27/07/2015
Եկեք մի պահ նորից վերադառնանք Hakuna-Matata…
Էկո դասին մասնակցող աշաակերտները ուզում էին փրկել աշխարհը: Տեսնենք թե ինչպս է ստացվել`🌾🍃🍀
(ՄԱՍ 2)
Ես ինձ և բնության համար մաքրում եմ տարածքներ, մարդկանց բացատրում եմ , որ աղբը գետնին չթափեն:
Լիլիթ Ազիզյան
Ես օգտագործած տետրը տանում եմ վերամշակման, շրջապատը չեմ աղտոտում և շատ ծառեր եմ տնկում:
Խաչատրյան Վահագն
Ես աղբը գետնին չեմ գցում, չեմ վնասում կենդանիներին և ծառերին:
Արամ Վարադանյան
Ես կարծում եմ , որ պետք է վերացնոլ ավտոմեքենաները և դրա փոխարեն օգտագործել հեծանիվներ: Քաղաքում շատ աղբամաններ կտեղադրեմ,որ և՜ քաղաքը մաքուր լինի և՜ մեր գետը:
Մակարյան Միլենա
Ես պարտաճանաչ մասնակցում եմ իմ քաղաքի աղբահանությանը, տնկում եմ ծառեր, հետևում եմ էկոլոգիապես մաքուր վառելիքի ստեղծաման մասին տեղեկություններին: Հիմնականում օգտագործում եմ հեծանիվը որպես տրանսպորտի միջոց`գիտակցելով երկրի աղտոտվածության օրեցօր ավելացման մասին:
Ավետյան Մարիամ
Որպեսզի երկարացնեմ Երկրի կյանքը ես ջուրը փորձում եմ քիչ օգտագործել, աղբը նետում եմ աղբամանների մեջ, փորձում եմ քիչ օգտագործել էլեկտրաէներգիան, ջրում եմ ծաղիկները, ծառերը, օգնում եմ թափառող կենդանիներին:Աշխարհը պետք է մաքուր պահել մեր և մեր ապագա սերունդների ապահովության համար:
Էմմա Մաթևոսյան
Նախ պետք է քիչ ավտոմեքենանրը արտադրել, որպեսզի քիչ ավտոմեքենաներ օգտագործվի և մարդիկ աշխատանքի գնան հեծանիվով: Նաև պետք է ծառեր և ծաղիկներ տնկել:
Մակարյան Հասմիկ
Եթե ուզում ենք , որ մեր սերունդներն էլ օդ շնչեն , ապա պետք է շատ ծառեր տնկել:
Անուշ Բադալյան
Ես աղբը գետնին տեսնելիս այն վերցնում եմ և գցում աղբաման: Ես այդպես եմ երկարացնում Երկիր մոլորակի կյանքը:
Ստեփանյան Վահագն
Ես աշխարհը փրկելու համար տարբեր միջոցառումներ եմ ձեռնարկում . աղբը գետնին չեմ նետում , ծաղիկներ եմ տնկում , հայրիիս խնդրում եմ , որ չծխի:
Մնացականյան Անիտա
Ես աշխատում եմ չաղտոտել իմ շրջակա միջավայրը, որպեսզի իմ սերունդները չտուժեն իմ պատճառով:
Լիլիա Վահանյան
Ես կարգելեի մարդկանց, որ աղբը թափեն գետնին և գետի մեջ և կշատացնեի աղբամանները:
Բաղդասար Բայաթյան
Ես կպշտպանեի կենդանիներին ոչնչացումից:
Գոհար Հովհաննիսյան
Պետք է թուղթը օգտագործելուց հետո տալ վերամշակման, ծառ ու ծաղիկ տնկել, որ մեր շրջապատը մաքուր և գեղեցիկ լինի: Եվ եթե մի քիչ էլ մաքրասեր լինենք , ապա մենք չենք հիվանդանա շատ ու շատ հիվանդություններով;
Անի Բաբայան
Ինչպես գիտենք թթվածնի հիմնական պաշարը գալիս է ծառերից: Ծառերը մեծ նշանակություն ունեն ամբողջ աշխարհի համար: Այն օգտագործում են թուղթ ստանալու նպատակով, որպես վառելիք և այլն:արդիկ կտրում են ծառերը նույնիսկ իրենց տունը կառուցելու համար, բայց դրա համար էլ չեն պատժվում:Բերենք Չինաստանի օրինակը, որտեղ մարդիկ գործարանների պատճառով դիմակներով են շրջում:Եթե մարդիկ կտրեն ավելի շատ ծառեր, կառուցեն ավելի շատ գործարաններ, ապա աշխարհը կկործանվի:Մենք պետք է փրկենք աշխարհը. նա մեր կարիքը ունի:
Նիկա Իվանովա