Դու կարող ես

Դու կարող ես

Share

Կարողությունների զարգացման կենտրոն։

15/09/2023

✔ Երեխան դժգոհությամբ է դպրոց գնում,
✔ Դժվարանում է անգիր կամ պատմել սովորել,
✔ Չի կարողանում մտապահել անծանոթ բառերը և բառակապակցությունները,
✔ Սովորելը բեռ է դարձել երեխայի համար,
Մտահոգ եք, չգիտեք ինչպե՞ս վարվել...

🙂 Պետք չէ հուսահատվել կամ վիճել երեխայի հետ։ Խնդրի լուծման համար պետք է նախ զարգացնել երեխայի հիշողությունը։
Ինչպե՞ս կարելի է զարգացնել երեխայի հիշողությունը։

✅ Երեխային պարբերաբար հարցրեք՝ ինչպե՞ս է անցել օրը։ Հրաշալի կլիներ, եթե երեխան կարողանար հերթականությամբ պատմել այն, ինչ արել է օրվա ընթացքում։

✅ Երեխայի հետ միասին գիրք կարդացեք։ Այնուհետև օգնեք երեխային վերապատմել կարդացածը։ Սա ևս օգնում է զարգացնել հիշողությունը։

✅ Հորինեք խաղեր։ Օրինակ՝ ընտրեք առարկաներ, երեխային հանձնարարեք ուշադիր նայել և հիշել դրանք, ապա խնդրեք երեխային դուրս գալ սենյակից։ Թաքցրեք առարկաներից մեկն, ապա ներս հրավիրեք նրան։ Երեխան պետք է ներս գա և նշի այն առարկան, որը թաքցրել եք։

✅ Երեխային օգնեք հիշել իր սենյակին, տանը, փողոցին առնչվող առարկաները։ Սա նաև կօգնի երեխային երբեք չմոլորվել։

✅ Երեխայի մոտ զարգացրեք ասոցիատիվ հիշողությունը։ Օրինակ՝ որևէ առարկայի հետ որևէ հետաքրքիր ու բարի պատմություն ասոցացրեք։

✅ Հիշողության զարգացման համար լավ է նաև օտար լեզուների ուսուցումը։

✅ Սպորտը, ֆիզիկական վարժությունները խթանում են արյան շրջանառությունը, ինչը դրական է ազդում ուղեղի աշխատանքի վրա։

📌 Բացի վերոնշյալ խաղերից և մեթոդներից գոյություն ունեն նաև մի շարք պրոֆեսիոնալ խաղեր և մեթոդներ, որոնք մասնագիտական մոտեցում են պահանջում։
👉《Դու կարող ես》 աջակցման կենտրոնի մասնագիտական խումբը` իր ժամանակակից մեթոդների շնորհիվ կօգնի Ձեր երեխային զարգացնել ոչ միայն հիշողությունը, այլ նաև մյուս իմացական գործընթացները, որոնք պատասխանատու են դպրոցում երեխայի առաջադիմության համար։
Մեր հասցեն է`
🌐 ք. Եղեգնաձոր, Մոմիկի փ. շ. 6:
☎️ 098886072

12/09/2023

Իսկ Դուք գիտեք, որ ...
Դպրոցում երեխայի բարձր առաջադիմության համար առաջին հերթին պետք է մարզել նրա իմացական կարողությունները՝ ուշադրությունը, հիշողությունը, կենտրոնանալու կարողությունը, արագ կարդալու և ընկալելու ունակությունը, տրամաբանությունը, ստեղծագործ միտքը։
📢 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Այժմ արդեն Վայոց Ձորում
Հարգելի ծնողներներ, սեպտեմբերի 10-ից «Դու կարող ես» աջակցման կենտրոնը հաշվի առնելով վերոնշյալը մատուցելու է հետևյալ ծառայությունները

✅ Անհատական խորհրդատվություն
✅ Իմացական գործընթացների զարգացում, որը նպատակ ունի ակտիվացնելու հիշողությունը, զարգացնելու մտածողությունը, տրամաբանութնունը, երևակայությունը
✅ Երեխաների և դեռահասների հետ շտկողական աշխատանքների իրականացում
✅ Ագրեսիվ վարքի շտկում
✅ Վախերի հաղթահարում
✅ Սթրեսի հաղթահարում
✅ Մասնագիտական կողմորոշման և այլ տարաբնույթ դասընթացներ
✅ Լոգոպետի ծառայություն
✅ Ծնողավարման հմտությունների զարգացում
Ուրախ ենք տեղեկացնել, որ մեզ մոտ գործում է նաև անվճար խորհրդատվություն:
👉 Դե ինչ Ձեզ հետաքրքրեց մեր առաջարկը...
Դիմեք մեզ մանրամասն տեղեկատվության և նախնական խորհրդատվության համար:
Մեր հասցեն է`
🌐 ք. Եղեգնաձոր, Մոմիկի փ. շ. 6:
☎️ 098886072

17/07/2023

Հիանալի նախաձեռնություն, միացեք...

📢📢📢 Դպրոցում երեխայի բարձր առաջադիմության համար առաջին հերթին պետք է մարզել նրա իմացական կարողությունները՝ ուշադրությունը, հիշողությունը, կենտրոնանալու կարողությունը , արագ կարդալու և ընկալելու ունակությունը , տրամաբանությունը, ստեղծագործ միտքը։
Հարգելի ծնողներներ , հուլիսի 15-ից > կանանց աջակցման կենտրոնը հաշվի առնելով վերոնշյալը մատուցելու է հետևյալ ծառայությունները։
• Անհատական խորհրդատվություն
• Երեխաների և դեռահասների հետ շտկողական աշխատանքների իրականացում
• Ագրեսիվ վարքի շտկում ,
• Վախերի հաղթահարում ,
• Սթրեսի հաղթահարում,
• Իմացական գործընթացների զարգացում, որը նպատակ ունի ակտիվացնելու հիշողությունը , զարգացնելու մտածողությունը , տրամաբանութնունը, երևակայությունը
• Մասնագիտական կողմորոշման և այլ տարաբնույթ դասընթացներ
• Լոգոպետի ծառայություն
• Ծնողավարման հմտությունների զարգացում

Ծառայությունները վճարովի են ։
Մանրամասն տեղեկատվության և նախնական խորհրդատվության համար զանգահարել 098886072 կամ այցելել ք․ Եղեգնաձոր , Մոմիկի փ․ շ․6 հասցեում գտնվող գրասենյակ։

Want your school to be the top-listed School/college in Yeghegnadzor?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Момика
Yeghegnadzor
3601

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00