի շահառուները հենց այս շրջանավարտներն են։

❗️Դրամաշնորհային ծրագրերի հայտերը պետք է կրեն գերազանցապես հետազոտական բնույթ և ուղղված լինեն ստորև նկարագրված ուղղություններով ուսումնասիրություններին։

❓Մրցույթին դիմելու պայմանները՝

Հայտարարված հրավերին կարող են դիմել ԲԱՑԱՌԱՊԵՍ դպրոցի շրջանավարտները, որոնք
✅ հաջողությամբ ավարտել են ՏԺԴ առցանց ուսուցումը և ստացել են վկայական` չմասնակցելով մարզային՝ առցանց կամ առկա ձևաչափերով անցկացված որևէ դասընթացի։

Ներկայացվող հետազոտական ծրագրային հայտերը պետք է վերաբերեն հետևյալ թեմաներին.
🔹տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ-երի) ընտրություններ,
🔸մարդու իրավունքներ և ժողովրդավարություն,
🔹ՏԻՄ-երի գործունեության թափանցիկություն և հաշվետվողականություն,
🔸բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը,
🔹համայնքում սոցիալական համերաշխություն, մշակութային բազմազանություն և համագործակցություն` ներառելով համայնքում ժամանակավորապես բնակվող կամ մշտապես բնակության տեղափոխված անձանց
🔸համայնքային ծառայությունների հասանելիություն և մատչելիություն բոլոր բնակիչների, այդ թվում խոցելի խմբերի համար,
🔹ՏԻՄ-երի գործունեությունը և կարևորությունը համավարակի պայմաններում։

🗒Հայտերը կարող են ներկայացվել անհատական ձևաչափով՝ առավելագույնը 120.000💰 դրամ համախառն բյուջեով (ներառյալ հարկերը)։
ՏԺԴ թիմի հետ ծրագրային առաջարկի և դրանում ներառված գործողությունների քննարկման արդյունքում հնարավոր է բյուջեի որոշակի փոփոխություն։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ. նոյեմբերի 30-ն է։

🚀Անհրաժեշտ փաստաթղթերին և դիմելու կարգին մանրամասն ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումով՝ https://cfoa.am/activity/news/618e70c48f3c1457b9ac31f3

📊Ներկայացված ծրագրերի առաջարկները կդիտարկվեն ընտրող հանձնաժողովի կողմից։ Նախնական փուլն անցած ծրագրային առաջարկների հեղինակների հետ կապ կհաստատվի՝ դրանց հետագա քննարկման և վերջնականացման նպատակով:

Մինչև հայտերի ընդունման վերջնաժամկետը կկազմակերպվի առցանց հանդիպում, որի ընթացքում շահագրգիռ ՏԺԴ շրջանավարտները կստանան պարզաբանումներ և պատասխաններ իրենց հետաքրքրող հարցերին։ Հանդիպման մասին պաշտոնապես կտեղեկացվի։

Հայտերը կարող եք ներկայացնել 📩[email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում (Subject, Тема և այլն) նշելով «Small Grants for SLD Alumni»։

⁉️Լրացուցիչ տեղեկությունների և հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 531397 հեռախոսահամարով։

#ՏԺԴ

What's the key element in local community development? | Ani Grigoryan | TEDxYerevanWomen 10/10/2021

What's the key element in local community development🤔

Անի Գրիգորյանը Եղեգնաձորի համայնքապետարանի տնտեսական զարգացման պատասխանատուն է: Նա իր մասնագիտական գործունեությունը սկսել է 2017 թվականին, երբ ավարտեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի «Կառավարում» ֆակուլտետը :Ապա աշխատանքի հետ համատեղ շարունակեց իր կրթությունը նույն համալսարանում ստանալով մագիստրոսի աստիճան: Անին մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային դասընթացների, փորձի փոխանակման ծրագրերի, որոնց փորձն ու գիտելիքները ներդնում է իր մարզի համայնքների զարգացման գործընթացում: Նա մասնակցել է Տեղական ժողովրդավարության դպրոցին, իրականացրել դրամաշնորհային ծրագրեր մի շարք համայնքներում, իսկ դպրոցի հաջորդ փուլում հանձն է առել մարզի ծրագրերի համակարգման աշխատանքները, որի ընթացքում աշխատել է մարզի 32 երիտասարդների հետ և նրանց օգնել իրականացնել 12 դրամաշնորհային ծրագիր:

Այսօր Անին շարունակում է աշխատել համայնքապետարանում, սակայն այս պահին հիմնում է իր սեփական՝ հասարակական կազմակերպությունը, որի միջոցով կկարողանա համախմբել մարզի բոլոր երիտասարդներին, օգնելով զարգացնել իրենց համայնքները՝ լքելու փոխարեն:

Նրա աշխատանքային փորձը ցույց է տվել, որ իր համայնքում և առհասարակ տարածաշրջանում երիտասարդներն առանձնապես ներգրավված չեն համայնքի կառավարման, համայնքի զարգացման մեջ: Եվ հնարավորինս ամեն ինչ իրականացնում և իրականացնելու է նրանց համախմբելու, մոտիվացնելու և համայնքի մասնիկը դարձնելու համար:
Դե ինչ, դիտենք տեսանյութը⬇️

With the theme, “The Tale of Self Made,” TEDxYerevanWomen will explore how Armenian women despite all odds, shape their identities in their own way and create their own tale, be it in their professional or personal life. Such women have not only built their own lives, but also have been paving the way for others around them and guide the development of their local communities.

What's the key element in local community development? | Ani Grigoryan | TEDxYerevanWomen In this talk, Ani shows how each community resident plays an integral role in their own community and its development, and why they should start to voice the...

01/10/2021
Ընդհանուր տեղեկություն դասընթացի մասին 27/09/2021

3-օրյա առցանց դասընթաց` «Ինչպե՞ս գրել դրամաշնորհային ծրագիր» թեմայով

Մեր պետությանը պետք են ՔՈ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ!!!

Նոր տարի` նոր գաղափարներ, նոր ծրագրեր, որոնց ֆինանսավորման համար անհրաժեշտ է դրամաշնորհային ծրագրեր գրելու հմտություններ...

Դասընթացի արդյունքում.

✅կծանոթանաք ֆինանսավորող ֆոնդերի հետ,
✅ձեռք կբերեք դրամաշնորհային ծրագրեր գրելու հմտություններ,
✅կստանաք մասնակցությունը հաստատող հավաստագիր

Դասընթացը վճարովի է, տեղերը` սահմանափակ...

Մասնակցության հայտը լրացնելու համար համար անցեք հետևյալ հղումով👇🏻

https://docs.google.com/forms/d/1Gq6jQAuJppIMIYIwlWdAZ2Kg16A6jUeM6HjistvUnZg/viewform?edit_requested=true

❗️❗️❗️ՇՏԱՊԵ´Ք❗️❗️❗️

Սեմինարավար, «ՀԱՅԻ ԲՌՈՒՆՑՔ» ՀԿ-ի և «ՄարքՄեդիա» կրթական կենտրոնի հիմնադիր` Գարիկ Աղասյան

Ընդհանուր տեղեկություն դասընթացի մասին Կարող են մասնակցել. բոլոր նրանք, ովքեր ցանկանում են սովորել դրամշանորհային ծրագիր գրել։ Ի՞նչ թեմաներ են շոշափվելու. ինչպես իմանալ, թե որն է ծրագրի հիմնախնդիրը, ինչպ...

21/09/2021

Շնորհավո՜ր տոնդ, անկա՛խ Հայաստան։ 🇦🇲
Շնորհավո՜ր տոնդ, ՀՀ անկա՛խ քաղաքացի։

Want your school to be the top-listed School/college in Yeghegnadzor?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Culinary Team

Attire

Address


Vayots Dzor
Yeghegnadzor
3601